Content-Length: 172842 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%B8%D5%A2%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4

Նոբելիում - Վիքիպեդիա Jump to content

Նոբելիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Նոբել
Նոբելիում

Նոբելիում (Nobelium), No, տարրերի պարբերական համակարգի VII պարբերության տարր։ Կարգահամարը՝ 102, արհեստականորեն ստացված (1963 թվական) ռադիոակտիվ տարր է, ակտինդ։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթի հավանական կառուցվածքն է թաղանթները լրացված են։ Նոբելիում անվանումը վիճելի է։ Այն ի պատիվ Ալֆրեդ Նոբելի, առաջարկել է Ստոկհոլմում աշխատող ամերիկյան, անգլիական և շվեդական գիտնականների խումբը, որը 1957 թվականին հաղորդեց №102 տարրի ստացման մասին։ Սակայն ամերիկյան (Բերկլի, ԱՄՆ) և խորհրդային (Դուբնա, ԽՍՀՄ) ֆիզիկոսների հետազոտությունները ցույց տվեցին այդ հաղորդման անճշտությունը։ №102 տարրը առաջինը սինթեզել են Դ․ Ֆլյորովի ղեկավարությամբ աշխատող խորհրդային ֆիզիկոսները [Դուբնա, 1963 թվականին, որոնք առաջարկեցին այն անվանել ժոլիոտիում (Joliotium, քիմ․ նշանը՝ ), ի պատիվ Պիեռ Կյուրիի։ №102 տարրը առայժմ համընդհանուր ճանաչում գտած անվանում չունի։ Ֆլյորովը և աշխատակիցները և արագացված իոններով ուրանի, պլուտոնիումի և ամերիկումի իզոտոպների միջուկները ռմբակոծելով ստացան նոբելիումի 251-256 զանգվածի թվերով իզոտոպների հարյուրավոր ատոմներ (1963-67 թվականներին), որոնցից ամենակայունը իզոտոպն է ( վրկ)։ Ավելի ուշ սինթեզվեցին նաև 257-259 իզոտոպները։ Ամենաերկարակյաց իզոտոպը՝ ժ), ստացվել է Օկ-Ռիջում (ԱՄՆ, 1970 թվական)՝ իզոտոպը -ի արագացված իոններով ռմբակոծելով։ Նոբելիումի քիմիական հատկություններն առաջինն ուսումնասիրել են Ֆլյորովի աշխատակիցները։ Քիմիական հատկություններով նոբելիումը նման է ֆերմիումին և կալիֆոռնիումին։ Նոբելիումի քլորիդը քիչ ցնդող է։ Ջրային լուծույթներում կայուն է 2+ օքսիդացման աստիճան ունեցող նոբելիում։ Ուժեղ օքսիդիչները օքսիդացնում են այն մինչև 3+։ Ավելի բարձր օքսիդացման աստիճան նոբելիումի համար չի ստացվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 333








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%B8%D5%A2%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy