Իքս մարդիկ (ֆիլմաշար)
«Իքս մարդիկ» (անգլ.՝ X-Men film series), ֆանտաստիկ ֆիլմաշար մարդ-մուտանտների մասին, որոնք ունեն աննկարագրելի ուժ։ Կոմիքսների հեղինակը հիմնական Marvel Comics-ն է։ Սկզբում թողարկվել է թրիլոգիան, հետո սփին-օֆները և պրիքվելները, իսկ 2013 թվականին ֆիլմաշարը թարմացվել է։
Իքս մարդիկ անգլ.՝ X-Men film series | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Կանադա Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ |
Թվական | 2000 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բրայան Սինգեր, Բրեթ Ռաթներ, Գևին Հուդ, Մեթյու Վոն, Ջեյմս Մենգոլդ, Թիմ Միլլեր, Ջոշ Բուն, Դևիդ Լիթչ և Սայմոն Քինբերգ |
Պրոդյուսեր | Լորեն Շուլեր Դոններ |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Պաշտոնական կայքէջ | |
X-Men films Վիքիպահեստում |
Կինոֆիլմեր
խմբագրելԻքս մարդիկ (2000)
խմբագրել1994 թվականին 20th Century Fox և պրոդյուսեր Լորեն Շուլեր Դոնները գնել են «Իքս մարդիկ» ֆիլմի էկրանավորման թույլտվությունը[1]։ Էնդրյու Քևին Ուոքերը վարձվել է, որպեսզի գրի սցենար[2], իսկ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ցանկություն է հայտնել ղեկավարել նկարահանումները։ Բրայան Սինգերը ռեժիսորի պայմանագիր է ստորագրել 1996 թվականի հուլիսին։ Նա կոմիքսների երկրպագու չէ, սակայն նրան դուր են եկել նախապաշարմունքներն և դիսկրիմինացիան, որոնք առաջարկվել են նրան[1]։ Ջոն Լոգան, Ջոս Ուիդոն[3], Էդ Սոլոմոնը, Քրիստոֆեր ՄակՔուորին և Դեյվիդ Հեյթերը գրել են սցենարներ, բայց թիթրերում ցուցադրվել է միայն Հեյթերը[1]։ Ֆիլմի նկարահանումները անց են կացվել 1999 թվականի սեպտեմբերի 22-ին Տորորնտոյում[4]։
Իքս մարդիկ 2 (2003)
խմբագրել20th Century Fox–ը վարձել է Դեյիդ Հեյթերին և Զաք Փենին, որպեսզի նրանք գրեն իրենց սեփական սցենարները ֆիլմի համար, Բրայան Սինգերը պետք է ընտրեր դրանցից մեկը 2002 թվականին ֆիլմի էկրանավորման համար[5]։ Ֆիլմի որոշ մասեր նկարահանվել են X-Men: God Loves, Man Kills կոմիքսների հիման վրա, կերպար Ուիլյամ Սթրայքերը փոխվել է հոգևորականից գնդապետի[6]։ Մայքլ Դոգերտին և Դեն Հարրիսը վաձվել են 2002 թվականի փետրվարին, որպեսզի բարելավվեն սցենարները[7]։ Նկարահանումները սկսվել են 2002 թվականի հունիսի 17–ին Վանկուվերում և ավարտվել են նոյեմբերին, ֆիլմը լույս է տեսել 2003 թվականի մայիսի 1–ին[5]։
Ֆիլմում հայտնվում է Իքս մարդկանց նոր հակառակորդ գնդապետ Ուիլյամ Սթրայքերը (Բրայան Կոքս), ով փորձում է տիրանալ Պրոֆեսոր Իքսի (Պատրիկ Ստյուարտ) մեքենային «Ցերեբրոյին»։ Սթրայքերին հաղթելու համար Իքս մարդիկ միավորվում են մուտանտների եղբայր հետ Մագնետոի հետ (Իեն ՄակՔելլեն)։
Իքս մարդիկ։ Վերջին մարտը (2006)
խմբագրելԲրայան Սինգերը ցանկանում էր նկարահանել ֆիլմի երրորդ մասը չորրորդի հետ միաժամանակ[8]։ 2004 թվականի հուլիսի 16–ին նա հեռացել է նախագծից «Սուպերմենի վերադարձը» ֆիլմը նկարահանելու համար[9], հասցնելով ավարտել պատմությունը Ֆենիքսի մասին[10] և ներդնում է Էմմա Ֆրոսթին, որի դերը նշանակված էր եղել Սիգուրնի Ուիվերի համար[11]։ Բացի այս, Սինգերը ցանկացել էր ներկայացնել Շելմայի, Այսբերգի և Պիրոյի բնավորության գծերը[12]։ Սայմոն Քինբերգը և Զաք Փեննը վարձվել են մյուս ամսում, իսկ «Օժտվածները» սերիան Ջոս Ուիդոնը Astonishing X-Men կոմիքսից ներկայացրել է որպես հիմնական պատմություն։ Մեթյու Վոնը բարձրանում է ղեկին իբրև ղեկավար 2005 թվականի փետրվարին[13], բայց թողել է նախագիծը ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով[14]։ Բրետ Ռեթները զբաղեցրել է այդ տեղը հունիսիիսն[15] և ֆիլմի նկարահանումները սկսվել են 2005 թվականի օգոստոսի 2–ին[16]։
Իքս մարդիկ. Սկիզբ։ Կուղխ (2009)
խմբագրելԱռաջին երկու ֆիլմերի նախապատմությունն է։
Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
խմբագրելՀերթական Իքս մադիկ ֆիլմում պատմում է, թե ինչպես են ծանոթացել Պրոֆեսոր Իքսը և Մագնիտոն, մուտանտ-երեխաներ դպրոցի հիմնադրումը և վերջապես ինչ է տեղի ունեցել երկու նախկին ընկերների միջև, ովքեր հետագայում թշնամիներ են դարձել։
Կուղխ (2013)
խմբագրելՍփին օֆֆը Կուղխի մասին։ Հանդիսանում է Իքս մարդիկ։ Վերջին մարտը ֆիլմի շարունակությունը։
Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը (2014)
խմբագրելՔանի որ Ֆիլմի գործընթացը տեղի է ունենում երկու ժամանակաշրջաններում միաժամանակ, ապա դա հանդիսանում է Կուղխ ֆիլմի սիքվելը և «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմի պրիկվելը։ Դրանով իսկ ամբողջությամբ հեռացնում է Իքս մարդիկ։ Սկիզբ. Կուղխ-ի իրադարձությունները։
Դեդփուլ (2016)
խմբագրելՈւեյդ Ուիլսոնը, ով ոստիկան է եղել, դառնում է վարձկան, ով իր վրա կատարած ոչ ստանդարտ փորձի արդյունքում ստանում է արագ ինքնաբժշկվելու հատկություն և վերցնում է Դեդփուլ անունը։ Ունենալով նոր հատկություններ և սև հումորի զգացում, Դեդփուլը որս է սկսում՝ հետապնդելով այն մարդուն, ով համարյա ոչնչացրել էր իր կյանքը։
Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս (2016)
խմբագրելՄուտանտ Էն Սաբահ Նուրը կառավարել է Եգիպտոսում, մինչ իր դաշնակիցների կողմից դավաճանվելը, որոնք նրան թաղել էին ողջ վիճակում։ Էն Սաբահ Նուրը խոստանում է ընտրել մահվան չորս հեծյալներ, ովքեր կպաշտպանեն և կփրկեն աշխարհը։
Լոգան (2017)
խմբագրել2014 թվականի մարտին ստուդիան հայտարարել է տեղեկություն Կուղխի մասին ֆիլմի երրորդ սերիայի ամսաթիվը։ Թրիքվելը դուրս կգա 2017 թվականի մարտի 3-ին, իսկ ռեժիսորը կլինի նորից Ջեյմս Մենգոլդը։ Հյու Ջեքմանը կվերադառնա Կուղխի դերին վերջին անգամ։
Դեդփուլ 2 (2018)
խմբագրել2-րդ ֆիլմը Դեդփուլի մասին, որի դերը կատարել է Ռայան Ռեյնոլդսը։ 2016 թվականի ֆիլմի շարունակությունն է և «Իքս մարդիկ» ֆիլմաշարի 12-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսուրը Դևիդ Լիտչն է, սցենարի հեղինակները՝ Ռետտ Ռիզը, Պոլ Վերնիկը և Դրյու Հոդդարդը։ Գլխավոր դերերում՝ Ռայան Ռեյնոլդս, Մորենա Բաքարին, Տի Ջեյ Միլլեր, Լեսլի Ագամս, Բրիաննա Հիլդեբրանդ, Ստեֆան Կապիչիչ, Զազի Բիթց, Ջոշ Բրոլին և Ջեք Քեսի։
Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ (2019)
խմբագրելՖիլմը պատմում է հերոս դարձած Փյունիկի՝ պատանկեության մասին։ Ջին Գրեյը սկսում է կատարելագործել իր մեջ անհավատալի ունակություններ, որոնք տանջում են նրան և դարձնում Խավարի Փյունիկ։ Հիմա Իքս մարդիկ պետք է որոշեն, ինչն է ավելի կարևոր՝ խմբի անդամի կյանքը թե՞ բոլոր երկրաբնակ մարդկանց կյանքը։
Նոր մուտանտներ (2019)
խմբագրելՖիլմը 5 նոր մուտանտների մասին է, որոնք իրենց կամքից անկախ գտնվում են գաղտնի հաստատությունում։ Նրանք պետք է պայքարեն իրենց կարողությունների դեմ, ինչպես նաև իրենց անցյալի սխալների համար։
Մշակվում է
խմբագրելԴեդփուլ և Կուղխ (2024)
խմբագրելԱնպատասխանատու հերոս Դեդփուլը Կուղխի օգնությամբ կփոխի Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի պատմությունը։
Հայտարարված նախագծեր
խմբագրելԳամբիտ
խմբագրելԳամբիտի մասին սփին-օֆֆ է, ում դերը կատարում է Չենինգ Տատումը։
Իքս ուժ
խմբագրելԴեդփուլը և Քեյբլը լինելու են "Իքս ուժ" ֆիլմի գլխավոր հերոսները։ 2017 թվականին Դրյու Հոդարդը ընտրվեց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ։
Դեդփուլ 3
խմբագրել2016 թ. նոյեմբերին Ֆոքսը սկսեց պլանավորել Դեդփուլի երրորդ ֆիլմը։ Ռետա Ռիզը եւ Փոլ Վերնիկը հայտարարել են, որ ֆիլմը կստեղծվի «Իքս ուժ» ֆիլմից հետո։
Նոր մուտանտներ 2
խմբագրել2016 թ․ դեկտեմբերին Բունը հայտարարեց, որ նա 20-րդ դար Ֆոքսի հետ պայմանավորվել է նոր ֆիլմեր թողարկել մուտանտների մասին, երեք մասից բաղկացած։ Նա հայտարարել է որ ամեն մի ֆիլմը տարբեր ժանրի է լինելու։
Իքս 23
խմբագրել2017 թ․ փետրվարին Ջեյմս Մենգոլդը հայտարարեց, որ կա հավանականություն «Լոգան» ֆիլմի հերոսներից Լաուրա Քինիին / Իքս 23-ին տեսնենք ապագայում թողարկվող ֆիլմերում։ Ավելի ուշ Քինբերգը հայտարարեց, որ Լաուրա Քինիի / Իքս 23-ի մասին պատմող ֆիլմը արդեն մշակվում է։ Հոկտեմբերին պարզ դարձավ, որ սցենարը արդեն պատրաստ է, հեղինակներն են Ջեյմս Մենգոլդը և Կրեյգոն Քայլոմը։
Քիթի Փրայդ
խմբագրել2018 թ․ հունվարին Թիմ Միլլերը Քիթի Փրայդի ֆիլմի հետ պայմանագիր կնքեց։ Փետրվարին Բրայան Մայքլ Բենդիսը վարձվեց սցենար գրելու համար։
Հեռուստատեսություն
խմբագրել2014 թվականի աշնանը հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Fox ստուդիան հետաքրքրված է «Իքս մարդիկ» հեռուստասերիալի ստեղծմամբ։ 2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ «Իքս մարդիկ»-ը կստանան առանձին հեռուստասերիալ։ 2015 թվականի հոկտեմբերին, ստուդիան հայտարարել է երկու նոր հեռուստանախագծերի ստեղծման մասին. «Դժոխքի կրակ» («Hellfire») և «Լեգիոն»։ («Legion»)
Հիմնական դերեր և կերպարներ
խմբագրելԱղյուսակի մասին:
- Սպիտակ գույն - կերպարը հայտնվում է, մուգ մոխրագույն - չի հայտնվում
- Շեղատառ — կերպարը հայտնվում է կամեո դերում
- Հ - կերպարը երևում է միայն հիշողություններում։
- Մ — մանկությունում։
Հանրահայտ կոմիքսներ գրող և ստեղծող Սթեն Լին հայտնվել է դասական տրիլոգիայում որպես կամեո։
Ֆիլմաշար
խմբագրելՖիլմ | Թողարկման ամսաթիվ | Ռեժիսոր | Սցենարիստներ | Պրոդյուսերներ | ||
---|---|---|---|---|---|---|
Թողարկված ֆիլմերխմբագրել | ||||||
Իքս մարդիկ | 18 հոկտեմբերի, 2000 | Բրայան Սինգեր | Դեյվիդ Հեյթեր, Թոմ ԴեՍանտո, Բրայան Սինգեր | Ավի Արաֆ, Ռալֆ Ուինթեր, Լորեն Շուլեր Դոններ, Թոմ ԴեՍանտո, Ռիչարդ Դոններ, Քեվին Ֆեյջ, Բիլ Թոդմա Կրտսեր | ||
Իքս մարդիկ 2 | 7 մայիսի, 2003 | Բրայան Սինգեր | Դեյվիդ Հեյթեր, Մայքլ Դոգերտի, Դեն Հարրիս | Ռալֆ Ուինթերներ, Լորեն Շուլեր Դոններ, Ավի Արադ, Բրայան Սինգեր, Թոմ ԴեՍանտո | ||
Իքս մարդիկ։ Վերջին մարտը | 25 մայիսի, 2006 | Բրեդ Ռեթներ | Սայոմն Քինբերգ, Զաք Փեն | Ավի Արադ, Լորեն Շուլեր Դոններ, Ռալֆ Ուինթեր | ||
Իքս մարդիկ։ Սկիզբ. Կուղխ | 29 ապրիլի, 2009 | Գեվին Հուդ | Դեյվիդ Բենիոֆ, Սքիփ Վուդս | Հյու Ջեքման, Ջոն Պալերմո, Լորեն Շուլեր Դոններ, Ռալֆ Ուինթեր, ՌիչարդԴոններ | ||
Իքս մարդիկ։ Առաջին դաս | 2 հունիսի, 2011 | Մեթյու Բոն | Էշլի Միլլեր, Զաք Սթենց, Ջեյն Գոլդման | Գրիգորի Գուդման, Սայմոն Քինբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Բրայան Սինգեր | ||
Կուղխ | 25 հուլիսի, 2013 | Ջեյմս Մենգոլդ | Մարկ Բոմբեկ, Սքոթ Ֆրենկ | Հյու Ջեքման, Ջոն Պալերմո, Հաթչ Փարքեր, Լորեն Շուլեր Դոններ | ||
Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը | 22 մայիսի, 2014 | Բրայան Սինգեր | Սայմոն Քինբերգ, Մեթյու Բոն, Ջոն Բիրն | Հյու Ջեքման, Ռիչարդ Դոններ, Սայմոն Քինբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Բրայան Սինգեր, Մեթյու Բոն | ||
Դեդփուլ | 11 փետրվարի, 2016 | Թիմ Միլլեր | Ռեթ Ռիզ, Փոլ Վերնիկ | Լորեն Շուլեր Դոններ, Սայմոն Քինբերգ, Ռայան Ռեյնոլդս | ||
Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | 19 մայիսի, 2016 | Բրայան Սինգեր | Սայմոն Քինգբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Բրայան Սինգեր | Սայմոն Քինգբերգ, Դեն Հարրիս, Մայքլ Դոգերտի | ||
Լոգան | 2 մարտի, 2017 | Ջեյմս Մենգոլդ | Դեյվիդ Ջեյմս Քելի | Ռիչարդ Դոններ, Լորեն Շուլեր Դոններ | ||
Դեդփուլ 2 | 17 մայիսի, 2018 | Դեյվիդ Լիթչ | Ռեթ Ռիզ, Փոլ Վերնիկ, Դրյու Հոդդարդ | Լորեն Շուլեր Դոններ, Սայմոն Քինբերգ, Ռայան Ռեյնոլդս | ||
Մշակվում էխմբագրել | ||||||
Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ | 14 փետրվարի, 2019 | Սայմոն Քինգբերգ | Սայմոն Քինգբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Բրայան Սինգեր | |||
Նոր մուտանտներ | 2 օգոստոսի, 2019 | Ջոն Բուն | Ջոն Բուն, Նեյթ Լի | Սայմոն Քինգբերգ, Կարեն Ռոզենֆելթ, Լորեն Շուլեր Դոններ | ||
Հայտարարությունխմբագրել | ||||||
Գամբիտ | 7 հունիսի, 2019 | ТВА | Ջոշուա Զիտումեր, Քրիս Քլերմոնթ | Սայմոն Քինգբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Չեննինգ Տատում, Ռեյդ Քարոլին | ||
Իքս ուժ | ТВА | Դրյու Հոդդարդ | Սայմոն Քինգբերգ |
Թողարկում
խմբագրելԴրամարկղային գանձումներ
խմբագրելՖիլմ | Թողարկման ամսաթիվ | Հավաքում | Բյուջե | Մեջբերում | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աշխարհում | ԱՄՆ-ում | ԱՄՆ-ում | Մյուս երկրներում | Ամբողջ աշխարհում | |||||
Իքս մարդիկ | 13 հուլիսի 2000 | 14 հուլիսի 2000 | $157,299,717 | $139,039,810 | $296,339,527 | $75,000,000 | [17] | ||
Իքս մարդիկ 2 | 30 ապրիլի 2003 | 2 մայիսի 2003 | $214,949,694 | $192,761,855 | $407,711,549 | $110,000,000 | [18] | ||
Իքս մարդիկ։ Վերջին մարտը | 24 մայիսի 2006 | 26 մայիսի 2006 | $234,362,462 | $224,997,093 | $459,359,555 | $210,000,000 | [19] | ||
Իքս մարդիկ։ Սկիզբ. Կուղխ | 27 ապրիլի 2009 | 1 մայիսի 2009 | $179,883,157 | $193,179,707 | $373,062,864 | $150,000,000 | [20] | ||
Իքս մարդիկ։ Առաջին դաս | 3 հունիսի 2011 | 3 հունիսի 2011 | $146,408,305 | $207,215,819 | $353,624,124 | $160,000,000 | |||
Կուղխ | 24 հուլիսի 2013 | 26 հուլիսի 2013 | $132,556,852 | $282,271,394 | $414,828,246 | $120,000,000 | |||
Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը | 21 մայիսի, 2014 | 23 մայիսի, 2014 | $233,921,534 | $513,941,241 | $747,862,775 | $200,000,000 | |||
Դեդփուլ | 11 փետրվարի 2016 | 12 փետրվարի 2016 | $363,070,709 | $420,042,270 | $783,112,979 | $58,000,000 | |||
Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | 11 փետրվարի 2016 | 12 փետրվարի 2016 | $155 442 489 | $388 492 298 | $543 934 787 | $178 000 000 | |||
Լոգան | 1 մարտի 2017 | 3 մարտի 2017 | $226 277 068 | $392 744 368 | $619 021 436 | $97 000 000 | |||
Դեդփուլ 2 | 10 մայիսի 2018 | 17 մայիսի 2018 | $315 455 620 | $411 193 742 | $726 649 362 | $110 000 000 | |||
Ամբողջը | $2,359,627,607 | $3,365,879,597 | $5,725,507,204 | $1,468,000,000 | |||||
Ծանոթագրություն
|
Քննադատություն
խմբագրելՖիլմ | Rotten Tomatoes | Metacritic | Yahoo! Movies | |
---|---|---|---|---|
Ամբողջությամբ | Լավագույն քննադատություններ | |||
Իքս մարդիկ | 82 % (154 գրախոսություն)[21] | 59 % (32 գրախոսություն)[22] | 64 (33 գրախոսություն)[23] | B+ (61362 գրախոսություն)[24] |
Իքս մարդիկ 2 | 87 % (224 գրախոսություն)[25] | 83 % (40 գրախոսություն)[26] | 68 (37 գրախոսություն)[27] | B (15 գրախոսություն)[28] |
Իքս մարդիկ։ Վերջին մարտը | 58 % (231 գրախոսություն)[29] | 52 % (42 գրախոսություն)[30] | 58 (38 գրախոսություն)[31] | B- (15 գրախոսություն)[32] |
Իքս մարդիկ։ Սկիզբ. Կուղխ | 38 % (253 գրախոսություն)[33] | 17 % (41 отзыв)[34] | 40 (39 գրախոսություն)[35] | C+ (13 գրախոսություն)[36] |
Իքս մարդիկ։ Առաջին կարգ | 87 % (244 գրախոսություն)[37] | 71 % (38 գրախոսություն)[38] | 65 (38 գրախոսություն)[39] | B (12 գրախոսություն)[40] |
Իքս մարդիկ։ Կուղխ. Անմահը | 69 % (215 գրախոսություն)[41] | 60 (43 գրախոսություն)[42] | ||
Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը | 92 % (229 գրախոսություն)[43] | 74 (43 գրախոսություն)[44] | ||
Միջին ցուցանիշ | 73 % | 56 % | 61 | N/A |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Джефф Дженсен (2000 թ․ հուլիսի 21). «Generating X». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Стив Дейли (1995 թ․ սեպտեմբերի 29). «Deadly Done Right». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Крейг Сеймур (2000 թ․ մայիսի 10). «X-Man Out». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Грег Дин Шмитц. «Greg's Preview - X-Men». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 Грег Дин Шмитц. «Greg's Preview - X2: X-Men United». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Питер Сандерсон (2003). X-Men: The Ultimate Guide. Dorling Kindersley. էջ 176. ISBN 0-7513-4617-9.
- ↑ Мартин А. Гроув (2003 թ․ ապրիլի 11). «Fox's 'X2' marks spot as presummer starts May 2». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Патрик Сориол (2004 թ․ փետրվարի 24). «What's X3 about?». Mania Movies. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Кэти Данкли, Майкл Флеминг (2004 թ․ հուլիսի 18). «Supe's on with 'X' man». Variety. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Эрик Весп (2006 թ․ հուլիսի 22). «Quint on Superman Returns gag reel & sequel talk with Singer». Ain't It Cool News. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Гарт Франклин (2006 թ․ սեպտեմբերի 14). «Sigourney was considered for "X3"». DarkHorizons.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Роб Аллстеттер (2003 թ․ դեկտեմբերի 1). «X2 Update». Comics Continuum. Արխիվացված է օրիգինալից 2008-05-04-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Шон Эллиот (2006 թ․ հունիսի 8). «Exclusive Interview: SCREENWRITER SIMON KINBERG TALKS X-MEN: THE LAST STAND - PART 1». iF Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Стив Прокопи (2007 թ․ օգոստոսի 7). «Capone talks to Matthew Vaughn about STARDUST, Bobby De Niro, X-MEN, THOR and much more!!!». Ain't It Cool News. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Майкл Флеминг, Клод Бродессер (2005 թ․ հունիսի 5). «New master for mutants». Variety. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Грег Дин Шмитц. «Greg's Preview - X-Men: The Last Stand». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «X-Men (2000)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «X2: X-Men United (2003)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «X-Men: The Last Stand (2006)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine (2009)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «X-Men». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men (2000): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men (2000) Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «X2: X-Men United». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X2: X-Men United (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X2: X-Men United (2004): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X2: X-Men United - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men: The Last Stand». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men: The Last Stand (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X-Men: The Last Stand (2006): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men: The Last Stand - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine (2009): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men: First Class». Rotten Tomatoes. Flixster.
- ↑ «X-Men: First Class». Rotten Tomatoes. Flixster.
- ↑ «X-Men: First Class». Metacritic. CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «X-Men: First Class - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «The Wolverine». Rotten Tomatoes (Flixster). Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «The Wolverine». Metacritic (CBS). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «X-Men: Days of Future Past». Rotten Tomatoes. Flixster.
- ↑ «X-Men: Days of Future Past». Metacritic. CBS.
Արտաքին հղումներ
խմբագրել- X-Men Movie Hub Արխիվացված 2009-05-14 Wayback Machine Marvel Comics կայքում
- Տրիլոգիայի համեմատում Box Office Mojo կայքում
- X-MenFilms.net
- «Իքս մարդիկ ֆիլմաշար»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իքս մարդիկ (ֆիլմաշար)» հոդվածին։ |