Jump to content

Կավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Կավ

Կավ, պլաստիկությամբ օժտված նստվածքային ապար, որի մեջ գերակշռում են 0, 01 մմ-ից փոքր մասնիկները։

Հատկություններ

Պլաստիկությունը կավի՝ ջրի հետ պլաստիկ զանգված առաջացնելու հատկությունն է։ Այդ զանգվածը պահպանում է ճնշման տակ իրեն հաղորդած ցանկացած ձևը, իսկ թրծումից հետո՝ ստանում քարի ամրություն։ Կավի քիմիական գլխավոր բաղադրամասերն են՝ SiO2 (30-70%), AI2O3 (10-40%) և H2O (5-10%), երկրորդականները՝ TiO2, Fe2O3, FeO, MnO, MgO և այլն։ Կավի բաղադրության մեջ կարևոր դեր են խաղում կավային միներալները՝ կաոլինիտը, մոնտմորիլոնիտը, հիդրոփայլարները։ Խսռնուրդների մեծ պարունակության դեպքում կավը փոխակերպվում է նստվածքային այլ ապարների՝ ավազակավերի, մերգելների։ Կավը և կավային թերթաքարերը կազմում են երկրակեղևի նստվածքային բոլոր ապարների կեսից ավելին։

Առաջացում

Կավն առաջանում է սիլիկատային տարբեր ապարների հողմահարումից (էլյուվիալ կավ), հողմահարման նյութերի՝ ջրավազաններում վերանստեցման ճանապարհով (լճային և ծովային կավ), ջրահոսքերի հուներում (ալյուվիալ, պրոլյուվիալ կավ) և սառցադաշտերի միջոցով (մորենային կավ)։ Կավն ունի գործնական խոշոր նշանակություն (օգտագործվում է թղթի, ռետինի, պլաստմասսայի, օծանելիքի արտադրության մեջ, մետալուրգիայում, արդյունաբերության այլ ճյուղերում) և արդյունահանվում է շատ մեծ քանակությամբ։

Օգտագործում

Կավից պատրաստում են կոպիտ խեցեգործական իրեր (ամանեղեն, խողովակներ, աղյուս, կղմինդր և այլն), պլաստիկ տեսակներից՝ անոթներ, արձանիկներ, քանդակների բնօրինակներ, որոնք կամ կերտվում են այլ նյութով (բրոնզ, մարմար, բազալտ, ճենապակի և այլն), կամ թրծվում։

Կավի փափկությունը քանդակագործին հնարավորություն է ընձեռում հասնելու արտահայտչականության բազմազանության։ Ըստ կարևորության, կազմության և տեխնիկական պահանջների բնույթի առանձնացվում է կավի չորս խումբ՝ կոպիտ-կերամիկական, հրակայուն և դժվարահալ, կաոլիններ, մոնտմորիլոնիտային։

Տարածվածություն

Հանքավայրեր կան Ուկրաինայում, Ուրալում, Ղրիմում, Ադրբեջանում, Վրաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում և այլն։ Հայաստանում լայնորեն տարածված են կավի տարբեր տեսակներ։

Հայաստանում տարածված են կավի տարբեր տեսակներ։ Հայտնի են Նոյեմբերյանի բենթոնիտային կավերի ու ցեոլիթների հանքավայրը, Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրը և այլն[1]։

Արտաքին հղումներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Բնաշխարհ Հանրագիտարան, էջ 83, 2006 թ
Ընթերցե՛ք «կավ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 279
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy