Content-Length: 145430 | pFad | https://hy.wiktionary.org/wiki/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6

սահման — Վիքիբառարան Jump to content

սահման

Վիքիբառարան-ից

Հայերեն

«սահման» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Մեքսիկայի ու ԱՄՆ-ի պետական սահմանի մի հատվածը

Դասական ուղղագրութեամբ՝ սահման


վանկեր՝ սահ•ման 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հայկական բառ

Գոյական

  1. իրար կից՝ հարևան շրջանների՝ տիրույթների՝ կալվածքների և այլնի սահմանաբաժան գիծը ◆ Այգու՝ շրջանի՝ նահանգի սահման:
  2. հարևան տերությունների տարածությունները կամ ջրերը սահմանաբաժանող գիծը, սահմանագիծ ◆ Պետական սահման:
  3. որևէ բանի թույլատրելի չափ՝ նորմա (քանակ, մեծություն, տարողություն և այլն) ◆ Երկու հարյուր կիլոմետրը այս մեքենայի ծայրահեղ արագության սահմանն է։
  4. (առավելապես՝ հոգնակի) մատույցներ, որևէ տեղի՝ վայրի մոտակայքը ◆ Թշնամին մոտենում էր քաղաքի սահմաններին: ◆ Քաղաքի սահմանին մոտենալուց ժողովուրդն արդեն զորախումբը շրջապատեց։ (Մուրացան)
  5. (առավելապես՝ հոգնակի) որևէ սահմանագծից ներս գտնվող տարածություն՝ վայր ◆ - Էս քանի՞ ժամ է, որ երևացել ես մեր սահմաններում ու չես ներկայացել մեզ; (Ակսել Բակունց)
  6. չափ, թույլատրելի՝ տանելի՝ հանդուրժելի աստիճան ◆ Կատակի՛ր, բայց սահմանը մի՛ անցիր;
  7. վարմունքի՝ վերաբերմունքի՝ վարքագծի որոշակի շրջանակներ, որոնք ընդունելի կամ թույլատրելի են պաշտոնի՝ կոչման՝ բարոյական նորմաների և այլ տեսակետից ◆ Նա աշխատում Էր մնալ պաշտոնական լրջության սահմաններում: ◆ Կեսօրին խնջույքը հանդարտ էր և պատշաճի սահմաններում: ՍԶ
  8. (առավելապես՝ հոգնակի) որևէ բանի մոտավոր չափը՝ քանակը՝ ծավալը և այլն ◆ Մարիամը մոտ քառասուն տարեկան էր, իսկ Զարուհին՝ քսանհինգի սահմաններում: (Նաիրի Զարյան)
  9. որևէ բանի վերջը՝ ծայրը, վերջ, եզր ◆ Ծով Էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի։ Եղիշե Չարենց
  10. որևէ գործողության՝ երևույթի և այլնի տարածման՝ ընդգրկման՝ տևողության և այլնի հնարավոր աստիճանը ◆ Ամեն բան երկրում ունի իր սահմանը, որտեղից նա ետ է նահանջում։ Հովհաննես Թումանյան ◆ Մտածության համար սահման որոշելն անկարելի է։ (Մուրացան)
  11. որևէ բան շրջափակող՝ շրջագծող օղակ՝ շղթա՝ գիծ, որևէ բանի գրաված տարածության սահմանագիծը ◆ Մի րոպե անց ամենքն արդեն կրակի սահմաններից դուրս էին։ (Շիրվանզադե)
  12. երկու հակադիր վիճակների՝ երևույթների և այլնի սահմանաբաժան կետը՝ վիճակը, երկու վիճակների՝ երևույթների միջակա կետ ◆ Քնի և երազի սահմանում նորից երևաց տիկին Էլոիզը։ (Ակսել Բակունց)
  13. ծայրամաս, ծայրագավառ ◆ Ժողովուրդը դիմում էր այդ քադաքը Հայաստանի հեռավոր սահմաններից: (Մուրացան)
  14. որևէ տարածության՝ վայրի և այլնի սկիզբը, այն կետը՝ գիծը՝ աստիճանը, որից սկսվում է մի տարածություն՝ երևույթ և այլն ◆ Եկավ հասավ դալար մի դաշտ… - Ահա սահմանն անմատչելի կախարդական աշխարհի։ Հովհաննես Թումանյան
  15. (հնց․) սահմանում
  16. (մաթ.) հաստատուն մեծություն, որին անսահմանորեն մոտարկվում է մի այլ փոփոխական՝ մեծություն, ըստ որում նրանց տարբերությունը ձգտում է զրոյի
  17. (միգ․) երկու պետությունների ցամաքային տարածքները կամ ծովային գոտիները կամ պետության առանձին մասերն իրարից առանձնացնող գիծ
  18. տե՛ս նաև կանաչ սահման
  19. (պաշտանվ․) պետության տարածքի եզրը (շրջանակը) որոշող գիծը և այդ գծով անցնող ուղղածիգ հարթությունը, պետության ինքնիշխանության գործողության տարածական եզրը՝ շրջանակը
  20. (դիվ․) պետության տարածքի ցամաքային, օդային և ջրային, եզրագծերը։ ահմանները հարևան երկրների միջև որոշվում են համաձայնագրերի հիման վրա

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. սահմանագիծ
  2. բնագիծ
  3. չափ, նորմա
  4. ծայր, եզր
  5. տե՛ս վերջ, վախճան
  6. տե՛ս եզրագիծ, վերջնագիծ
  7. տե՛ս կոպար
  8. տե՛ս անջրպետ
  9. տե՛ս ծայրագավառ, ծայրամաս

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. սահման գցել
    1. սահման որոշել՝ նշանակել
    2. սահմանափակել
  2. սահման որոշել՝ նշանակել
    1. սահմանանիշ դնել
    2. սահմանազատել, անջրպետել, բաժանել
    3. սահմանափակել, չափավորել, զսպել
  3. սահման ունենալ
    1. վերջ՝ ծայր ունենալ
    2. չափ ունենալ
  4. սահմանն անցնել
    1. երկրի սահմանը խախտելով այլ երկիր անցնել՝ գնալ
    2. սահմանը խախտել
    3. չափից անցնել, ընդունված՝ թույլատրելի նորմաներից՝ շրջանակներից դուրս գալ
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. սահման(ը) սահմաններ(ը)
Սեռ. սահմանի սահմանների
Տր. սահմանի(ն) սահմանների(ն)
Հայց. սահման(ը) սահմաններ(ը)
Բաց. սահմանից սահմաններից
Գործ. սահմանով սահմաններով
Ներգ. սահմանում սահմաններում

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան, Գյումրի, «Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն», 2013 — 175 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  • Լիլիթ Թութխալյան, Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարան (Տիգրան Մեծ), Երևան, 2004 — 56 էջ։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wiktionary.org/wiki/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy