Content-Length: 88084 | pFad | https://hy.wiktionary.org/wiki/%D5%AF%D5%B8%D6%80%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC

կորցնել — Վիքիբառարան Jump to content

կորցնել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ կոր•ցնել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. կորստի մատնել, կորչել տալ, անհայտացնել
  2. տեսողության դաշտից հանել՝ հեռացնել, այլևս չտեսնել ◆ Ամբոխի մեջ նա ընկերոջը կորցրեց:
  3. մի բանի տեղը մոռանալ՝ այլևս չիմանալ ◆ Այդ հատվածը նա լավ էր հիշում, բայց տեղը կորցրել էր:
  4. (փխբ․) մի բան ունենալուց դադարել, այլևս չունենալ, մի բանից զրկվել ◆ Նա կորցրել էր իր հմայքը։ ◆ Հույսը՝ հավատը կորցնել:
  5. վատնել, իզուր սպառել ◆ Սերը կորցրի պագշոտ գրկի մեջ։ (Ավետիք Իսահակյան)
  6. կորուստ՝ զոհ տալ ◆ Կռվում նրանք կորցրել են 400 զինվոր։
  7. վնաս կրել, կորուստ՝ վնաս ունենալ ◆ Այդ գործի մեջ նա մեծ գումար կորցրեց:
  8. անհաջողություն՝ պարտություն կրել, տանուլ տալ ◆ Հիանալի պարտիան կորցրեց:
  9. նվազում՝ թուլացում ունենալ, պակասեցնել ◆ Քաշը՝ ուժը կորցնել:
  10. խորտակել, տապալել, կործանել ◆ Երկուսիդ էլ կկորցնեմ:
  11. թաթախել, թաթավել, շաղախել ◆ Արյան՝ ցեխի մեջ կորցնել:
  12. թաղել, պատել, ծածկել, առատորեն վրան լցնել՝ դնել ◆ Ծաղիկների՝ վարդերի՝ գարդերի մեջ կորցնել:

(հրամայական եղանակ)՝

  1. կորցրու՛, կորցրեցե՛ք (կորցրե՛ք) ◆ Հեռացրու՛, հեռացրեցե՛ք, դուրս արա՛, դուրս արե՛ք, դենը տա՛ր՝ տարե՛ք։
  2. անդրադարձ նշանակությամբ ◆ Շփոթվել, մոլորվել, գլուխը կորցնել: ◆ Զորապետն իրեն չկորցրեց: (Մուրացան) ◆ Ի՞նչ ես քեզ կորցրել:

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս շփոթվել

Արտահայտություններ

[խմբագրել]

Կաղապար:conj.hy.ցն

Աղբյուրներ

[խմբագրել]








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wiktionary.org/wiki/%D5%AF%D5%B8%D6%80%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy