Բազել-Շտադ
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Հյուսիսարևմտյան Շվեյցարիա և Հյուսիսարևմտյան Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում և քաղաք-պետություն | ||||
Մտնում է | Շվեյցարիա[1] | ||||
Վարչկենտրոն | Բազել | ||||
Ամենաբարձր կետ | St. Chrischona? | ||||
ԲԾՄ | 260 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Basel-Stadt? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲200 973 մարդ (սեպտեմբերի 30, 2021)[2] | ||||
Տարածք | 36,95 կմ² | ||||
Հիմնադրված է | 1833 թ. | ||||
Սահմանակցում է | Բազել-Լանդ, Բադեն-Վյուրթեմբերգ, Վերին Հռենոս և Էլզաս | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-BS | ||||
Ավտոմոբիլային կոդ | BS | ||||
Անվանված է | Բազել | ||||
bs.ch(գերմ.)(ֆր.)(իտալ.)(անգլ.) | |||||
Բազել-Շտադ (գերմ.՝ Basel-Stadt, ֆր.՝ Bâle-Ville), ամենափոքր և ամենախտաբնակ կանտոնը Շվեյցարիայի հյուսիսային մասում։ Իր մեջ ներառում է Բազել քաղաքը և վերջինիս մերձակա Բետինգեն ու Ռիեն համայնքները։ Վարչական կենտրոնը Բազել քաղաքն է։ 2019 թվականի ապրիլի 30-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 200 261։ Նրանցից 56,106-ը օտարերկրացիներ էին[3]։ Բնակչության 25 %-ը կաթոլիկներ էին, 27 %-ը՝ բողոքականներ, 36 տոկոսը նշել են, որ ոչ մի կրոն չեն դավանում[4]։
Կանտոնը, որ զբաղեցնում է ընդամենը 37 քառակուսի կիլոմետր տարածք, երբեմն նմանեցվում է քաղաք-նահանգի[5]։ Սահմանակից է Ֆրանսիային և Գերմանիային, որոնց հետ տրանսպորտային ու տնտեսական սերտ կապեր է հաստատել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազել-Շտադ կանտոնն ստեղծվել է 1833 թվականին, երբ պատմական Բազել կանտոնը, որը Շվեյցարիայի Համադաշնության մաս էր դարձել 1501 թվականին, գյուղատնտեսական նշանակության հողերի պատճառով ծագած քաղաքական ու ռազմական բախումների արդյունքում բաժանվել է գյուղական և քաղաքային մասերի։ Թեև դրանից հետո վերամիավորման շարժում է ծավալվել, բայցևայնպես՝ գյուղական համարվող կանտոնի` Բազել-լանդշաֆտի բնակչությունը երկու անգամ (1969 և 2014 թթ.) քվեարկել է վերամիավորման առաջարկի դեմ՝ հանուն իր անկախության պահպանման[6][7]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանտոնում զարգացած են հատկապես արդյունաբերության քիմիական ու դեղագործական ճյուղերը և բանկային գործը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան կանտոնից
-
Կանտոնի վարչական կենտրոնը՝ Բազել քաղաքը
-
Բազելի քաղաքապետարանը
-
Բազելի կայարանի շենքը
-
Արտ-Բազել միջազգային ցուցահանդեսը
-
Նովարտիս ընկերության գլխավոր գրասենյակը Բազելում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.iso.org/obp/ui/#iso:code:3166:CH
- ↑ 2,0 2,1 Statistisches Amt Basel-Stadt: Wohnbevölkerung nach Bezirk
- ↑ Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Federal Department of Statistics (2004). «Wohnbevölkerung nach Religion». Արխիվացված է օրիգինալից (Interactive Map) 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Canton of Basel-Stadt Welcome
- ↑ Uhr, schh; fref, Regionaljournal Basel 17:30 (2014 թ․ սեպտեմբերի 28). «Kantonsfusion scheitert an Baselland». srf.ch. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Die beiden Basel bleiben getrennt». 2014 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին – via www.tagesanzeiger.ch.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Базель, кантон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական վիճակագրություն
- Կանտոնի պաշտոնական կայքէջը (գերմ.)
- Կանտոնի զբոսաշրջային կայքէջ (գերմ.)
- Կանտոնի քարտեզը (գերմ.)
- Организация по коммерческому развитию экономического региона Базель
- Международный аэропорт Базель-Мюлуз (Мюльгаузен)-Фрейбург (անգլ.) (ֆր.) (գերմ.)
- Բազելի նավահանգիստ
- Вебкамеры региона
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազել-Շտադ» հոդվածին։ |
|