Ռուդոլֆ Հյոս
Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոս | |
---|---|
Rudolf Franz Ferdinand Höß | |
25․11․1901[1]-16․04․1947 | |
Ծննդավայր | Բադեն-Բադեն, Բադեն-Վյուրտենբերգ |
Մահվան վայր | Օսվենցիմ, Լեհաստան |
Գերեզման | Օսվենցիմ |
Քաղաքացիություն | Գերմանիա և Գերմանական ռայխ |
Զորատեսակ | Շութցշթաֆել |
Ծառայության տարիներ | 1940-1943, 1944-1945 |
Կոչում | SS-օբերշտուրմբանֆյուրեր |
Հրամանատարն էր | Օսվենցիմ[2] |
Մարտեր/ պատերազմներ | կռվել է Իրաքի և Պաղեստինյան ռազմաճակատներում Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին |
Կրթություն | Karl-Friedrich-Gymnasium Mannheim? |
Պարգևներ |
Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոս (գերմ.՝ Rudolf Franz Ferdinand Höß), պարետ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում 1940 թվականի մայիսի 9-ից մինչև 1943 թվականի նոյեմբերի 9-ը, որտեղ միլիոնից ավելի հրեաների են ոչնչացրել[3][4]։ Համակենտրոնացման ճամբարների գլխավոր տեսուչի տեղակալ 1945 թվականին։
Կենսագրություն
Ծնվել է Բադեն-Բադենում, կաթոլիկ ընտանիքում։ Նրա հայրը Ֆրանց Քսավեր Հյոսն էր։ Մանհայմ տեղափոխվելուց հետո ընդունվել է Կարլ-Ֆրիդրիխի գիմնազիա։ Նրա հայրը ցանկանում էր, որ որդին դառնա հոգևորական։ Ռուդոլֆը միշտ դեմ է եղել հոր ցանկությանը, բայց ընդդիմանալ չի համարձակվել։ Իսկ նրա հետ կատարված դեպքը վերջնականապես հիասթափեցրել է Ռուդոլֆին, երբ նա 13 տարեկան է եղել, քահանային խոստովանել է իր մեղքը, բայց վերջինս բացահայտել է Ռուդոլֆի գաղտնիքը։ Հոր մահից հետո նա շարունակել է ուսումը դպրոցում, իսկ 1916 թվականի օգոստոսի 1-ին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մեկնել է ռազմաճակատ։ Ծառայել է Բադենի պահեստազորային բանակում։ 1916-1918 թվականներին օսմանյան բանակի կազմում Պաղեստինյան ռազմաճակատում կռվել է անգլիացիների դեմ։
Ռազմական գործողությունների ընթացքում աչքի է ընկել և դրա համար պարգևատրվել է I և II կարգի Երկաթե խաչ շքանշաններով։ Արդեն 1917 թվականին նա Գերմանիայի բանակում ամենաերիտասարդ ծառայողն էր, ով ուներ ֆելդֆեբելի կոչում։ 1919 թվականին ընդունվել է Ռաբախի ազատագրական ջոկատ, որի կազմում մարտնչել է կոմունիստների դեմ Մերձբալթիկայում, Ռուրում և Վերին Սիլեզիայում։ 1922 թվականի հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Գերմանիայի աշխատավորական նացիոնալ-սոցիալիստական կուսակցություն։
1923 թվականին Մարտին Բորմանի հետ մասնակցել է դպրոցի ուսուցիչ Վալտեր Կադովի սպանությանը, ով, ինչպես իրենք էին կարծում, ֆրանսիական զինվորական իշխանություններին էր մատնել Ալբերտ Լեո Շլագետերին։ Ուսուցչի սպանությունը կատարվել էր առանձնակի դաժանությամբ և ցինիզմով։ 1923 թվականի մայիսի 31-ի հունիսի 1-ի լույս առավոտյան գինարբուքից հետո, Ռուդոլֆն ու իր ենթակաները հարբած Կադովին տարել են անտառ, սկզբում մահակներով ծեծել են նրան, հետո կտրել են նրա կոկորդը, ապա` 2 կրակոցով վերջ տալիս նրա կյանքին։ 1923 թվականի հունիսի 28-ին Ռուդոլֆ Հյոսը ձերբակալվել է և տեղափոխվել է Լայփցիգի բանտ։ Դատավարության ժամանակ նա մեղավոր է ճանաչվել և 1924 թվականի մարտի 15-ին դատապարտվել է 10 տարի բանտարկության։ Իր պատիժը կրել է Բրանդենբուրգի բանտում։ Կուսակցության կողմից դրված արգելանքից հետո դադարում է լինել դրա անդամ։ Բանտում մնալով 4 տարի, 1928 թվականին Հյոսն ազատ է արձակվել։ Ազատ արձակվելուց հետո աշխատել է գյուղատնտեսության ոլորտում։ Հենց այդ ժամանակ էլ նա հանդիպել է Հայնրիխ Հիմլերին։ 1929 թվականին նա ամուսնացել է Հեդվիգ Հենզելի հետ, ում հետ ունեցել է 5 երեխա։
Ծանոթագրություններ
- ↑ Harding, Thomas. Hanns and Rudolf: The True Story of the German Jew Who Tracked Down and Caught the Kommandant of Auschwitz. Simon and Schuster. ISBN 978-0 434 02236 6, p. 288, Note to Chapter One, [page] 11.
{{cite book}}
: External link in
(օգնություն); Missing pipe in:|title=
|authorlink=
(օգնություն) - ↑ Nuremberg Trials Project — 2016.
- ↑ Commandant of Auschwitz (2000), Appendix 1, p. 193.
- ↑ Piper, Franciszek & Meyer, Fritjof. "Die Zahl der Opfer von Auschwitz. Neue Erkentnisse durch neue Archivfunde" Արխիվացված 2011-05-21 Wayback Machine, Osteuropa, 52, Jg., 5/2002, pp. 631–641, (review article)