Կաստել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաստել
Կաստելներ (կատ.՝ castells) կամ «մարդկային դղյակներ», աշտարակ՝ բաղկացած մարդկանցից, որը անցկացվում է Կատալոնիայի փառատոների ժամանակ։ Կաստելերների թիմերը մրցում են իրար հետ՝ կառուցելով առավել բարձր և ամուր աշտարակ։ Ավանդույթը սկիզբ է առել Տառագոնա շրջանում և լայն տարածում է գտել Կատալոնիայի հարավում։ Նմանատիպ արարողություն անցկացվում է Վալենսիայում և անվանվում է մուիշերանգա։ Ավանդույթը սկիզբ է առել հին կրոնական պարից, որը կոչվել է Moixiganga (մուշիգանգա)։ Կատալոնական փառատոնը վալենսիականից տարբերվում է այն բանով, որ կրոնական բնույթ չի կրում, այն ժամանցային է, նպատակը՝ կառուցել բարձր աշտարակ։
Հագուստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաստելերների հագուստը բաղկացած է սև տաբատից, լայն սև գոտուց, բանդանների և վերնաշապիկներից, որոնց գույները խորհրդանշում են կաստելերների թիմերին։ Ամեն թիմ ունի իր հատուկ գույնի վերնաշապիկը (colla): Գոտին երկու ֆունկցիա է կատարում. առաջինը՝ ամուր է պահում մեջքը և օգնում հեշտ բարձրանալը և իջնելը, մարդիկ ոտքերով հենվում են գոտիների վրա և ձեռքերով բռնում առջևում կանգնողի գոտուց՝ փորձելով բարձրանալ վերև։ Աշտարակի ամենաբարձր մասում բարձրանում է փոքրիկ երեխա՝ անպայման կրելով պաշտպանիչ սաղավարտ։
Տերմինաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն աշտարակի անվանում բաղկացած է երկու թվից. առաջինը ցույց է տալիս ամեն մակարդակում մարդկանց թիմը, երկրորդը՝ աշտարակի բարձրության մակարդակը։ Օրինակ՝ Tres de Vuit (3 de 8), նշանակում է, որ աշտարակը բաղկացած է 8 մասից (մակարդակից), ամեն մակարդակում 3 հոգի։
Աշտարակները առաջին հերթին տարբերվում են ամեն մակարդակում մարդկանց թվով՝
- շարասյուն- pilar de…;
- աշտարակ- torre de…;
- երեք- tres de…;
- չորս- quatre de…;
- հինգ- cinc de…;
Մակարդակների թիվը՝
- վեց - sis;
- յոթ-set;
- ութ- vuit;
- ինը- nou;
- տաս- deu.
Եթե աշտարակը շատ բարձր է, կամ ամեն մակարդակում քիչ քանակությամբ մարդիկ կան, ապա սովորաբար լրացուցիչ օգնություն է տրամադրվում ներքևի շարքին։ Աշտարակը երբեմն անվանվում է հիմքում եղած մարդկանց թվով։ Երեք ամենահայտնի «հիմքերը»՝ pinya (հիմնական վերգետնյա մակարդակ, սովորաբար բաղկացած է մի քանի հարյուր մարդկանցից, folre (երկրորդ հիմքը, գտնվում է առաջին շարքի վերևում և միշտ հիշատակվում է աշտարակի անվան մեջ), և manilles (երրորդ հիմքը, որը նույնպես միշտ հիշատակվում է աշտարակի անվան մեջ)։
Օրինակներ՝
- Pilar de sis: աշտարակը բաղկացած է 6 մակարդակից, ամեն մակարդակում 1 մարդ։ Եթե այլ բան չի նշվում, ապա պետք է հիշել, որ աշտարակը միշտ ունի «առաջին հիմք» (pinya) և այն հաջողությամբ ապամոնտաժվել է (descarregat):
- Torre de set: աշտարակը բաղկացած է 7 մակարդակից ամենքում 2 մարդ։
- Cinc de nou amb folre: աշտարակը բաղկացած է 9 մակարդակից, ամեն մակարդակում 5 մարդ, ունի «երկրորդ» (folre) հիմք, որը գտնվում է առաջինի վրա (pinya):
- Quatre de vuit amb l’agulla: աշտարակը բաղկացած է 8 մակարդակից, ամեն մակարդակում 4 մարդ։
- Tres de deu amb folre i manilles: երեք մարդ աշտարակի առաջին շերտում, տաս մարդ երկրորդ (folre) և երրորդ (manilles) շերտերում։