Աքսայչին
Աքսայչին (չինարեն ավանդ. 阿克賽欽, հեշտ. 阿克赛钦 , պինին: Ākèsàiqīn, ույգ.՝ ак сай, հինդի՝ अकसाई चिन, ուրդու՝ اکسائی چن) , Չինաստանի, Պակիստանի և Հնդկաստանի սահմանին շրջան։ Տարածքը 42 685 կմ² (Ջամու և Քաշմիր նահանգի տարածքի մոտ 20 %-ը)[1]։ Չինաստանի վարչական տարածք է։ Հնդկաստանի և Չինաստանի միջև առկա են երկարամյա տարածքային վեճեր։ 1962 թվականին տարածքային վեճը վերածվել է չին-հնդկական սահմանային պատերազմի[2]։
Աքսայչինը (բառացի ույգուրերեն նշանակում է «սպիտակ ձորակ Չին») ընդարձակ բարձրադիր աղի անապատ է։ Գտնվում է ծովի մակերևույթից 5000 մ բարձրության վրա։ Աշխարհագրորեն Տիբեթյան լեռնաշխարհի մի մասն է։ Մշտական բնակավայրեր և բնակիչներ չկան։ Տեղումները շատ քիչ են, քանի որ մերձակա լեռները արգելում են օդային զանգվածների շարժին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն Աքսայչինը Հիմալայան Լադաքխ թագավորության մասն է եղել, մինչև որ այն 19-րդ դարում գրավել է Քաշիմիրի իշխանությունը։ Հետո մտել է Բրիտանական Հնդկաստանի կազմի մեջ՝ 1914 թվականի մարտի 24-ին Դելիում Տիբեթի և Բրիտանական Հնդկաստանի միջև գաղտնի նամակագրության միջոցով գծվել է Մակ-Մագոնի դեմարկացիոն գիծը։ Չինաստանը չէր ընդունում 1903-1904 թվականների Բրիտանա-Չինական պատերազմի ընթացքում առաջացած Տիբեթի անկախությունը և չընդունեց տվյալ համաձայնագիրը։
1962 թվականին չին-հնդկական սահմանային պատերազմ է սկսել։ Հնդկաստանը հայտնաբերել էր Չինաստանի կողմից վիճելի տարածքում կառուցվող ճանապարհ, որը հատել է Չինաստանի կողմից չընդունված Մակ-Մագոնի գիծը։ Տիբեթն ու Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը միացնող Չինական ազգային 219 մայրուղին անցնում էր Աքսայչինի Տյանշույհայ քաղաքով, որի պատճառով վերջինս ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերել։ Ճանապարհի մեծ մասը ծովի մակերևույթից 4000 մետրից բարձր է։
Google Earth-ի լանդշաֆտի մոդելը
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիս ամսին Google Earth-ի արբանյակային լուսանկարում[3] հայտնաբերվել է Աքսայչինի արևելյան հատվածի և նրան հարող Տիբեթի շրջանների 500:1 մասշտաբի մոդել, որը գտնվում է Ինչուան քաղաքից 35 կմ հարավ-արևելք։ Մոդելի կոորդինատներն են՝ 38°16′ հս․ լ. 105°57′ ավ. ե.HGЯO։
900X700 մ չափերով մոդելը նույնական է Աքսայրինի լանդշաֆտի հետ[4] և շրջապատված է օժանդակ կառույցներով, դիտաաշտարակներով և զինվորական մեքենաներով։ Քանի որ նման մոդելավորումը օգտագործվում է զորավարժությունների համար, ապա տարբեր վարկածներ առաջ քաշվեցին։
Ըստ տեղական իշխանությունների մոդելը 1998-1999 թվականներին կառուցված տանկային հրաձգարան է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Aksai Chin: China's disputed slice of Kashmir». CNN.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Հնդկական օդուժի C-130J-30 ինքնաթիռը վայրէջք է կատարել 5 կմ բարձրության վրա». razm.info. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Google Earth Community posting Արխիվացված 2008-12-31 Wayback Machine, 29 June, 2006
- ↑ Google Earth Community posting Արխիվացված 2008-12-08 Wayback Machine, 10 April 2007
- ↑ Chinese X-file not so mysterious after all, 23 July, 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фотографии Аксайчина
- The Great China-India Game История вечно неоднозначной границы Индии с Китаем в Аксайчине. (անգլ.)
- Aksai Chin: China’s disputed slice of Kashmir Արխիվացված 2012-03-08 Wayback Machine
- Conflict in Kashmir: Selected Internet Resources by the Library, University of California, Berkeley, USA
- Фотографии с Google Earth (չին.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքսայչին» հոդվածին։ |
|