Content-Length: 210321 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D6%80%D5%A5%D5%B6%D5%AF_%D4%BC%D5%AC%D5%B8%D5%B5%D5%A4

Ֆրենկ Լլոյդ - Վիքիպեդիա Jump to content

Ֆրենկ Լլոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Լլոյդ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1886(1886-02-02)[1][2]
ԾննդավայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էօգոստոսի 10, 1960(1960-08-10)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր
ԱմուսինVirginia Kellogg?
Պարգևներ և
մրցանակներ
 Frank Lloyd Վիքիպահեստում

Ֆրենկ ՈՒիլիամ Ջեյմս Լլոյդ (անգլ․՝ Frank William George Lloyd, փետրվարի 2, 1886(1886-02-02)[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - օգոստոսի 10, 1960(1960-08-10)[1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]) շոտլանդական ծագմամբ ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Կինոարվեստի և գիտության ակադեմիայի հիմնադիրներից[4] և 1934-1935 թվականներին՝ ակադեմիայի նախագահ։

Լլոյդը Շոտլանդիայի առաջին Օսկարի դափնեկիրն է և համարվում է կինոյի պատմության մեջ եզակի՝ 1929 թվականին միանգամից արժանանալով «Օսկարի» երեք անվանակարգի՝ համր կինոյի (Աստվածային տիկինը), կիսահամր (Հոգնած գետը) և լրիվ խոսակցական (Բեռ) ֆիլմերի համար: Նա 1933 թվականին նոմինացվել և կրկին հաղթել է Նոել Քովարդի «Կավալկադա» ֆիլմի ադապտացիայի համար, իսկ 1935 թվականին հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ թերևս ամենահաջողակ՝ «Ապստամբություն Բաունտիի վրա» ֆիլմի համար:

1957 թվականին արժանացել է Ջորջ Իսթմանի մրցանակին, որը շնորհվել է Ջորջ Իսթման Հաուսի կողմից՝ կինոարվեստում ակնառու ավանդի համար[5]։ 1960թ.-ին Լլոյդը աստղ է ստացել Հոլիվուդյան Փառքի ծառուղում` շարժապատկերների արդյունաբերության մեջ իր ներդրման համար[6][7]։

Վաղ կյանքն ու կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լլոյդը ծնվել է Գլազգոյի ծայրամասում գտնվող Կամբուսլանգ քաղաքում, ընտանիքի յոթ երեխաներից կրտսերը: Նրա մայրը՝ Ջեյնը, շոտլանդացի էր, իսկ հայրը՝ Էդմունդ Լլոյդը՝ ուելսցի, ինժեներ-մեխանիկ։ Ընտանիքը ճամփորդել է երկրով, մինչև այն պահը, երբ հայրը վիրավորվել է և հրաժարվել ինժեների մասնագիտությունից: Նրանք դեպքից հետո բնակություն են հաստատել Լոնդոնի Շեփերդս Բուշում, որտեղ ընտանիքը ուներ փաբ: Լլոյդն աշխատել է կոշիկի խանութում և երգել երգչախմբերում։

1909 թվականին Լլոյդը արտագաղթել է Կանադա, որտեղ մեկ տարի աշխատել է Ալբերտայում գտնվող ռանչոյում։ Նա նաև ձողեր է կանգնեցրել և գրել հեռախոսային ընկերության համար, այնուհետև միացել է շրջիկ շոուին՝ որպես դերասան և երգիչ[8]։ Երբ շոուն ավարտվել է Լոս Անջելեսում 1913 թվականին, Լլոյդը որոշել է մնալ այնտեղ և նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում[9]։

Նա սկսել է կարճամետրաժներ նկարահանել Paramount-ի համար և հետհզհետե շարժվել դեպի լիամետրաժ ֆիլմեր․ «Ջենթլմենը Ինդիանայից» (1915), «Ջեյն» (1915), «Բարեփոխումների թեկնածուն» (1916), «Տղամարդկանց լեզուները» (1916), «Նախագահի տիկինը» (1916), «Մարսիա Գրեյի ծածկագիրը» (1916), Դեյվիդ Գարիկ (1916), «Մադալենայի ստեղծումը» (1916), Միջազգային ամուսնություն (1916), «Ավելի ուժեղ սեր» (1916) և այլ ֆիլմեր։ Լլոյդի կենսագիրն ասում է, որ իր վաղ ֆիլմերը «գլուխգործոցներ» չեն, բայց դրանք համընկնում են այդ ժամանակաշրջանի այլ երկրորդական ռեժիսորների ֆիլմերի հետ[10]։

Լլոյդը Fox Film-ում նկարահանել է «Իր ծնողի մեղքերը» (1916թ), «Սիրո թագավորությունը» (1917) և մի շարք ֆիլմեր, որտեղ գլխավոր դերակատարը Ուիլյամ Ֆարնումն էր «Լռության գինը» (1917), «Երկու քաղաքների հեքիաթ» (1917), որը հիմնված էր Չարլզ Դիքենսի վեպից, «Ամերիկյան մեթոդներ» (1917), Երբ մարդը կարմիր է տեսնում (1917), Առյուծի սիրտը (1917), «Ազատության համար» (1918) և «Մարդը որսորդը» (1919) և այլ ֆիլմեր։

Մետրո-Գոլդուին-Մայեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդուինում նա նկարահանել է «Մեծ քաղաքի որոգայթները» (1919), «Աշխարհը և նրա կինը» (1919), «Լետիի սերերը» (1919), «Կինը համար 13 սենյակում» (1920), «Արծաթե հորդա» (1920), «Մեծն սիրեկանը» (1920), «Հեքիաթ երկու աշխարհների մասին» (1921), «Ճակատագրի ճանապարհներ» (1921), «Ձայն մթության մեջ» (1921), «Անտեսանելի ուժը» (1921) և այլ ֆիլմեր։

Լլոյդը Նորմա Թալմաջի հետ նկարահանել է մի քանի ֆիլմ First National-ի համար՝ Հավերժական կրակը (1921), Ձայնը Մինարեթից (1922), Օրենքի սահմաններում (1923) և Վրեժի մոխիրը (1923) և այլ ֆիլմեր։

Ապստամբություն բաունտիի վրա և հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լլոյդը մեծ հաջողություն է ունեցել «Ապստամբություն բաունտիի վրա» (1935) ֆիլմով, ինչը նրան բերել է Օսկարի ևս մեկ անվանակարգ լավագույն ռեժիսորի համար:

Դրան հաջորդել է «Երկու դրոշների ներքո» (1936) ֆիլմը։

«Paramount pictures»-ում Լլոյդը նկարահանել է ավելի շատ պատմական ֆիլմեր՝ «Սալեմի աղախինը» (1937) Կլոդետ Կոլբերտի հետ, Ուելս Ֆարգոն (1937) Ջոել ՄակՔրեայի հետ[11], Եթե ես թագավոր լինեի (1938) Քոլմանի հետ և «Ծովի տիրակալները» (1938) Դուգլաս Ֆերբենքսի հետ, որը կոմերցիոն հիասթափություն էր[12][13]:

Լլոյդը Կոլումբիայում նկարահանել է Վիրջինիայի Հովարդները (1940) Քերի Գրանտի հետ։ Universal studios-ում նա հիմնեց իր սեփական ընկերությունը: Ընկերության շրջանակներում նկարահանել է «Այս կինը իմն է» (1941) և «Տիկինը Շեյենից» (1941) ֆիլմերը[14]։ Նրա ընկերությունն արտադրել է Ալֆրեդ Հիչքոքի «Դիվերսանտ» (1942), Ջոն ՈՒեյնի «Փչացնողները» (1942) և Ռանդոլֆ Սքոթի հետ «Անտեսանելի գործակալը» (1942) ֆիլմերը:

Եզրափակիչ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1952 թվականին մահացել է Լլոյդի կինը, և նա վերադարձել է աշխատանքի՝ նկարահանելով երկու ֆիլմ՝ «Շանհայի պատմությունը» (1954) և «Վերջին հրամանը» (1955), որը պատմում էր Ջիմ Բոուիի մասին[15][16]։ Երբ Լլոյդը նորից է ամուսնացել, կրկին անցել է թոշակի[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Լլոյդը ամուսնացած էր դերասանուհի Ալմա Հալլերի հետ 1913 թվականի հուլիսի 11-ից մինչև վերջինիս մահը՝ 1952 թվականի մարտի 16-ը: 1955 թվականին Լլոյդն ամուսնացել է Վիրջինիա Քելլոգի հետ և մնացել է ամուսնացած մինչև մահ։ Լլոյդը մահացել է 1960 թվականի օգոստոսի 10-ին 74 տարեկանում: Լլոյդը թաղվել է Գլենդելի Ֆորեսթ Լաուն հիշատակի զբոսայգում։

Հեղինակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Լլոյդը էական համբավ չի ունեցել։ Նրա կենսագիրը դա բացատրում է մասամբ Էնդրյու Սարիսի կողմից Լլոյդի աշխատանքը մերժելու հետ (որը ռեժիսորին անբարենպաստորեն համեմատում էր Սեսիլ Բ. դե Միլի հետ) և «որովհետև նա լավագույնս բնութագրվում է որպես ստուդիայի ռեժիսոր: Նրա ոճը այնքանով է ոճ, որքանով իրենն է: Նա չափից դուրս չհրապարակեց և գովազդեց իրեն: Այն, ինչ նա արեց, ստուդիայի բարօրության համար էր, ոչ թե իր էգոյի համար:"[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #141025565 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Pawlak, Debra. «The Story of the First Academy Awards». The Mediadrome. Արխիվացված է օրիգինալից 30 December 2006-ին. Վերցված է 23 April 2007-ին.
  5. The George Eastman Award Արխիվացված 15 Ապրիլ 2012 Wayback Machine
  6. «Frank Lloyd | Hollywood Walk of Fame». www.walkoffame.com. Վերցված է 2016-06-27-ին.
  7. «Frank Lloyd». Los Angeles Times. Վերցված է 2016-06-27-ին.
  8. «THE MAN BEHIND THE PICTURE Frank Lloyd Is Brilliant». Daily Standard. No. 6356. Queensland, Australia. 1 June 1933. էջ 7. Վերցված է 24 April 2023-ին – via National Library of Australia.
  9. «FRANK LLOYD». The Maitland Daily Mercury. No. 21, 400. New South Wales, Australia. 15 November 1939. էջ 5. Վերցված է 24 April 2023-ին – via National Library of Australia.
  10. 10,0 10,1 10,2 Soares, Andre (2010). «Frank Lloyd: Two-Time Best Director Oscar Winner Q&A - interview with Anthony Slide». Thinking Film. Արխիվացված է օրիգինալից 31 January 2023-ին.
  11. «Frank Lloyd--Epic Maker». The News. Vol. XXXI, no. 4, 713. South Australia. 1 September 1938. էջ 16. Վերցված է 24 April 2023-ին – via National Library of Australia.
  12. «PARAMOUNT LISTS NEW PRODUCTIONS: 1937–38 Schedule-Includes 22 'Million-Dollar' Films, the Company Announces BUDGET IS UP $10,000,000 Provides for an Unprecedented Number of Musicals-50 to 60 Features Planned Some of the Features Cartoon and Short Subjects». New York Times. June 11, 1937. էջ 26.
  13. «Screen Fare». The Newcastle Sun. No. 6858. New South Wales, Australia. 8 December 1939. էջ 3. Վերցված է 24 April 2023-ին – via National Library of Australia.
  14. «Loretta Young's Newest Film». The Mail (Adelaide). Vol. 29, no. 1, 503. South Australia. 15 March 1941. էջ 21. Վերցված է 24 April 2023-ին – via National Library of Australia.
  15. «Censor upset director». The Mail (Adelaide). Vol. 44, no. 2, 214. South Australia. 13 November 1954. էջ 66. Վերցված է 24 April 2023-ին – via National Library of Australia.
  16. «MOVIE NOTES». Cessnock Eagle and South Maitland Recorder. Vol. 44, no. 4157. New South Wales, Australia. 10 September 1954. էջ 4. Վերցված է 24 April 2023-ին – via National Library of Australia.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Լլոյդ» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D6%80%D5%A5%D5%B6%D5%AF_%D4%BC%D5%AC%D5%B8%D5%B5%D5%A4

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy