Քիդ Քադի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քիդ Քադի Kid Cudi | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Թոլեդոյի համալսարան, Solon High School? և Shaker Heights High School? |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան, նորաձևության դիզայներ, մոդել, ռեժիսոր, կոմպոզիտոր, կիթառահար և կինոդերասան |
Աշխատավայր | Dean & DeLuca?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Kids See Ghosts?, WZRD? և The Scotts? |
Կայք | kidcudi.com |
Ստորագրություն | |
Kid Cudi Վիքիպահեստում |
Սկոտ Ռամոն Սեգուրո Մեսկադի (անգլ.՝ Scott Ramon Seguro Mescudi, ծնվ.՝ հունվարի 30, 1984), առավել հայտնի Քիդ Քադի (Kid Cudi) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, դերասան։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Օհայո նահանգի վարչական կենտրոն Կլիվլենդ քաղաքում։ Հայրը՝ մասնագիտությամբ նկարիչ էր և փոխարինող ուսուցիչ, ով նաև մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ որպես ռազմական օդաչու։ Մայրն աշխատում էր որպես երգեցողության ուսուցչուհի դպրոցում։ Հայրը մահացել է քաղցկեղից, երբ Սկոտը 11 տարեկան էր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյքեր հայթս ավագ դպրոցի գիտելիքները Մեսկադին հմտացրել է 2 տարվա ընթացքում։ Սկսել է ռեփ գրել միջին դպրոցի վերին տարում, ոգեշնչվելով ռեփ խմբերից, ինչպիսիք են՝ «Pharcyde»-ը և «A Tribe Called Quest»-ը։ 20 տարեկանում տեղափոխվել է Բրուքլին, որտեղ շարունակել է երաժշտական կարիերան։ «A Kid Named Cudi» միքսթեյփի թողարկումից հետո գրավել է Քանյե Ուեսթի ուշադրությունը։
Հեռուստատեսային դեբյուտը կատարել է 2008 թվականին՝ «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ։ 2009 թվականի փետրվարի 17-ին,«Day ’n’ Nite» երգով հայտնվեց «MTV»-ի «Snoop Dogg’а Dogg After Dark» թոք շոուի եթերում։ 2 օր անց, փետրվարի 19-ին Քադին և Քանյե Ուեսթն ունեցան իրենց առաջին դուետը։
Քադիի առաջին ալբոմը՝ «Man on the Moon: The End of Day» անվամբ, թողարկվել է 2009 թվականի սեպտեմբերի 15-ին, առաջին շաբաթում գրանցելով 104 419 օրինակի վաճառք։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Day ’n’ Nite»-ը մեծ հաջողություններ է վայելել։
2009 թվականին «Sky Might Fall» կատարումը տեղ է գտնում «Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը» ֆիլմում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Man on the Moon։ The End of Day» (2009)
- «Man on the Moon II։ The Legend of Mr. Rager» (2010)
- «Indicud» (2013)
- «Satellite Flight։ The Journey To Mother Moon» (2014)
- «Speedin' Bullet 2 Heaven» (2015)
- «Passion, Pain & Demon Slayin'» (2016)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tardio A. 13 Jobs Your Favorite Rappers Had Before Rap // MTV — 2015.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիդ Քադի» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1984 ծնունդներ
- Հունվարի 30 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ