Նաթ Քինգ Քոլ
Նաթ Քինգ Քոլ | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Nathaniel Adams Coles |
Նաև հայտնի է որպես | Nat King Cole |
Ծնվել է | մարտի 17, 1919[1][2][3][…] Մոնթգոմերի, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 15, 1965[5][1][2][…] (45 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դաշնակահար, դերասան, ջազ երաժիշտ, ջազ կիթառահար, հեռուստատեսային դերասան և երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր, երգեհոն, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Capitol Records, Դեկա Ռեկորդս և Ammor? |
Կրթություն | Ուենդել Ֆիլիպս Ակադեմիա |
Անդամակցություն | The King Cole Trio? |
Ամուսին | Մարիա Քոլ |
Պարգևներ | |
Կայք | natkingcole.com |
Ստորագրություն | |
Nat King Cole Վիքիպահեստում |
Նաթ Քինգ Քոլ (անգլ.՝ Nat King Cole ամբողջական անունը՝ անգլ.՝ Nathaniel Adams Coles, մարտի 17, 1919[1][2][3][…], Մոնթգոմերի, ԱՄՆ[4] - փետրվարի 15, 1965[5][1][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), հայտնի ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, նաև դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1919 թվականի մարտի 17-ին Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում։ Նրա հայրը Էդուարդ Քոլը եղել է քահանա Մկրտիչ եկեղեցում։ Մայրը՝ Պերլինը, եղել է եկեղեցու երգեհոնահար և երգչախմբի ղեկավար։ Առաջին դասերը նրան տվել է մայրը, իսկ առաջին ելույթին ներկայացել է Yes, We Have No Bananas երգով՝ 4 տարեկան հասակում։ 1921 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Չիկագո և 12 տարեկանից նա հաճախում է դաշնամուրի դասերի։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաթ Քինգ Քոլը 19 տարեկանում սկսեց աշխատել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար իր եղբոր՝ Էդիի խմբում։ 1936 թվականին Նաթը ելույթ է ունենում ռեվյույով Նոբլա Սիսլայի հետ։ 1937 թվականին ստեղծում է տրիո Օսկար Մուրոմի հետ։ Խումբը գոյատևեց մինչև 1947 թվականը։ 1943 թվականին դառնալով հայտնի վոկալիստ ձայնագրեց իր սեփական երգը (Straighten Up and Fly Right)։ «Capitol Records»-ը վաճառեց այդ երգի 500000 կրկնօրինակ։ 1950 թվականի հունիսին ձայնագրեց Mona Lisa բալլադը, որը իր երգացանկում զբաղեցրեց 1-ին տեղը։ 1956 թվականի վերջին Նաթը թողարկեց ջազային ալբոմ «After Midnight» անվանումով։ 1964 թվականին նա թողարկեց իր վերջին «L-O-V-E» ալբոմը, որից հետո մի քանի օր անց հայտնվեց հիվանդանոցում։ Նաթը մահացել է 1965 թվականի փետրվարին, քաղցկեղից՝ Կալիֆոռնիայում։ Նա առաջին սևամորթ էստրադային կատարողն էր ում հանդիսատեսն ընդունեց։ Ունեցել է շուրջ 18 ձայնասկավառակ և 350 երգ։
Նրա երգերը հնչում են 100-ից ավելի ֆիլմերում, որպես դերասան նկարահանվել է մոտ 20 գեղարվեստական և հեռուստեսային ֆիլմերում ու սերիալներում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alabama Music Hall of Fame (1985)
- Alabama Jazz Hall of Fame (1993)
- Grammy Lifetime Achievement Award (1990)
- Down Beat Jazz Hall of Fame (1997)
- Grammy (2000)
- Grammy (1959)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #11909908X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթ Քինգ Քոլ» հոդվածին։ |
|
- Մարտի 17 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 15 մահեր
- 1965 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի ջազմեններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ