Բուշեհր
Քաղաք | ||
---|---|---|
Բուշեհր | ||
պարս.՝ بوشهر | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Բուշեհր | |
Շահրեստան | Բուշեհր | |
Համայնք | Central District? | |
Հիմնադրված է | 1736 թ. | |
ԲԾՄ | 8 մետր | |
Բնակչություն | 223 504 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0771 | |
Փոստային դասիչ | 75131–75461 | |
Պաշտոնական կայք | bushehr.ir(պարս.) | |
| ||
Բուշեհր (պարս.՝ بوشهر [buːˈʃehr]), քաղաք-նավահանգիստ Իրանի հարավում, Բուշեհր օսթանի (նահանգի) վարչական կենտրոնը։ Գտնվում է Իրանի հարավ-արևմուտքում, Պարսից ծոցի ափին։ Բնակչության թիվը՝ 223 504 մարդ (2016)[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրում են, որ անվանումն առաջացել է արաբերեն աբու-շահր՝ «քաղաքների հայր» արտահայտությունից[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 223 504 մարդ, որոնք կազմում էին 63 820 տնտեսություն[3]։ Բուշեհրը Բուշեհր օսթանի բնակչությամբ ամենախոշոր քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1976 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 18 412[5] | 23 547[6] | 57 681[7] | 132 824[8] | 143 641[8] | 161 674[9] | 195 222[10] | 223 504[3] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշեհրը հիմնել է Նադիր շահը 1736 թվականին հին Ռիշեhր բնակավայրի տեղում։
18-րդ դարի վերջին անգլիացիները Բուշեհր ում կառուցեցին լիարժեք ռազմածովային բազա։ 19-րդ դարում Բուշեհրի նավահանգիստը դարձավ Պարսից ծոցի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ 1856-1857 թվականների Անգլո-պարսկական պատերազմի ժամանակ 1856 թվականին անգլիացիները գրավեցին քաղաքը։ Քաղաքի կայազորը հանձնվեց 1856 թվականի դեկտեմբերի 9-ին։
Համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թվականին քաղաքը երկրորդ անգամ գրավվեց անգլիացիների կողմից՝ խոչնդոտելու համար գերմանական ազդեցության տարածումը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բուշեհրը հանդիսանում էր հիմնական նավահանգիստներից մեկը, որով ԽՍՀՄ էին տեղափոխվում ԱՄՆ կողմից լենդ-լիզի շրջանակում տրամադրվող ապրանքները։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշեհրի ատոմային էլեկտրակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշեհրի մոտ է գտնվում Բուշեհրի ատոմային էլեկտրակայանը, որը միակ ատոմային էլեկտրակայանն է Իրանում։ Վերջինիս շինարարությունը 1975 թվականին սկսել է գերմանական Kraftwerk Union կոնցեռնը, սակայն շինարարությունը դադարեցվել է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։ 1992 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև կնքվում է միջկառավարական համաձայնագիր։ 1998 թվականից ռուսական ընկերությունները վերսկսեցին շինարարությունը, սակայն Իրանի առաջադրած պայմանների պատճառով շինարարությունը ձգձգվեց[11]։ Ատոմակայանի առաջին բլոկը (մոտ 1000 Մվտ հզորությամբ) ի վերջո շահագործման է հանձնվել 2011 թվականին[12]։ Ներկայումս ընթանում է երկրորդ բլոկի շինարարությունը[13], պլանավորվում է նաև երրորդ բլոկը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bushehr Travel Guide Արխիվացված 2010-03-28 Wayback Machine
- Bushehr, The Persian Gulf Արխիվացված 2005-12-25 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
- ↑ 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Bushehr» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «BŪŠEHR i. THE CITY». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ 8,0 8,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեբերի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Iranian nuclear power station 'begins generating electricity'». The Guardian. Reuters. 2011 թ. սեպտեմբերի 4.
- ↑ «Iran and Russia celebrate start of Bushehr II (անգլ.)». World Nuclear News. 2016 թ. սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ. հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուշեհր» հոդվածին։ |
|