Գեորգե Հաջի
Գեորգե Հաջի ռումիներեն՝ Gheorghe Hagi | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռումինիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1965[1][2] (59 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Săcele, Կոնստանցա, Ռումինիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վիիտորուլ | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գեորգե Հաջի (ռումիներեն՝ Gheorghe Hagi, փետրվարի 5, 1965[1][2], Săcele, Կոնստանցա, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլային կիսապաշտպան, արժանացել է Ռումինիայի 20֊րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչման[3], համարվում է ՖԻՖԱ 100 ցանկի անդամ։ 2001 թվականից սկսած աշխատում է մարզիչ։
Որպես խաղացող հայտնի է դարձել իր ձախ ոտքով հզոր և դիպուկ հարվածներով, որից հետո գնդակը թռչում էր անսպասելի ուղղությամբ, շատ լավ տեսնում էր խաղադաշտը, ուներ հզոր տեխնիկա, օժտված էր դիսպետչերական ունակություններով։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռումինիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգեն համարում է Կոնստանցիայի «Ֆարուլ» ֆուտբոլային ակումբի սան, նաև զբաղվել է բուխարեստական «Լուչաֆերուլ»֊ում։ Այնուհետև նրա առջև ընտրություն դրվեց, որտեղ շարունակել կարիերան. մայրաքաղաքային «Սպորտուլ»֊ում, թե Կրայովայի «Ունիվերսիտատյա»֊ում, և նա ընտրեց առաջին տարբերակը։ 1986 թվականին լինելով «Ստյաուա» ռումինական ակումբի առաջնորդ, կարողացավ նվաճել Չեմպիոնների գավաթը և Եվրոպայի Սուպերգավաթի վերջին խաղում «Սպորտուլա»֊ն վարձավճարով գնեց Հաջիին, ով և խփել էր խաղի միակ գնդակը Կիևի Դինամոյի դարպասը։ Այսպիսի անկրկնելի հանդիպումից հետո «Ստյաուա»֊ն նրան պահեց իր մոտ ևս 3 տարով, որի ժամանակ ակումբը եռակի անգամ իրականացրեց ոսկե դուբլ և մեկ անգամ էլ հասավ չեմպիոնների գավաթի եզրափակիչ փուլ։
Իսպանիա և Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Հաջին պայմանագիր կնքեց մադրիդյան Ռեալ֊ի հետ, որը նրա համար վճարեց 4 300 000 $։ Սակայն երկու մրցաշրջանների արդյունքում, որի ընթացքում ակումբը չնվաճեց և ոչ մի տիտղոս, ֆուտբոլիստի իրավունքները տրվեցին իտալական «Բրեշիա» ակումբին, որը խաղում էր Իտալիայի Սերիա Բ֊ում։ Երկու մրցաշրջանների ընթացքում նրան հաջողվեց թիմի հետ միասին դուրս գալ Սերիա Ա, որից հետո էլ նորից դուրս թռավ ետ՝ Սերիա Բ։ 1994 թվականին ռումինացին տեղափոխվեց «Բարսելոնա», որի հետ նույնպես երկու մրցաշրջան անկացնելով չնվաճեց ոչ մի գավաթ։
Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին թուրքական «Գալաթասարայ» ակումբ տեղափոխությունը Հաջիի համար ավելի հաջող դարձավ։ Այնտեղ նա դարձավ թիմի առաջնորդը և երկրպագուների սիրած ֆուտբոլիստը։ Թիմի գլխավոր մարզիչ Ֆատիհ Տերիմը խաղային տակտիկան հիմնեց հենց նրա վրա։ 2000 թվականին, իր կարիերայի մայրամուտում, Հաջին հաղթեց ՈՒԵՖԱ գավաթը և ՈՒԵՖԱ սուպերգավաթը։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջին Ռումինիայի հավաքականում հանդես է եկել սկսած 1983 թվականից, և արդեն 1984 թվականին նրա թիմի կազմում մեկնեց Եվրոպայի առաջնությանը, որտեղ ռումինացիները հայտնվեցին իրենց խմբի վերջին հորիզոնականում։ Նրա ամենալավ նվաճումը եղել է այն, որ նա հավաքականի կազմում կարողացել է 1994 թվականին դուրս գալ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ ռումինացիները խմբից դուրս էին եկել առաջին հորիզոնականով, իսկ 1/8 եզրափակչում կարողացել էին հիմնական ժամանակում հաղթել Արգենտինայի հավաքականին և վերջին խաղում միայն տասնմեկ մետրանոց հարվածաշարով զիջեցին Շվեդիայի հավաքականին։ 1998 թվականի աշխարհի առաջնությունից հետո Հաջին որոշում ընդունեց հեռանալ հավաքականից, բայց, երբ թիմը հայտնվեց Եվրո 2000֊ում, նա վերադարձավ և օգնեց թիմին դուրս գալ «մահացու խմբից», որտեղ նրանք պայքարում էին Անգլիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ։
Մարզիչի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գալաթասարայ»֊ում իր ելույթները գրեթե ավարտելուց հետո, 2001 թվականին, Հաջին նշանակվեց Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ, որի հետ չկարողացավ հայտնվել 2002 թվականի աշխարհի առաջնությունում, որից հետո հեռացավ զբաղեցրած պաշտոնից։
2003 թվականին նա ոչ այնքան հաջող աշխատանքային փորձ ձեռք բերեց թուրքական «Բուրսասպոր»֊ում։ Սակայն «Գալաթասարայ» վերադառնալով որպես մարզիչ, նրա համար հաջողությամբ պսակվեց․ 2005 թվականին նրանք կարողացան հաղթել երկրի գավաթը։
2006 թվականին նա փոխարինելու եկավ «Պոլիտեխնիկ»֊ի այդ ժամանակվա գլխավոր մարզիչին։
2007 թվականի հունիսին Հաջին գլխավորեց «Ստյաուա», որի հետ նրան չհաջողվեց նոր մրցաշրջանը մեկնարկել բարձրագույն առաջնությունում։ Անտեսելով այն հանգամանքը, որ նա կարողացավ որակավորման փուլերում հերթական անգամ հաղթել լեհական «Զագլեմբե»֊ին և բելառուսական «ԲԱՏԵ»֊ին, թիմը հայտնվեց Չեմպիոնների լիգայի 2007-2008 մրցաշրջանի հիմնական խաղերում, անմիջապես առաջին հանդիպումից հետո, որտեղ թիմը պարտվեց պրագյան «Սլավիա»֊յին, նրան ուղարկեցին թոշակի։
2010 թվականի հոկտեմբերի 21֊ին նա մեկ ու կես տարի ժամկետով «Գալաթասարայ» ակումբի հետ պայմանագիր ստորագրեց[4][5]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստյաուա
- Ռումինիայի չեմպիոն (3):1986-1987, 1987-1988, 1988-1989
- Ռումինիայի գավաթի հաղթող (3)։ 1986-1987, 1987-1988, 1988-1989
- ՈՒԵՖԱ սուպերգավաթակիր. 1986
- Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակչի մասնակից․ 1988-1989
Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի սուպերգավաթի հաղթող. 1990
Բրեշիա
- Իտալական Սերիա Բ֊ի հաղթող. 1991-1992
- Անգլո֊իտալական գավաթի հաղթող. 1993-1994
Բարսելոնա
- Իսպանիայի սուպերգավաթի հաղթող. 1994
Галатасарай
- Թուրքիայի չեմպիոն (4)։ 1996-1997, 1997-1998, 1998-1999, 1999-2000
- Թուրքիայի գավաթի հաղթող (2)։ 1998-1999, 1999-2000
- ՈՒԵՖԱ սուպերգավաթի հաղթող. 2000
- ՈՒԵՖԱ գավաթի հաղթող։ 1999-2000
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալաթասարայ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքիայի գավաթի նվաճող։ 2004-2005
Անձնական նվաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մտել է FIFA 100֊ի կազմ։ 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ «Sport & mişcare — Gandul». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Kamuoyuna Açıklama» (թուրքերեն). Galatasaray.org. 21.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Hagi neuer Trainer von Galatasaray Istanbul» (գերմաներեն). transfermarkt.de. 21.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական կայք Արխիվացված 2011-04-29 Wayback Machine(ռում.)
- Կարպատյան Մարադոնա Արխիվացված 2008-10-21 Wayback Machine Հրատարակումը ռուսական Чемпионат.ру կայքում
- Հայջիի էջը իր Ակադեմիայի կայքում Արխիվացված 2012-09-22 Wayback Machine(ռում.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգե Հաջի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռումինիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Գալաթասարայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռումինացի ֆուտբոլիստներ
- Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով