Ցենտներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ցենտներ (գերմ.՝ Zentner, լատին․՝ centum արմատից, նշանակում է «հարյուրյակ»), կրճատ՝ Ց, մետրական համակարգի ծանրության չափ, հավասար է 100 կիլոգրամի։
Թեև «ցենտներ» բառը գերմանական ծագում ունի, Գերմանիայում ցենտներ ասելով հասկանում են 100 մետրական ֆունտ, այսինքն՝ 50 կգ։
Առավել լայն օգտագործում է ունեցել Խորհրդային Միությունում՝ գյուղատնտեսության մեջ՝ որպես բերքի և բերքատվության քանակական բնութագրիչ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|