Content-Length: 141202 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A2%D5%A1%D5%B5%D5%BD%D5%AB%D5%B6

Ալբայսին - Վիքիպեդիա Jump to content

Ալբայսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբայսին
Albayzín*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ալբայսինի համայնապատկերը
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ I, III, IV
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (8-րդ նստաշրջան)
Ալբայսին (Իսպանիա)##
Ալբայսին (Իսպանիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ալբայսին (իսպ.՝ Albayzín, արաբ․՝ البيازين‎‎), բնակելի թաղամաս Իսպանիայի Գրանադա քաղաքում, որը ժառանգել է արաբական ճարտարապետության ազդեցությունը՝ Պիրենեյան թերակղզում մուսուլմանների գերիշխանության տարիներին[1]։

Գրանադա քաղաքի Ալբայսին պատմական կենտրոնը՝ ալ-Համբրայի և Խեներալիֆեի հետ մեկտեղ ներառված է Իսպանիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2][3]։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբայսին թաղամասը գտնվում է Դառա գետի հյուսիսային հատվածում՝ ալ-Համբրայի բլրի հակառակ կողմում։ Տեղակայված լինելով Գրանադայի ներքին քաղաքում՝ Ալբայսին ձևավորում է միջնադարյան պատմական կենտրոնը, որը կառուցվել է արաբական տիրապետության շրջանում՝ մուսուլմանական Նասրիյանների հարստության գահակալության ընթացքում, երբ Գրանադան դարձել էր Իբերիա թերաղզու մուսուլմանական էմիրության քաղաքամայրը[4]։

Ալբայսինի անվանումը հավանաբար կապված է արաբների հետ։ Արաբերեն «Ռաբադ ալ-Բայասին» բառը թարգմանաբար նշանակում է «բազեապանների թաղամաս»[5]։ Կա մեկ այլ վարկած համաձայն որի Ալբայսինի անունն առնչվում է Անդալուզիայի Բաեսա քաղաքի անվան հետ։ Մեզ հայտնի է նաև, որ թաղամասի բնակեցումն արաբներով տեղի է ունեցել 13-րդ դարում։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բլուրը, որի վրա էլ վեր է խոյանում Ալբայսինը, բնակեցված է եղել դեռևս Հռոմեական կայսրության գոյության ժամանակաշրջանում։ 8-րդ դարի կեսերին տեղի կառավարիչ Ասապ բեն Աբդերահմանը ներկայիս Սան Նիկոլասի հրապարակի տեղում կառուցում է պաշտպանական ամրություն։ 11-րդ դարում բերբերական ծագում ունեցող Զիրյաններն այստեղ կառուցում են օժանդակ պաշտպանական կառույցներ։

Նասրիյանների արքայատոհմի օրոք քաղաքը սկսում է բարգավաճել։ 14-րդ դարի կեսերին այն դառնում է արաբ վարպետների և առևտրականության կենտրոններից մեկը։ Անգամ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1432 թվականին, Ալբայսինի արաբ բնակչությունը կազմում էր շուրջ 60 հազար մարդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Granada, Ele Medios, Álvaro de Bazán 9 3º Derecha, 18010. «Puerta de las Pesas :: AGENCIA albaicín GRANADA». www.albaicin-granada.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Alhambra, Generalife and Albayzín Justification» (PDF) (անգլերեն). UNESCO ICOMOS. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.
  3. «Alhambra, Generalife and Albayzín, Granada». UNESCO Culture Sector. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  4. Galán, Daniel (2015 թ․ նոյեմբերի 4). «La casa de Zafra: 6 razones para visitar este monumento del Albaicín». El viaje del mapache. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «Albayzin Quarter» (անգլերեն). archnet.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբայսին» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A2%D5%A1%D5%B5%D5%BD%D5%AB%D5%B6

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy