Լևի Էշկոլ

Իսրայելի չորրորդ նախագահը

Levi Eshkol (եբրայերեն՝ לֵוִי אֶשְׁכּוֹל‎; ծնունդով Լևի Շկոլնիկ (եբրայերեն՝ לוי שקולניק‎, հոկտեմբերի 25, 1895(1895-10-25)[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1969(1969-02-26)[2][3][4][…], Երուսաղեմ, Իսրայել), Իսրայելի չորրորդ նախագահ[5] 1963 թվականից մինչ սրտի կաթվածից իր մահը (1969)։ Նա Իսրայելի առաջին նախագահն էր, ով մահացավ գրասենյակում։

Լևի Էշկոլ
եբրայերեն՝ לוי אשכול
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1895(1895-10-25)[1][2][3][…]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 26, 1969(1969-02-26)[2][3][4][…] (73 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ, Իսրայել
ԳերեզմանՀերցլի լեռ
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինMiriam Eshkol? և Elisheva Kaplan?
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի վարչապետ, սրայելի գյուղատնտեսության նախարար, Իսրայելի պաշտպանության նախարար, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունՄԱՊԱՅ, Ավոդա և The Young Worker?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունThe Young Worker?
ԵրեխաներNoa Eshkol?, Ophra Nevo-Eshkol? և Tama Shochat?
Ստորագրություն
Изображение автографа
 Levi Eshkol Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լևի Էշկոլը՝ (Շկոլնիկ) ծնվել է Օրատովում, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն (այժմ Օրատիվ, Վինիցա, Ուկրաինա)։ Նրա մայրը (ծն․ Դվորա Կրասնյավսկայա) Հասիդական հուդայականության ներկայացուցիչ էր, իսկ հայրը (Ջոզեֆ Շկոլնիկ) սերում էր Միտնագդիմ ընտանիքից։ Էշկոլը հրեական դասական կրթություն է ստացել Վիլնայում (այժմ Վիլնյուս, Լիտվա)։

1914 թվականին նա մեկնեց Պաղեստին, այն ժամանակ Օսմանայան կայսրության մաս։ 1915–17 թվականներին նա Հրեական աշխատավորական միության առաջատար անդամներից էր։ I Համաշխարհային պատերազմի ընթացքում նա Հրեական լեգիոնի կամավոր էր։ Նա կարևոր դեր է խաղացել 1956 թվականի Սուեզի ճգնաժամի հանգուցալուծման մեջ՝ մարտական դիրքերին ֆինանսական աջակցություն էր ապահովում և մեղադրվում էր Եգիպտոսում Մուսուլման եղբայրներին ֆինանսավորելում, այդպիսով օգնում Իսրայելին գոյատևելու[6]։

Էշկոլը միացավ Դեգանիա Բեթ կիբուցին և ամուսնացավ Րիվկա Մահարշեկի հետ։ Նրանք 1924 թվականին աղջիկ ունեցան՝ Նոա, իսկ 1927 թվականին բաժանվեցին։ 1928 թվականին Էշկոլը երկրորդ անգամ ամուսնացավ Էլիշևա Կապլանի հետ, որի հետ երեք դուստր ունեցան Դվորա, Օֆրալ և Թամա[7]։ Նրա երկրորդ կինը մահացավ 1959 թվականին[8]։

1964 թվականին նա ամուսնացավ 35 տարի իրենից երիտասարդ, Քնեսեթի գրադարանավարուհի Միրիամի հետ։

1940 - 1948 թվականներին Էշկոլը Հագանայի բարձրագույն հրամանատարության կազմում էր[9]։ 1948 Արաբա-Իսրայելական պատերազմի ընթացքում և հետո նա զբաղված էր Հագանայի համար զենք ձեռք բերելով։ Իսրայելի հաղթանակից հետո, Էշկոլը նշանակվեց Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն և այդ պաշտոնում մնաց 1950 - 1951 թվականներին[10]։

Քաղաքական կարիերա

խմբագրել
 
Լևի Էշկոլը (աջից), Իսրայելի ֆինանսների նախարար, Նյու Յորք նահանգի հաշվապահ Արթուր Լևիտ ավագի հետ (ձախից) հանդիպմանը (1959)
 
Լևի Էշկոլը Շիմոն Պերեսի հետ (1963–68)

Էշկոլը, 1951 թվականին Մապայ կուսակցության կողմից Քնեսեթի անդամ ընտրվեց։ Նա ստանձնեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնը մինչև 1952 թվականը, երբ նա Էլիզեր Կապլանի մահից հետո, նշանակվեց ֆինանսների նախարար։ 12 տարի շարունակ նա մնաց այդ պաշտոնին։ Ֆինանսների նախարար եղած ժամանակահատվածում Էշկոլը իրեն դրսևորեց որպես Մապայի ղեկավարության ականավոր գործիչ և Դավիդ Բեն Գուրիոնի կողմից նշանակվեց որպես իր հետնորդ։ Երբ 1963 թվականի հունիսին Բեն Գուրիոնը հրաժարական տվեց, Էշկոլը ընտրվեց կուսակցության նախագահ, լայն կոնսենսուսով և հետագայում նշանակվեց վարչապետ։ Սակայն նրա հարաբերությունները Բեն Գուրիոնի հետ շուտով սրվեցին, կապված տասը տարի առաջ Եգիպտոսում գաղտնի գործողության սխալ ընթացքի հետաքննություն անցկացնելու Էշկոլի պնդմամբ։ Բեն Գուրիոնը ձախողեց Էշկոլի առաջնորդության բողոքարկումը և իր մի քանի երիտասարդ հովանավորյալների հետ անջատվեց Մապայից և 1965 թվականի հունիսին ստեղծեց Ռաֆի կուսակցությունը։ Միևնույն ժամանակ Մապայը միավորվեց Ադութ ՀաԱվոդա կուսակցության հետ և Էշկոլի գլխավորությամբ կազմեց Հավասարեցում քաղաքական կուսակցությունը։ Ռաֆին պարտվեց և 1965 թվականի նոյեմբերին Էշկոլը երկրի անվիճելի առաջնորդն էր։ Սակայն Բեն Գուրիոնը, օգտվելով որպես Իսրայելի հիմնադիր հայր իր ազդեցությունից, շարունակում էր խարխլել Էշկոլի հեղինակությունը նրա ողջ վարչապետության ժամկետի ընթացքում, նրան ներկայացնելով որպես անողնաշար քաղաքական գորժիչ, անընդունակ ապահովելու Իսրայելի անվտագության հետ կապված դժվարությունները։

Վարչապետ

խմբագրել

1963 թվականին Էշկոլը ձևավորեց Իսրայելի տասներկուերորդ կառավարությունը[11]։ Նրա պաշտոնավարման առաջին ժամկետը շարունակական տնտեսական աճ ապահովեց, որը պայմանավորված էր 1964 թվականին Ազգային ջրային կենտրոն համակարգի բացմամբ։ Նրա և ֆինանսների նախարարի որդեգրած "փափուկ վայրէջք" քաղաքականությունը բերեց տնտեսության ակտիվության կտրուկ անկման։ Իսրայելի կենտրոնացված պլանային տնտեսությունը զուրկ էր անկման ինքնակարգավորման մեխանիզմներից, որը սպասվածից ավելի բարձր էր։ Էշկոլը ներքին աճող անկարգությունների առերեսվեց. 1966 թվականին գործազրկությունը հասել էր 12%-ի, սակայն անկումը վերջին հաշվով ծառայեց հիմնարար տնտեսական թերությունների ապաքինմանը և օգնեց 1967–1973 թվականներին ռեսուրսների վերականգնմանը։

Վարչապետ ընտրվելուց հետո, Էշկոլը ի կատար ածեց Ժաբոտինսկու ցանկությունը՝ նրա և նրա կնոջ մարմինը տեղափոխեց Իսրայել և հողին հանձնեց Հերցլ լեռան գերեզմանատանը։

Էշկոլը աշխատեց զարգացնել արտաքին կապերը, 1965 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Արևմտյան Գերմանիայի հետ, ինչպես նաև մշակութային կապեր Խորհրդային Միության հետ, ինչը հնարավորություն տվեց որոշ հրեաների արտագաղթել Իսրայել։ Նա Իսրայելի առաջին վարչապետն էր, ով 1964 թվականի մայիսին ԱՄՆ այցելեու պաշտոնական հրավեր էր ստացել։ Նախագահ Լինդոն Ջոնսոնի հետ յուրահատուկ հարաբերությունների զարգացումը 1967 հունիսի վեցօրյա պատերազմի նախորդող օրերին և դրա ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրվող քաղաքական և ռազմական աջակցության ապահովման գրավականը դարձավ[12]։

Պատերազմին հաջորդած տարում Էշկոլի առողջությունը աստիճանաբար տեղի տվեց, չնայած նա մնաց իր պաշտոնում։ Նա մահացավ 1969 թվականի փետրվարի 26-ին, 73 տարեկանում, իր կաբինետում՝ սրտի կաթվածից։ Նա թաղված է Հերցլ լեռան գերեզմանատանը։

Հիշատակում և ճանաչում

խմբագրել
 
Լևի Էշկոլի դիմանկարը Իսրայելի Իսրայելի կենտրոնական բանկի թողարկած 5 նոր շեկել արժողությամբ թղթադրամի վրա։

1970 թվականից Յադ Լևի Էշկոլ կազմակերպությունը վարչապետ Էշկոլի հիշատակման պաշտոնական կազմակերպությունն է։

Էշկոլի անունով են կրում Նեգևի հյուսիս-արևմուտքում Էշկոլ մարզային խորհուրդը և Էշկոլ ազգային պարկը [[Բեեր] Շևա]յի մոտակայքում, ինչպես նաև Էշկոլ էլեկտրակայանը և Ռամատ Էշկոլ շրջանը Երուսաղեմի մոտակայքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 חה"כ לוי אשכול (שקולניק)Knesset.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Gal Perl Finkel, Wars are won by preparation and not by courage alone, The Jerusalem Post, April 8, 2017.
  6. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. http://www.haaretz.com/hasen/spages/1118230.html(չաշխատող հղում) "Perpetual Motion: Noa Eshkol"
  8. "Levi Eshkol AKA Levi Shkolnik" Արխիվացված 3 Մարտ 2016 Wayback Machine, nndb.com.
  9. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. "Levi Eshkol" Արխիվացված 9 Ապրիլ 2016 Wayback Machine, Israel Ministry of Foreign Affairs web site.
  11. «New Israel Cabinet Sworn into Office in Knesset; German Issue Raised». JTA. 1963 թ․ հունիսի 27. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  12. Avner, Yehuda (2010). The Prime Ministers: An Intimate Narrative of Israeli Leadership. The Toby Press. էջ 599. ISBN 978-1-59264-278-6.
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy