OPPO Electronics
OPPO Electronics | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2004 |
Վայր | Chang'an, Չինաստան և Դունգուան, Գուանդուն, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Տնօրեն | Tony Chen? |
Արդյունաբերություն | կենցաղային էլեկտրոնիկա |
Աշխատողների թիվ | 1780 մարդ |
Մայր ընկերություն | Guangdong Oujia Holdings Co., Ltd.? և BBK Electronics |
Դուստր ընկերություններ | Realme |
Կայք | oppo.com |
Մասնակից է | Վայ-Ֆայ Դաշինք[1], CVE Numbering Authorities[2], Միջազգային ռադիոյի խորհրդատվական կոմիտե[3] և ITU Telecommunication Standardization Sector?[3] |
Oppo Electronics Վիքիպահեստում |
OPPO Electronics, չինական ապրանքանիշ, որն ստեղծվել է 2004 թվականին Գուանդուն նահանգի Դոնգուան մարզում։ Մայր ընկերությունն է BBK Electronics-ը։ Ապրանքանիշը գրանցված է աշխարհի մի շարք երկրներում։ 2008 թվականին OPPO-ն մտել է շարժական էլեկտրոնիկայի շուկա և սկիզբ դրել սեփական բջջային հեռախոսների արտադրությանը։ Ապրանքանիշի առաջին մոդելները դարձան feature սերիայի հեռախոսները։ OPPO-ի մյուս ստորաբաժանումը Digital Inc., որը գտնվում էր Սիլիկոնային հովտի սրտում (ԱՄՆ), նախագծում և վաճառում է բարձրակարգ AV-տեխնիկա։ Իր արտադրանքի մեջ OPPO Digital ընկերությունն ունի մի շարք բարձր որակի Blu-Ray նվագարկիչներ, ականջակալներ և ականջակալների ուժեղացուցիչներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին ընկերությունը գործարկեց իր սեփական արտադության առաջին MP3-նվագարկիչը չինական շուկայում և առաջին մոդելը Ամերիկայում՝ Hi-End DVD-նվագարկիչ
- 2006 թվական — սկսել է զբաղվել շարժական վիդեոնվագարկիչների արտադրությամբ
- 2008 թվական — կազմակերպության առաջին բջջային հեռախոսը
- 2009 թվական — OPPO-ն դուրս է եկել Թաիլանդի շուկա
- 2011 թվական — առաջին սմարտֆոնի արտադրություն
- 2012 թվական — OPPO Finder սմարտֆոնի արտադրությունը և վաճառքը, որը ամենաբարակ հեռախոսն է աշխարհում
- 2013 թվական — ընկերության սմարթֆոնների մուտքը ԱՄՆ-ի, Անգլիայի, Հոնկոնգի, Թայվանի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Վիետնամի, Ինդոնեզիայի շուկաներում։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը ունի իր սեփական գործարանը՝ Չինաստանի հարավում Գուանդուն նահանգի Դոնգուն շրջանում, և օգտագործում է ամենաժամանակակից SMT (արտաքին մոնտաժման) սարքավորումներ, ստանդարտներ և արտադրական տեխնոլոգիաներ[4]։ Արտադրանքի ամբողջ խմբաքանակն անցնում է որակի խիստ վերահսկողության QC , որին հետևում են ավելի քան 1400 ինժեներներ, որոնք մասնագիտանում են ծրագրային ապահովման ոլորտում (աշխատակիցների 39 % մասնագիտանում են ծրագրային ապահովման ոլորտում)։
Ընկերության լավագույն սմարտֆոնները աշխատում են Qualcomm-ի արտադրության գերհզոր պրոցեսորներով։ Qualcomm-ը միջազգային շուկայում հանդիսանում է սմարտֆոնների պրոցեսորների արտադրության ոլորտում առաջատար կազմակերպություն։ 2013 թվականի մոդելների մի մասը աշխատում է MediaTek-ի արտադրության պրոցեսորներով, պատրաստված 28-նմ չափսի տեխնոլոգիական գործընթացով։ OPPO-ի առաջին սմարթֆոնը, որն աշխատում էր Android օպերացիոն համակարգով, արտադրվել է 2011 թվականին։ Ռուսաստանի տարածքում կազմակերպությունը սկսեց իր արտադրանքի վաճառքը OPPO Find 5 և OPPO Finder X907 սմարտֆոններով, որոնք 2013 թվականից պաշտոնապես վաճառվում են Ռուսաստանի շուկայում։ OPPO-ի համար ինովացիոն սմարտֆոններ դարձան OPPO N1, N2, N3 սերիայի սմարտֆոնները, իրենց 360 աստիճանով պտտվող տեսախցիկով։ Բոլոր երեք օրնակները աշխատում էին սեփական արտադրության Color OS օպերացիոն համակարգով[5]։
Տարածում և շուկայի մասնաբաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին OPPO Electronics Corp. գտնվել է 4-րդ տեղում սմարթֆոնների վաճառքի ծավալներով Չինաստանի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում։ Ընկերությունը ունի սեփական առևտրային ցանցը կազմված 2000 խանութներից, ինչպես նաև կարող է հաշվարկել շուրջ 40 հազար առևտրային կետեր իր դիստրիբյուտորի մոտ[6]։
2014 թվականի երկրորդ կեսին ընկերությունը մտել է մեքսիկական շուկա։ Արդեն երկու ամիս անց նրա մասնաբաժինը սմարթֆոնների շուկայում կազմել է 2-%։ Այժմ նախատեսվում է բացել այս երկրում սեփական խանութներ։
2017 թվականի հունվարին գրավել է երկրորդ տեղը Չինաստանում բջջային հեռախոսների վաճառքով[7]։
Փաստեր բրենդի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազմակերպության ներդրումները տեխնոլոգիայի և դիզայնի մեջ հասնում է շուրջ 10 միլիոն դոլարի միայն 2012 թվականին։ Նույն թվականին շուրջ 300 միլիոն ներդրվել է բրենդինգի մեջ։
- OPPO-ի գործարանի շրջանառությունը 2012 թվականին հասել է ՝ 1,8 միլիարդ դոլարի։
- Սեփական ինժեներների հաստիքները OPPO-ում հասնում են 1400 մարդու (ինժեներների 40% պատասխանատու են ծրագրային ապահովման համար), 6000 մարդ աշխատում է հոսքագծերի վրա։
- 2012 թվականին ապրանքանիշի դեմքը արտասահմանյան երկրներում դարձավ Լեոնարդո Դի Կապրիոն։ OPPO գովազդային հոլովակները ավելի շատ նման են հոլիվուդյան բլոկբաստերների և ստացել են ընդհանուր կարգախոսը "FIND ME" բառերով։
- OPPO ռազմավարական գործընկերներ են Qualcomm (ԱՄՆ), եւ MediaTek (Չինաստան), որոնք հանդիսանում են շարժական պրոցեսորների արտադրության մեջ աշխարհում առաջատար կազմակերպություններ։
OPPO այլ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ում OPPO բրենդը լայնորեն հայտնի է շնորհիվ ներքին OPPO Digital ստորաբաժանմանը միջոցով [8], որը մասնագիտացել է բարձրորակ BluRay նվագարկիչների արտադրությունում. 2013 թվականին ամերիկացի գնորդը ըստ արժանվույն գնահատել է OPPO Find 5 սմարթֆոնը։ OPPO-ի երկրորդ մոդելը, որը մուտք է գործել ամերիկյան շուկա դարձել է OPPO R819-ը։
- Թայլանդում OPPO-ն նույնպես մեծ հեղինակություն ունի շնորհիվ 2009 թվականին թայլանդական շուկա մուտք գործելուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
- ↑ 3,0 3,1 https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
- ↑ 1 часть рассказа о заводе OPPO; 2 часть рассказа о заводе OPPO от mobile-review.com
- ↑ Color OS
- ↑ «China Oppo abrirá tiendas en México ante buen desempeño». El Financiero. 2014 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Названі найбільші виробники смартфонів у Китаї // Новое время, 26 января 2017
- ↑ OPPO Digital
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլոբալ կայքը Արխիվացված 2013-07-19 Wayback Machine
- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-10-27 Wayback Machine(ռուսերեն)
- օնլայն-խանութ OPPO Արխիվացված 2020-11-28 Wayback Machine Ռուսաստանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «OPPO Electronics» հոդվածին։ |
|