Լուիս Փեյն
Լուիս Փեյն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1873[1] |
Ծննդավայր | Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 14, 1953[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Woodland Cemetery and Arboretum[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան և թատրոնի դերասան |
Ամուսին | Տիկին Լեսլի Քարթեր |
Louis Payne Վիքիպահեստում |
Լուիս Փեյն, նաև հայտնի որպես Լու Փեյն (հունվարի 13, 1873[1], Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 14, 1953[1], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համր և հնչուն կինոյի, ինչպես նաև թատրոնի ամերիկացի դերասան։ Դերասանական կարիերան սկսել է Բրոդվեյում 1900-ականների առաջին տասնամյակում, երբ դերակատարմամբ հանդես է եկել 1900 թվականին Մանհեթենի թատրոնում բեմադրված բրոդվեյյան «Her Majesty, the Girl Queen of Nordenmark» պիեսում[3]։
1906 թվականին ամուսնացել է հայտնի դերասանուհի տիկին Լեսլի Քարթերի հետ, որն իրենից տասնհինգ տարով մեծ էր և ամուսնացած է մնացել նրա հետ մինչև վերջինիս մահը 1937 թվականին։
Կինոյում դեբյուտը կատարել է 1915 թվականին «Դյու Բարի» ֆիլմում, որից հետո Հոլիվուդում իր 35 տարվա կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, ինչպես նաև կատարել բազմաթիվ բեմադրություններ[4][5]։
1940 թվականին, Քարթերի մահից երեք տարի անց, Warner Bros. կինոընկերությունը նկարահանել է նրա կենսագրության վրա հիմնված «Կարմրահեր տիկինը» ֆիլմը, որտեղ Փեյնը հանդես է եկել որպես տեխնիկական խորհրդատու[6]։ Շարունակել է փոքր դերերով հանդես գալ մինչև 1940-ական թվականները։ Վերջին ֆիլմը, որում Փեյնը նկարահանվել է, եղել է 1951 թվականի էպիկական «Յո երթա՞ս»-ը, որտեղ մարմնավորել է Հիսուսի 12 առաքյալներից մեկին[7]։ Վախճանվել է 1953 թվականի օգոստոսի 14-ին, Կալիֆոռնիա նահանգի Վուդլենդ Հիլս քաղաքում։ Հուղարկավորվել է կնոջ մոտ՝ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի Վուդլենդ գերեզմանատանը[8]։
Ֆիլմագրաթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը](Ըստ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի տվյալների)[4]
- Դյու Բարի (1915)
- Ենթակա է վաճառքի (1924)
- Վստահելի պողպատի նման (1924)
- Ալիսա Մերի Ֆլին (1925)
- Ինչպես ուզում է մարդը (1925)
- Սիրախաղի ճակատագիրը (1925)
- Սուտ խոսող տիկինը (1925)
- Վերջին հրատարակությունը (1925)
- Միակ բանը (1925)
- Մենք ժամանակակիցներս (1925)
- Կույր աստվածուհին (1926)
- Օտարականը (1926)
- Երեքնուկի արատտը (1926)
- Կնոջ սիրտը (1926)
- Բրոդվեյյան խելագարություն (1927)
- Արքայից արքա (1927)
- Սնափառություն (1927)
- Մտրակը (1928)
- Էվանգելինա (1929)
- 'Մեծ նորություն (1929)
- Կես դրույքով կինը (1930)
- Հիմա կասեմ (1934)
- Հպարտություն և նախապաշարմունք (1940)
- Տեսեք, թե ով է ծիծաղում (1941)
- Կառավարության աղջիկը (1944)
- Երկնային օրեր (1944)
- Կինը պատուհանի մոտ (1944)
- Բիլլի Ռոսսի ադամանդե պայտը (1945)
- Սկսած այսօրվանից (1946)
- Ժաննա դ'Արկ (1948)
- Լասիի մարտահրավերը (1949)
- Իմ արգելված անցյալը (1951)
- Յո երթա՞ս (1951)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Louis Payne — Internet Broadway Database.
- ↑ https://www.findagrave.com/memorial/196988021/william-l-payne
- ↑ «Her Majesty, the Girl Queen of Nordenmark». Internet Broadway Database. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Louis Payne». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Louis Payne: biography». Allmovie.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Lady with Red Hair». American Film Institute. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Quo Vadis». American Film Institute. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Clinton, Craig (2006). Mrs. Leslie Carter, A Biography of the Early Twentieth Century American Stage Star. McFarland Publishing.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուիս Փեյն Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Փեյն» հոդվածին։ |
|