Ջիբրիլ Սիսե (ֆր.՝ Djibril Cissé, արտասանություն՝ [dʒibʁil sise], օգոստոսի 12, 1981(1981-08-12)[1][2][3], Առլ), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Կենտրոնական հարձակվող։ Ֆրանսիական Բաստիա ֆուտբոլային ակումբի խաղացող։ 2002-2011 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Մասնակցել է 2002 և 2010 թվականների աշխարհի առաջնություններին։
Ջիբրիլը ծնվել է մուսուլմանական ընտանիքում։ Ընտանիքը արտագաղթել էր Կոտ դ'Իվուարից։ Ջիբրիլը ընտանիքի յոթերորդ և ամենափոքր զավակն էր։
2002 թվականի մայիսի 18-ին, երբ Ջիբրիլը 21 տարեկան էր, կատարեց իր նորամուտը Ֆրանսիայի ազգային հավաքականում՝ փոխարինելով Դավիդ Տրեզեգեյին Բելգիայի դեմ խաղում։