Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն
Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն (Հարավային Կորեա, կորեերեն՝ 대한민국 문화체육관광부), կենտրոնական պետական մարմին զբոսաշրջության, մշակույթի, արվեստի, կրոնի և սպորտի ոլորտներում[2]։ Բաղկացած է երկու փոխնախագահներից, նախարարի երեք օգնականներից, մեկ հանձնաժողովից և ավելի քան 60 ստորաբաժանումներից։ Աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 2200 մարդ։
Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն կորեերեն՝ 문화체육관광부, կորեերեն՝ 文化體育觀光部, անգլ.՝ Ministry of Culture, Sports and Tourism և ճապ.՝ 文化体育観光部 | |
---|---|
Տեսակ | մշակույթի նախարարություն, զբոսաշրջության նախարարություն և սպորտի նախարարություն |
Երկիր | Հարավային Կորեա |
Հապավում | 문체부 և MCST |
Ստեղծման թվական | փետրվարի 29, 2008[1] |
Փոխարինված է | Ministry of Information and Communication? և Ministry of Culture and Tourism of the Republic of Korea? |
Վերադաս մարմին | Executive branch of the Republic of Korea? |
Շտաբակայան | Government Complex Sejong, Սեջոնգ |
Ծառայողների թիվ | ▲647 մարդ (հուլիսի 1, 2018) |
Տարեկան բյուջե | 5 257 816 388 000 ₩ |
Կայք | mcst.go.kr(կոր.) |
Գլխամասը տեղակայված է Սեջոն քաղաքի Սեջոնի կառավարական համալիրում[3]։
Նախարարության ենթակայության ներքո են գտնվում Ազգային թանգարանը, Ազգային թատրոնը և Ազգային գրադարանը։
Պատմություն
խմբագրելՄշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նախապես ենթարկվել է կրթության նախարարությանը, որը հիմնադրվել է 1948 թվականին։ Հետագայում Տրանսպորտի նախարարությունը ստեղծել է զբոսաշրջության վարչություն։ Արվեստի և մշակույթի հարցերի կառավարման համար 1961 թվականին ստեղծվել է Տեղեկատվության նախարարությունը։ 1990 թվականին Մշակույթի և տեղեկատվության նախարարությունը դարձել է մշակույթի նախարարություն։
1993 թվականին Մշակույթի նախարարությանն է ինտեգրվել Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը և կոչվել է Մշակույթի և սպորտի նախարարություն։ 1998 թվականին կառավարության վերակազմավորման ժամանակ Մշակույթի և սպորտի նախարարությանը փոխարինել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։
Նպատակներ
խմբագրելՄշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հիմնական խնդիրներն են՝
- Կորեայի ժողովրդի ուսուցում, քաղաքացիների մշակութային և ստեղծագործական աճի խթանում[4]
- Այնպիսի հասարակության ստեղծում, որտեղ աշխատանքը և ժամանցը հավասարակշիռ են[5]
- Դինամիկ ազգի ստեղծում, որտեղ ներկայացված են տարբեր տեղական մշակույթներ[6]
- Հանրային հարաբերությունների միջոցով հանրային իրազեկման բարձրացում հասարակայնության հետ կապերի միջոցով[7]
- Քաղաքացիների կյանքի որակի բարելավում` մշակութային միջոցառումների և իրադարձությունների, սպորտի, զբոսաշրջության և կրոնական գործունեության աջակցման միջոցով[8]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Корейская культурно-информационная служба». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ "Location." Ministry of Culture, Sports and Tourism. Retrieved on January 1, 2014. "Government Complex-Sejong, 388, Galmae-ro, Sejong-si 339-012, Republic of Korea"
- ↑ Русскоязычный корейский форум
- ↑ Новые меры по борьбе с игровой зависимостью
- ↑ «Общая немецкая газета». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Ро Штатный корреспондент Korea.net(չաշխատող հղում)
- ↑ Джессика Соён Чой Штатный корреспондент Korea.net(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կորեայի Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայք Արխիվացված 2011-10-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարություն» հոդվածին։ |