Jump to content

Խաչակրաց արշավանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաչակիրներից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչակրաց արշավանքներ (այլ կիրառումներ)
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (Սեպտեմբերի 17, 2016‎) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Անտիոքի պաշարումը Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում, մանրանկար Յան Կոլոմբեի (մոտ. 1490 թվական)

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։

Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում։ Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ[1][2]։

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։

Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ՝ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը, Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև։ Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից[3]։ Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում[4]։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր Ասիան 1097 թվականին

Սուրբ Երկիրը մեծ նշանակություն ունի քրիստոնյաների համար, քանի որ այնտեղ է ծնվել, գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը, ով դրել է քրիստոնեության հիմքը։ 4-րդ դարում հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից թույլատրվեց քրիստոնեության ազատ դավանումը (313 թվական), և հետագայում Հռոմեական կայսրության բաժանումից ու Բյուզանդական կայսրության առաջացումից հետո Սուրբ Երկիրը մեծ մասամբ քրիստոնեաբնակ էր[5][6]։ Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մուսուլմանների համար, քանի որ այնտեղից է, ըստ ավանդության, վեր համբառնել մարգարե Մուհամմադը, և երբեմն Երուսաղեմը մուսուլմանների համար համարվում է երրորդ սուրբ քաղաքը։ Արաբները հայտնվեցին այդտեղ 7-րդ դարում։ Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև հրեաների համար, քանի որ այն երկար ժամանակ եղել է Հրեական միացյալ թագավորության, այնուհետև հրեական հարավային թագավորության մայրաքաղաքը, նաև այնտեղ է կառուցվել հրեաների գլխավոր հոգևոր կենտրոնը՝ Երուսաղեմի տաճարը (ներկայումս դեռևս կանգուն է և ուխտագնացության վայր ու երկրպագության առարկա է Երկրորդ տաճարի արևմտյան պատը)[7]։ Կարևոր հանգամանք էր նաև մուսուլմանների կողմից 1009 թվականին Սուրբ Գերեզմանի եկեղեցու ավերումը։ 1039 թվականին նոր խալիֆը խոշոր գումարի դիմաց թույլատրեց եկեղեցու վերանորոգումը[8]։ Շուտով թույլատրվեցին ուխտագնացությունները դեպի Սուրբ Երկիր, քանի որ դրանք մեծ շահույթ էին ապահովում տեղի իսլամադավան իշխաններին[9]։ Սակայն սելջուկ թուրքերի հայտնվելուց հետո հարաբերությունները քրիստոնյաների և մուսուլմանների միջև դարձյալ լարվեցին[10]։

Իրադրությունն Արևմտյան Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակիրների հանդես գալը պայմանավորված էր Արևմտյան Եվրոպայում ընթացող գործընթացներով և բյուզանդասելջուկյան հարաբերություններով։ Կարոլինգյան կայսրության մասնատումը 9-րդ դարի վերջում և եվրոպական սահմանների կայունացումը վիկինգների ու սլավոնների քրիստոնեացման հետևանքով անգործ էին թողել զինվորների մեծ մասին։

Պիրենեյան թերակղզին 11-րդ դարում, Քրիստոնյա թագավորությունները` A=Արագոն, C=Կաստիլյա, L=Լեոն, N=Նավառա, և P=Պորտուգալիա

1063 թվականին Հռոմի Պապ Ալեքսանդր Բ-ն օրհնեց Պիրենեյան թերակղզու քրիստոնյաներին մուսուլմանների դեմ պատերազմից առաջ։ Ընդդեմ սելջուկ-թուրքերի Բյուզանդիայի օգնության խնդրանքը լայն արձագանք ստացավ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաների շրջանում։ Օգնության խնդրանքի պատճառը 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում կրած ծանր պարտությունն էր, որի հետևանքով Բյուզանդիան կորցրեց Հայաստանն ու Փոքր Ասիան։ Կան տեղեկություներ, որ 1081 թվականին բյուզանդական կայսրը նույնիսկ օգնության խնդրանք էր ուղարկել Չինաստան[11]։

Խաչակիրը երդում տալուց հետո խաչ էր ստանում պապից կամ տեղի եպիսկոպոսից և համարվում «Եկեղեցու զինվոր»։ Որոշ մարդիկ խաչակիր էին դառնում կատարած մեղքերի համար թողություն ստանալու համար։

Խաչակրաց արշավանքներն իրենց բնույթով կրոնական էին։ Սա կարելի է համարել Արևելքի և Արևմուտքի պայքարի գագաթնակետ. դեռևս սրանից առաջ անտիկ շրջանում սկսված հակասությունները ձեռք բերեցին ռազմական բնույթ։

Առաջին խաչակրաց արշավանքի պատճառներից մեկը Ալեքսիոս Ա Կոմնենոսի կողմից ուղարկված օգնության խնդրանքն էր Հռոմի Պապ Ուրբանուս Բ-ին։

Երբ Հռոմի Պապը 1095 թվականին խաչակրաց արշավանք ձեռնարկելու կոչ էր անում, Իսպանիայի քրիստոնյաները հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ հաջողություններ էին ցուցաբերում։ 1085 թվականին Լեոնի թագավորության կողմից Տոլեդոյի գրավումը վիթխարի հաջողություն էր։

Չնայած Ռեկոնկիստան Եվրոպայի քրիստոնյաների և մուսուլմանների պայքարի ամենացայտուն օրինակն էր, այն միակը չէր։ Վիկինգ Ռոբերտ Գվիսկարը նվաճել էր Կալաբրիան 1057 թվականին և պահում էր այդ նախկին բյուզանդական տարածքն ընդդեմ Սիցիլիայի մուսուլմանների։ Քաղաք-պետություններ Պիզան, Ջենովան և Կատալոնիան պայքարում էին ընդդեմ Մալյորկայի մուսուլմանների և ազատել էին Իտալիայի ու Կատալոնիայի ափերը մուսուլմանների արշավանքներից։ Իսկ ավելի վաղ Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Եգիպտոսի քրիստոնյա տարածքները գրավված էին մուսուլմանների կողմից։ Տարածքները հավատքային թշնամուն կորցնելու երկար պատմությունը Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա-ի օգնության խնդրանքին արձագանքելու հող էր նախապատրաստել։

Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների։ Ըստ նրանց՝ նաև Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թվականին անկախացել էր Հռոմից։

15-րդ դարի մանրանկար, որտեղ պատկերված է Ուրբանուս Բ պապը Կլերմոնի ժողովում

Բյուզանդիայի թուլությունը երևաց Մանազկերտի ճակատամարտում կրած պարտության շնորհիվ։ Եվ չնայած Ալեքսիոսի խնդրանքին՝ Հռոմի Պապը իշխանության համար պայքարի պատճառով չկարողացավ դիմել Գերմանիայի կայսերը։

Հաջորդ Հռոմի Պապը՝ Ուրբանոս Բ-ն, որն ավելի մեղմ էր, խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյաներին։ Ըստ նրա՝ խաչակիրները չպետք է լինեին գերմանացի կամ վիկինգ, այլ նրա հայրենակիցները հյուսիսային Ֆրանսիայից։

Որպես խաչակրաց արշավանքներ՝ ընդունված է համարել առաջինը՝ 11-13-րդ դարերի ընթացքում, չնայած նմանատիպ արշավանքներ իրականացվեցին նաև հետագայում՝ ընդհուպ մինչև Կանդիայի պաշարումը 1664 թվականին[12]։ Իսկ Հիվանդախնամները շարունակում էին խաչակրաց արշավանքները Միջերկրական ծովում` Մալթայի շրջակայքում, մինչև նրանց պարտությունը Նապոլեոնի կողմից (1798 թվական)։ Հետագայում, արդեն Սուրբ Երկրից դուրս, տեղի ունեցան մի քանի խաչակրաց արշավանքներ ընդդեմ Պիրենեյան թերակղզու մուսուլմանների և Եվրոպայի հերետիկոսների ու հեթանոսների։

Առաջին խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինվորներին, ասպետներին և կանանց Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում առաջնորդող Պետրոս Մենակյացի միջնադարյան պատկեր

1095 թվականի մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Նույն տարում հարավային Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանուս Բ պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը[13]։ Ահա հատված նրա ճառից.

Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ Իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում «մեղր ու կարագ է հոսում»։ Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։

1096 թ սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։ 100.000 հեծյալ և 300.000 հետևակ ասպետները օրհնված Հռոմի Պապի կողմից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թվականի օգոստոսի 15-ին։ 1096 թ դեկտեմբերին նրանք հասան Կոստանդնուպոլիս։ Ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդիայից, նրանք ափ իջան Փոքր Ասիայում և պաշարեցին Նիկեա քաղաքը։ Քաղաքը գրավվեց 1097 թ. հունիսի 19-ին[15]։ Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց Անտիոքի երկարատև պաշարումը, որ սկսվեց 1097 թ. հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով հայ մի զինվոր։ Մտնելով քաղաք[16] խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը[17]։ Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ, խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիայի հայազգի կառավարիչը լինելով հունադավան աջակցություն չէր ստանում տեղի հայ բնակչության կողմից, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, գրավելով ծովափնյա քաղաքները մեկը մյուսի հետևից, 1099 թ. հունիսի 7-ին հասան Երուսաղեմ` ունենալով նախնական ուժերի ընդամենը կեսը[18]։

Երուսաղեմի պաշարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոդֆրեյը, ֆրանսիացի ասպետ, Առաջին խաչակրաց արշավանքի առաջնորդը Երուսաղեմի թագավորության հիմնադիրը

Հասնելով Երուսաղեմ, խաչակիրները հանդիպեցին հրեաների և մուսուլմանների համառ դիմադրությանը։ Սակայն նրանք անհաջողության մատնվեցին և 1099 թ. հուլիսի 15-ին խաչակիրները մտան քաղաք[17]։ Ինչպես Անտիոքում, այստեղ նույնպես սկսվեցին մուսուլմանների և հրեաների ջարդ և մզկիթների ոչնչացում[19]։ Աղբյուրներից մեկում նշվում է, որ «մեկուսացումն ու վախը»[1], որ զգում էին ֆրանկները (խաչակիրները) հայրենիքից այդքան հեռու, բացատրում է այդ արարքների, ինչպես նաև 1098 թ-ի Մաարայի պաշարման ժամանակ մարդակերության դեպքերի պատճառները[20]։ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով ստեղծվեցին մի շարք խաչակրաց թագավորություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը։ Դրանցից ամենախոշորը Երուսաղեմի թագավորությունն էր, որտեղ 120,000 խաչակիրները (մեծ մասամբ ֆրանսախոս) իշխում էին 350,000 մուսուլմանների, հրեաների և բնիկ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այդտեղ էին բնակվում դեռևս արաբական նվաճումներից առաջ[21]։

Խաչակիրները փորձեցին նաև գրավել ներկայիս Լիբանանի տարածքում գտնվող ծովափնյա Տյուրոս քաղաքը։ Տյուրոսի մուսուլման բնակիչները օգնություն խնդրեցին Զահր ալ-Դին աթաբեկից՝ Դամասկոսի կառավարչից, խոստանալով հանձնվել նրան։ Երբ Զահր ալ-Դինը ջախջախեց խաչակիրներին, քաղաքի բնակիչները հրաժարվեցին հանձնվել նրան և Զահր ալ-Դինն ասաց՝

Այն, ինչ որ ես կատարեցի, արեցի Աստծո և մուսուլմանների համար, այլ ոչ թե հարստության կամ իշխանության համար։

Ընդհանուր առմամբ, ներքին հակասությունների պատճառով, մուսուլմանները սկզբնական շրջանում թույլ դիմադրություն ցույց տվեցին խաչակիրներին[23]։ Սակայն կամաց-կամաց մուսուլմանները սկսեցին միավորվել, և արդեն 1144 թ. Զանգի ամիրայի գլխավորությամբ խաչակիրներից գրավեցին Հայոց Միջագետքի երբեմնի ծաղկուն քաղաք Եդեսիան։ Այն առաջին քաղաքն էր Մերձավոր Արևելքում, որ գրավվեց խաչակիրների կողմից, և առաջինն էր, որ վերագրավվեց մուսուլմանների կողմից։ Եդեսիայի գրավումից հետո Հռոմի Պապը կազմակերպեց Երկրորդ խաչակրաց արշավանքը։

Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
     Բյուզանդական կայսրությունը մինչ Առաջին խաչակրաց արշավանքը     Բյուզանդական կայսրությունը Առաջին խաչակրաց արշավանքից հետո     Առաջին Խաչակրաց արշավանքի ուղիները

Առաջին խաչակրաց արշավանքի ամենակարևոր հետևանքը Երուսաղեմի ազատագրումն էր և մի շարք խաչակրաց պետությունների ստեղծումը Լևանտում։ Մյուս կարևոր հետևանքը առևտրական կապերի աշխուժացումն էր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջև։ Սակայն Առաջին խաչակրաց արշավանքն ունեցավ նաև բացասական հետևանքներ։ Դրանցից էր այն, որ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով Եվրոպայում սկսեցին հալածվել հրեաները, իսկ Արևելյան Եվրոպայում սկսեցին նոր խաչակրաց արշավանքներ ընդդեմ Արևելյան Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների։

13-րդ դարում և հատկապես 1291 թ. Ակրայի վերջնական անկումից ու Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի հետևանքով կատարների աղանդի վերջնական ոչնչացումից հետո խաչակիրներն օգտագործվում էին Պապի կողմից՝ ապահովելու նրա շահերը ողջ կաթոլիկ Եվրոպայով մեկ։

Որպեսզի ապահովվեր ուխտագնացների կյանքն ու ունեցվածքը, ստեղծվեցին մի շարք հոգևոր-ասպետական միաբանություններ։ Այդպիսի միաբանություններից էին Հիվանդախնամները, Տաճարականները և հետագայում նաև Տևտոնները։

Լևանտում մնացած վերջին խաչակրաց միաբանությունը Հիվանդախնամներն էին, ովքեր Ակրայի անկումից հետո կարողացան պահել Հռոդոս կղզին, իսկ 16-րդ դարում քշվեցին Մալթա և վերջնականապես ոչնչացվեցին Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.:

1101 թ-ի խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալդուինը 1098 թ-ին մուտք է գործում Եդեսիա, նրան ողջունում են Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները

Առաջին խաչակրաց արշավանքից հետո տեղի ունեցան մի շարք մանր ու անհաջող արշավանքներ, որոնցից 1101 թ-ի ընթացքում խաչակիրները պարտություն կրեցին սելջուկ-թուրքերից[24]։ 1101 թվականի արշավանքը կարելի է դիտել որպես Առաջին խաչակրաց արշավանքի արձագանքներից մեկը։

Նորվեգյան խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգվարդ Ա Նորվեգացին առաջին եվրոպական թագավորն էր, ով անձամբ մեկնեց խաչակրաց արշավանքի։ Նա մասնակցեց մի շարք մարտերի Իսպանիայում, որից հետո արդեն Սուրբ Երկրում նա միացավ Երուսաղեմի թագավորին՝ մասնակցելու Սիդոնի պաշարմանը։

Երկրորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերձավոր Արևելքը 1135 թ.     Բյուզանդական կայսրություն     Հայոց Կիլիկիա     Սելջուկ-թուրքեր     Եդեսիայի կոմսություն     Անտիոքի դքսություն     Տրիպոլիի կոմսություն     Երուսաղեմի թագավորություն     Ֆաթիմիդյան խալիֆայություն

Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից։ Կազմակերպվեց երկրորդ խաչակրաց արշավանքը։ Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լյուդովիկոս (Լուի) VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թվականին, սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ։ Դամասկոսը գրավելու նրանց ծրագրերը նույնպես մատնվեցին անհաջողության[25]։ Սակայն Միջերկրական ծովի մյուս ափում Երկրորդ խաչակրաց արշավանքը մեծ օգուտ բերեց։ Որոշ խաչակիրներ կանգ առան Պորտուգալիայի թագավորությունում, միացան Աֆոնսո Ա Պորտուգալացուն և վերանվաճեցին Լիսաբոնը մուսուլմաններից 1147 թվականին[25]։ Այդ խմբի մի մասն էլ օգնեց Բարսելոնայի իշխանին գրավել Տորտոսան մյուս տարի[26]։ Արդեն 1150 թվականին Գերմանիայի կայսրը և Ֆրանսիայի թագավորը ետ էին վերադարձել Սուրբ Երկրից առանց որևէ լուրջ հաջողության[27]։ Հյուսիսայի գերմանացիները և դանիացիները հարձակվեցին Վենդերի վրա 1147 թվականի Վենդական խաչակրաց արշավանքի ժամանակ, որը նույնպես չպսակվեց հաջողությամբ։

Երրորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1187 թ. Սալահ ադ Դին-Այուբին՝ Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մուսուլմանների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ-Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ Ավելին, նա վերահաստատեց այն բոլոր երաշխիքները հայերի և ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ, որը ժամանակին նրանց տվել էր Մուհամմեդ մարգարեն[28][29]։ Ահա ինչպես է նկարագրում Երուսաղեմի գրավումը Սալահ ադ Դինի կողմից Ֆրիդրիխ Ա Շիկամորուս կայսեր գանձապետ Բերնարդը իր «Ժամանակագրություն»ում.

Սալահ ադ Դինն Ասկալոնից ուղևորվեց Երուսաղեմը գրավելու։ Հաջորդ օրը նա պաշարեց քաղաքը։ Սակայն մինչև ռազմական գործողություններ սկսելը նա քաղաքի բնակիչներին առաջարկեց քաղաքը հանձնել իրեն առանց կռվի։ Երուսաղեմի բնակիչները պատասխանեցին, որ նա կարող է անել ինչ ցանկանում է, բայց իրենք քաղաքը չեն զիջի։ Այնժամ Սալահ ադ Դինը հրամայեց պատրաստվել գրոհի։ Բնակիչները նույնպես զինվեցին և մարտի մտան սարացինների (մուսուլմաններ) դեմ։

Մուսուլմանները հասան խրամին, այնտեղ իջեցրին հողափորներին և աստիճանները հենեցին պարիսպներին։ Երկու օրում նրանք պարիսպների տակ փորեցին 15 արմնկաչափ։ Փորելով և պատերին գերաններ հենելով` նրանք կրակ վառեցին, և փորված հատվածներում պարիսպը փլվեց։ Այնժամ քրիստոնյաները հավաքվեցին խորհրդի, թե ինչպես վարվեն... և խնդրեցին գլխավոր բարոններից մեկին` Բալիան Իբելինին գնալ Սալահ ադ Դինի մոտ և հարցնել, թե ինչպիսին են պայմանները։ Նա գնաց և բանակցություններ սկսեց... Բալիանը երրորդ անգամ գնաց Սալահ ադ Դինի մոտ։ Սահմանվեց փրկագին նրանց համար, ովքեր կարող էին այն վճարել, իսկ մնացած ողջ գույքը` շարժական թե այլ, նրանք կարող էին վերցնել իրենց հետ, և ոչ ոք նրանց չէր արգելի։ Երբ ամեն ինչ կարգավորվեց, Սալահ ադ Դինը ժամանակ տվեց գույքը վաճառելու և գրավ դնելու համար, որպեսզի փրկագինը վճարվի։ Ժամանակ տրվեց 50 օր, և նա, ով դրանից հետո կմնա քաղաքում, կպատկանի Սալահ ադ Դինին ամբողջ ունեցվածքով։ Սալահ ադ Դինը խոստացավ, որ երբ քրիստոնյաները քաղաքից դուրս գան, ապա նա կհրամայի նրանց ապահով հասցնել քրիստոնյա երկիր...

Երբ ամեն ինչ այդպես որոշվեց, Բալիանը հրաժեշտ տվեց Սալահ ադ Դինին և վերադարձավ քաղաք...Բոլորը հավաքվեցին, և Բալիանը պատմեց նրանց, ինչ որ եղել էր։ Նրանք հավանություն տվեցին նրա գործողություններին, քանի որ նա չէր կարող ավելի լավ վարվել։ Այնժամ Սալահ ադ Դինին ուղարկեցին քաղաքի բանալիները, և նա, ստանալով դրանք, մեծապես հրճվեց։

Սալահ ադ Դինը հիշվում է քրիստոնեական և մուսւոլմանական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»[31]։ Սալահ ադ Դինի հաղթանակները ցնցեցին Եվրոպան։ Հռոմի Պապը նոր խաչակրաց արշավանք ձեռնարկեց, որը ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը՝ Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա), Ռիչարդ Ա Առյուծասիրտը (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոսան (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն)։ Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»։ Կիլիկիայի հայ իշխան Լևոն Բ որոշում է օգտվել այդ առիթից և օգնության դիմաց Ֆրիդրիխից ցանկանում է թագ ստանալ։ Չնայած Ֆրիդրիխը խեղդվում է Կիլիկիայի գետերից մեկն անցնելու ժամանակ, այդ փաստը չի խանգարում Լևոնին 1198 թ-ի հունվարի 6-ին թագադրվել Կիլիկիայի թագավոր։ 1190 թ. Ֆրիդրիխ Շիկամորուսի խեղդվելուց անմիջապես հետո գերմանական զորքի մի մասը վերադառնում է։ Մյուս մասը Ֆրիդրիխի որդի՝ Ֆրիդրիխ Կրտսերի գլխավորությամբ Մամեստիայի և Տարսոնի վրայով անցավ Անտիոք, որտեղ էլ թաղեցին Ֆրիդրիխ Շիկամորուսին։ Ապա գերմանացի խաչակիրները շարունակելով իրենց ուղին՝ գնացին միացան Ակրան պաշարող մյուս խաչակիրներին։ Այստեղ 1191 թ. մեռավ նաև Ֆրիդրիխ Կրտսերը[32]։ Մինչև Սուրբ Երկիր հասնելը Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թ. գրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն[25]։ Կիպրոսը մնում է քրիստոնյաների ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է կղզին Վենետիկից[25]։ Երկարատև պաշարումից հետո, Ռիչարդ Առյուծասիրտը վերագրավում է առափնյա Աքքա քաղաքը։ 1191 թվականի Աքքայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ վերադառնում է։ Խաչակիրները շարժվում են հարավ։ Նրանք ջախջախում են մուսուլմաններին Արսուֆի մոտ, վերանվաճում են Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում են Երուսաղեմի մատույցներին[25]։ Սակայն Ռիչարդը մտածեց, որ գրավելուց հետո չի կարողանա պահել Երուսաղեմը, քանի որ խաչակիրների մեծ մասը կվերադառնա[25]։ Այդ իսկ պատճառով Ռիչարդ Առյուծասիրտը պայմանագիր է կնքում Սալահ ադ Դինի հետ, ըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք տարով թույլատրվում է այցելել Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորության նոր մայրաքաղաք է հռչակվում Աքքան։ Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը։

Ռիչարդը մտադրվել էր վերադառնալով Եվրոպա, կազմակերպել նոր խաչակրաց արշավանք։ Սակայն նրա նավերը ծովաբեկության են ենթարկվում Ավստրիայի մոտ, որտեղ իր թշնամի Լեոպոլդ Ե-ն գերի է վերցնում նրան։ Հետագայում Ռիչարդը վերադառնում է Անգլիա, սակայն զոհվում է ճակատամարտերից մեկում։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI 1197 թ. կազմ-պատրաստ էր նոր խաչակրաց արշավանքի համար, սակայն մահանում է նույն տարում մալարիայից։

Չորրորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպան և խաչակրաց պետությունները Մերձավոր Արևելքում 1142 թ.

Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.: Ահա հատված Հռոմի Պապի ուղերձից.

Անհավատների ձեռքից Սուրբ Հողն ազատագրելու ցանկությամբ բոցավառված...մենք սահմանափակում ենք..., որ այս հունիսից հաշված մեկ տարվա ընթացքում...բոլոր նրանք, ովքեր կձեռնարկեն նավարկել ծովից այն կողմ, հավաքվեն Սիցիլիայի թագավորությունում...այդ ժամանակ մենք էլ...նախատեսում ենք ժամանել այնտեղ անձամբ, որպեսզի քրիստոնյա զորքը մեր խորհրդով և օգնությամբ տեղավորվի և արշավի...

Մենք ցանկանում և հրամայում ենք..., որ բոլոր նրանք, ովքեր իրենք անձամբ չեն ժամանել Սուրբ Հողին օգնության, համապատասխան քանակությամբ զինվորներ տրամադրեն և իրենց վրա վերցնեն երեք տարվա համար անհրաժեշտ ծախսերը, յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում... Մենք սահմանեցինք..., որ բոլոր հոգևորականները ... երեք տարվա ընթացքում Սուրբ Հողին որպես օգնություն տրամադրեն եկեղեցու եկամուտների քսաներորդ մասը... Մենք խաչակիրներին հատուկ արտոնություններ ենք տալիս արշավանքի մեկնելու պահից։ Նրանք ազատվում են բոլոր տեսակի հարկերից և պարտավորություններից։ Նրանց անձը և գույքը... երանելի Պետրոսի և մեր հովանավորության տակ են...

Քանի որ այդպիսի ձեռնարկի համար հատկապես անհրաժեշտ է, որ իշխանները և քրիստոնյա ժողովուրդները խաղաղության պահպանեն, ապա մենք տիեզերական սրբազան ժողովի դրդմամբ սահմանեցինք, որ առնվազն չորս տարվա ընթացքում համընդհանուր խաղաղություն պահպանվի ողջ երկրագնդի վրա։

Եվ քանի որ բոլորին պարզ էր դարձել, որ խաչակրաց պետությունների գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով։ Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար։ Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը։ Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ։ Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին։ Որոշ մարտերից և 1204 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունը, որ այդպես կոչվեց այն պատճառով, որ ժամերգությունը կատարվում էր լատիներենով, և մի քանի այլ մանր խաչակրաց պետություններ։ Այս իրադարձությունները համարվում են արևելյան ուղղափառ և արևմտյան կաթոլիկ եկեղեցիների վերջնական բաժանումը։

Ալբիգոյական խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուզանդիայի մասնատումը Չորրորդ խաչակրաց արշավանքի հետևանքով (1204 թ.)
Ռիչարդ Ա Առյուծասիրտը

Ալբիգոյական խաչակրաց արշավանքը սկսվեց 1209 թ. հարավային Ֆրանսիայում բնակվող կատարների աղանդը ոչնչացնելու նպատակով[34]։ Այն տևեց շուրջ մեկ տասնամյակ և կապված էր ոչ միայն աղանդավորության խնդիրների, այլ նաև հյուսիսային Ֆրանսիայի նվաճողական քաղաքականության հետ։ Վերջիվերջո կատարները դուրս մղվեցին հարավային Ֆրանսիայից[35]։

Մանուկների խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկների խաչակրաց արշավանքով բնութագրվում են 1212 թ-ի այսպես կոչված խաչակրաց արշավանքները։ Ամեն ինչ սկսվեց նրանով, որ մեծ քանակությամբ երեխաներ Ֆրանսիայից և Գերմանիայից որոշեցին ինքնուրույն ազատագրել Սուրբ Երկիրը։ Հռոմի Պապը համարեց նրանց ընտրյալներ Աստծո կողմից և հուսաց, որ նրանք ավելի հաջող կլինեն քան մեծահասակները։ Ֆրանսիական բանակի հրամանատարը՝ Ստեփանը, առաջնորդում էր 30, 000 երեխաների, իսկ գերմանական ճյուղի հրամանատար Նիկոլասը՝ 7, 000 երեխաների։ Երեխաներից ոչ ոք չհասավ Սուրբ Երկիր. մի մասը զոհվեց նավաբեկությունից ու սովից, իսկ մյուս մասը վաճառվեցին ստրկության Եգիպտոս։

Հինգերորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին Լաթերանի 1215 թ. ժողովում մշակեց Սուրբ Երկիրն ազատագրելու ծրագիր։ Առաջին քայլով Ավստրիայի և Հունգարիայի խաչակիրները միացան Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության խաչակիրներին և ետ գրավեցին Երուսաղեմը։ Երկրորդ քայլով նրանք գրավեցին Դամիետա քաղաքը Եգիպտոսում 1219 թ., սակայն Եկեղեցու պահանջով նրանք շարժվեցին դեպի Կահիրե. ճանապարհին, սննդամթերքի պակասի պատճառով նրանք ստիպված ետ վերադարձան, իսկ գիշերային հարձակումը խաչակիրների վրա Եգիպտոսի կառավարչի կողմից, վերջնականապես հյուծեց նրանց և շուտով խաչակիրները հանձնվեցին։ Եգիպտոսի կառավարիչ Ալ-Քամիլը ութամյա հաշտության պայմանագիր կնքեց Եվրոպայի հետ։

Ալ-Քամիլը պարգև սահմանեց մեկ բյուզանդական ոսկու չափով, իրեն բերած յուրաքանչյուր քրիստոնյայի գլխի համար։ 1219 թ. Ալ-Քամլիի հետ խոսելու նպատակով Սուրբ Ֆրանցիսկն անցավ Եգիպտոսի սահմանը։ Նրան և իր ուղեկցին՝ Իլլումինատուսին, գերի վերցրեցին և բերեցին Ալ-Քամլիի մոտ։ Ալ-Քամլին հիացած էր Սուրբ Ֆրանցիսկով և որոշ ժամանակ անցկացրեց նրա հետ։ Շուտով Սուրբ Ֆրանցիսկը ազատ արձակվեց։

Վեցերորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդիրիխ Բ-ն կառավարման ընթացքում բազմաթիվ խոստումներ էր տվել արշավելու դեպի Սուրբ Երկիր, սակայն միայն նրանից հետո, երբ այդ խոստումները չկատարելու համար Հռոմի Պապը բանադրեց նրան, Ֆրիդիրիխը կազմակերպեց նոր արշավանք 1228 թ.: Շուտով նա զորքի հետ ափ իջավ Ակրայում և դիվանագիտության շնորհիվ հասավ աննախադեպ հաջողությունների. Երուսաղեմը, Նազարեթն ու Բեթղեհեմը տասը տարով վերադարձվեցին խաչակիրներին։

Այն բանից հետո, երբ Ֆրիդիրիխը 1229 թ. չկարողացավ գրավել Եգիպտոսը նա հաշտության պայմանագիր կնքեց Ալ-Քամլիի հետ։ Ըստ այդ պայմանագրի խաչակիրներին էր հանձնվում նախկին Երուսաղեմի թագավորության տարածքի մեծ մասը, բացառությամբ մի քանի մզկիթների, որոնք անցելու էին մուսուլմանների վերահսկողության տակ։ Խաղաղությունը տևեց շուրջ 10 տարի[36]։ Շուտ մուսուլմաններ դժգոհ մնացին Ալ-Քամլիի որոշումներից և 1244 թ. Երուսաղեմի պաշարումից հետո հետ գրավեցին քաղաքը[23]։

Յոթերորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև։ Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր։ Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։ Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ. և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։

Ութերորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX կողմից 1270 թ.: Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրներին։ Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց։ Երբեմն ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես յոթերորդ, քանի որ երբեմն վեցերորդ և յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք։ Իններորդ խաչակրաց արշավանքը ևս երբեմն հաշվում են որպես ութերորդի շարունակությունը։

1.Успенский Ф.И. История крестовых походов, Глава 6

2.Жан де Жуанвиль. История крестовых походов, Глава 19

Իններորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի ապագա թագավոր Էդվարդը 1271 թ. կազմակերպեց մի շարք արշավանքներ ընդդեմ բերբերների։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 9-րդի մահից հետո, այս խաչակրաց արշավանքը ևս ավարտվեց անհաջողությամբ։ Այն դարձավ վերջինը խաչակիրների համար Մերձավոր Արևելքում[37]։

Հետագայում՝ մամլուքներից ջախջախված խաչակիրները, հույսերը կապում էին մոնղոլների հետ, ովքեր քրիստոնյաներին համեմատաբար լավ էին վերաբերվում։ Մոնղոլների որոշ արշավանքներ նախագծված էին ֆրանկների կողմից։ Բացի խաչակիրներից Կիլիկյան Հայաստանը նույնպես հույսեր էր կապում մոնղոլների հետ։ Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ Հեթում Ա-ի և Մանգու խանի միջև կնքված պայմանագիրը և այն փաստը, որ Կիլիկյան հայերը մինչև 14-րդ դարի սկզբները ռազմական օգնություն էին ցուցաբերում մոնղոլներին ընդդեմ մամլուքների։ Չնայած մոնղոլները կարողացան հասնել մինչև Դամասկոս, սակայն նրանք և խաչակիրները վատ էին համագործակցում, որը վառ երևաց Այն Ջալութի ճակատամարտում 1260 թ-ին։ Շուտով մամլուքները բերբերների հետ միասին կարողացան մաքրել ողջ Սուրբ Երկիրը մոնղոլներից և խաչակիրներից։ Մեկը մյուսի հետևից ընկան խաչակիրների վերջին հենակետերը. Անտիոքը՝ 1268 թ., Տրիպոլին՝ 1289 թ. և Ակրան՝ 1291 թ., այդպիսով վերջ դնելով խաչակիրների դարաշրջանին Մերձավոր Արևելքում[38][39]։

Մերձավոր Արևելքը 1291 թ-ից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առուադ կղզին՝ Սիրիայի ծովափից երեք կմ հեռու, որոշ ժամանակ զբաղեցված մնաց Տաճարականների միաբանության կողմից, մինչև մամլուքների կողմից գրավելը սեպտեմբերի 26-ին, 1302 թ.: Վերջին հզոր քրիստոնյա թագավորությունը Մերձավոր Արևելքում՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, կարողացավ գոյատևել մինչև մամլուքների կողմից Սսի գրավումը 1375 թ.: Հիվանդախանմաների հոգևոր-ասպետական միաբանությունը պահեց Հռոդոս կղզին մինչև 1522 թ.: Հետագայում Հիվանդախնամների մի ճյուղը գրավեց Մալթան և կառավարեցին այնտեղ մինչև նրանց վերացումը Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.: Իսկ Կիպրոսը մնաց Լուսինյանների իշխանության տակ մինչև Վենետիկի հանրապետության կողմից նվաճվելը 1570 թ.:

Հյուսիսային խաչակրաց արշավանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տևտոնների խաչակրաց արշավանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալթիկ ծովի խաչակրաց արշավանքները, որի մասնակիցները մեծ մասամբ գերմանացի քրիստոնյաներն էին և որը գլխավորվում էր Տևտոնյան խաչակիրների կողմից, նպատակ էր հետապնդում այդ տարածաշրջանի բոլոր հեթանոսներին դավանափոխ անել և դարձնել քրիստոնյա։ Այս խաչակրաց արշավանքները կատարվեցին 13-16-րդ դարերում։ Պրուսական խաչակրաց արշավանքի ընթացքում (13-րդ դարում) տևտոնները, քրիստոնյա պրուսներն ու սլավոնները մարտնչում էին ընդդեմ այսպես կոչված հին (հեթանոս) պրուսների։

1198-1290 թթ. ընթացքում տևտոնները՝ Դանիայի և Շվեդիայի թագավորություների օգնությամբ Բալթիկ ծովի ափին ապրող ժողովուրդների մեծ մասին քրիստոնեացրին։

Տևտոնները նաև փորձում էին նվաճել ուղղափառ Ռուսիան, սակայն հաջողություն չունեցան։ Հետագայում շվեդներն առանց Հռոմի Պապի համաձայնության իրականացրին մի շարք խաչակրաց արշավանքներ ընդդեմ ռուսների։

Շվեդական խաչակրաց արշավանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայի նվաճումը Շվեդիայի կողմից կատարվեց երեք խաչակրաց արշավաքների միջոցով. առաջինը՝ 1155 թ., երկրորդը՝ 1249 թ. և երրորդը՝ 1293 թ.: Առաջինը հավանական է ընդամնեը լեգենդ լինի, որ հյուսվել է, որպեսզի Ֆինլանդիայի նվաճումն ավելի վաղ թվագրվի։ Իսկ երկրորդի շնորհիվ գրավվեց Ֆինլանդիայի հարավ-արևմուտքը։

Պեղումները ցույց են տալիս, որ Ֆինլանդիան արդեն մեծ մասամբ քրիստոնյա էր մինչև խաչակրաց արշավանքները, և այդ պատճառով, խաչակրաց արշավանքներն ընդամենը նվաճողական բնույթ էին կրում, և կոչվել են այդպես 19-րդ դարում` շվեդ և ֆինլանդացի ազգայնական պատմաբանների կողմից։

Այլ խաչակրաց արշավանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենդական խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում, սաքսոններն ու դանիացիները մարտնչում էին ընդդեմ Պոլաբյան սլավոնների 1147 թ-ին։ Այս արշավանքը հետագայում կոչվեց Վենդական խաչակրաց արշավանք։

Ստեդինգերյան խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1232-1234 թթ. արշավանք ձեռնարկվեց ընդդեմ ստեդինգերների։ Այս խաչակրաց արշավանքը հետաքրքիր էր նրանով, որ ստեդինգերները ոչ հերետիկոս էին, ոչ էլ հեթանոս, այլ կաթոլիկներ։ Սակայն նրանք պարբերաբար հարձակումներ էին գործում տեղի եպիսկոպոսարանի վրա, որի պատճառով էլ Հռոմի Պապը 1232 թ. կազմակերպեց խաչակրաց արշավանք։ Ստեդինգերները ջախջախվեցին 1234 թ.:

Արագոնյան խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագոնյան խաչակրաց արշավանքը Հռոմի Պապի կողմից կազմակերպված խաչակրաց արշավանք էր ընդդեմ Արագոնի արքա Պետրոս Մեծի։ Այն տևեց 1284-1285 թթ.:

Ալեքսանդրյան խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրյան խաչակրաց արշավանքը փոքրամասշտաբ խաչակրաց արշավանք էր ընդդեմ մուսուլմանական Ալեքսանդրիայի, կազմակերպված 1365 թ. հոկտեմբերին` Կիպրոսի արքա Պետրոս Ա-ի կողմից։ Սակայն նա ավելի շատ հետապնդում էր տնտեսական, քան կրոնական շահեր։

Մահդյան խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահդյան խաչակրաց արշավանքը 1390 թ. Ֆրանսիա-ջենովյան միացյալ արշավանք էր ընդդեմ Հյուսիսային Աֆրիկայի մուսուլման ծովահենների և նրանց գլխավոր ռազմակայան Մահդիայի։

Խաչակրաց արշավանքներ Բալկաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

14-17-րդ դարերում Եվրոպային լրջորեն սպառնում էր Օսմանյան կայսրությունը։ Որպեսզի Եվրոպան դիմակայեր օրեցօր ընդարձակվող Օսմանյան կայսրությանը, մի քանի խաչակրաց արշավանքեր կազմակերպվեցին 15-րդ դարում։ Դրանցից առավել նշանակալիցներն են.

  • Նիկոպոլիսի խաչակրաց արշավանքը (1396 թ.) առաջնորդում էր Հունգարիայի արքան, այն հասավ իր գագաթնակետին Նիկոպոլիսի ճակատամարտում։
  • Վառնայի խաչակրաց արշավանքը (1444 թ.) առաջնորդում էին Հունգարիայի և Լեհաստանի թագավորները, այն ավարտվեց Վառնայի ճակատամարտով։

Խաչակրաց արշավանքներն ընդդեմ թաթարների

[խմբագրել | խմբագրել կոդը]

1259 թ. մոնղոլ-թաթարները գրավեցին Լիտվան և Լեհաստանը։ 14-րդ դարում Թոխտամիշ խանը միավորեց Սպիտակ և Կապույտ Հորդաները ստեղծելով Ոսկե Հորդան։ Թվում էր, թե Ոսկե Հորդան անկասելի էր, սակայն 1389 թ. Թոխտամիշը կայացրեց աղետալի իր համար որոշումը՝ ապստամբել ընդդեմ նախկին տիրոջ՝ Լենկ-Թեմուրի։ Լենկ-Թեմուրի հորդաները ներխուժեցին հարավային Ռուսաստան և կործանեցին Ոսկե Հորդայի տնտեսությունը։

Պատերազմը տանուլ տալուց հետո, Թոխտամիշը գահազրկվեց և նրա փոխարեն Լենկ-Թեմուրի կողմից կառավարիչներ հռչակվեցին Թեմուր-Կութլուղ խանը և Էմիր Էդիգուն։ Այդժամ Թոխտամիշը օգնություն խնդրեց ռուս իշխաններից և շուտով ռուսներից, լեհերից, լիտվացիներից, մոնղոլներից ու տևտոնյան ասպետներից կազմված մի մեծ բանակ օգնության եկավ նրան։

1398 թվականին այդ հսկա բանակը շարժվեց դեպի Մոլդովա և գրավեց Դնեպր գետից մինչ հյուսիսային Ղրիմ ընկած տարածքները։ Ներշնչված այս հաղթանակներով, բանակի հրամանատարներն ու Հռոմի Պապն անվանեցին այս արշավանքը «Խաչակրաց արշավանք ընդդեմ թաթարների»։ Այդ բանակը 1399 թվականին ևս մեկ անգամ ներխուժեց Ոսկե Հորդայի տարածք։ Չնայած դաշնակից զորքն ուներ թնդանոթներ, նրանք ջախջախիչ պարտություն կրեցին Էդիգուի զորքերից։ Իսկ հաղթանակած թաթարները պաշարեցին Կիևը։ Ինչպես գրել է ժամանակակիցներից մեկը՝

Եվ քրիստոնյաների արյունը թափվեց ինչպես ջուրը Կիևի պարիսպներով։

Շուտով Թեմուր-Կութլուղը մահացավ մարտում ստացած վերքերից, իսկ Թոխտամիշը սպանվեց իր իսկ կողմնակիցների կողմից։

Հուսիտյան խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսիտյան խաչակրաց արշավանքը կամ Հուսիտյան պատերազմը տեղի է ունեցել 1420-1434 թթ., ուղղված էր ընդդեմ Բոհեմիայում Յան Հուսի հետևորդների։ Այս պատերազմն առաջինն էր Եվրոպայի պատմության մեջ, որտեղ մեծ նշանակություն ունեցան հրացանները։ Հուսիտների գլխավոր առավելությունը ծանրազեն ասպետների փոխարեն թեթև հետևակ ունենալու փաստն էր, որն էլ հնարավորություն էր տալիս նրանց հաղթել թվականորեն գերակշռող հակառակորդին։

Հոգևոր-Ասպետական Միաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի թագավորությանը հարավից սպառնում էր Եգիպտոսի սուլթանությունը, իսկ արևելքից՝ սելջուկները։ Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին բազմաթիվ հոգևոր-ասպետական միաբանություններ։ Նրա անդամները միաժամանակ վանականներ էին և ասպետներ։ Նրանք երդվում էին լինել չքավոր, տարածել քրիստոնեություն, չամուսնանալ և պայքարել անհավատների դեմ։

Առաջին միաբանությունը կոչվում էր Հիվանդախնամների միաբանություն։ Ամենաազդեցիկը Տաճարականների միաբանությունն էր։ XII դարում գերմանացիները հիմնեցին Տևտոնյան միաբանությունը։ Միաբանությունները զգալի դեր խաղացին Սուրբ Երկրի պաշտպանության գործում։

Խաչակրաց արշավանքների ձախողման պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճակատամրտ խաչակիրների և մուսուլմանների միջև:

Առաջին հերթին խաչակրաց արշավանքների ձախողման պատճառը խաչակրաց պետությունների ուժեղ արտահայտված ֆեոդալական (ավատատիրական) բնույթն էր։ Մուսուլմանների դեմ հաջող պայքարելու համար անհրաժեշտ էր միասնություն, սակայն դրա փոխարեն խաչակիրները իրենց հետ արևելք բերեցին ֆեոդալական մասնատվածությունը։ Խոշոր իշխանների (Եդեսիայի, Տրիպոլիի, Անտիոքի) թույլ ֆեոդալական կախվածությունը գլխավոր ֆեոդալից՝ Երուսաղեմի թագավորից, չէր տալիս Երուսաղեմի թագավորին այն իշխանությունը, որն անհրաժեշտ էր նրան մուսուլմանների դեմ պայքարելու համար[40]։ Մյուս թերություններից այն էր, որ բացառությամբ որոշ դեպքերի, իշխանների մեծ մասը ցանկանում էր ընդարձակել իր տիրույթները ի հաշիվ հարևանների։ Բացի դրանից Խաչակրաց պետությունների հիմնադրվելուց անմիջապես հետո դրանք հակամարտության մեջ մտան այլ քրիստոնյա պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Կիլիկյան Հայաստանի հետ, ինչը հյուծում էր հակամարտող կողմերի ուժերը[41]։ Իր բացասական հետևանքներն ունեցավ նաև Հռոմի Պապերի և Սրբազան Հռոմեական կայսրության տիրակալների միջև հակամարտությունը[42]։ Խաչակրաց պետությունները զբաղեցնում էին միայն ծովափնյա շրջանները, ինչը շատ փոքր տարածք էր մուսուլմանների դեմ պայքարելու համար։ Խաչակիրները չէին վստահում տեղի հայ կամ ասորի բնակչությանը՝ փոխարենը հենվելով Արևմտյան Եվրոպայի կաթոլիկների վրա։ Սակայն Եվրոպան գտնվում էր բավականին հեռու՝ նրանք էլ, ովքեր գալիս էին Սուրբ Երկիր, կատարելով ուխտագնացություն, ետ էին վերադառնում հայրենիք[40]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց արշավանքների որոշ տարրեր ենթարկվել են ուժեղ քննադատության դեռևս 1095 թ.: Օրինակ՝

(մուսուլմաններից) ով որ ողջ էր մնում, իր երեխաների հետ միասին ավելի ու ավելի մեծ ատելությամբ էին լցվում քրիստոնյաների հանդեպ։
- Ռոջեր Բեկոն[43]

Չնայած քննադատություններին խաչակրաց արշավանքերը շարունակվեցին Եվրոպայում և 1291 թ. Ակրայի անկումից հետո։

Հետագայում խաչակրաց արշավանքները ևս ենթարկվել են քննադատությունների։ Օրինակ 1950-ականների Սըր Սթիվեն Ռանսիմանը գրում էր՝

"Բարձր արժեքները աղտոտվեցին դաժանությամբ և ագահությամբ ... Սրբազան Պատերազմը ոչ այլ ինչ էր քան անհանդուրժողականության երկար ակտ"[43]:

Հատկապես քննադատությունների տեղիք է տալիս հոգևոր ասպետական միաբանությունների ստեղծումը[44], քանի որ այն հակասում էր եկեղեցական կանոններին[45]

Սուր քննադատության է ենթարկվել նաև այն փաստը, որ չնայած խաչակիրների հավատարմության երդմանը Ալեքսիոս Ա Կոմնենոսին, գրավելով Երուսաղեմը նրանք ստեղծեցին իրենց սեփական «լատինական» պետությունները։

"Որոշ առճակատումներից հետո Գոդֆրեյը երդվեց կայսրին, որ մուսուլմաններից նվաճված հողերը հանձնելու է Բյուզանդիային։ "[46]

Քննադատության առարկա է դարձել նաև Չորրորդ խաչակրաց արշավանքը, երբ մուսուլմանների վրա հարձակվելու փոխարեն, խաչակիրները արշավեցին ընդդեմ քրիստոնյա պետության՝ Բյուզանդիայի[47]։

Խաչակրաց արշավանքները քննադատության են ենթարկվել նաև հայազգի գիտնականների աշխատություններում։

Օրինակ Մանվել Զուլալյանը իր «Հայ Ժողովրդի Պատմության Հարցերը Ըստ Եվրոպայի Հեղինակների 13-18-րդ դարեր» աշխատությունում գրում է՝

Խաչակիրները եվրոպացի ավատատերերի և առևտրականների առաջ բաց արեցին հեքիաթային Արևելքը, որն իր ստեղծած նյութական ու գրական մշակույթով ոչ միայն չէր զիջում, այլ որոշ առումով գերազանցում էր Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Խաչակիրները Արևելքում երևացին ոչ թե քրիստոնեական սուրբ վայրերը և արևելյան քրիստոնյաներին ազատագրելու, ինչպես միամտորեն այն ժամանակ կարծում էին հայ պատմիչներից ոմանք, այլ երկրամասը կողոպտելու նպատակով։ Խաչակիրների քրիստոնյա քարոզչությունից խաբված Կիլիկիայի հայ իշխողները նրանց տրամադրեցին ընդարձակ կալվածքներ, այլևայլ արտոնագրեր առևտրի ու այլ բնագավառներում։ Աստիճանաբար ամրապնդելով իրենց դիրքերը Կիլիկիայում, խաչակիր արկածախնդիրները կանգ չառան նույնիսկ Կիլիկիայի հայոց իշխանների ամրոցների հափշտակման առաջ, իսկ հետագա դարերում արդեն կաթոլիկ աշխարհի ներկայացուցիչները Կիլիկիայում հայերից պահանջում էին ենթարկվել հռոմեական եկեղեցուն, հոգեպես ձուլվել նրանց հետ՝ հրաժարվելով նույնիսկ մայրենի լեզվից։ Արևելքում գտնվելու հարյուրամյակների ընթացքում խաչակիր ասպետները ոչ միայն ոչնչով չնպաստեցին Կիլիկիայի հայկական պետության ամրապնդմանը, այլև ընդհակառակը ամեն կերպ նպաստեցին նրա թուլացմանն ու քաղաքական անկմանը։
- Մանվել Զուլալյան[48]

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց արշավանքերն ահռելի ազդեցություն ունեցան միջնադարյան Եվրոպայի վրա։ Այդ ժամանակներում Եվրոպայում հզոր էր Պապականության դերը, սակայն արդեն 14-րդ դարի վերջերից, մեծ մասամբ խաչակրաց արշավանքների հետևանքով, Եվրոպայում սկսեցին ձևավորվել ազգային պետություններ. ինչպես օրինակ Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան։

Հաղթանակած Սալահ ադ Դինը

Չնայած մուսուլմանական մշակույթը առնչվել էր եվրոպականի հետ դեռևս Պիրենյան թերակղզու և Սիցիլիայի արաբական նվաճումների ժամանակաշրջանից, սակայն մուսուլմանների գիտելիքները գիտության, բժշկության և աստղագիտության ոլորտներում բերվեցին Եվրոպա հենց խաչակիրների միջոցով։

Բացի դրանից խաչակիրները ճանապարհ հարթեցին եվրոպական մշակույթի համար դեպի Ասիա։

Խաչակիրները վերականգնեցին դարերով կանգ առած առևտուրը Արևելքի և Արևմուտքի միջև; արևմտյան ասպետները լինելով ամենաքաղաքակիրթ ասիական երկրներում ետ էին վերադառոնւմ հայրենիք նորանոր պատմություններով... Եվ քրիստոնեությունը դարձավ տիեզերական նաև խաչակիրների շնորհիվ[27]։

Առևտրի հետ միասին բազմաթիվ հայտնագործություններ արաբների կողմից բերվեցին Եվրոպա (ներառյալ հանրահաշվի, օպտիկայի և ճարտարագիտության բնագավառներում)։

Գերմանական խաչակիրների ներխուժումը կանխեց մեծ Լիտվայի ստեղծումը, որ կներառեր ողջ Բալթիկ ծովի ավազանը, և լիտվացիները ստիպված ուղղվեցին դեպի արևելք՝ նոր դաշնակիցներ փնտրելու նպատակով[49]։ Հյուսիսային խաչակրաց արշավանքները նաև քրիստոնեացրին հեթանոս սլավոնների մեծ մասին[50]։

Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի շնորհիվ վերացավ կատարների աղանդը, և ուժեղացավ կապը հյուսիսային և հարավային Ֆրանսիաների միջև, ինչպես նաև ավելի մերձեցրեց Ֆրանսիան և Կատալոնիան[51]։

Խաչակրաց արշավանքերի միջոցով վերականգնվեցին բազմաթիվ ճանապարհներ, որոնք չէին օգտագործվել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներից։ Խաչակրաց արշավանքերը նաև օգնեցին Վերածննդի դարաշրջանի սկսվելուն, քանի որ Վերածննդի խթան հանդիսացող Իտալիայի քաղաք-պետությունները սկսեցին վերելք ապրել խաչակիրների միջոցով։ Խաչակրաց արշավանքների հետևանքով այդ քաղաք-պետությունները սկսեցին գաղութներ հիմնել Սուրբ Երկրում և Բյուզանդիայից գրավված տարածքներում։

Խաչակիրների շնորհիվ Եվրոպա բերվեցին այնպիսի բարիքներ, որոնք կամ շատ թանկ էին կամ էլ անհայտ էին նրանց։ Այդ բարիքներն ընդգրկում էին տարատեսակ համեմունքներ, փղոսկր, ադամանդներ, ապակե իրեր, հրացանի վառոդ, նարինջ և այլն։

Ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած պարտությանը Մերձավոր Արևելքում, խաչակիրներին հաջողվեց ազատագրել Պիրենեյան թերակղզին և դանդաղեցնել իսլամի առաջխաղացումը։

Խաչակրաց արշավանքների շնորհիվ քրիստոնյա Եվրոպան միավորվեց և կարողացավ որոշ չափով դիմագրավել մուսուլմաններին։ Եթե չլինեին խաչակիրները, գուցեև Եվրոպայի շատ հատվածներ, ինչպես օրինակ Պիրենինյան, Բալկանյան թերակղզիներն ու Իտալիան կլինեին իսլամացված։

Մութ դարաշրջանից հետո՝ 700–1000 թթ., Արևմտյան Եվրոպան 11-րդ դարի ընթացքում սկսեց ընդարձակել քաղաքակրթության սահմանները[25]։ Մինչ Առաջին խաչակրաց արշավանքը, Վենետիկն ու Բյուզանդական կայսրությունը մաքրել էին Ադրիատիկ ծովը մուսուլման ծովահեններից[25]։ Վիկինգները՝ քաղաք-պետություններ Պիզայի և Ջենովայի օգնությամբ հետ էին գրավել Սիցիլիան մուսուլմաններից 1061–1091 թթ.[25]:

Խաչակիրների շնորհիվ 11-րդ դարից սկսած Արևմտյան Եվրոպայի հիմնական առևտրական ուղին էր Սև ծով-Միջերկրական ծով-Կարմիր ծով ծովային ուղին, որն այդ կարգավիճակում մնաց մինչև օսմանյան թուրքերի ի հայտ գալը 15-րդ դարի վերջերում[25]։ Եվ իզուր չէ, որ Վերածննդի դարաշրջանը սկսվեց այն ժամանակվա խոշորագույն ծովային տերություններում՝ Վենետիկ, Պիզա և Ջենովա, որոնք կարողացան առևտրի միջոցով բերել հռոմեական և հին հունական մոռացված գիտելիքները։ Միայն 14-րդ դարում` Մոնղոլական կայսրության անկման, մամլուքների նվաճումների հետևանքով սկսեց անկում ապրել Եվրոպայի առևտուրը, որը վերջնականպես կործանվեց Օսմանյան կայսրության կողմից` մինչև Ամերիկայի հայտնագործումը 1492 թ.[25]:

Խաչակրաց արշավանքներ ու Կիլիկյան Հայաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խաչակրաց արշավանքը անուղղակիորեն նպաստավոր եղավ հայկական իշխանությունների համար։ Առաջին խաչակրաց արշավանքը սկսվեց Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդինի գահակալման շրջանում, և Կոնստանդինը տեսավ հնարավորություն խաչակիրների միջոցով պաշտպանել երկիրը սելջուկ-թուրքերի և Բյուզանդիայի հարձակումներից։ Աստիճանաբար հզորացող Ռուբինյան իշխանների համար խաչակիրների հետ դաշինքը, առնվազն առաջին մի քանի տասնամյակներում, կարևոր նշանակություն ուներ։ Հենց խաչակիրների շնորհիվ թուլացավ Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը և այլ մուսուլմանական ամիրայություններ, ինչը հնարավորություն տվեց Կիլիկյան Հայաստանին գոյատևել։ Նիկիայի և Դորիլեումի ճակատամարտերում խաչակիրները ջախջախիչ հարված հասցրին սելջուկներին, դրանով իսկ երկար ժամանակով հեռացնելով սելջուկյան վտանգը հայկական կազմավորումներից և, անշուշտ, ցնծությամբ դիմավորվեցին ու օգնություն ստացան հայկական իշխանություններից[32]։

Խաչակրաց արշավանքների շնորհիվ Լևոն Բ կարողացավ հռչակվել Կիլիկիայի Հայոց թագավոր։ Բացի դրանից, Կիլիկյան Հայաստանը Արևմտաեվրոպական պետությունների և հատկապես Ֆրանսիայի կառավարման շատ գծեր վերցրեց և կիրառեց հենց Կիլիկիայում։ Շատ ֆրանսերեն եզրույթներ մուտք գործեցին հայոց բառապաշար և որոշ չափով փոխարինեցին հայերեն համապատասխան բառերը՝ օրինակ «մերսի»-«շնորհակալության» կամ «գուդստանբլ»-«սպարապետ»։ Խաչակիրների միջոցով մեծացավ առևտուրը հայերի և Վենետիկի, Պիզայի և Ջենովայի քաղաք-պետությունների միջև։

Այդ համագործակցությունը օգուտ էր բերում երկու կողմերին էլ, այդ թվում խաչակիրներին։ Հայազգի զինվորի շնորհիվ երկարատև պաշարումից հետո խաչակիրները կարողացան գրավել Անտիոքը։ Հայերը նաև ռազմական օգնություն էին ցուցաբերում խաչակիրներին. օրինակ բոլոր խաչակրաց պետություններում ծառայող հայազգի զինվորների թիվը հասնում էր 10.000-ի, որից 4.000-ը հեծալներ։ Խաչակիրները շատ տարրեր վերցրեցին նաև մեր ամրոցաշինությունից, օրինակ կլոր հատակագծով աշտարակները։ Այդպիսի ամրոցի վառ ապացույց է Ուելսի Կաերանաֆրոն ամրոցը, որի շինարարությունը սկսվել է 1283 թ., և կառուցված է նույն ոճով, ինչպիսին Էդվարդ Ա տեսել էր Սուրբ Երկրում, երբ մասնակցում էր խաչակրաց արշավանքներին[52]։ Հայերը սերտ կապեր ունեին նաև հարևան Եդեսիայի կոմսության հետ, քանի որ այն գտնվում էր պատմական Հայոց Միջագետքի տարածքում իսկ երբեմն էլ ներառում բուն Մեծ Հայքից որոշ տարածքներ, բնակչության մեծ մասն էլ հայեր էին։ Եդեսիայի կոմսության իշխանների մեծ մասը ամուսնանում էին Կիլիկիայի Հայոց պետության իշխանների դստրերի հետ։ Օրինակ Եդեսիայի կոմսության իշխան Յոսկելին Ա ամուսնացավ իշխան Կոնստանդին Ա-ի աղջկա հետ, իսկ Երուսաղեմի թագավորության առաջին թագուհին դարձյալ հայ էր։ Նույնիսկ ծրագիր էր մշակվել հայկական զորք բերել Երուսաղեմի թագավորություն` զինուժի պակասի պատճառով։ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը վերջին քրիստոնյա պետությունն էր ողջ մուսուլման Մերձավոր Արևելքում; նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Եվ իզուր չէ նկատել իր ճառում հայերի օգնությունը խաչակիրներին Հռոմի Պապ Գրիգոր XIII-ը.

Բոլոր ժողովուրդների մեջ պետք է նշել հատկապես հայերի ցույց տված օգնությունը քրիստոնյա եկեղեցուն, թե ինչպես այն ժամանակներում, երբ քրիստոնյա իշխանները գնում էին ետ գրավելու Սուրբ Երկիրը, ոչ մի ժողովուրդ ինչպես հայերը չէին օգնում քրիստոնյաներին. նրանք ապահովում էին խաչակիրներին ձիերով, ուտելիքով և ուղեկցում անծանոթ վայրերով։ Հայերը աջակցում էին այդ զինվորներին մեծագույն քաջությամբ և հավատարմությամբ Սուրբ Պատերազմների ընթացքում։

Սակայն երբ խաչակիրները հաստատվեցին ու ստեղծեցին իրենց պետական միավորները, նրանք դարձան վտանգ հայկական փոքրիկ իշխանությունների համար։ Գրեթե ամբողջ Դաշտային Կիլիկիան ու Եփրատացվոց աշխարհի հայաբնակ տարածքները երկար ժամանակ մնացին Անտիոքի իշխանության ու Եդեսիայի կոմսության տիրապետության տակ։ Բացի դրանից խաչակիրները կարճ ժամանակում վերացրին ու տիրացան հայկական մի քանի փոքր իշխանությունների տիրույթներին[32]։

Խաչակրաց արշավանքների կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորքերի տեղաշարժ ու ռազմամթերք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին երկու խաչակրաց արշավանքների ընթացքում խաչակիրները ճանապարհորդում էին ցամաքով՝ Բյուզանդական կայսրության տարածքով։ Կայսրը կառուցել տվեց առևտրի կետեր խաչակիրների ճանապարհի երկայնքով[53]։ Սակայն խաչակիրները չէին կարողանում վճարել բյուզանդացիների առաջարկած գները։ Փոքր Ասիայի համար նրանք պատրաստում էին քսանօրյա ոտելիքի և ջրի պաշարներ։ Սակայն թուրքերի հարձակումներն ու չորային պայմանները ստիպեցին Երրորդ խաչակրաց արշավանքի առաջնորդներից երկուսին ընտրել ծովային ուղին։ Ծովային ուղին ունի երկար պատմություն։ XI դարի ընթացքում անգլիացիներն ու վիկինգները մինչ հասնելը Սուրբ Երկիր, որոշ ժամանակ մնում էին Պիրենինյան թերակղզում։ Հետաքրքիր է, որ Երկրորդ խաչակրաց արշավանքի միակ հաջողությունը Լիսաբոնի ազատագրումն էր։ Արդեն XII դարի վերջում իտալական քաղաք-պետություններ Ջենովան, Պիզան ու Վենետիկը սկսեցին ապահովել խաչակիրներին և ուխտավորներին նավերով։ Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում Ջենովայի նավերով տեղափոխվեցին Իտալիայից Սուրբ Երկիր Ֆրանսիայի արքայի 650 ասպետ և 1300 հեծյալ։ Խաչակիրների միջոցով զարգացավ առևտուրը։ Իտալական նավերը ոչ միայն նրանց էին տեղափոխում, այլև բերում էին մետաքս և համեմունքներ դեպի Եվրոպա։ Գերիշխանության համար մրցակցում էին Վենետիկն ու Ջենովան։ Չորրորդ խաչակրաց արշավանքի հետևանքով խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը և Վենետիկի դրդմամբ աքսորեցին բյուզանդական հողերից ջենովացիներին։ Ջենովան էլ իր հերթին աջակցեց նախկին կայսր Միքայել VIII-ին, ով էլ Կոստանդնուպոլիսը ազատագրելուց հետո արտոնություններ շնորհեց իր դաշնակիցներին[54]։ Խաչակիրների նորաստեղծ պետություններն ամրապնդելու, ինչպես նաև Սուրբ երկիր ժամանող ուխտավորների անվտանգությունն ապահովելու և կարիքավորների խնամքը հոգալու նպատակով խաչակրաց առաջին արշավանքից հետո պապական իշխանության հովանավորությամբ ստեղծվեցին վանական բնույթի մի շարք կազմակերպություններ՝ ռազմա-վանական կամ հոգևոր-ասպետական միաբանություններ կամ օրդեններ։

Խաչակիրներից Տաճարականների միաբանությունը հիմք դրեց բանկային համակարգին. նրանք Սիրիայում վերցնելով տվյալ անձի գումարը, նրան տալիս էին փաստաթուղթ, որով էլ նա Երուսաղեմում կարող էր այն ետ ստանալ[55]։

Իսլամ ու խաչակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

XI դարի վերջում ջիհադը կամ սրբազան պատերազմը կորցրել էր իր նշանակությունը մուսուլմանների շրջանում. խաչակիրները տարածքներ էին գրավում նրանցից ու վերացնում նրանց իրավունքները, ինչպես իրենք էին վարվել քրիստոնյաների հետ Սիցիլիայում[56][57]։ Սակայն խաչակրաց արշավանքները սկսեցին միավորել մուսուլմաններին և դրդեցին նրանց ջիհադի՝ սրբազան պատերազմի։ Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ XIII դարի կեսերին Եգիպտոսում միավորված մուսուլմանական պետության ստեղծումը։ Այդ պետությունը ցանկանում էր վերացնել և քրիստոնյաներին, և հրեաներին, և մոնղոլներին՝ վախենալով նրանց դաշնակցությունից[57]։

Խաչակրաց արշավանքների ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]
N Թվականը Խաչակրաց արշավանքը
1 1096 - 1099 Գյուղացիների արշավանք, Առաջին խաչակրաց արշավանք-Սուրբ Երկրի ազատագրում
2 1147 -1149 Խաչակիրները պատրաստվում են հարձակվել Դամասկոսի վրա։ Երկրորդ խաչակրաց արշավանք
3 1187 -1192 Երրորդ խաչակրաց արշավանք-խաղաղության պայմանագրի կնքում Սալահ ադ Դինի հետ
4 1202 -1204 Չորրորդ խաչակրաց արշավանք-Կոստանդնուպոլսի գրավում, Բյուզանդական կայսրության գոյատևման ժամանակավոր դադարեցում
5 1212 Մանուկների խաչակրաց արշավանք
6 1217 - 1221 Հինգերորդ խաչակրաց արշավանք
7 1228 - 1229 Վեցերորդ խաչակրաց արշավանք
8 1248 - 1254 Յոթերորդ խաչակրաց արշավանք
9 1270 Ութերորդ խաչակրաց արշավանք
10 1271 - 1272 Իններորդ խաչակրաց արշավանք

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պապիկյան Ս., Հայերը և խաչակիրները, «ՀԱ», 1960-1965
  • Заборов М. А., Крестовые походы, Москва, 1956
  • Laurent J., Les croises l'Arme՛nie

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ռայլի-Սմիթ, Ջոնաթան. Խաչակրաց արշավանքների Օքսֆորդյան Պատմություն Նյու Յորք. Oxford University Press, 1999. ISBN 0-19-285364-3. (անգլ.)
  2. Ռայլի-Սմիթ, Ջոնաթան. Առաջին խաչակիրները, 1095–1131 Cambridge University Press, 1998. ISBN 0-521-64603-0. (անգլ.)
  3. Հալսալլ, Պաուլ (1997 թ․ դեկտեմբեր). «Ֆիլիպ դե Նովար. Les Gestes des Ciprois, Ֆրեդերիկ Բ-ի խաչակիրները, 1228–29». Medieval Sourcebook. Ֆորդհամի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.-"Գրիգոր IX-ը բանադրել էր Ֆրեդերիկին վերջինիս՝ Սիցիլիան երկրորդ անգամ լքելուց առաջ։ "
  4. Ավետարանը Բոլոր Երկրներում, Մեթոդական Եպիսկոպոսական Միսսիոներական Հասարակություն, էջ՝ 262 (անգլ.)
  5. Շայ Դ. Կոհեն. «Օրինականացումը Կոնստանդիանոսի օրոք». PBS. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11–ին-ին. (անգլ.)
  6. "Պատմություն. Օտար տիրապետություն (անգլ.)"
  7. Գոնեն, Ռիվկա, Վիճելի սրբություն. հրեական, մուսուլման և քրիստոնյա հավակնությունները Երուսաղեմի նկատմամբ, KTAV Publishing House, 2003, էջ՝ 77 (անգլ.)
  8. Դենիս Պրինգլ. "Լատինական Արևելքի Ճարտարապետությունը" Խաչակրաց արաշավանքների Օքսֆորդյան Պատմություն աշխատությունում, խմբ. Ջոնաթան Ռայլի-Սմիթ (Նյու Յորք, Oxford University Press, 1999) 157 (անգլ.)
  9. Մադդեն, էջ՝ 5 (անգլ.)
  10. Մադդեն, էջ՝ 8 (անգլ.)
  11. «Չինական գրավոր աղբյուրները Հռոմի, Բյուզանդիայի և Մերձավոր Արևելքի մասին, մոտ մ.թ.ա. 91 – մ.թ. 1643 թվականներ». Fordham.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին. (անգլ.)
  12. «Խաչակրաց արշավանքները» 1913 թ-ի Կաթոլիկ Հանրագիտարանում: (անգլ.)
  13. Ֆուլչեր Արխիվացված 1998-12-01 Wayback Machine, Միջնադարյան սկզբնաղբյուր. (անգլ.)
  14. Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյան, Նազարյան, էջ 53
  15. Տիերման, Քրիստոֆեր. Աստծո Պատերազմը. Խաչակրաց արշավանքների Նոր Պատմություն, 2006. էջեր` 106–124 (անգլ.)
  16. Բարբարա Տուչման. Հեռավոր Հայելի. Ալֆրեդ Ա. Կնոպֆ, (օգոստոս, 1978) 279. ISBN 0-394-40026-7. (անգլ.)
  17. 17,0 17,1 Խաչակրաց արշավանքերի արաբական աղբյուրները, թարգմ. Ֆ. Գաբրիելիի, Լոնդոն, 1984.
  18. Տիերման, էջեր` 146–153
  19. Տրումբուր, Ջոհն. “Խաչակրաց արշավանքներ.” Իսլամական աշխարհի օքսֆորդյան հանրագիտարան, http://www.oxfordislamicstudies.com/article (փետրվարի 17, 2008). (անգլ.)
  20. «Խաչակրաց արշավանքներ, դրդապատճառներ և հետևանքներ» ֆր.՝ Les Croisades, origines et consequences, էջ` 62, Կլոդ Լեբեդել, ISBN 2-7373-4136-1 (ֆր.)
  21. Բենջամին Զ. Քեդար, "Ֆրանկական Լևանտի մուսուլման հպատակները", 2002, էջ` 244
  22. Իբն Ալ-Քալանիսի աշխատություն, թարգմանությունը Ա. Ռ. Գիբբի (Լոնդոն։ Luzac & Co., 1932). (անգլ.)
  23. 23,0 23,1 «Խաչակրաց արշավանքները» իսլամական աշխարհում. անցյալ և ներկա, Oxford Islamic Studies Online, http://www.oxfordislamicstudies.com/article (փետրվարի 17,, 2008). (անգլ.)
  24. Նորման Հուսլեյ, էջ` 42
  25. 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 Լյուիս Արչիբալդ (1988 թ․ հունվար). Քոչվորներն ու խաչակիրները. 1000–1368 թթ. Indiana University Press. ISBN 9780253206527. (անգլ.)
  26. Վիլլեգաս-Արիստիզնբալ, Լ. (2009), "Անգլո-նորմանական ներդրումը Տորտոսայի նվաճման գործում, 1148–1180 թթ.", Խաչակրաց արշավանքներ 8, էջեր` 63–129
  27. 27,0 27,1 Խաչակրաց արշավանքները Նոր Կաթոլիկ Հանրագիտարանում, Նյու Յորք. McGraw-Hill Book Company, 1966, հատոր` IV, էջ` 508.[1] (անգլ.)
  28. Բահա ադ-Դին իբն Շադդադ (2002). Սալադին եզակի և հաջողված պատմությունը. Ռիչարդս, Դ. Ս. (թարգմ.). Ashgate. ISBN 978-0-7546-3381-5.
  29. "Խաչակրաց պետությունները". Բրիտանիկա Հանրագիտարան. (անգլ.)
  30. Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյան, Նազարյան, էջ 60
  31. Հալլամ, Էլիզաբեթ. Խաչակրաց արշավանքներ. Քրիստոնյաների և Մուսուլմանների Պատերազմների Ականատեսներ. Լոնդոն. Weidenfeld and Nicolson, 1989. էջեր` 155–155. (անգլ.)
  32. 32,0 32,1 32,2 «Վահան Տեր–Ղևոնդյան, Կիլիկյան Հայաստանի արտաքին քաղաքականությունը XII դարի վերջին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  33. Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյան, Նազարյան, էջ 61
  34. "9171, 897752-1, 00.html «Մաքուրների» ջարդերը(չաշխատող հղում).". ապրիլի 28, 1961. (անգլ.)
  35. 13-րդ դարի Խաչակրաց արշավանքները. Բրիտանիկա հանրագիտարան. (անգլ.)
  36. Հերոլդ Լամբ, Խաչակրաց արշավանքներ, Նյու Յորք, 1931 էջ` 310–311. (անգլ.)
  37. Խաչակրաց արշավանքների Դորի պատկերազարդումները, Գուստավ Դոր
  38. Հեթում Բ (1289‑1297) (անգլ.)
  39. «Երրորդ խաչակրաց արշավանք. Ակրայի պաշարում». Historynet.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին. (անգլ.)
  40. 40,0 40,1 Խաչակրաց արշավանքներ(չաշխատող հղում) (ռուս.)
  41. [2] (ռուս.)
  42. [3] (ռուս.)
  43. 43,0 43,1 Ջոնաթան Ռայլի-Սմիթ, Խաչակրաց արշավանքի ատլաս, Նյու Յորք, 1990 թ. ISBN 0-8160-2186-4. (անգլ.)
  44. Կոլբաբա, Տ. Մ., (2000), Բյուզանդական ցուցակներ. լատինների սխալները (Իլինոյսի համալսարան), քարոզիչները ճակատամարտերում էջ` 49ff. (անգլ.)
  45. Կանոն VII - Քաղկեդոնի Չորրորդ Տիեզերական Ժողով
  46. Առաջին խաչակրաց արշավանք Արխիվացված 2012-10-25 Wayback Machine (անգլ.)
  47. Վասիլև, Ա. Ա., (1952) Բյուզանդական կայսրության պատմություն. 2, Հատոր 2, (University of Wisconsin Press), էջ` 457
  48. Մանվել Զուլալյան «Հայ Ժողովրդի Պատմության Հարցերը Ըստ Եվրոպայի Հեղինակների 13-18-րդ դարեր» Գիրք Ա, էջ` 9-10
  49. Թոմաս Բարանաուսկաս. Prūsų sukilimas-prarasta galimybė sukurti kitokią Lietuvą (Պրուսական ապստամբություն-այլ Լիտվա ստեղծելու կորցրած հնարավորությունը). սեպտեմբերի 20, 2006 Արխիվացված 2009-08-15 Wayback Machine (լիտվ.)
  50. Վենդ (ազգ). Բրիտանիկա հանրագիտարան. (անգլ.)
  51. Ջոզեֆ Ռիս Սթրեյեր (1992). "Ալբիգենսյան արշավանքը". University of Michigan Press. էջ`143. ISBN 0-472-06476-2 (անգլ.)
  52. «Կերնարֆոն ամրոցը». Uktv.co.uk. 2007 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին. (անգլ.)
  53. Մորիսսոն, էջ` 82
  54. Միշել Բալարդ, Ճենովայի հանրապետություն, Encyclopaedia Universalis, DVD, 2007
  55. Մորիսսոն, էջ` 85
  56. Մորիսսոն, էջ` 118
  57. 57,0 57,1 Մորիսսոն, էջ` 119
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 16
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչակրաց արշավանքներ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy