Content-Length: 221944 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A5%D5%B6%D5%A9_%D4%BC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD

Սենթ Լուիս - Վիքիպեդիա Jump to content

Սենթ Լուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սենթ Լուիս
անգլ.՝ St. Louis
ֆր.՝ Saint-Louis
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՄիսսուրի
Հիմնադրված է1764 թ.
Մակերես171,02625 կմ², 171,128084 կմ², 171,458858 կմ², 159,895650 կմ², 11,563208 կմ²
ԲԾՄ149 մետր
Բնակչություն301 578 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիUTC-6, CDT? և UTC-5
Հեռախոսային կոդ314
Փոստային դասիչ63101–63113, 63115, 63116–63118, 63120, 63123, 63136, 63137, 63139, 63143, 63147 և 63155
Պաշտոնական կայքstlouis-mo.gov(անգլ.)
Սենթ Լուիս (ԱՄՆ)##
Սենթ Լուիս (ԱՄՆ)

Սենթ Լուիս (անգլ.՝ St. Louis [seɪnt ˈluːɪs] կամ [sænt ˈluː.iː], ֆր.՝ Saint-Louis [sɛ̃ ˈlwi]), անկախ քաղաք ԱՄՆ-ում[3], Միսսուրի նահանգում։ Իր անվանումը ստացել է ֆրանսիացի գաղութարարների կողմից Լյուդովիկոս 9-րդի պատվին։ Բնակչությունը` 316 540 մարդ (2016 թվակականի տվյալներով)[4]։ Ոչ պաշտոնական անվանումներն են`«Քաղաք-դարպաս» և «Դամբարանաբլուրների քաղաք»։

Մինչ ֆրանսիական գաղութարարների գալը, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է քաղաքը, բնակվում էին հնդկացիները` դամբարանաբլուրների շինարարների մշակույթի ներկայացուցիչները, որոնց շնորհիվ Սենթ Լուիսը ստացել է իր «Դամբարանաբլուրների քաղաք» անվանումը։

Բնակավայրը, որտեղ այժմ գտնվում է Սենթ Լուիս քաղաքը, հիմնադրվել է 1763 թվականին ֆրանսիացիների կողմից։

1766-1768 թվականներին բնակավայրը ղեկավարել է ֆրանսիացի նահանգապետ Լուի Սենտ Անժ դե Բելրիվ։ Այնուհետև վերահսկողությունն անցել է իսպանացի նահանգապետերին։ 1800 թվականին բնակավայրի բնակչությունը կազմում էր մոտ 1000 մարդ։ ԱՄՆ-ն Սենթ Լուիսը ձեռքբերեց Ֆրանսիայից 1803 թվականին գործարքի արդյունքում, որը ստացել է «Լուիզիանական գործարք» անվանումը։

Սենթ Լուիս

Սենթ Լուիսը պաշտոնապես գրանցվել է որպես քաղաք 1809 թվականի նոյեմբերի 9-ին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Միսսիսիպի գետի ափին, նրա մեջ Միսսուրի (գետ) գետի թափվելու վայրից դեպի հարավ։ Սահմանակցում է Սենթ Լուիս շրջանի հետ, սակայն դրա մասը չի համարվում։ Ավարձաններում գտնվում են բլրապատ պրերիաները և Կահոկիա կրաքարային դամբարանաբլուրները։

Քաղաքում գերակշռում են չափավոր ցամաքային կլիման, քանի որ քաղաքի մոտ չկան ոչ բարձր լեռնազանգվածներ, ոչ էլ խոշոր ջրային տարածություններ։ Տարածքը գտնվում է ինչպես Կանադայից եկող սառը արկտիկական հոսանքների, այնպես էլ Մեքսիկական ծոցի խոնավ արևադարձային զանգվածների ազդեցության տակ։

Միջին ջերմաստիճանը կազմում է 13,5 °C, տեղումների տարեկան քանակը` 980 մմ։ Ամռանը ջերմաստիճանը հասնում է 32 °C-ի, իսկ ձմռանը սովորաբար իջնում մինչև −6 °C: Դիտվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան` −30 °C և ռեկորդային բարձր ջերմաստիճան` 47,2 °C:

1995 և 1999 թվականներին շոգ եղանակի և բարձր խոնավության պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել։

Տարվա ընթացքում 40-50 օրը կարող են լինել ամպրոպային և երբեմն ուղեկցվել մրրկասյուներով։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սենթ Լուիս
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 3,1 5,8 12,5 19,3 24,5 29,5 31,8 30,7 26,6 20,2 12,6 5,3 18,5
միջին ջերմաստիճանը (°C) −1,5 1,0 7,2 13,7 18,9 24,1 26,5 25,3 21,2 14,6 7,8 1,0 13,3
միջին նվազագույնը (°C) −6,2 −3,8 1,9 8,0 13,3 18,7 21,3 19,9 15,8 9,0 3,1 −3,3 8,1
տեղումների քանակը (մմ) 45,9 53,8 90,9 88,9 100,8 94,4 97,7 72,3 79,2 68 83,3 76,9 952,7
Աղբյուր՝ World Climate

Քաղաքի համայնապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենթ Լուիսի համայնապատկեր
Սենթ Լուիսի համայնապատկեր


Սենթ Լուիսը սպասարկում է երեք օդանավակայան։ Հասարակական տրանսպորտի համակարգի մեջ մտնոմ է մետրոպոլիտենը, միջքաղաքային, քաղաքային և մերձքաղաքային ավտոբուսները, տաքսի ծառայությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Explore Census Data – St. Louis city, MissouriUnited States Census Bureau.
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. Missouri QuickFacts from the US Census Bureau Արխիվացված 2013-07-02 Wayback Machine.
  4. «American FactFinder». U.S. Census Bureau. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենթ Լուիս» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A5%D5%B6%D5%A9_%D4%BC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy