Փաթրիշա Արքեթ
Փաթրիշա Թ. Արքեթ (անգլ.՝ Patricia T. Arquette, ապրիլի 8, 1968[2][3][4][…], Չիկագո, Իլինոյս[5]), ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր։ Նկարահանվել է 1990-ական թվականների մի շարք կինոնկարներում, սակայն հիմնական հաջողության հասել է շնորհիվ «Մեդիում» («Medium», 2005—2011 թվականներ) սերիալում գլխավոր դերի, որը նրան 2006 թվականին բերում է «Էմմի» մրցանակ որպես դրամատիկական հեռուստասերիալում լավագույն դերասանուհու։ Այժմ Արքեթը կատարում է առաջատար դեր «C.S.I.. հանցագործության վայրը կիբեռտարածք» («CSI: Crime Scene Investigation») սերիալում[6]։ Կինոէկրաններին առավելագույն հաջողության է հասել «Պատանեկություն» («Boyhood», 2014 թվական) այլաբանությունում, որտեղ գլխավոր հերոսի մոտ դերակատարման համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Ծնվել է | ապրիլի 8, 1968[2][3][4][…] (56 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ընտրանի | Մեդիում և Պատանեկություն |
Ծնողներ | հայր՝ Լյուիս Արքեթ, մայր՝ Brenda Denaut? |
Ամուսին(ներ) | Նիկոլաս Քեյջ և Թոմաս Ջեյն |
Երեխա(ներ) | Enzo Rossi? և Harlow Jane? |
Պարգևներ և մրցանակներ | BAFTA մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար և |
Կենսագրություն
խմբագրելՓաթրիշա Արքեթը ծնվել է 1968 թվականի ապրիլի 8-ին Չիկագոյում։ Փաթրիշան մեծ դերասանական գերդաստանի կրտսեր դուստրն է։ Պապիկը՝ Քլիֆ Արքեթը, կինոդրամատուրգ և դերասան, հայրը՝ Լյուիս Արքեթը՝ հայտնի դերասան, հիմնականում երկրորդական դերերում նկարահանված. «Ճիչ 2», «Տանգո և Քեշ», «Չինական պատահար»։ Եղբայրները՝ Դեյվիդ և Ռիչմոնդ, քույրերը՝ Ալեքսիս և Ռոզաննա, որի հետ 15-ամյա Փաթրիշան հեռանում է ընտանիքից։
Ֆակտուրային արտաքինը և դեմքի տիպաժը, վառ երկնագույն աչքերը և հարավցու փափուկ շեշտադրությունը (նրա ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվել է Վիրջինիա) գրավում են հեռուստապրոդյուսերների և կինոռեժիսորների, ինչպես նաև երկրպագու-դերասանների ուշադրությունը 17-ամյա աղջնակի վրա։
Կինոկարիերան սկսում է 1987 թվականին՝ «Մղձավանջ Ծփիների փողոցում 3. Քնի ռազմիկները» («A Nightmare on Elm Street 3: Dream Warriors») սարսափ ֆիլմում և մասնավոր դպրոցի մասին ռեժիսոր Դմիտրի Լոգոֆետիսի «Մեծ խելացին» («Pretty Smart») կատակերգությունում։ Ճանաչումը նրան գալիս է չորս տարի անց, էկրաններին մի շարք կինոնկարներում վառ դերերի և կինոնորամուտի թողարկումից հետո. «Վազող հնդկացին» («The Indian Runner», 1991 թվական) (Շոն Փենի առաջին ռեժիսորական աշխատանքը, «Իրական սեր» («True Romance», 1993 թվական) (Տոնի Սքոթի մելոդրաման) և «Էդ Վուդ» («Ed Wood», 1994 թվական), ռեժիսոր Էդ Վուդի կնոջ դերում։
Հետագա տարիների առավել ուժեղ դերասանական աշխատանքներ. «Ռանգունից հեռու» («Beyond Rangoon», 1995 թվական), ամերիկուհու դերում, որը խռովությունների ժամանակ հայտնվել է Բիրմայում, «Մի արթնացրեք քնած շանը» («Flirting with Disaster»), «Խճուղի ոչ մի տեղ» («Lost Highway», 1997 թվական)՝ պաշտամունքային ռեժիսոր Դևիդ Լինչի ֆիլմը, «Հաջողություն սիրեկան» («Goodbye Lover», 1998 թվական)՝ Ռոլան Ժոֆեի, «Դրոշմներ» («Stigmata», 1999 թվական), «Նշան» («The Badge», 2002 թվական)։ Վերջին աշխատանքներից մեկը՝ «Ֆասթֆուդի ազգը» («Fast Food Nation», 2006 թվական)), առաջացրել է կինոքննադատների հիասթափությունը։ Ստեղծագործական կարիերայում նոր շրջադարձ բերեց Փաթրիշայի մասնակցությունը «Մեդիում» («Medium», 2005—2011 թվականներ) ֆանտաստիկ սերիալի նկարահանումներին, որտեղ նա զբաղված է Էլիսոն Դյուբուաի դերում՝ էքստրասենս-մեդիում, որը օժտված է մահացածներին տեսնելու և նրանց ձայնը լսելու ունակությանբ։ Աչս ֆիլմի համար նա առաջադրվում է «Սատուռն» մրցանակի՝ «Սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ 2005 թվականին դառնում է «Էմմի» մրցանակի դափնեկիր, «Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Կինոմամուլը առանձնակի ուշադրության է արժանացնում Արքեթի աշխատանքը «Պատանեկություն» այլաբանությունում, որը նրան բերում է «Ոսկե Գլոբուս», ԱՄն կինոդերասանների Գիլդիայի մրցանակ, BAFTA և «Օսկար»։
Անձնական կյանք
խմբագրել1995 թվականին ամուսնությունը Նիկոլաս Քեյջի հետ Փաթրիշայի վրա է սևեռում լրագրողների ուշադրությունը և դերասանուհուն դարձնում էլ ավելի հանրաճանաչ։
2006—2011 թվականներին ամուսնացած էր դերասան և ռեժիսոր Թոմաս Ջեյնի հետ, որը Փաթրիշայի երկրորդ երեխայի՝ Հարլոու Օլիվիա Քալիոփի (ծնվ. 2003 թ.) հայրն է։ Առաջին երեխային, Էնցո Ռոսիին, նա ծննդաբերել է 1988 թվականին, ամուսնությունից դուրս, մեկ ուրիշ դերասան և երաժիշտ Փոլ Ռոսիից՝ «Ռանգունից հեռու» ֆիլմի խաղընկերոջից։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1987 | Մղձավանջ Ծփիների փողոցում 3. Քնի ռազմիկները | A Nightmare on Elm Street 3։ Dream Warriors | Քրիստին Պարկեր |
1987 | Մեծ խելացին | Pretty Smart | Զերո |
1987 | Հայրիկ | Daddy | Սթեյսի |
1988 | Թայմ-աութ | Time Out | Լյուսի |
1988 | Հեռու հյուսիս | Far North | Ջիլլի |
1989 | Քեռի Բաք | Uncle Buck | ձայնավորել է տարբեր բայներ |
1989 | Եզրին | Վանդակի տեքստ | բռնաբարված կին |
1990 | Հատուկ դպրոցական արձակուրդներ | CBS Schoolbreak Special | Դեյնա Մակալիստեր |
1990 | Երեսուն և մի քիչ | Thirtysomething | Ստեֆանի |
1990 | Վտարյալներ | The Outsiders | Վանդակի տեքստ |
1990 | Առակ գանգից | Tales from the Crypt | Մերի-Ջո |
1990 | Ռոլերների աղոթքը | Prayer of the Rollerboys | Քեյսի |
1991 | Դիլլինջեր | Dillinger | Պոլլի |
1991 | Վազող հնդկացին | The Indian Runner | Դորոթի |
1991 | La domenica specialmente | հայտնի չէ | |
1991 | Վայրի ծաղիկ | Wildflower | Էլիս Գատրի |
1992 | Մանկ Զետերլենդի գրառումները | Inside Monkey Zetterland | Գրեյս Զետերլենդ |
1992 | Առջևում միայն անհաջողություններ են | Trouble Bound | Կիտ Կալիֆանո |
1993 | Իթան Ֆրոմ | Ethan Frome | Մետի Սիլվեր |
1993 | Իրական սեր | True Romance | Ալաբամա Ուորլի |
1994 | Անձնվեր սեր | Betrayed By Love | Դեանա |
1994 | Ամուսնության սուրբ կապեր | Holy Matrimony | Հավանա |
1995 | Էդ Վուդ | Ed Wood | Կետի Օ'Հարա |
1995 | Ռանգունից հեռու | Beyond Rangoon | Լորա Բաուման |
1996 | Մի արթնացրեք քնած շանը | Flirting with Disaster | Նենսի Կոպլին |
1996 | Գաղտնի գործակալ | The Secret Agent | Վիննի |
1996 | Անվերջություն | Infinity | Առլին Գրինբաում |
1997 | Խճուղի ոչ մի տեղ | Lost Highway | Ռենե Մեդիսոն/Էլիս Ուեյկֆիլդ |
1997 | Գիշերային հերթապահություն | Nightwatch | Կետրին |
1998 | Հաջողություն, սիրեկան | Goodbye Lover | Սանդրա Դանմոր |
1998 | Հովիտների և դաշտերի երկիրը | The Hi-Lo Country | Մոնա Բիրկ |
1999 | Խարաններ | Stigmata | Ֆրենկի Փեյջ |
1999 | Վերակենդանացնելով մեռյալներին | Bringing Out the Dead | Մերի Բյորկ |
2000 | Նիկի- փոքրիկ սատանա | Little Nicky | Վալերի Վերան |
2002 | Գազանային բնավորություն | Human Nature | Լայլա Ջյուտ |
2002 | Նշան | The Badge | Սքարլետ |
2003 | Խորից խորը | Deeper Than Deep | Լինդա Լագլեյս |
2003 | Գանձ | Holes | Քեյթ Բառլոու |
2003 | Փոքրիկ մատիկներ | Tiptoes | Լյուսի |
2006 | Ֆասթֆուդի ազգ | Fast Food Nation | Սինդի |
2009 | Միայնակ կինը | A Single Woman | պատմիչ |
2005-2011 | Մեդիում | Medium | Էլիսոն Դյուբուա |
2012 | Օրենք և կարգապահություն. Հատուկ ջոկատ | Law & Order։ Special Victims Unit | Ջիննի |
2013 | Ստորգետնյա կայսրություն | Boardwalk Empire | Սալլի Վիտ |
2014 | Պատանեկություն | Boyhood | Օլիվիա Էվանս, Մեյսոնի մայրը |
2014 | Ջենթլմեն կողոպտիչ | Electric Slide | Թինա |
2014 | C.S.I.. Հանցագործության վայր | CSI։ Crime Scene Investigation | Էյվերի Ռայան |
2015 | C.S.I.. Կիբեռտարածություն | CSI։ Cyber | Էյվերի Ռայան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #140617957 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ James Hibberd (5 марта 2014). «Patricia Arquette to star in 'CSI' spinoff». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Патрисия Аркетт (անգլ.) Internet Movie Database կայքում
- Патрисия Аркетт Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաթրիշա Արքեթ» հոդվածին։ |