Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Լատվիական հրաձիգներ (լատիշ․՝ Latviešu strēlnieki), ռուսական կայսերական բանակի լատվիական հրաձգային ստորաբաժանումների անձնակազմ, որը ստեղծվել է Ռուսաստանի կայսրության Կուրլանդ և Լիվոնիա նահանգները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանական կայսրության ցամաքային զորքերի ներխուժումից պաշտպանելու համար։
Լատվիական հրաձգային ստորաբաժանումները ստեղծվել են 1915-1916 թվականներին և կազմված են եղել հիմնականում Լիվոնիա և Կուրլանդ նահանգների բնակիչներից։ Մարտական գործողությունների ընթացքում նրանք ցուցաբերել են բացառիկ տոկունություն։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո լատվիացի հրաձիգների մեծ մասն աջակցել է բոլշևիկներին։ 1918 թվականի ապրիլի 13-ին լատվիական հրաձգային գնդերը համախմբվել են Լատվիական հրաձգային խորհրդային դիվիզիայում, որը դարձել է Կարմիր բանակի առաջին կանոնավոր դիվիզիան։
1919 թվականի հունվարի 12-ից այն կոչվել է Խորհրդային Լատվիայի բանակի 1-ին հրաձգային դիվիզիա, 1919 թվականի հունիսի 26-ից հուլիսի 8-ը և 1919 թվականի օգոստոսի 3-ից կոչվել է Լատվիական հրաձգային դիվիզիա, 1919 թվականի հուլիսի 8-ից օգոստոսի 3-ը` 53-րդ հետևակային դիվիզիա։ Լատվիացի հրաձիգները եղել են Կարմիր բանակում որպես ծայրահեղ մարտունակ ուժ. նրանց գնդերը և առանձին ջոկատները գործել են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի բոլոր ճակատներում։
Լատվիացի հրաձիգները կռվել են իրենց հայրենիքում՝ Խորհրդային Լատվիայի բանակի կազմում, ինչպես նաև Օրյոլի մոտ՝ Դենիկինի զորքերի դեմ, Ուկրաինայում՝ Մախնոյի, իսկ Ղրիմում՝ Վրանգելի դեմ։ Նաև վճռորոշ դեր են խաղացել Դենիկինի գրոհը Մոսկվայի վրա հետ մղելու գործում։ Եվ նրանք եղել են ամենաբոլշևիկ ժողովուրդներից մեկը։
Լատվիական հրաձգային գնդերի շատ հրամանատարներ և նույնիսկ շարքային զինվորներ կարողացել են հասնել ղեկավար պաշտոնների Կարմիր բանակում և խորհրդային իշխանություններում.
- Վացետիս, Յոակիմ Յոակիմովիչ, ՌԽՖՍՀ Զինված ուժերի առաջին գլխավոր հրամանատար
- Ֆ. Ի. Էյխմանս, Գուլագի առաջին ղեկավար, նախկին լատվիացի հրաձիգ
- Է. Պ. Բերզին, Գուլագի առաջին կազմակերպող և առաջին ղեկավարներից, «Դալստրոյ» տրեստի առաջին տնօրեն, նույնպես լատվիական հրաձիգ
- Կիրիլ Ստուցկա, 1929-1932 թվականներին Կարմիր բանակի «Վիստրել» բարձրագույն մարտավարական հրաձգային հրամանատարական դպրոցի ղեկավար, Լատվիայի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար և այլն։
Ծովակալ Կոլչակի բանակը (1919, Սպիտակ շարժում) որոշ ժամանակ ունեցել է նաև լատվիական հրաձգային ստորաբաժանում՝ «Տրոիցկի գումարտակ» (Troickas bataljons, հրաձգային)։ Բացի այդ, Վլադիվոստոկում Կոլչակի կառավարությանը (1919) կից ֆրանսիական ռազմական առաքելության հսկողության ներքո ստեղծվել է լատվիական «Իմանտի գունդը» (Imantas pulks)։ Այս զորամասերը գործնականում չեն մասնակցել մարտական գործողություններին՝ հիմնականում կատարելով... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հունվարի 9-ին Լիբանանի նախագահ է ընտրվել լիբանանցի քաղաքական և պետական գործիչ, զինված ուժերի գեներալ Ժոզեֆ Աունը (լուսանկարում)։
- հունվարի 8-ին անտառային հրդեհ է սկսել և տարածվում է Հարավային Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի Ալտադենա շրջանում:
- հունվարի 7-ին Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 126 մարդ։
- հունվարի 6-ին, քաղաքական ճնշումների հետևանքով, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն (լուսանկարում) հայտարարել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականը տալու մտադրության մասին։
- հունվարի 1-ին Բուլղարիան և Ռումինիան բացել են իրենց ցամաքային սահմանները և դարձել Շենգեն գոտու լիիրավ անդամ։
- դեկտեմբերի 29-ին Հարավային Կորեայում տեղի ունեցած Բոինգ 737 օդանավի աղետի հետևանքով զոհվել է 179 մարդ։
- դեկտեմբերի 15-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում Ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում +109 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Վարազդատ Լալայանը։
- դեկտեմբերի 14-ին Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին։
Վերջերս մահացածներ՝ Ժան-Մարի Լը Պեն • Ջիմի Քարթեր • Ալեքսանդր Մալայան • Հայրապետ Գալստյան • Իսրայել Չարնի
Գիտե՞ք, որ․․․
- ․․․Ֆրանսիայի ամենաբարձր շենքը (լուսանկարում) կանխատեսում է վաղվա եղանակը։
- ․․․Պաբլո Պիկասոյի հեղանակած դիմանկարի սեփականատերը այն ընկալել է որպես բնանկար:
- ․․․սուրճի ամենամեծ հատիկները աճեցվել են Բրազիլիայում, նրա հատիկի երկարությունը կարող է հասնել ավելի քան 2 սանտիմետրի։
- ․․․երկու սեռի տասնյակ հազարավոր մարդիկ պնդում են, որ հղի են եղել շան ձագերով։
- ․․․Ձկնորս Կատվի փողոցը (լուսանկարում) ամենանեղն է Փարիզում։
- ․․․այս ֆրանսիացի գիտնականը քարանձավներում երկար ժամանակ առանձնանալով պարզել է, որ կենսաբանական ժամացույցը առանձնացած ապրելուց ավելի դանդաղ է աշխատում։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
315 107 հոդված |
479 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Նվեր հոդվածներ Վիքիպեդիայի 24-ամյակին
- Վիքինախագիծ «2025»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1625՝ մահացել է Յան Բրեյգել Ավագը, հոլանդացի նշանավոր նկարիչ (ծն. 1568 թ.)։
- 1703՝ Մոսկվայում լույս տեսավ առաջին ռուսական լրագիրը՝ «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»։
- 1831՝ ծնվել է Կոնստանտին Լեոնտևը, ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս։
- 1866՝ սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը։
- 1915՝ Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 30 000 մարդ։
- 1945՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվեց Արևելա-պրուսական գործողությունը։
- 1985՝ Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ դարձավ 428 մարդ
- 1987՝ ծնվել է Մարիա Շարապովան, ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն
- 1990՝ Բաքվում սկսվեցին խաղաղ հայ բնակչության ջարդեր։
- 1991՝ խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավում են Վիլնյուսի հեռուստակենտրոնը, սպանելով տասնչորս մարդ։
- 1998՝ Ուկրաինայում հիմնադրվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը։
- 2012՝ Իտալիայի ափերի մոտ 4234 ուղևորով Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվեց երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորած։
Օրվա պատկեր