Content-Length: 256780 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BE%D5%A5%D6%80%D5%B8%D5%B6

Ավերոն - Վիքիպեդիա Jump to content

Ավերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավերոն
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՕկսիտանիա
ՎարչկենտրոնՌոդեզ
Ամենաբարձր կետQ26842993?
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն279 649 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն32
Տարածք8 735
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԼո, Կանտալ, Թարն-է-Գարոն, Լոզեր, Գար, Էրո և Թարն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-12
Անվանված էAveyron?
aveyron.fr

Ավերոն (ֆր.՝ Aveyron), գավառ Ֆրանսիայի հարավում։

  • Ավերոն գավառի կարգային թիվն է` 12։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունն ստացել է Ավերոն գետից։ Ավերոն դեպարտամենտը գտնվում է մի եռանկյունու կենտրոնում, որը ձևավորում են երեք քաղաք՝ Թուլուզ, Կլերմոն-Ֆերան և Մոնպելյե։ 8735 կմ² տարածքով մայրցամաքային Ֆրանսիայի դեպարտամենտների շարքում 5-րդն է։

Տեղանքը հիմնականում լեռնային է, գտնվում է Կենտրոնական ֆրանսիական զանգվածի հարավային մասում։ Ամենաբարձր կետն ունի 1469 մ բարձրություն։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավեյրոնի մեջ է մտնում Սեվենի ազգային զբոսայգու մի մասը։ Զբոսաշրջիկներին լավ հայտնի է բարձր բլրի վրա կառուցված Նաժակ ամրոցի ավերակները, ինչպես նաև դոլմեններով հարուստ Մարտյելի մերձակայքում գտնվող բազմաթիվ դղյակներն ու վանքերը։ Փոքրիկ Միյո քաղաքից երևում է աշխարհի ամենաբարձր կամուրջը՝ Միյո ուղետարը, որի բացումը 2004 թվականի դեկտեմբերին կատարել է նախագահ Շիրակը։

Ակտիվ ժամանցի տարածված ձևերից են արշավները, ձիավարությունը, ինչպես նաև՝ ձկնորսությունը և լողը Լևեզյու լճում։ Տեղացիները լավ արհեստավորներ են և Ավերոնում շատ են ձեռքով պատրաստած բազմապիսի իրերը, ինչպես, օրինակ՝ «լագույոլ դանակները»։ Մթերքներից հայտնի է Ռոքֆոր գյուղում պատրաստվող նույնանուն «ռոքֆոր պանիրը» և այլ տեղական ուտեստներ։

Ավերոն դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավերոն» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BE%D5%A5%D6%80%D5%B8%D5%B6

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy