Անգկոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնակավայր | ||
---|---|---|
Անգկոր | ||
Երկիր | Կամբոջա | |
Համայնք | Siem Reap Province? | |
Մակերես | 35 100 հեկտար | |
Պաշտոնական կայք | angkorenterprise.gov.kh | |
| ||
Անգկոր[1], (քմեր.՝ អង្គរ) մայրաքաղաք Ջունգլիում, Կխմերների առասպելական թագավորության կենտրոն։ Զարգացում է ապրել 9-ից 15-րդ դարերում, որտեղ այժմ պահպանվում են հնագույն տաճարների ավերակներ, այդ թվում Անգկոր Վատը (1470x1300 մ), որը կառուցվել է 12-րդ դարում՝ Սուրյավարման II-ի կողմից։ Այն կխմերների արվեստի լավագույն նմուշներից է։
Անգկոր բառը փոխանցվել է սանսկրիտերեն «նագարա» (नगर) բառից, ինչը նշանակում է«Սուրբ քաղաք»։ Անգկորի վերելքը սկսվել է 802 թվականից, երբ կխմերական կայսրը իրեն հռչակեց «Բացարձակ միապետ» և «Աստված- թագավոր» և շարունակվեց մինչև 15-րդ դարի վերջը։
Անգկորի ավերակները գտնվում են անտառների և Տոնլեսապ լճից հյուսիս ընկած բարեբեր հողերի մեջ և Կուլեն ջրամբարից հարավ՝ ժամանակակից Սիեմրեապ քաղաքից ոչ հեռու, Սիեմրեապ մարզում։ Այս բուռն զարգացող տուրիստական կետնրոնն ունի միջազգային օդանավակայան և ժամանակակից հյուրանոցներ։
Մեր ժամանակներ Անգկորը հասել է ոչ թե քաղաք, այլ քաղաք-տաճար։Կխմերական կայսրության ժամանակ շինությունները կառուցվում էին փայտից, ինչը չի պահպանվել։ Տաճարի կառուցման ընթացքում օգտագործվել է նաև ավազաքար։ Քաղաքի պատերը կառուցված են տուֆից։Դրանով է բացատրվում համեմատաբար լավ պահպանված տաճարի և ամրությունների որոշ ամբողջական շինությունների բացակայությունը։ Կայսրության ծաղկման ժամանակ միայն Անգկոր Տոմում բնակվել է միլիոնից ավել մարդ, ինչը գերազանցում էր ժամանակի եվրոպական ցանկացած քաղաքի։
Համալիրի չափերը զարմացնում են. 24 կմ երկարությամբ ձգվում է արևմուտքից արևելք և 8 կմ հյուսիսից հարավ։ 2007 թվականին միջազգային հետազոտողների խումբը՝ օգտագործելով արբանյակային լուսանկարներ և այլ ժամանակակից տեխնիկա, եզրակացրեց, որ Անգկորը եղել է նախաարդյունաբերական խոշոր քաղաք աշխարհում։
Անգկորում գործել է ջրային ռեսուրսների կառավարման բարդ համակարգ, որը նախատեսված էր սիստեմատիկ կարգավորելու, պահելու և օգտագործելու ջրերը ամբողջ մակերեսով մեկ։ Այդ համակարգը ,ինչպես ենթադրում են,օգտագործվել է ոռոգման համար, որպեսզի անկանխատեսելի անձրևային սեզոնին ջուրը բաշխեին հավասարապես և այդպես օժանդակում էին աճող բնակչությանը։Չնայած նրա բնակչության քանակը ունի հետազոտման կարիք և վիճելի է, բայցևայնպես գյուղատնտեսական համակարգի հնարավորությունները Անգկորի շրջանում կարող էր պահել մինչև 1 միլիոն մարդ։
Գոյություն ունեն մի քանի գրական ստեղծագործություններ նվիրված Անգկորին. Պիեռ Լոտիի «Անգկորի ուխտագնացը», Թադեուշ Շաֆարի «Անգկորի տաճարի ստվերում» և Ջոն Աուդրիկի «Անգկորը և Կխմերական կայսրությունը»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգկորի առաջընթացը ենթադրվում է, որ սկսվել է մ.թ.ա 800 թվականին, երբ Կխմերական կայսր Ջայավարման 2-րդը հռչակեց Կոմբուջադեշի (անգլ. Kambujadesa, այժմ. — Камбоджа) անկախությունը Յավայից և հիմնադրեց իր մայրաքաղաք Խարիխարալայն Տոնլեսապ լճից հյուսիս։Ռազմական միջամտությունների, ամուսնական միությունների, ամուսնության և հողերը որպես օժիտ ստանալով նա հասավ երկրի միավորմանը, և ծգվելով Չինաստանի հյուսիսից մինչև Տիամպայի (ժամանակակից Կենտրոնական Վիետնամ) արևելքը, օվկիանոսով դեպի հարավ, արևմուտքում ՝ մինչև այն քարի գտնվելու վայրը, որի վրա գրված էր«Կարդամանի և Մանգոյի հողերը»։ Մ.թ.ա. 802 թվականին Ջայավարման 2-րդը իրեն հռչակեց «Տիեզերական միապետ» (Չակավարատին) և ձգտում էր ցուցադրել իր նվիրվածությունը Շիվա աստծու պաշտամունքին, «Աստված-թագավոր» (Ջևարջա)։Մինչև Ջայավարման 2-րդի միավորումը, Կամբոջան բաղկացած էր մի քանի քաղաքականապես անկախ իշխանություններից, որոնք հայտնի են ինչպես Բապնոմը և Չելան։
Տա-Պռոխմը (Ta Prohm) կառուցվել է Ջայավարման 7-րդ թագավորի կողմից՝ իր մոր հիշատակին։Մինչև 2009 թվականը այն հետաքրքիր էր նրանով, որ միաձուլված էր ջունգլիներին։ Տաճարը այժմ էլ կրում է անհավանական գեղեցկության կնիքը. ամբողջ մակերևույթը ծածկված է ծառերի արմատներով և փարթամ խոտածածկով և այն ցույց է տալիս ավերակներում կյանքի աննկարագրելի շունչը։Կամբոջայում քաղաքացիական պատերազմի ավարտից և ՅՈՒՆԵՍԿՈՅԻ Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ Անգկորի համալիրի ընդգրկումից հետո (1992) մնացած տաճարներում կատարվում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ։Այժմ(2009 թվականից սկսած) Տա-Պուրմում նույնպես կատարվում են վերականգնողական աշխատանքները, մաքրվում են հսկա ծառեր, որոնք քանդում են պատերը, վերականգնվում է կենտրոնական մուտքը, որոշ պատերի հատվածներ։Աշխատանքները կտևեն մի քանի տասնամյակ։
Օրինակ Պրե-ԿանԿաղապար:Lang-կխմ «սուրբ թուր»-հսկա տաճար է,որը կառուցվել 12-րդ դարի վերջին՝ տյամամի թագավոր Ջայավարման 7-րդի դեմ տարած հաղթանակի պատվին։Մեկ այլ ենթադրությամբ տաճարը կառուցվել է թագավորի հոր հիշատակին։Մինչև 20-րդ դարի 90-ականները Տա-Պրումը իրենից ներկայացում էր ջունգլիներով ծածկված ավերակներ՝ փաթաթված անանցանելի ծառերով։Հիմա այնտեղ աշխատում են ԱՄՆ-ի վերականգնողները։Բուսածածկը գրեթե վերացված է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աշխարհագրական քարտեզում նշված է Կամբոջի.-Մ.,1967 թվական, էջ 32
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ангкор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Մեդիաֆայլեր Ангкор թեմայով Վիքիպահեստում:
- Отчет о посещении Ангкора на сайте indostan.ru + много фото
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգկոր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 384)։ |