Content-Length: 137226 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D6%80%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF

Շրթներկ - Վիքիպեդիա Jump to content

Շրթներկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրթներկ, (ֆր.՝ pommade, իտալ.՝ pomata из լատին․՝ pomum — «խնձոր»),  կոսմետիկ արտադրանք է՝ շրթունքները ներկելու, պաշտպանելու կամ խոնավացնելու համար։ Պատրաստվում է կենդանական ճարպից։

Շրթներկերի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Թեյլորը կարմիր շրթներկի գովազդում
  • հարթեցնող
  • սնուցող
  • մնայուն
  • հիգիենիկ
  • անփայլ
  • ատլասային
  • փայլուն
  • ծավալը մեծացնող
  • ատամները տեսողականորեն սպիտակեցնող

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրթներկի հիմնական բաղադրիչներն են հիմքը, հավելումները, ներկող խառնուրդը, անուշահոտ բույրերը։

Մոմը որոշում է շրթներկի ձևը, ապահովում է նրա հաստատուն և պլաստիկ լինելը։ Սկզբում շրթներկի արտադրության համար օգտագործվել է բնական մեղրամոմ, բայց այն հանդիսացել է ուժեղ ալերգեն, ինչպես մեղրը և մեղվաբուծության այլ մթերքներ։ Այսօր բարձրորակ շրթներկ ավելի հաճախ պատրաստում են բուսական ծագման բնական մոմերի հիմքով։

Յուղեր։ Շրթներկի արտադրության համար հիմնական յուղը գերչակի յուղն է։ Նրա գլխավոր առավելությունը թթվակայուն լինելն է։ Համեմատաբար փոքր քանակությամբ արտադրողներն օգտագործում են կոկոսի յուղ։ Յուղն օգտագործվում է նաև որպես հավելում։

Ներկեր։ Պատմականորեն շրթներկի արտադրության մեջ առաջին անգամ որպես ներկ օգտագործվել է որդան կարմիրը։ Դրա գույնը կարող է փոխվել մոխրագույնից մինչև վառ մանուշակագույն։

Հավելումներ։ Շրթներկերի մեջ որպես հավելումներ ավելի հաճախ հանդիպում է վիտամին А և Е։ Նրանք ունեն հակաբորբոքային հատկություններ, պարունակում են բուսայուղեր, թուրմեր և արևապաշտպան զտիչներ։ Որպեսզի շրթներկի օգտագործման ժամկետը երկար լինի, նրա յուղային հիմքին անպայման ավելացնում են հակաթթվային էլեմենտներ և կոնսերվանտներ։ Ժամանակակից շրթներկի մեջ ավելացնում են նաև թաղանթաստեղծ բաղադրամասեր (պոլիմերներ և սիլիկոնային արտադրանք, որն ապահովում է շրթներկի փայլ ու կայունությունը)։ Պոլիմերները շրթունքի վրա առաջացնում են նրբագույն ծածկույթ։ Այդ թաղանթ–ծածկույթը ապահովում է կայունությունը և պաշտպանում է շուրթերը խոնավության կորստից։ Բուրավետ հոտերը ծածկում են շրթներկի հումքի հոտը և նրան իր բույրն է տալիս։

Առաջին անգամ շրթներկ օգտագործել են Միջագետքում՝ 5000 տարի առաջ[1]։ Շրթներկն արդեն հայտնի էր հին Եգիպտոսում[2]։ Այնտեղ այն պատրաստել են կարմիր գունանյութից, մեղրամոմից և կենդանական ճարպից։ Եգիպտուհիները նախընտրել են մուգ գույն ունեցող շրթներկեր։ Եգիպտոսից շրթներկը հասել է հին Հունաստան, իսկ հետո՝ Հռոմ։ Սակայն այս երկրներում գտնվեցին շրթներկի և կողմնակիցներ և հակառակորդներ։ Գլխավոր հակառակորդներից մեկը դարձել է հայտնի Գալեն Կլավդիոսը։ Գալենը բնավ կոսմետիկ միջոցների հակառակորդ չէր, նա ընդամենն ուզում էր կանանց ապահովագրել վտանգավոր կոսմետիկ միջոցներ օգտագործելուց։ Դա պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակ շրթներկերին ավելացնում էին գունանյութեր, որոնք թունավոր էին (կարմրադեղ, ծծմբային սնդիկ)։ Սակայն կանայք շարունակում էին օգտագործել շրթներկ[3]։

Շրթներկը թարմացնող կինը, Վաշինգտոն, ԱՄՆ

Քրիստոնեական եկեղեցին նույնպես բացասաբար էր վերաբերվում արտաքինի հետ կապված ցանկացած փոփոխությանը։ XIV–րդ դարում կաթոլիկ եկեղեցին արգելել է կոսմետիկ միջոցները․ պապական հրովարտակները հռչակել էր, որ ներկվող կինը աղավաղում է կույս Մարիամի կերպարը։ Այդ ժամանակ ինկվիզիցիան իրավունք է ունեցել ձերբակալել շրթունքները ներկող կանանց՝ սրբապղծության համար։

1883 թվականին Ամստերդամի համաշխարհային ցուցահանդեսում ֆրանսիացի օծանելիք պատրաստողները ցուցադրել են մետաքսե թղթում փաթաթած մատիտի ձև ունեցող շրթներկ։ Շրթներկի տարածմանը մեծապես նպաստել է հայտնի դերասանուհի Սառա Բեռնարը։ Նա ուղղակի պաշտել է «XIX–րդ դարի այդ մեծ բացահայտումը»։ և նրան տվել է իր անվանումը «stylo d’Amore» («Սիրո փայտիկ»)[4]։

Սրվակի մեջ շրթներկի հեղինակային իրավունքը պատկանում է GUERLAIN ընկերության։ Առաջին մետաղական կաղապարի մեջ շրթներկի հայտնվելը (ԱՄՆ, 1915) «շրթներկային եռուզեռ» է բարձրացրել, քանի որ շրթներկի օգտագործումն առավել հարմար է դարձել[5][6]։

Առաջին շրթներկը, որ արտադրվել է վարդագույն մոմի հիքով, եղել է ֆր.՝ Ne m’oubliez pas («Ինձ մի մոռացիր»)։ Այն վաճառվել է մխոցային մեխանիզմ ունեցող տուփով, որը շատ հարմար էր, քանի որ թույլ է տվել շրթներկն օգտագործել ամբողջությամբ, մինչև վերջ։ Տուփն ունեցել է փոխարինվող բլոկներ.[7]։

1920 թվականին Ելենա Ռուբինշտեյնը թողարկել է շրթներկի առաջին սրվակը, որը ստացել է «Valaz Lip-Listre» անվանումը․ Ռուբենշտեյնի արտադրած շրթներկը գրեթե հեղափոխական հայտնություն է դարձել, եթե նախկինում շրթներկ կարող էին օգտագործել միայն բարձր եկամուտ ունեցող կանայք, ապա «Valaz Lip-Listre»–ը դարձավ բացառիկ ժողովրդական ապրանք, որի արժեքը չի անցել մի քանի դոլարից։

Երեսնական թվականներին Խեել Բիշոպը, նույնանուն կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիրը թողարկել է ևս մեկ հեղափոխական նորույթ․ շրթներկ, որը կայուն է համբուրվելու ժամանակ։

1949 թվականին ԱՄՆ–ում արտադրվել են շրթներկ պատրաստելու առաջին մեքենաները, որոնք շրթներկն արտադրում են․ մետաղական կամ պլաստմասե սրվակներում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից սկսած տնտեսության մեջ գոյություն ունի այսպես կոչված «շրթներկի էֆեկտ» հասկացությունը։ Դժվար ժամանակներում օգտագործողները ձգտում են տնտեսել և դադարում են փող ծախսել մեծ և թանկարժեք իրերի վրա։ Մեքենաների վաճառքը նվազում է, ընկնում է վաճառվող բնակարանների թիվը, ավելի քիչ են գնում կահույք և կենցաղային տեխնիկա։ Սակայն կոսմետիկ միջոցները որպես մանր և բյուջեն չվնասող միջոցներ, շարունակում են գնել։ Այսպես 1929—33 թվականներին ԱՄՆ–ի արդյունաբերական արտադրանքները կրկնակի նվազել է, իսկ կոսմետիկ ընկերությունների շահույթն, ընդհակառակն, ավելացել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The History of Lipstick And It's Slightly Gross Origins». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Reading Our Lips: The History of Lipstick Regulation in Western Seats of Power
  3. Губная помада: от Нефертити до Макс-Фактора
  4. «История губной помады » Женский журнал Ресничка - журнал для современных женщин о здоровом образе жизни». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  5. «губная помада - История губной помады». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  6. Fashion: The history of… Lipstick — Lip-smacking good
  7. «История помады | СПЛЕТНИК». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրթներկ» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D6%80%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy