Էլ Վակրա
Բնակավայր | ||
---|---|---|
Էլ Վակրա | ||
արաբ․՝ بلدية الوكرة | ||
Երկիր | Կատար | |
Համայնք | Al Wakrah? | |
Մակերես | 75,8 կմ² | |
ԲԾՄ | 9 մետր | |
Բնակչություն | 87 970 մարդ (2015)[1] | |
| ||
Էլ Վակրա (արաբ․՝ الوكرة), քաղաք Քաթարում, նույնանուն համայնքի վարչական կենտրոնը։ Հյուսիսում սահմանակցում է երկրի մայրաքաղաք Դոհային, իսկ նրա արևելյան ծայրամասը հարում է Պարսից ծոցի ափին։ Սկզբնապես՝ 19-րդ դարի վերջերին, եղել է ձկնորսական գյուղակ; Ներկայումս 80 հազարը գերազանցող իր բնակչությամբ համարվում է մեծությամբ երկրորդ բնակավայրը Քաթարում[2]։
Էլ Վակրան բուռն ծաղկում է ապրել 21-րդ դարի սկզբից, մայրաքաղաք Դոհայի աճին ու զարգացմանը զուգընթաց։ Դրան մեծապես նպաստել են ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի որոշ հանդիպումների մրցասպարեզ հանդիսացող Էլ Ջանուբ մարզադաշտի[3], Al Wakrah Heritage Village-ի հանդիսավոր բացումը[4], գլխավոր ճանապարհի շահագործման հանձնումը[5], մետրոյի նորակառույց ճյուղով մայրաքաղաք Դոհայի ցանցին Էլ Վակրայի միացումը[6]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը ծագել է արաբերեն wakar բառից, որը թարգմանաբար նշանակում է թռչնաբույն և սկզբնապես տրված է եղել մերձակա բլրին[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ձկնորսական նավակ
-
Դրսեկ բանվորներ Էլ Վակրայում
-
Ավանդական շինություն Al Wakrah Heritage Village-ում
-
Հին բերդը
-
Նավահանգիստը
-
Լողափը
-
Ավազաբլուրներ լողափին
-
Առափնյա փողոցը
-
Գլխավոր փողոցը
-
Մետրոյի կայարանը
-
Al Wakrah Heritage Village-ը
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1986[8][9] | 17 245 | — |
1997[8][9] | 24 283 | +40.8% |
2004[8][9] | 31 441 | +29.5% |
2010[10] | 79 457 | +152.7% |
2015 | 87 970 | +10.7% |
c-census; e-estimate |
2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում եղել է 8.436 տնային տնտեսություն[11] և 796 հաստատություն[12]։ Բնակիչների թիվը կազմել է 79.457, նրանց 75%-ը՝ տղամարդ, 25%-ը՝ կին։ Գրագիտության մակարդակը եղել է 98.4%[13]: Աշխատողները կազմել են ընդհանուր բնակչության 73%-ը։ Ընդ որում՝ աշխատողների ընդհանուր թվի միայն 12%-ն են եղել կանայք[13]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաթարի մնացած բնակավայրերի պես՝ Էլ Վակրայում եղանակը համեմատաբար մեղմ է հունվար, փետրվար, մարտ, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին։ Ամենաշոգ ամիսը հուլիսն է, ամենազովը՝ հունվարը[15]։
Էլ Վակրաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 22 (72) |
23 (73) |
27 (81) |
32 (90) |
38 (100) |
41 (106) |
42 (108) |
41 (106) |
39 (102) |
35 (95) |
30 (86) |
24 (75) |
32.8 (91.2) |
Միջին ցածր °C (°F) | 13 (55) |
14 (57) |
17 (63) |
21 (70) |
25 (77) |
28 (82) |
29 (84) |
29 (84) |
27 (81) |
23 (73) |
20 (68) |
15 (59) |
21.8 (71.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 12.7 (0.5) |
17.8 (0.701) |
15.2 (0.598) |
7.6 (0.299) |
2.5 (0.098) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
2.5 (0.098) |
12.7 (0.5) |
71 (2.794) |
աղբյուր: weather.com[15] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.citypopulation.de/en/qatar/
- ↑ «Qatar's growing economy continues to provide high standard of living». Oxford Business Group. 2018 թ․ հունվարի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Tradition and innovation come together as striking Al Janoub Stadium in Al Wakrah City is opened». FIFA. 2019 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «New Heritage Village opens in Al Wakra Beach». NRICafe.com. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Al Wakrah Main Road project: Traffic diversions from Saturday». Gulf Times. 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Red Line». Qatar Rail. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «District map». The Centre for Geographic Information Systems of Qatar. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Population from 1986–2009». Qatar Statistics Authority. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Population and social statistics». Qatar Statistics Authority. 2004. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «2010 population census» (PDF). Qatar Statistics Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Housing units, by type of unit and zone (April 2010)» (PDF). Qatar Statistics Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Establishments by status of establishment and zone (April 2010)» (PDF). Qatar Statistics Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 13,0 13,1 «Geo Statistics Application». Ministry of Development Planning and Statistics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Qatar: Emir Tamim meetings». gsn-online.com. 2014 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 15,0 15,1 «Al Wakrah, Qatar Weather». weather.com. The Weather Channel. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Վակրա» հոդվածին։
|