Էմբարգո
Արտաքին տեսք
Էմբարգո (իսպ.՝ embargo), բեռնարգելք[1] (ից բեռն- + արգելք), կալանք, արգելքի սահմանում, embargar՝ կալանել, խոչընդոտել, խանգարել, ծագել է լատին․՝ imbarricare բառից։ Էմբարգո է ․
- պետության կողմից արգելքի սահմանում այլ պետություններից օտարերկրյա ոսկու, արժույթի, առանձին տեսակների ապրանքների՝ զենքի, ժամանակակից տեխնոլոգիաների և այլնի ներկրման արգելում։
- պետության կողմից իր երկրին պատկանող նավահանգիստներ այլ երկրների նավերի մուտքի արգելում։
- ՄԱԿ–ի կամ այլ միջազգային կազմակերպության որոշմամբ՝ որոշակի պետությունների հետ առևտրի մասնակի կամ ամբողջական դադարեցում։
Էմբարգոյի նպատակ կարող են լինել այլ պետությունների նկատմամբ ճնշամիջոցները, նրան նյութական վնաս հասցնելու ցանկությունը։
Էմբարգոյի տակ գտնվող երկրների ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուդան ԱՄՆ–ի կողմից՝ սկսած 1997 թվականից։
- Մալի ECOWAS–ի կողմից։ Որոշումը կայացվել է 2012 թվականի ապրիլի 2–ին[2]։
- Չինաստան (ԵՄ–ի և ԱՄՆ–ի կողմից), զինամթերքի ներկրում[3]։
- Իրան՝ ԱՄՆ–ի կողմից[4], սկսած 1979 թվականից, որ զարգացել է հաջորդող տարիների ընթացքում և հասել գագաթնակետին 2010 թվականին[5]։
- Հյուսիսային Կորեա (ԱՄՆ–ի, ԵՄ–ի կողմից)[6], զարդեր և զենք, սկսած 2006 թվականից։
- Կիպրոս, (ՄԱԿ–ի կողմից), սպառողական ապրանքներ՝ սկսած 1975 թվականից։
- Կուբա (ԱՄՆ–ի կողմից), զենք, սպառողական ապրանքներ, փող, սկսած 1960 թվականից։
- Ճապոնիա, կենդանիների ներկրում՝ 2011 թվականի երկրաշարժի և ցունամիի հետևանքով առաջացած ճառագայթման պատճառով։
- Ինդոնեզիա, Ավստրալիայի կողմից[7]
- Գազա, Իսրայել և Եգիպտոսի կողմից՝ սկսած 2001 թվականից։
- Սիրիա (ԱՄՆ–ի և ԵՄ–ի կողմից), արգելվում է ներկրել զինամթերք և նավթ[8]։
- ԵՄ, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա և Նորվեգիա (Ռուսաստանի կողմից)՝ սկսած 2014 թվականի օգոստոսից։ Չի թույլատրվում ներկրել տավարի միս, խոզի միս, միրգ, բանջարեղեն, ձուկ, պանիր և կաթնամթերք[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նոր բառերի բացատրական բառարան, Փառանձեմ Մեյթիխանյան - բեռնարգելք». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Lydia Polgreen (2012 թ․ ապրիլի 2). «Mali Coup Leaders Suffer Sanctions and Loss of Timbuktu». nytimes.com.
- ↑ Leo Cendrowicz (2010 թ․ փետրվարի 10). «Should Europe Lift Its Arms Embargo on China?». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ United States Department of the Treasury. «What You Need To Know About U.S. Economic Sanctions» (PDF). treasury.gov.
- ↑ Josh Levs (2012 թ․ հունվարի 23). «A summary of sanctions against Iran». cnn.com.
- ↑ «North Korea embargo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Australia bans all live cattle exports to Indonesia
- ↑ «Syria sanctions». BBC News. 2011 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «Russia announces 'full embargo' on most food from US, EU». Deutsche Welle. 2014 թ․ օգոստոսի 7.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 44)։ |