Content-Length: 104687 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A5%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BA%D5%A5

Պենելոպե - Վիքիպեդիա Jump to content

Պենելոպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պենելոպե (այլ կիրառումներ)
«Ոդիսևս և Պենելոպե» (նկարիչ՝ Ֆրանչեսկո Պրիմատիչիո, 1563 թ.)

Պենելոպե, Ոդիսական դյուցազներգության հերոսուհի, Իկարիոսի դուստրը, Ոդիսևսի կինը, Տելեմաքոսի մայրը։ Ամուսնու քսանամյա բացակայության ընթացքում մերժել է իր ձեռքը խնդրող բոլոր փեսացուներին։ Նրանց խոստանալով ամուսին ընտրել միայն իր սկեսրայր Լայերտեսի պատանքը գործելուց հետո՝ Պենելոպեն գիշերները քանդել է ցերեկվա գործածը։ Երբ փեսացուները բացահայտել են խաբեությունը, Պենելոպեն համաձայնել է ամուսնանալ այն մարդու հետ, ով Ոդիսևսի աղեղով կհաղթի նետաձգության մրցույթում. Պենելոպեն հուսով էր, որ ոչ ոք չի կարող ձգել այդ դյուցազնական աղեղի լարը։ Իսկ երբ Ոդիսևսը կոտորել է փեսացուներին, Պենելոպեն ճանաչել է նրան։

Պենելոպե անվանումը դարձել է կնոջ հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ։ Հետագա առասպելազրույցների համաձայն՝ Պենելոպեն ամուսնացել է Ոդիսևսի և կախարդուհի Կիրկեի որդու՝ Տելեգոնոսի հետ։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ Ոդիսևսի բացակայության ընթացքում Պենելոպեն Հերմեսից ծնել է Պանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենելոպե» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A5%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BA%D5%A5

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy