Ձյունանուշ
Ձյունանուշ կամ Ձյունանուշիկ (ռուս.՝ Снегурочка), ամանորյա հեքիաթային աղջկա կամ աղջնակի կերպար։ Համարվում է Ձմեռ պապի թոռնուհին և օգնականը։ Ներկայացվում է մերթ փոքրիկ աղջնակի, մերթ երիտասարդ աղջկա կերպարանքով։ Երեխաների կողմից սիրված հեքիաթային կերպարներից է և հաճախ, ամանորյա տոնական հանդիսություններին հանդես է գալիս որպես միջնորդ Ձմեռ պապի և երեխաների միջև[1]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Ձմեռ պապը և Ձյունանուշը համատեղ հանդես են եկել 1937 թվականին՝ Մոսկվայի Միությունների տանը[1]։
Ըստ ռուսական բանահյուսության, Ձյունանուշը ծնվել կամ առաջացել է ձյունից և կենդանացել։ Ի սկզբանե Ձյունանուշի կերպարը ի հայտ է եկել ռուս ազգագրագետ և բանահավաք Ալեքսանդր Աֆանասևի աշխատություններում, այնուհետև ռուս դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու «Ձյունանուշը» դրամայում, որի հիման վրա ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը ստեղծել է իր հայտնի «Ձյունանուշիկը» օպերան։
Ձյունանուշի կերպարը իր արտացոլումն է գտել նաև խորհրդային և ռուսական բազմաթիվ մուլտֆիլմերում և գեղարվեստական կինոնկարներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Snowflake
- «Снегурочка. Аудиосказка с текстом» (ռուսերեն). Сказка, рассказанная на ночь. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
- Официальный сайт Костромской Снегурочки
- Святая Люсия - западноевропейская сестра Снегурочки Արխիվացված 2015-04-03 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Афанасьев А. Н. Поэтические воззрения славян на природу. — М.: Индрик, 1994. — Т. 2. — 784 с. — ISBN 5-85759-011-6
- Душечкина Е. В. Дед Мороз и Снегурочка // Отечественные записки : журнал. —М., 2003. — № 1.
- Душечкина Е. В. Три века русской ёлки // Наука и жизнь : журнал. — 2008. — № 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունանուշ» հոդվածին։ |
|