Բիլլի Բրոնչո
Բիլլի Բրոնչո անգլ.՝ Gilbert M. Anderson | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1880[1] |
Ծննդավայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 20, 1971[2][3][1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ South Pasadena, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Chapel of the Pines Crematory |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, կինոդերասան, գրող և գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Broncho Billy Anderson Վիքիպահեստում |
Բիլլի Բրոնչո (անգլ.՝ Gilbert M. «Broncho Billy» Anderson, մարտի 21, 1880[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ - հունվարի 20, 1971[2][3][1], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և South Pasadena, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր, վեստերների առաջին աստղ[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլլի Բրոնչոն (իրական անունը` Մաքս Արոնսոն) ծնվել է 1880 թվականի մարտի 21-ին, Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում, եղել է Հենրի և Էստրա Արոնսոնների վեցերորդ երեխան, որոնք Նյու Յորքից տեղափոխվել են այստեղ[9]։ Իր մանկությունն անց է կացրել Սենթ Լուիսում, իսկ մեծանալով` տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է որպես մոդել և լրագրող։
Նրա դերասանական կարիերան սկսվել է, երբ նա հանդես է եկել վոդևիլներում, իսկ 1903 թվականին նա իր դեբյուտն է նշել կինոյում։ Իր կարիերայի սկզբնական փուլում նա հաճախ համագործակցել է Էդվին Պորտերի հետ, որի հետ գրել է ֆիլմերի մի քանի սցենարներ[10]։ Անդերսոնի առաջին դերը նույնպես եղել է Պորտերի «Գնացքի մեծ կողոպուտը» ֆիլմում, որտեղ նա միանգամից խաղացել է երեք ոչ մեծ դերեր։ Ֆիլմի մեծ հաջողությունից հետո Անդերսոնը հասկացել է, որ կինոինդուստրիան դա հենց այն է, ինչով նա կցանկանար զբաղվել իր ողջ կյանքում։ Շուտով վերցրել է Հիլբերտ Մ. Անդերսոն կեղծանունը, սկսել է սեփական ֆիլմերի համար սցենարներ գրել, որտեղ հենց ինքն է խաղացել գլխավոր դերերը։
1907 թվականին Ջորջ Սպուրի հետ միասին հիմնադրել է «Essanay Studios» ստուդիան, որը կինոմատոգրաֆիայի հիմնման շրջանում դարձել է ամենախոշոր ընկերություններից մեկը։ Անդերսոնն իր ստուդիայում խաղացել է կարճամետրաժ ֆիլմերի ավելի քան 300 դեր։ Չնայած նա էկրանում մարմնավորում էր հիմնականում տարբեր կերպարների, նա, այնուամենայնիվ, հայտնի է դարձել կարճամետրաժ ֆիլմերում հարյուրավոր դերերով` դառնալով այդ ժանրի առաջին աստղը և ստանալով «Բիլլի Բրոնչո» մականունը[11]։ Այդ ժամանակ, երբ Սպուրն զբաղվել է Չիկագոյի ստուդիայի գործերով, Անդերսոնը նկարահանող խմբի հետ ճանապարհորդել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուքտով, որտեղ նոր ֆիլմեր է նկարահանել։
1916 թվականին Անդերսոնը վաճառել է «Essanay» ստուդիայի իր մասը և դադարել է նկարահանվել կինոյում։ Նա վերադարձել է Նյու Յորք, որտեղ գնել է ոչ մեծ թատրոններից մեկը, որում սկսել է բեմադրել սեփական ներկայացումները, բայց առանց հատուկ հաջողության։ 1919 թվականին նորից վերադարձել է կինո, որտեղ նկարահանել է մի քանի ֆիլմեր, նաև եղել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերի համապրոդյուսերը, որոնցից մեկը դարձել է «Շան-թալիսման» զավեշտախաղը, որն առաջին անգամ միասին նկարահանել են Սթեն Լորելը և Օլիվեր Հարդին` հետագայում դառնալով դարի ամենահայտնի կատակերգական դուետներից մեկը։ Մեկ տարի անց «Metro Pictures» ընկերության հետ կոնֆլիկտներ ունենալու պատճառով, որի հետ Անդերսոնը համագործակցել էր, նա նորից փակել է կինոյի ինդուստրիան։
1943 թվականին Անդերսոնը հայց է ներկայացրել «Paramount Pictures» ստուդիայի դեմ, որն իր «Աստղը, զարդարուն ռիթմի փայլերով» ֆիլմում օգտագործել է Բիլլի Բրոնչի անվան կերպար, որն, ինչպես թվացել էր Անդերսոնին, բացասական հղում էր եղել նրա վերաբերյալ։ Իր հայցում նա պահանջել է 900000 $, բայց հայցի արդյունքն անհայտ է մնացել[12]։
Անդերսոնը նորից վերադարձել է կինո` 1950-ական թվականներին դառնալով «Progressive Pictures» ստուդիայի սեփականատեր, 1965 թվականին նաև կատարել է «Առատաձեռն մարդասպանը» վեստերնի ոչ մեծ դերը։ 1958 թվականին Անդերսոնը արժանացել է «Օսկար» մրցանակին, «պիոներ կինեմատոգրաֆին, որը նպաստել և նշանակալի ներդրում է կատարել զվարճալի կինոարդյունաբերությունում» անվանակարգում։
Բիլլի Բրոնչոն մահացել է 1971 թվականի հունվարի 21-ին, 90 տարեկան հասակում, Կալիֆոռնիա նահանգի Վուդլենդ Հիլզի կինոյի դերասանների և հեռուստատեսության տանը[8]։ Նրա հետ մնացել էր իր կինը` Մոլլի Շաբլեման, որի հետ ապրում էր 1910 թվականից, և դուստրը` Մաքսինը։ Նա դիակիզվել է, իսկ նրա աճյունը տեղափոխվել է Լոս Անջելեսի գերեզմանատներից մեկի մատուռը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 թվականին Բիլլի Բրոնչո Անդերսոնը պատկերել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նամականիշը։
- 2002 թվականին նա ընդունվել է Օկլահոմայի վայրի արևմուտքի ժառանգության ազգային փառքի թանգարանի դահլիճ։
- Բիլլի Բրոնչո Անդերսոնն արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի շքանշանին` իր ներդրման և կինոինդուստրիայի զարգացման համար[13]։
- Անդերսոնի քույրը` Լեոնա Անդերսոնը, 1950-ական թվականներին որպես երգչուհի հաջողության է հասել[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nndb.com/lists/481/000106163/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nndb.com/lists/903/000106585/
- ↑ 4,0 4,1 4,2 http://projects.latimes.com/hollywood/star-walk/broncho-anderson/
- ↑ https://aaspeechesdb.oscars.org/link/030-24/
- ↑ Broncho Billy Anderson - Hollywood Walk of Fame
- ↑ https://walkoffame.com/broncho-billy-anderson/
- ↑ 8,0 8,1 «Bronco Billy Anderson Is Dead at 88». New York Times. 1971 թ․ հունվարի 21.
- ↑ The Internet Broadway Database uses the date Mart 10, 1883 and the place as Pine Bluff, Arkansas
- ↑ Katz, Ephraim. The Film Encyclopedia, 5th Ed. New York City: Harper Collins, 2005. p. 35-36.
- ↑ Kiehn, David. Broncho Billy and the Essanay Film Company. — Berkeley, Calif: Farwell Books, 2003. — ISBN 0-9729226-5-2, p.162
- ↑ Star Spangled Rhythm («Notes»)(չաշխատող հղում) at the TCM Movie Database
- ↑ Hollywood Chamber of Commerce
- ↑ Space Age Musicmaker
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիլլի Բրոնչո Անդերսոն (անգլ.) Internet Broadway Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Բրոնչո» հոդվածին։ |
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 1971 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի գյուտարարներ