Դեցեբալ, Դեկեբալուս (Decebalus) (1-ին դար - 106[1], Bălcești, Վիլչա, Ռումինիա), դակերի թագավոր87 թվականից։ 89 թվականին, Հռոմի դեմ հաջող պատերազմից հետո, հաշտություն է կնքել, որով հռոմեացիները պարտավորվել են ամենամյա դրամական օժանդակություն տալ, արհեստավորներ և վարպետներ տրամադրել դակերին։ 101 - 102 թվականների և 105 - 106 թվականների պատերազմներում դակերը պարտվել են և նրանց երկիրը դարձել է հռոմեական պրովինցիա՝ Դակիա անունով։ Երբ հռոմեացիները գրավեցին դակերի մայրաքաղաք Սարմիզեգետուզաև, Դեցեբալն ինքնասպան եղավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 365)։