Արիկ Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արիկ Գարեգինի Ալեքսանյան (սեպտեմբերի 24, 1940[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2006), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1987)։
Արիկ Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1940[1] Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2006 |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը (1967)։ 1985 թվականից ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է չափային քվանտացված համակարգերի էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրադինամիկական հատկությունները։ Առաջարկել է ենթամիլիմետրային ճառագայթման գրգռման նոր եղանակներ՝ չափային քվանտացված կիսահաղորդչային թաղանթների օգտագործմամբ։ Մշակել է ուժեղ լեգիրացված կիսահաղորդիչում օպտիկական ճառագայթման գրգռման և ուժեղացման տեսություն[2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10389
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 47.