Շարանտ
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Գավառ | ||||
Մտնում է | Պուատու-Շարանտ | ||||
Վարչկենտրոն | Անգուլեմ | ||||
Ամենաբարձր կետ | Rocher aux Oiseaux? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2007) | 349 535 | ||||
Խտություն | 59 | ||||
Տարածք | 5 956 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Ծովափնյա Շարանտ, Դյու-Սևր, Վյեն, Օտ-Վյեն և Դորդոն | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-16 | ||||
Անվանված է | Charente? | ||||
cg16.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Շարանտ (ֆր․` Charente), գավառ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ Անունն ստացել Շարանտ գետից։
- Շարանտ գավառի կարգային թիվն է՝ 16։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարանտը 1790 թվականի մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական գավառներից մեկն է։ Ստեղծվել է պատմական Անգումուա, արևմուտքից և հարավից` Սենտոնժ գավառներից։ Ունի երկու մեծ քաղաք՝ Անգուլեմ և Կոնյակ։
Տասնիններորդ դարի երկրորդ կեսում շնորհիվ աղի և կոնյակի արտադրության, գավառն ունեցավ արագ զարգացող տնտեսություն և 1851 թվականի բնակչության քանակը հասավ իր գագաթնակետին[1]։
Քսաներորդ դարում երկու համաշխարհային պատերազմները գավառի ավանդական արտադրությունների վրա ունեցան բացասական ազդեցություն։ Տնտեսության համեմատաբար դանդաղ վերականգնումը խրախուսեց արտասահմանից կատարվող ներգաղթը։ 2006 թվականի տվյալներով բացահայտվեց, որ բրիտանացի բնակվողների քանակը մի քանի հոգուց հասավ
5 083[2], այս ցուցանիշով գավառը դասելով չորրորդ տեղում՝ Փարիզից, Դորդոնից և Ծովափնյա Ալպերից հետո։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնյակը և պինոն կարագի հետ միասին տարածաշրջանի գյուղատնտեսական կարևոր արտադրանքներն են։ Թաղիքից և բրդից պատրաստած տեղական հողաթափերը նույնպես լավ հայտնի արտադրանք են[3]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անգուլեմի տաճարը
-
Լա Կուրոն աբբայությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jean Combes (dir.) et Michel Luc (dir.), La Charente de la préhistoire à nos jours, Imprimerie Bordessoules, coll. « L'histoire par les documents », 1986, 429 p. (ISBN 2-903504-21-0)
- ↑ Insee
- ↑ "The thoroughly modern Charentaise slipper", 2 March 2012 Արխիվացված 22 Հունիս 2013 Wayback Machine. Accessed 1 April 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարանտ» հոդվածին։ |
|