Jump to content

Մասնակից:Aleta Harutyunyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Aleta Harutyunyan/Ավազարկղ
Գիտական դասակարգում


Հին աշխարհի կապիկներ կամ կզակապիկներ', Cercopithecidae (/ˌsɜːrkpˈθɛsd/) ընտանիքի պրիմատներ։ Ընտանիքում հաշվում են քսանչորս ցեղ և 138 տեսակ, ինչն այն դարձնում է պրիմատների ամենամեծ ընտանիքը։ Հին աշխարհի կապիկների ցեղը ներառում է պավիաններ, կոլոբուսներ, մակակներ, տալապոիններ, կարմիր կոլոբուսներ, սև ու սպիտակ կոլոբուսներ, գուենոններ, դոուկներ, վերվետներ, գելադաներ, մանգաբեյներ, լանգուրներ, մանդրիլներ, սուրիլիներ, պատաներ և պրոբոսկիսներ։ Ֆիլոգենետիկորեն նրանք ավելի սերտ կապված են մարդանման կապիկների, քան Նոր աշխարհի կապիկների հետ, ընդ որում Հին աշխարհի կապիկները և մարդանման կապիկները ընդհանուր նախնուց տրոհվել են 25-30 միլիոն տարի առաջ[1]։ Հին աշխարհի կապիկներին և մարդանման կապիկներին պարունակող այս կենսաբանական կլադը տրոհվել է Նոր աշխարհի կապիկների ընդհանուր նախնուց մոտ 45-55 միլիոն տարի առաջ[2]։ Հին աշխարհի կապիկների առանձնյակները, որոնք ընդհանուր նախնուց տրոհվել են 14 միլիոն տարի առաջ, առավել սերտ առնչություն ունեն միմյանց, քան մարդանման կամ այլ խմբերի կապիկների հետ[3]։ Հին աշխարհի կապիկներից ամենափոքրը տալապոինն է՝ 37 սմ երկարությամբ և 1,3 կգ քաշով։ Ամենախոշորը մանդրիլի արուն է՝ 70սմ երկարությամբ և 50 կգ քաշով[4]։ Հին աշխարհի կապիկներն ունեն դեմքի յուրահատուկ կառուցվածք, որոշներն ունեն դուրս ցցված մռութ, որոշները՝ տափակ քիթ և շատերն ունեն գունավորում։ Շատերն ունեն պոչ, որը զուրկ է ծառերի ճյուղերից կառչելու ունակությունից։ Հին աշխարհի կապիկների բնօրրանը Աֆրիկան և Ասիան է, որտեղ նրանք ապրում են զանազան բնական միջավայրերում՝ արևադարձային անտառներ, սավաննաներ, կիսաանապատային թփուտներ, լեռնային տեղանք։ Անցյալում նրանք ապրել են նաև Եվրոպայի մեծ մասում, թեև ներկայումս միակ գոյատևածները Բարբարի մակակներն են Ջիբրալթարում։ Հայտնի չէ, թե արդյոք նրանք Ջիբրալթարի բնիկներ են, թե բերվել են։ Հին աշխարհի կապիկները ծառաբնակ են, ինչպես օրինակ կոլոբուսները, մյուսները ցամաքաբնակ են, ինչպես պավիանները։ Շատերը, առնվազն մասամբ ամենակեր են, սակայն բոլորն էլ գերադասում են բուսական սնունդ։ Բույսերը կազմում են հին աշխարհի կապիկների սննդակարգի հիմնական մասը։ Շատերը խիստ պատեհապաշտ են, հիմնականում մրգեր են ուտում, բայց նաև ուտում են գրեթե ցանկացած հասանելի սնունդ՝ ծաղիկներ, տերևներ և կոճղարմատներ, ինչպես նաև միջատներ, խխունջներ, փոքր կաթնասուններ[4] և մարդկանց նետած սննդի մնացորդները:

Տաքսոնոմիական դասակարգում և ֆիլոգենիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արու ռեզուս մակակ (Մուլատ մակակ)
Երիտասարդ «օձիքավոր» մանգաբեյ
Սևոտ գորշ լանգուր
Նիլգիրի լանգուր

Հին աշխարհի կապիկները բաժանվում են երկու ենթաընտանիքի՝ լատին․՝ Cercopithecinae, որոնք հիմնականում աֆրիկական են, սակայն ներառում են նաև մակակների ցեղի ասիական և հյուսիսաֆրիկյան կապիկներ։ Մյուս ենթաընտանիքը լատին․՝ Colobinae-ն է, որը ներառում է հիմնականում ասիական, բայց նաև աֆրիկյան կոլոբուս կապիկներ Գերընտանիքով սկսվող դասակարգումը հետևյալն է․

Չեմերոնի պարակոլոբուսի բրածոն

Սովորական և մարդանման կապիկների միջև տարբերակում անելը բարդանում է կապիկների ավանդական պարաֆիլիայի՝ խմբավորման, այս կամ այն խմբի հետ ձուլվելու հատկության պատճառով։ Մարդանման կապիկները, որպես կզակապիկների (հին աշխարհի կապիկներ) ենթախումբ, ձուլվել են կճատ քթով կապիկներին, որոնք, իրենց հերթին, նոր աշխարհի կապիկների ենթախումբ են։ Հետևաբար, այս երեք խմբի կապիկները, ինչպես նաև նրանց անհետացած մի քանի նախնիները (օրինակ, պրոկոնսուլ կապիկները) պարզապես «կապիկներ» են՝ ցանկացած հետևողական սահմանմամբ հանդերձ[5]։ Հին աշխարհի կապիկները կարոող են ներառել կատարինների ու մարդանման կապիկների բոլոր, (այդ թվում անհետացած եգիպտական օպիտեկուս[6]) տեսակները, քանի որ վերջիններս և անգամ պլատիրինին, որը նոր աշխարհի կապիկ է[7], ձուլվել են հին աշխարհի կապիկների գերընտանիքում։ Պատմականորեն «Հին աշխարհից» (Աֆրո-Արաբիա) կապիկները ինչ-որ կերպ տեղափոխվել են «Նոր աշխարհ» մոտ 40 միլիոն տարի առաջ՝ ձևավորելով «Նոր աշխարհի կապիկները» (պլատիրիններ կամ լայնաքիթ կապիկներ): Մարդանման կապիկներն ավելի ուշ ի հայտ են եկել Աֆրո-արաբական խմբում:

Կենսաբանական հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհի կապիկները միջինից մեծ չափսեր ունեն և տատանվում են ծառերից կառչելու ունակություն ունեցողներից, օրինակ, կոլոբուսներից մինչև ամբողջովին ցամաքային տեսակներ, ինչպիսիք են պավիանները: Ամենափոքրը տալապոինն է՝ 34–37 սմ երկարությամբ մարմնով (ներառյալ գլուխը) և 0,7-ից 1,3 կիլոգրամ քաշով, ամենամեծը արու մանդրիլն է (տեսակի էգերը զգալիորեն փոքր են)՝ մոտ 70 սմ երկարությամբ և մինչև 50 կիլոգրամ քաշով[4]։ Հին աշխարհի կապիկներից շատերը պոչ ունեն («պոչավոր կապիկների» ընտանիք), ի տարբերություն անպոչ կապիկների։ Հին աշխարհի կապիկների պոչերը վեր ցցված չեն, ի տարբերություն Նոր աշխարհի կապիկների (պլատիրինների)։ Կատարինների տարբերակումը պլատիրինից կախված է ռինարիումի կառուցվածքից, իսկ Հին աշխարհի կապիկների տարբերությունը մարդանման կապիկներից կախված է ատամնաշարի ձևից (ատամների թիվը երկուսի մոտ էլ նույնն է, բայց դրանք տարբեր ձև ունեն): Հին աշխարհի մի քանի կապիկներ ունեն անատոմիական տարօրինակություններ: Օրինակ՝ կոլոբուս կապիկները բութ մատների վրա ունեն կոճեր, որոնք օգնում են իրենց բազմաբնույթ շարժմանը, պրոբոսկիս կապիկն ունի արտասովոր քիթ, մինչդեռ կճատ կապիկները ընդգծված քիթ չունեն։ Արու մանդրիլի սեռական անդամը բոսորագույն է, իսկ ամորձիները` յասամանագույն, դեմքը նույնպես վառ գույնի է։ Գունավորումն ավելի արտահայտված է գերիշխող արուների մոտ[8]։

Habitat and distribution

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Old World monkeys are native to Africa and Asia today, inhabiting numerous environments: tropical rain forests, savannas, shrublands, and mountainous terrain. They inhabited much of Europe during the Neogene period;[9] today the only survivors in Europe are the Barbary macaques of Gibraltar.

Most Old World monkeys are at least partially omnivorous, but all prefer plant matter, which forms the bulk of their diet. Leaf monkeys are the most vegetarian, subsisting primarily on leaves, and eating only a small number of insects, while the other species are highly opportunistic, primarily eating fruit, but also consuming almost any food items available, such as flowers, leaves, bulbs and rhizomes, insects, snails, and even small vertebrates.[4] The Barbary macaque's diet consists mostly of leaves and roots, though it will also eat insects and uses cedar trees as a water source.[10]

Gestation in the Old World monkeys lasts between five and seven months. Births are usually single, although, as with humans, twins occur occasionally. The young are born relatively well-developed, and are able to cling onto their mother's fur with their hands from birth. Compared with most other mammals, they take a long time to reach sexual maturity, with four to six years being typical of most species.

In most species, daughters remain with their mothers for life, so that the basic social group among Old World monkeys is a matrilineal troop. Males leave the group on reaching adolescence, and find a new troop to join. In many species, only a single adult male lives with each group, driving off all rivals, but others are more tolerant, establishing hierarchical relationships between dominant and subordinate males. Group sizes are highly variable, even within species, depending on the availability of food and other resources.[4]

  1. Palmer, Chris; magazine, Nature. «Fossils Indicate Common Ancestor for Old World Monkeys and Apes». Scientific American. Վերցված է 11 December 2023-ին. «25 million to 30»
  2. Perez, S.I.; Tejedor, M.F.; և այլք: (June 2013). «Divergence times and the evolutionary radiation of New World monkeys (Platyrrhini, Primates): an analysis of fossil and molecular data». PLOS ONE. 8 (6): e68029. Bibcode:2013PLoSO...868029P. doi:10.1371/journal.pone.0068029. PMC 3694915. PMID 23826358.
  3. Dawkins, Richard (2004). The Ancestor's Tale: A Pilgrimage to the Dawn of Evolution. Houghton Mifflin Harcourt. էջ 138. ISBN 9780618619160.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brandon-Jones, Douglas & Rowell, Thelma E. (1984). Macdonald, D. (ed.). The Encyclopedia of Mammals. New York: Facts on File. էջեր 370–405. ISBN 0-87196-871-1.
  5. «GEOL 204 The Fossil Record: The Scatterlings of Africa: The Origins of Humanity». www.geol.umd.edu. Արխիվացված օրիգինալից 2019-02-07-ին. Վերցված է 2022-01-02-ին.
  6. AronRa (2010-01-16), Turns out we DID come from monkeys!, Արխիվացված օրիգինալից 2021-12-21-ին, Վերցված է 2018-11-12-ին
  7. «Early Primate Evolution: The First Primates». anthro.palomar.edu. Արխիվացված է օրիգինալից 2018-01-10-ին. Վերցված է 2017-08-12-ին.
  8. Setchell, Joanna M.; Dixson, Alan F. (2002). «Developmental variables and dominance rank in adolescent male mandrills (Mandrillus sphinx)». American Journal of Primatology. 56 (1): 9–25. doi:10.1002/ajp.1060. PMID 11793410. S2CID 25762754.
  9. Agustí, Jordi; Antón, Mauricio (2002). Mammoths, Sabretooths, and Hominids: 65 Million Years of Evolution in Europe. New York: Columbia University Press. էջեր 216–218. ISBN 0-231-11640-3.
  10. Ciani, Andrea Camperio; Martinoli, Loredana; Capiluppi, Claudio; Arahou, Mohamed; Mouna, Mohamed (2001). «Effects of Water Availability and Habitat Quality on Bark-Stripping Behavior in Barbary Macaques». Conservation Biology. 15: 259–265. doi:10.1111/j.1523-1739.2001.99019.x. S2CID 86080812.

Կաղապար:Primates Կաղապար:C.Cercopithecinae nav Կաղապար:C.Colobinae nav Կաղապար:Haplorhini

pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy