Դիք Քինգ-Սմիթ
Դիք Քինգ-Սմիթ | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիտթոն, Հարավային Գլուսթերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | հունվարի 4, 2011[5][1][3][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Բաթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Church of St Margaret, Queen Charlton |
Մասնագիտություն | մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մարլբորոյի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | The Sheep-Pig? |
Պարգևներ | |
Կայք | dickkingsmith.com |
Dick King-Smith Վիքիպահեստում |
Դիք Քինգ-Սմիթ (անգլ.՝ Dick King-Smith, իրական անունը՝ Ռոնալդ Գորդոն Քինգ-Սմիթ, անգլ.՝ Ronald Gordon King-Smith, մարտի 27, 1922[1][2][3][…], Բիտթոն, Հարավային Գլուսթերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 4, 2011[5][1][3][…], Բաթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի մանկագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գլոսթերշիրի Բիտթոն գյուղում, մեծացել է ագարակում և որոշել հետագա կյանքը նվիրել գյուղատնտեսությանը։
1943 թվականին նա ամուսնացել է (Ռոնալդն ու նրա կինը` Միրլը, ունեցել են երեք երեխա)[8], բայց երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Քինգ-Սմիթը գնացել է բանակ։
Խաղաղ ժամանակ, նա համատեղել է հողագործությունն ու դասավանդումը, ավելի ուշ նա տեղափոխվել է Քուին Չարլտոն գյուղը (Բրիստոլից ոչ հեռու) և զբաղվել հանրային գործունեությամբ՝ դառնալով Avon Wildlife Trust-ի փոխնախագահ։ Քինգ-Սմիթը կենդանիների մեծ սիրահար է եղել։ Նա պահում էր տնային առնետներ, մկներ, դեկորատիվ փասիաններ, շներ, սագեր, խայտահավեր, ծովախոզուկներ և ճագարներ[8]։
Գրողն այրիացել է 2000 թվականին, հետո ամուսնացել է երկրորդ անգամ։ Նա ունեցել է 14 թոռ։ Երկարատև հիվանդությունից հետո, 88 տարեկան հասակում, Դիկ Քինգ-Սմիթը մահացել է Սոմերսեթում (Մեծ Բրիտանիա)[8]։
Քինգ-Սմիթն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է, երբ արդեն 50 տարեկան էր, ինքն իր գործերն անվանել է «ֆանտազիաներ ագարակից»։ Նրա առաջին գիրքը՝ «The Fox Busters»-ըտ, հրատարակվել է 1973 թվականին։ Ընդհանուր նա գրել է 113 գիրք, որոնք թարգմանվել են աշխարհի 12 լեզուներով և դարձել են մանկական դասական գրականություն։ Դիք Քինգ-Սմիթը նաև գրել է սցենարներ չորս ֆիլմի համար, վարել է «Rub a Dub Dub» մանկական ծրագրի կենդանիների մասին խորագիրը[8][9]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քինգ-Սմիթը և «The Sheep-Pig»-ը 1984 թվականին շահել են Guardian Children's Fiction Prize մանկապատանեկան գեղարվեստական մրցանակը, իր կյանքում առաջին գրքի մրցանակ՝ մրցանակ մեծագույն գրքի համար, որը շնորհվել է բրիտանացի մանկագիրների կողմից[10]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թագուհու քիթը» (The Queen's Nose, 1983)
- «Ոչխար-խոզ» (The Sheep-Pig, 1983; US title, Babe: The Gallant Pig)
- «Նոյի եղբայրը» ( Noah's Brother, 1984)
- «Հարիի խելագարությունը» (Harry's Mad, 1984)
- «Կայծակ Ֆրեդ» (Lightning Fred, 1985)
- «Ձագուկ» (Dumpling, 1986)
- «Ընկերներ և եղբայրներ» (Friends and Brothers, 1987)
- «Մսագործ մուկը» (The Mouse Butcher, 1988)
- «Էմիլիի ոտքերը» (Emily's Legs, 1988)
- «Հանճարեղը» (The Jenius, 1988)
- «Սոֆի» (Sophie)
- «Սոֆիի խխունջը» (Sophie's Snail, 1988)
- «Սոֆին թամբի մեջ» (Sophie in the Saddle, 1993)
- «Մարտինի մկները» (Martin's Mice, 1991)
- «Դիկ Քինգ-Սմիթի Թրիֆիկական խոզերի գիրքը» (Dick King-Smith's Triffic Pig Book, 1991)
- «Գտեք սպիտակ ձին» (Find the White Horse, 1991)
- «Հորացիոսն ու Մորիսը» (Horace and Maurice, 1991)
- «Դիկ Քինգ-Սմիթի ջրային ժամացույցը» (Dick King-Smith's Water Watch, 1992)
- «Անտեսանելի շունը» (The Invisible Dog, 1993)
- «Բոլոր խոզերը գեղեցիկ են» (All Pigs Are Beautiful, 1993)
- «Միշմաշի ծառերի տակ» (Under the Mishmash Trees, 2005)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 http://web.archive.org/web/20170323083749/http://jeugdliteratuur.org/auteurs/dick-kingsmith
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.guardian.co.uk/books/2011/jan/05/dick-king-smith-obituary
- ↑ https://liguedesfamilles.be/storage/28657/brochure-laureats-2023.pdf
- ↑ https://cnlj.bnf.fr/fr/page-prix-litteraire/bernard-versele
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Dick King-Smith obituary
- ↑ «Rub-a-Dub-Tub». IMDb. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ "Guardian children's fiction prize relaunched: Entry details and list of past winners". guardian.co.uk 12 March 2001. Retrieved 4 August 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիք Քինգ-Սմիթ» հոդվածին։ |
|