Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Բաց տվյալներ (անգլ.՝ Open data), այն տվյալներն են, որոնք բաց հասանելի են, շահագործվող, խմբագրելի և համօգտագործելի յուրաքանչյուրի կողմից ցանկացած նպատակով: Բաց տվյալները լիցենզավորված են ազատ արտոնագրի ներքո։
Բաց տվյալների շարժման նպատակները նման են այլ «բաց(-կոդով)» շարժումների նպատակներին, ինչպիսիք են՝ բաց կոդով ծրագրակազմը, բաց կոդով ապարատը, ազատ բովանդակությունը, բաց բնութագրերը, բաց կրթությունը, բաց կրթական ռեսուրսները, բաց կառավարումը, ազատ գիտելիքը, բաց հասանելիությունը, ազատ գիտությունը և ազատ համացանցը: Բաց տվյալների շարժման աճը զուգահեռվում է մտավոր սեփականության իրավունքների աճով։ Բաց տվյալների հիմքում ընկած փիլիսոփայությունը վաղուց հաստատված է (օրինակ՝ գիտության մերտոնյան ավանդույթում), սակայն «բաց տվյալներ» տերմինն ինքնին վերջերս է հայտնվել, որը հանրաճանաչություն է ձեռք բերել ինտերնետի և համաշխարհային սարդոստայնի աճի և, հատկապես, Data.gov, Data.gov.uk և Data.gov.in բաց տվյալների կառավարական նախաձեռնությունների գործարկման հետ
Բաց տվյալները կարող են լինել կապակցված տվյալներ, որոնք կոչվում են կապակցված բաց տվյալներ։
Բաց տվյալների ամենակարևոր ձևերից մեկը բաց պետական տվյալներն են (OGD), որը բաց տվյալների ձև է, որը ստեղծվել է կառավարող պետական հաստատությունների կողմից: Բաց կառավարական տվյալների կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են քաղաքացիների առօրյա կյանքի մի մասը՝ մինչև առօրյա/կենցաղային առաջադրանքները, որոնք, թվում է, հեռու են կառավարությունից:
FAIR/O data հապավումը երբեմն օգտագործվում է ցույց տալու համար, որ տվյալ տվյալների շտեմարանը կամ տվյալների բազան է համապատասխանում FAIR տվյալների սկզբունքներին և կրում բաց լիցենզիա, որը կարող է պարունակել... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հոկտեմբերի 28-ին Փարիզում կայացած արարողության ժամանակ France Football-ի վարկածով 2024 թվականի «Ոսկե գնդակը» շնորհվել է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին (լուսանկարում)։
- 2024 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Ջեյմս Ռոբինսոնին «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»:
- ի պատասխան Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության՝ հոկտեմբերի 1-ին Իրանն իր տարածքից հրթիռակոծել է Իսրայելը։
- սեպտեմբերի 27-ին Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի Դահիե քաղաքում:
- սեպտեմբերի 21-ին հաստատվել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, որի անդամներից երկուսը ֆրանսահայ՝ Աստրիդ Փանոսյան-Բուվեն և Գիյոմ Կասբարյանն են։
- սեպտեմբերի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի տղամարդկանց լավագույն թիմ։
- սեպտեմբերի 3-ին Պոլտավայի Ռազմական ինստիտուտի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։
Վերջերս մահացածներ՝ Թերի Գար • Մարինա Ոսկանյանց • Արեգ Լուսինյան • Վյաչեսլավ Դոբրինին • Հասան Նասրալլահ • Մեգի Սմիթ
Գիտե՞ք, որ․․․
- ․․․հինգ տարի շարունակ Ստամբուլի ամենախոշոր հարկատուն հայուհի էր, որն ուներ հասարակաց տների ցանց։
- ․․․Սիլիկոնային հովիտը սկիզբ է առել մի ավտոտնակից (լուսանկարում), որը գտնվում է Պալո Ալտո, Ադիսոն ավենյու 367 հասցեում:
- ...«Միսս անջրասույզ» անունն ստացած օվկիանոսային լայներների այս ուղեկցորդուհին վերապրել է «Օլիմպիկի», «Տիտանիկի» և «Բրիտանիկի» աղետները։
- ․․․ֆուտբոլային հնարքի (շարժապատկերում) ստեղծողը խոստովանել է, որ երբեք չի կարողացել այն առանց սխալվելու կատարել իրական ֆուտբոլային խաղում։
- ․․․Գեբելսն ընտրել է «իդեալական արիական մանկիկի» լուսանկարը՝ չիմանալով նրա հրեա ծնողների մասին։
- ․․․կանանց սակեն ժամանակակից ճապոնական խոհանոցում օգտագործվում է որպես համեմունք։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
313 457 հոդված |
399 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վետերանների հուշեր
- Վիքին սիրում է հուշարձաններ
- Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1907 թ. – ծնվել է Ռաֆայել Արշակի Աթայանը, հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1990 թ.):
- 1918 թ. – կնքվեց Մուդրոսի զինադադարը, համաձայն որի Օսմանյան կայսրությունը դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից:
- 1920 թ. – թուրք-հայկական պատերազմի ժամանակ թուրքերը գրավեցին Կարսը:
- 1922 թ. – ծնվել է Ցոլակ Բեքարյանը, հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ (մահ. 1980 թ.):
- 1938 թ. – Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ռադիոբեմադրությունը մեծ իրարանցում առաջացրեց ԱՄՆ-ում:
- 1960 թ. – ծնվել է Դիեգո Մարադոնան, արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (մահ. 2022 թ.):
- 1973 թ. – բացվեց Բոսֆորի կամուրջը, փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջը (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):
- 1991 թ. – Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններից մեկի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրեցին Հադրութի շրջանի Տող գյուղը:
Օրվա պատկեր