Content-Length: 249602 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D6%80%D5%A5%D5%B7%D5%AB%D5%A1

Բրեշիա - Վիքիպեդիա Jump to content

Բրեշիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրեշիա (այլ կիրառումներ)
Բնակավայր
Բրեշիա
իտալ.՝ Brescia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԲրեշիա
Ներքին բաժանումԲրեշիայի կենտրոնական թաղամաս և Բրեշիայի հյուսիսային թաղամաս
Մակերես90,34 կմ²
ԲԾՄ149±1 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն196 446 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ030
Փոստային դասիչ25121–25136
Ավտոմոբիլային կոդBS
Պաշտոնական կայքcomune.brescia.it(իտալ.)
Բրեշիա (Իտալիա)##
Բրեշիա (Իտալիա)

Բրեշիա (իտալ.՝ Brescia), կոմունա Իտալիայում, Լոմբարդիա մարզի Բրեշիա գավառում[2]։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը ըստ 2009 թվականի տվյալների կազմում է 191 639մարդ, խտությունը՝ 2112 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 90,68 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 25100։ Հեռախոսային կոդ՝ 00030։

Գտնվում է Ալպյան լեռների ստորոտին, Գարդա և Իզեո լճերից մի քանի կիլոմետր հեռավորութան վրա։ Բնակչության թվով Լոմբարդիայի երկրորդ և հյուսիսարևմտյան Իտալիայի չորրորդ խոշոր քաղաքն է. Բրեշիայի քաղաքային տարածքը անցնում է նրա վարչական սահմաններից այն կողմ և ունի 672,822 բնակիչ[3] while over 1.5 million people live in its metropolitan area.[3]: Բրեշիան վարչական կենտրոնն է նույնանուն գավառի, որ Իտալիայում ամենաընդարձակներց մեկն է։

Քաղաքը հիմնադրվել է ավելի քան 3,200 տարի առաջ (հնում անվանվել է Brixia) և տարածաշրջանային կարևոր կենտրոն է եղել դեռևս նախահռոմեական ժամանակներում։ Նրա հին քաղաքամասում այսօր էլ կանգուն են հին հռոմեական ժամանակների հասարակական շինություններ, որ ամենալավ պահպանվածներն են Հյուսիսային Իտալիայում[4][5], ինչպես նաև բազմաթիվ պատմական այլ հուշարձաններ, այդ թվում՝ միջնադարյան ամրոց, քրիստոնեական հին ու նոր տաճարներ, Վերածննդի դարաշրջանի ճարտարապետության նշանավոր նմուշ համարվող Պիացա դելլա Լոջիան (Piazza della Loggia) և այսպես կոչված՝ ռացիոնալիստական ճարտարապետության լավագույն նմուշօրինակներից մեկը՝ Պիացա դելլա Վիտտորիան (Piazza della Vittoria):

Քաղաքի՝ պատմական հուշարձաններով հարուստ հնագիտական տարածքը՝ հին հռոմեական ֆորումով և Սան Սալվատորե - Սանտա Ջուլիա վանական համալիրով ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վայր՝ որպես «Լանգոբարդերն Իտալիայում. 568–774 թթ. իշխանության կենտրոնացման վայրեր» նախագծի մաս[6]։

Բրեշիան մեր օրերում համարվում է արդյունաբերական կարևոր բնակավայր[7]։ Տնտեսական զգալի նշանակություն ունեն այստեղ գործող մետալուրգիական, գործիքաշինական, մեքենաշինական, ավտոմատ սարքերի, զենքի արտադրության ձեռնարկությունները, որոնց շարքում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպես՝ A2A]ն, պողպատ արտադրող Gruppo Lucchini-ն, հրազեն արտադրողներ Beretta-ն ու Perazzi-ն, գործիքաշինական Camozzi-ն, գազասարքավորումներ արտադրող Cavagna Group-ը...

Leonessa d'Italia («Իտալիայի էգ առյուծ») մականվանյալ Բրեշիան աչքի ընկնող դեր է խաղում նաև այդ երկրի սննդի արդյունաբերության բնագավառում. ոչ միայն Իտալիայում, այլև նրա սահմաններից շատ հեռու բարի համբավ են վայելում այստեղ արտադրվող խավիարն ու «Ֆրանչակորտա» (« Franciacorta ») անվանումով փրփրուն գինին։ Պատահական չէ, որ 2017 թվականին քաղաքն ու նրա շրջական հռչակվել են «Գաստրոնոմիայի եվրոպական տարածաշրջան»[8]։

Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ դասական ավտոարշավի հեղինակավոր Mille Miglia մրցարշավը մեկնարկում և ավարտվում է Բրեշիայում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Брешиа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Brescia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 28-ին.
  3. 3,0 3,1 «Urbanismi in Italia, 2011» (PDF). cityrailways.it (Italian). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Italia langobardorum, la rete dei siti Longobardi italiani iscritta nella Lista del Patrimonio Mondiale dell'UNESCO» [Italia langobardorum, the network of the Italian Longobards sites inscribed on the UNESCO World Heritage List]. beniculturali.it (Italian). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «THE LONGOBARDS IN ITALY. PLACES OF THE POWER (568–774 A.D.). NOMINATION FOR INSCRIPTION ON THE WORLD HERITAGE LIST» (PDF). unesco.org. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  6. «"Brescia: description of goods" on Italialangobardorum.it». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  7. Meneghello, Matteo (2014 թ․ նոյեմբերի 27). «Brescia remains Italy's industrial capital». italy24.ilsole24ore.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  8. Bandirali, Federica (2015 թ․ հուլիսի 13). «Anche Brescia nella Regione europea della gastronomia». Corriere della Sera (Italian). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Bresciaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեշիա» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D6%80%D5%A5%D5%B7%D5%AB%D5%A1

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy