Բիլլի Այլիշ
Բիլլի Այլիշ | |
---|---|
Այլիշը 2019 iHeartRadio Music Awards-ում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell |
Ի ծնե անուն | Բիլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 2001[1][2][3] (22 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր |
|
Մասնագիտություն | |
Երգչաձայն | սոպրանո[4] |
Գործիքներ | |
Գործունեություն | 2015-այժմ |
Լեյբլ |
|
Կապված | |
Պարգևներ | Ամբողջական ցանկ |
Կայք | billieeilish.com |
Ստորագրություն | |
Billie Eilish Վիքիպահեստում |
Բիլի Այլիշ Փայրիթ Բեյրդ Օ'Քոնել (անգլ.՝ Billie Eilish Pirate Baird O'Connell[5], դեկտեմբերի 18, 2001[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և երգերի հեղինակ[6]։ Առաջին անգամ մեդիա ուշադրության կենտրոնում է հայտնվել 2016 թվականին իր «Ocean Eyes» երգը «SoundCloud»-ում հրապարակելուց հետո։ Այն հետագայում թողարկվել է «Interscope Records»-ի «Darkroom» դուստր լեյբլում։ Երգի հեղինակը և պրոդյուսերը նրա եղբայր Ֆինիսն էր, ում հետ Այլիշը համագործակցում է ինչպես երաժշտությունում, այնպես էլ կենդանի շոուներում։ Բիլլիի առաջին՝ «Don't Smile at Me» մինի ալբոմը (2017) ընդգրկվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի չարթերի թոփ 15-ում[7]։
Այլիշի դեբյուտային՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը (2019) գլխավորել է Billboard 200 չարթը և դարձել է 2019 թվականի ԱՄՆ-ում ամենահաջող ալբոմը[8]։ Այն նաև զբաղեցրել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը։ Ալբոմը ներառում է Billboard Hot 100-ի թոփ 40-ում ընդգրկված 6 սինգլներ․ «When the Party's Over», «Bury a Friend», «Wish You Were Gay», «Xanny», «Everything I Wanted» և «Bad Guy», որոնցից վերջինը դարձել է ամերիկյան չարթը գլխավորած նրա առաջին սինգլը։ 2020 թվականին Այլիշը թողարկել է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի սաունդթրեքը՝ «No Time to Die»-ը, որը գլխավորել է բրիտանական չարթը։
Նրա մրցանակների շարքում են 5 Գրեմմի, 2 American Music Awards, 2 Գինեսի ռեկորդներ, 3 MTV Video Music Awards, 1 Brit Awards և 1 Oscar: Այլիշը 21րդ դարում ծնված առաջին «Օսկար» ստացած արտիստն է։ Այլիշը Գրեմմիի պատմության մեջ ամենաերիտասարդ և երկրորդ երաժիշտն է, որը նույն տարում կարողացել է հաղթել Գրեմմի մրցանակաբաշխության բոլոր չորս գլխավոր անվանակարգերում («Լավագույն նոր արտիստ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ»)։ 2019 թվականին Թայմն Այլիշին ներառել է իր՝ «Time 100 NEXT» ցանկում[9]։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլիշը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 18-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[10]՝ դերասաններ և երաժիշտներ Մեգի Բեյրդի և Պատրիկ Օ'Քոնելի ընտանիքում[11][12][13][14]։ Նա իռլանդական և շոտլանդական արմատներ ունի[15][16]։ Այլիշը ծնվել է արտամարմնային բեղմնավորման միջոցով[17]։ Նա մեծացել է Լոս Անջելեսի Highland Park համայնքում[18][19]։ Բիլլին տնային կրթություն է ստացել, նրա մայրը երգեր գրելու հիմունքներ էր դասավանդում ինչպես իրեն, այդպես էլ Ֆինիսին[20]։ Այլիշը և Ֆինիսը միասին աշխատում էին որոշ երաժշտության վրա այն ժամանակ, երբ Ֆինիսը գրում և պրոդյուսերավորում էր իր սեփական երգերն իր խմբի հետ[14]։ Այլիշն անվանել է եղբորը և մորն իր երաժշտության համար ոգեշնչման աղբյուրներ[21]։ Նրանց ծնողները ներշնչում էին իրենց երեխաներին արտահայտվել և ուսումնասիրել ամեն ինչ, ինչ ցանկանում են, ներառյալ արվեստը և դերասանական վարպետությունը[13][20]։ Այլիշը գրել է իր առաջին «իրական» երգը 11 տարեկանում՝ իր մոր երգերի հեղինակության դասին։ Երգը զոմբի ապոկալիպսիսի մասին է։ Նա ներշնչվել է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալից, որտեղից նա տարբեր տողեր և սերիաների անվանումներ էր վերցնում և ընդգրկում երգում[21][22]։ Այլիշը մասնակցել է մի քանի դերասանական լսումների, որոնք չի հավանել։ Սակայն, նա հաճույք էր ստանում, ձայնագրելով աննշան երկխոսություններ և աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ռամոնա և Բիզուս»-ը, «Իքս մարդիկ»-ը և «Թույլակի օրագիր»-ը[20]։ Նա ելույթ է ունեցել տաղանդների շոուում և միացել Լոս Անջելեսի երեխաների երգչախմբին 8 տարեկան հասակում[20]։ Իր խոսքով՝ ամենամոտ ընկերն է հայտնի տիկտոկեր Բուլլ Դոգգովը։
Բիլլի Այլիշը նաև վերջերս նշել և, որ նա պատկանում է ԼԳԲՏ համայնքին և նախընտրում է տղաներից բացի նաև աղջիկներին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015-2017․ «Don't Smile at Me»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հոկտեմբերին, Այլիշը ձայնագրել է «Ocean Eyes» երգը, որի հեղինակը և պրոդյուսերը Ֆինիսն էր։ Վերջինս ի սկզբանե գրում էր երգն իր խմբի համար, սակայն, Բիլլիի պարերի ուսուցիչը խնդրել է նրանց երգ ձայնագրել պարերի համար։ Նրանք թողարկել են երգը SoundCloud-ում, ինչպես արդեն արել էին որոշ ձայնագրած երգերի հետ[23][24]։ Եվ ձայնագրությունը, և Այլիշը բարձր գնահատականներ և գովազդ են ստացել տարբեր մեդիա գործիչների կողմից, ներառյալ ռադիոկայանները և երաժշտական տարբեր անձանց, օրինակ․ Beats 1-ի, KCRW-ի, BBC One-ի, Զեյն Լոուիի, Ջեյսոն Քրամերի, Էնի Մաքի և Քրիս Դուրիդասի կողմից[28]։
Ֆինիսի մենեջերը քննարկել է վերջինիս հետ Այլիշի պոտենցիալը «Ocean Eyes» երգից հետո[29]։ Ֆինիսի կողմից համաձայնությամբ Apple Music-ը պայմանագիր է կնքել Այլիշի և A&R-ի Platoon ընկերության հետ, որն օգնում է պատրաստել արտիստներին ավելի խոշոր լեյբլերի հետ աշխատելու համար։ Այլիշն այն ժամանակ կապ է հաստատել Chanel նորաձևության ընկերության և ոճաբանի հետ, որոնք օգնել են նրան կազմել իր իմիջը։
«Ocean Eyes»-ի համար երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի մարտին։ 2016 թվականի օգոստոսին Այլիշը պայմանագիր է կնքել The Darkroom ձայնագրման լեյբլի հետ, որն Interscope Records-ի դուստր ընկերությունն էր։ Ջասթին Լաբլիները, որն Այլիշին ստորագրել է The Darkroom-ի հետ, զարգացրել է նրան որպես արտիստի, ոգեշնչվելով հիփ հոփ արտիստներ Թրևիս Սքոթի և Chance the Rapper-ի ոճերով՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն սինգլներին, այլ նաև կենտրոնանալով «անձ և առանձին էսթետիկա» ստեղծելու վրա[30]։
«Ocean Eyes»-ի պարային տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերին, և երգը վերաթողարկվել է ամբողջ աշխարհում Darkroom-ով և Interscope-ով[31]։ Նույն թվականին Այլիշը նաև թողարկել է «Six Feet Under» սինգլը, որի պրեմիերան կայացել է Apple Music-ի Beats 1 ռադիո շոուի ժամանակ[24][32]։ Ocean Eyes»-ը պլատինե է հավաստագրվել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից 2018 թվականի սեպտեմբերին[33] և 2019 թվականի մայիսին 84-րդ հորիզոնականը զբաղեցրել Billboard Hot 100-ում[34]։
2017 թվականի հունվարի 14-ին Այլիշը թողարկել է մինի ալբոմ «Ocean Eyes»-ի 4 ռեմիքսներով[35]։ «Ocean Eyes»-ի ռեմիքսների հաջողությունից հետո Այլիշը 2017 թվականի փետրվարի 24-ին թողարկել է «Bellyache» սինգլը[36]։ Դրա տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի մարտին։ Նույն ամսին, Այլիշը թողարկել է «Bored» թրեքը՝ որպես Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի սաունդթրեքի մի մաս[37]։ Մարտին, Apple Music-ի շնորհիվ Այլիշը հայտնվել է South by Southwest երաժշտական փառատոնին[25]։ 2017 թվականի հունիսին նա թողարկել է «Watch» սինգլը[38], որին 2017 թվականի հուլիսին հետևել է «Copycat» սինգլը։ Դրա հետ մեկտեղ հայտարարվել է Այլիշի դեբյուտային մինի ալբոմի՝ «Don't Smile at Me»-ի, թողարկման մասին[39]։ Հուլիսի ամեն ուրբաթ թողարկվում էր մինի ալբոմից մեկ նոր սինգլ։ Այդ սինգլների թվում են «Idontwannabeyouanymore»-ն և «My Boy»-ը, որոնք RIAA-ի կողմից ոսկե են հավաստագրվել։ «Don't Smile at Me»-ն թողարկվել է 2017 թվականի օգոստոսին[40]։ Մինի ալբոմն Այլիշին «լրջաբույս փոփ աստղից» դարձրել է «մուգ փոփ արտիստ»։
Այլիշի թիմն աշխատել է Spotify-ի հետ, որն ավելացրել է նրան իր ամենահայտնի՝ «Today's Top Hits» փլեյլիստը։ The Baffler-ը նկարագրել է Այլիշի ձայնը որպես «սթրիմբայթ» ժանրում տեղավորվող և կազմված մեծամասամբ «միջին տեմպով, մելանխոլիկ փոփից», որը ոգեշնչվել է Լանա Դել Ռեյից, որի «երգելու ոճը, մռայլությունը և հիփ հոփից ներշնչված արտադրությունը» էսթետիկ է թվում[41]։ Այլիշի առևտրային հաջողությունը բացատրվում է նրա համագործակցությամբ Spotify-ի հետ։ 2017 թվականի սեպտեմբերին Apple Music-ն անվանել է Այլիշին իր Up Next արտիստ, որին հաջորդել են կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, մինի ալբոմի կենդանի սեսիաներ և Beats 1 ռադիոկայացում Զեյն Լոուիի հետ հարցազրույց[42]։ Նույն ամսին թողարկվել է «Up Next Session: Billie Eilish» կենդանի ձայնագրությամբ մինի ալբոմը։ 2017 դեկտեմբերին Այլիշը թողարկել է «&Burn» անվանմամբ իր համագործակցությունն ամերիկացի ռեփեր Վինս Սթեյփլզի հետ, որը մինի ալբոմի լայն տարբերակում թողարկված «Watch» երգի ռեմիքսն էր[43]։
2018-ներկա․ «When We All Fall Asleep, Where Do We Go?»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարին Այլիշը հայտարարել է Where's My Mind շրջագայության մասին, որն ավարտվել է 2018 թվականի ապրիլին[44]։ Record Store Day 2018-ի համար Այլիշը թողարկել է 7" վինիլ՝ իր «Party Favor» երգի ակուստիկ տարբերակով և Դրեյքի «Hotline Bling»-ի ակուստիկ քավերով[45]։ Նա համագործակցել է ամերիկացի երգիչ Քալիդի հետ «Lovely» սինգլում, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլին և ներառվել է «13 պատճառ՝ ինչու»-ի սաունդթրեքում[46]։ «Lovely»-ն պլատինե է հավաստագրվել ԱՄՆ-ում[47]։ Նա նաև թողարկել է «Bitches Broken Hearts» և «You Should See Me in a Crown» երգերը[48], որոնցից վերջինը ներառվել է FIFA 19 տեսախաղի սաունդթրեքում։ 2018 թվականի հուլիսին Այլիշը հանդես է եկել Mo Pop Festival-ում[49]։ 2018 թվականի հոկտեմբերին նա թողարկել է «When the Party's Over» սինգլը[50] և պայմանագիր է կնքել Next Management նորաձևության ընկերության հետ հետագա համագործակցությունների համար[51][52]։ Նա տեղադրվել է Ֆորբսի «30 Under 30» ցանկում նույն տարվա նոյեմբերին[53][54] և թողարկել է «Come Out and Play» սինգլը, որը գրված էր Apple-ի արձակուրթային թեմայով գովազդի համար[55]։
2019 թվականի հունվարի վերջին Այլիշի «Don't Smile at Me» մինի ալբոմը 1 միլիարդ սթրիմներ է հավաքել Spotify-ում՝ դարձնելով նրան ամենաերիտասարդ արտիստը, որը կարողացել է հասնել այդ քանակին։ Նույն ամսին Այլիշը թողարկել է «Bury a Friend» երգը որպես սպասվող դեբյուտային ալբոմի՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?»-ի երրորդ սինգլ[56][57]։ Դրա հետ մեկտեղ թողարկվել է նաև «When I Was Older» սինգլը, որը ներշնչվել է 2018 թվականի Ռոմա ֆիլմից։ Այն հայտնվել է «Music Inspired by the Film Roma» հավաքածու ալբոմում[58][59]։ «Bury a Friend»-ը զբաղեցրել է Billboard Hot 100-ի 14-րդ հորիզոնականը։ Փետրվարին, Այլիշը համագործակցել է ՅուԹյուբի հետ «Գրություն Բիլլիի գլխում» վավերագրական մինի սերիալի համար[60][61]։ Ալբոմի չորրորդ սինգլը՝ «Wish You Were Gay»-ը, թողարկվել է 2019 թվականի մարտի 4-ին[62] և դեբյուտել է ԱՄՆ-ի չարթի 31-րդ հորիզոնականին՝ պլատինե հավաստագրվելով RIAA-ի կողմից[63]։
«When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմը թողարկվել է 2019 թվականի մարտի 29-ին[60][64]։ Լոս Անջելեսում Spotify-ն «ալբոմի հետ աշխատելու լայն հնարավորություններ» է ծավալել, որոնք ներառում էին տարբեր ստեղծագործական աշխատանքներ ամեն մի թրեքի վրա[60]։ Ալբոմը գլխավորել է Billboard 200, UK Albums Chart չարթերը և դարձրել է Այլիշին 2000-ական թվականներին ծնված առաջին արտիստը, որի ալբոմն ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցրել, և երբևիցե ամենաերիտասարդ արտիստուհին, որի ալմոբն առաջին տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում[65][66]։ Ալբոմի թողարկումից հետո Այլիշը ռեկորդ է սահմանել․ նա միակ կին արտիստն էր, որի 14 երգերը ընդգրկվել են Hot 100 չարթում[67]։ Ալբոմի հինգերորդ՝ «Bad Guy» սինգլը թողարկվել է ալբոմի հետ համատեղ։ Երգի ռեմիքսը Ջասթին Բիբերի մասնակցությամբ թողարկվել է 2019 թվականի հուլիսին[68][69]։ Օգոստոսին «Bad Guy»-ը գլխավորել է ԱՄՆ-ի չարթը՝ երկրորդ հորիզոնական տեղափոխելով Լիլ Նաս Էքսի «Old Town Road»-ը, որը ռեկորդային 19 շաբաթ շարունակ գլխավորում էր այս չարթը[70][71]։ Այլիշը 2000-ական թվականներին ծնված միակ և Լորդից («Royals» երգով) ի վեր ամենաերիտասարդ արտիստն, որը համար մեկ սինգլ ունի[72]։
Այլիշը սկսել է իր When We All Fall Asleep շրջագայությունը 2019 թվականի ապրիլին՝ Կոաչելլա փառատոնում[73]։ Շրջագայության ավարտը նախատեսվել է 2019 թվականի նոյեմբերի 17-ին Մեխիկոյում։ 2019 թվականի օգոստոսին Այլիշը համագործակցել է Apple Music-ի հետ երաժշտական՝ «Remix Billie Eilish» աշխատարանի համար, որի ընթացքում նրա երկրպագուները կարող են վերստեղծել «You Should See Me In A Crown» երգը և սովորել ձայնագրել իրենց սեփական ռեմիքսները[74][75]։ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Այլիշը հայտարարել է Where Do We Go? World Tour-ի մասին իր ինստագրամյան կայքէջում[76]։ Շրջագայության սկիզբը նախատեսված էր 2020 թվականի մարտի 9-ին Մայամիում, իսկ ավարտը՝ 2020 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնում[77]։
2019 թվականի նոյեմբերի 13-ին Այլիշը թողարկել է իր հաջորդ՝ «Everything I Wanted» սինգլը[78]։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին նա առաջադրվել է 6 Գրեմմի մրցանակների՝ «Տարվա ձայնագրություն» և «Տարվա երգ» անվանակարգերում «Bad Guy» երգի համար, «Տարվա ալբոմ»՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմի համար և «Լավագույն նոր արտիստ»։ 17 տարեկան հասակում նա դարձել է ամենաերիտասարդ արտիստը, որն առաջադրվել է 4 գլխավոր անվանակարգերում[79]։ Նույն ամսին Այլիշը Billboard-ի կողմից «Տարվա կին» է ճանաչվել[80]։ 2020 թվականի հունվարի 14-ին հայտարարվել է, որ Այլիշը կդառնա Ջեյմս Բոնդի մասին 25-րդ՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի գլխավոր նույնանուն երգի կատարողը, որի հեղինակը և պրոդյուսերը նրա եղբայրն էր[81]։ Այս հայտարարությամբ Այլիշը դարձել է ամենաերիտասարդ արտիստը, որը հանդես է գալու Ջեյմս Բոնդի համար երգով[82]։ Երգը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 13-ին[83]։ Կարճ ժամանակ անց այն դարձել երկրորդ Բոնդի երգը, որը գլխավորել է բրիտանական պաշտոնական չարթերը։ Այն նաև Այլիշի առաջին համար մեկ սինգլն էր Մեծ Բրիտանիայում[84]։
Գրեմմի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ Այլիշը դարձել է ամենաերիտասարդ արտիստը և առաջին կինը, որը նույն տարի կարողացել է արձանիկի արժանանալ բոլոր 4 հիմնական անվանակարգերում[85][86]։
COVID-19 պանդեմիայի ընթացքում Այլիշը և Օ'Քոնելը մասնակցել են ինչպես iHeart Media-յի Living Room Concert for America (անգլ. թարգմանաբար՝ «Հյուրասենյակային համերգ Ամերիկայի համար»)[87], այնպես էլ Global Citizen-ի Together at Home (անգլ. թարգմանաբար՝ «Տանը միասին») համերգաշարերին՝ վերջինիս համար կատարելով Բոբի Հեբի «Sunny» երգը[88]։ Երկու վիրտուալ համերգներն էլ փորձ էին հիվանդության դեմ պայքարելու համար միջոցներ ներգրավել և բարձրացնել իրազեկությունը։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էյվերի Սթոունը Noisey-ից նկարագրել է Այլիշի սոպրանո վոկալը որպես «եթերային»[89], իսկ Մորա Ջոնսթոնը Rolling Stone-ից բնութագրել է այն որպես «շշնջող»[90]։ Դուրեն Սընթ Ֆելիքսը The New Yorker-ից նշել է, որ նա ունի «խռպոտ, անհասկանալի ձայն»[91]։ Երաժշտական քննադատ Ռոբերթ Քրիսթգաուն գրել է, որ չնայած այն բանին, որ Այլիշը և երաժշտական, և առևտրային առումով փոփ է, նրա բրենդը նաև «հիշեցնում է, թե որքան ամորֆ է այն [փոփը] դարձել»։ Նա նկարագրել է երգչուհու սոպրանոն որպես «գիմնաստիկայի համար շատ մանրանկարչական վոկալային» և ավելացրել է, որ Այլիշը «դեռահասական գոթի ուրախ տարբերակ» է, և նրա «էլետկրա-հագեցած դեբյուտային ալբոմը» գերում է մեծ լսարանին[92]։ Նրա երաժշտությունը ներառում է ալտերնատիվ փոփ[93], դարք փոփ[94], էլեկտրոփոփ[93], EDM[95], ինդի փոփ[93][96], փոփ[97] և էմո փոփ[98] ժանրերը։
Այլիշը և նրա եղբայրը համագործակցում են երգեր գրելիս[99][100]։ Այլիշն անվանում է Ֆինիսին երաժշտության ստեղծման իր գործընկեր[99]։ Վերջինս օգնում է գրել երգչուհու ալբոմները, պրոդյուսերավորում է նրա երաժշտությունը և նաև հանդես է գալիս նրա հետ կենդանի շոուներում[100][101]։ Այլիշը նաև ասել է, որ երգերի մի մասը ստողծվել է Ֆինիսի փորձից[100]։ Նրանք փորձում են գրել «իսկապես հետաքրքիր և երկխոսական» տեքստեր[100][102]։ Երբ Ֆինիսը գրում է Այլիշի հետ, նա փորձում է «օգնել նրան պատմել այն պատմությունը, որը նա փորձում է պատմել, լսում է նրա գաղափարները և օգտագործում է այն լեզուն, որը սազում է նրա պատմությունն արտահայտելու համար»[102]։
Այլիշն ցանկանում էր իր տեսահոլովակների ռեժիսորը լինի դեռ 14 տարեկան հասակում, սակայն, նա չի ունեցել այդ հնարավորությունը փորձի պակասի պատճառով[103]։ 2019 թվականին երգչուհին դարձել է իր «Xanny» սինգլի տեսահոլովակը ռեժիսորը[104]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլլին ասել է, որ Ավրորա երգչուհու «Runaway» երգն է ներշնչել նրան երաժշտությամբ զբաղվել[105][106]։ Այլիշի սիրելի ժանրը և ոգեշնչման ամենամեծ աղբյուրը հիփ հոփն է[107]։ Նա նշել է Tyler, the Creator-ին, Childish Gambino-ին և Ավրիլ Լավինին որպես իր վրա հիմնական ազդեցություն թողած երաժիշտներ[108][109]։ Նրանցից բացի նա նաև նշել է Իրլ Սուիթշորթին, Էմի Ուայնհաուսին, Spice Girls-ը և Լանա Դել Ռեյին[110][111][112][113]։ Լրագրողները նրան հաճախ համեմատում են Լավինի, Լորդի և Դել Ռեյի հետ[114][115]։ Սակայն Այլիշը հայտնել է, որ չի ուզում, որ նրան համեմատեն վերջինիս հետ, քանի որ «Այդ կինն [Լանա Դել Ռեյը] իր բրենդն անթերի է ստեղծել իր ամբողջ կարիերայի համար և պարտավոր չէ լսել սա»[116]։ Նա նաև նշել է Ռիհաննային որպես իր ոճի ընտրության համար ոգեշնչման աղբյուր[117]։ 2019 թվականին Այլիշն ասել է, որ հիանում է Արիանա Գրանդեով իր վոկալային հնարավորությունների համար, ավելացնելով, որ Գրանդեի «Thank U, Next» ալբոմը ներշնչել է նրան շարունակել երաժշտություն ստեղծել[118][119][120]։
Հանրային իմիջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլիշի հանդեպ մեդիայի ուշադրության մեծ մասը կապված է նրա ոճի հետ, որի հիմնական մասն է կազմում պարկանման, լայն հագուստը[26][121][122]։ 2017 թվականին Այլիշը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս հագնվել իր հարմարավետության գոտուց դուրս։ Այդպես նա զգում է, որ գրավում է շրջապատի ուշադրությունը[123]։ Նա փորձել է «տարբերվել մարդկանց մեծամասնությունից» և ընտրել է այնպիսի հագուստ, որը հակառակն էր այն բանին, ինչ շատերը հագնում էին։ Նպատակ ունենալով «հիշվող տեսք ունենալ», Այլիշն ասել է, որ «ապացուցում է մարդկանց, որ նա ավելի կարևոր է, քան նրանք կարծում են» և սիրում է լինել «մի քիչ երկյուղելի, որ մարդիկ լսեն»[124][125]։ 2019 թվականին նա ասել է․ «Ժամանակի ընթացքում դա սովորական է դառնում, «Բիլլի Այլիշ՝ սողացող, տարօրինակ, սարսափելի աղջիկ»։ Եվ դա իմ դուրը չի գալիս։ Դա համոզիչ չէ։ Ես պարզապես չեմ ուզում նույնը մնամ»[126]։ Դրանից հետո Այլիշը հայտնվել է Calvin Klein-ի հագուստով, հայտարարելով, որ լայն, պարկանման հագուստ է կրում մարդկանց իրենց մարմիններից ամաչելուց զերծ պահելու համար և ասելով․ «Ոչ ոք չի կարող ասել․ «Նա շատ նիհար է», «Նա նիհար չէ», «Նա հարթ հետույք ունի», «Նա հաստ հետույք ունի»։ Ոչ ոք չի կարող ասել, քանի որ նրանք չգիտեն»[127][128]։
Ըստ Քենեթ Ուոմաքի՝ 2019 թվականին Այլիշը «ոչնչացրել է իր իրավունքը լինել էլեկտրոփոփի թագուհի» իր դեբյուտային ալբոմով և «անվանվել է հետագա դեռահասային վախերով պաստառների երեխա։ Սակայն, ճիշտն ասած, նա այդպիսինը չէ»[129]։
2019 թվականի ապրիլին Այլիշը «You Should See Me in a Crown» երգի տեսահոլովակից ներշնչված հագուստ է թողարկել Տակասի Մուրակամիի հետ համագործակցությամբ[130][131]։ Տեսահոլովակի ռեժիսորը նույնպես Մուրակամին էր[132]։ Թողարկվել է նաև Բիլլիի վինիլային արձանիկը[133]։ Այլիշը նաև համագործակցել է Adobe Creative Cloud-ի հետ գովազդների շարքի համար[134][135], որի համաձայն օգտատերերը կարող էին տեղադրել իրենց աշխատանքները «#BILLIExADOBE» հեշթեգով[136][137]։ Այլիշը մասնակցել է 2019 թվականի մայիսի Calvin Klein-ի «I Speak My Truth In #MyCalvins» գովազդային արշավի մեկնարկին[138][139]։ Նա նաև մասնակցել է Ad Council-ի «Seize the Awkward» արշավին՝ հոգեկան առողջության իրազեկման կողմնորոշման համար[140][141]։ 2019 թվականի հուլիսին Այլիշը համագործակցել է Լոս Անջելեսում ծավալվող Freak City բրենդի հետ՝ հագուստի գծի թողարկման համար[142][143][144]։ Նույն ամսին նա հայտնվել է Chanel-ի ընթրիքին՝ բրենդի փոփ ափը նշելու համար[145][146]։
2019 թվականի օգոստոսին Բիլլի Այլիշը համագործակցել է Apple-ի հետ, ինչի արդյուքնում Apple Store-ի օգտատերերը կարող էին փորձեր անել «You Should See Me in a Crown»-ի հետ երաժշտական աշխատարանի ժամանակ[147]։ Այլիշի համագործակցությունը Siberia Hills հագուստի ընկերության հետ[148][149] տարաձայնություններ է առաջացրել, քանի որ ընկերությանը մեղադրում էին Love Live!-ից պլագիատ անելու մեջ[150]։ Բրենդը հաստատել է, որ Այլիշը կապ չի ունեցել պլագիատի հետ[151][152]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սկզբի դրությամբ Այլիշն ապրում է ծնողների հետ Highland Park-ում՝ Լոս Անջելեսի հյուսիսարևելյան մասում[153]։
Նա հայտնել է, որ Տուրետի համախտանիշ[154] և սինեսթեզիա[155][156] ունի, ինչպես նաև որոշ ժամանակ տառապել է դեպրեսիայով[157]։ Այլիշը դեռ փոքրուց բուսակեր է եղել[158][159]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
When We All Fall Asleep, Where Do We Go? |
|
Happier Than Ever | |
Hit Me Hard and Soft |
Շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեդլայն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Don't Smile at Me Tour (2017)[160]
- Where's My Mind Tour (2018)
- 1 by 1 Tour (2018-2019)[161]
- When We All Fall Asleep World Tour (2019)[162]
- Where Do We Go? World Tour (2020)
Բացող ելույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Florence and the Machine՝ High as Hope Tour (2018-2019)[161]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Տարեթիվ | Դեր | Նշումներ | Ծան․ |
---|---|---|---|---|---|
Ջասթին Բիբեր․ Սեզոններ | Justin Bieber: Seasons | 2020 | Ինքն իր դերում | Վավերագրական ֆիլմ | [163] |
Իմ պատասխանատվությունը չէ | Not My Responsibility | Կարճամետրաժ ֆիլմ | [164] | ||
Կոաչելլա․ 20 տարի անապատում | Coachella: 20 Years in the Desert | Վավերագրական ֆիլմ | |||
Բիլլի Այլիշ։ Աշխարհը մի քիչ ողողված է | Billie Eilish: The World's a Little Blurry | 2021 | Վավերագրական ֆիլմ | [165] |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլլի Այլիշը մի շարք մրցանակների դափնեկիր է, ներառյալ 7 Գրեմմի, 2 American Music Awards, 2 MTV Europe Music Awards, 3 MTV Video Music Awards, 1 NRJ Music Award և 1 Brit Awards, ինչպես նաև Գինեսի կրկնակի ռեկորդակիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dutch Top 40
- ↑ 2,0 2,1 Billie Eilish
- ↑ 3,0 3,1 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://www.rollingstone.com/music/music-news/10-new-albums-to-stream-now-rolling-stone-editors-picks-11-195582/
- ↑ Savage, Mark (2017 թ․ հուլիսի 15). «Billie Eilish: Is she pop's best new hope?». BBC News. «...It's eye-lish, like eyelash with a lish.»
- ↑ Savage, Mark (2017 թ․ հուլիսի 15). «Is Billie Eilish pop's best new hope?» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Billie Eilish Earns First Hot 100 Top 10, Breaks Record For Most Simultaneous Hits Among Women, which was later broken by Taylor Swift». Billboard. 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Top Billboard 200 Albums - Year-End». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Camila Cabello and More Stars Among 2019 TIME 100 Next Honorees». E! Online. 2019 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «The Year in Charts 2019: Billie Eilish's 'When We All Fall Asleep…' Is Biggest Album of the Year». Billboard. 2019 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ «Maggie Baird». The Groundlings Theatre & School. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Gomez, Jasmine. «Here's Everything You Need to Know About Billie Eilish's Parents and Brother, Finneas». Seventeen. Hearst Magazine Media, Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 13,0 13,1 «Is Billie Eilish Really That "Weird"?». BuzzFeed News. 2019 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Sibling Revelry: Finneas, Billie Eilish's Brother & Co-Writer, Steps Out». Billboard. 2019 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Power, Ed. «An Interview with Billie Eilish: Pop's Ferocious New Enigma». Hotpress. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Vanderberg, Madison (2020 թ․ փետրվարի 26). «From her real name to her natural hair color, here are answers to 13 questions you have about Billie Eilish». Insider. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Billie Eilish finds out she was conceived via IVF during Howard Stern interview». AOL. 2019 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Get to Know: Billie Eilish». MTV UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «This 17-year-old is the first artist born in the 2000s to have a No. 1 album». CNN. 2019 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 «Billie Eilish And the Triumph of the Weird». Rolling Stone. 2019 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 21,0 21,1 Gonzales, Erics (2017 թ․ հոկտեմբերի 19). «Billie Eilish Is a 15-Year-Old Pop Prodigy—And She's Intimidating as Hell». Harper Bazaar. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Lefevre, Jules (2017 թ․ սեպտեմբերի 19). «Meet The 15-Year-Old Everyone Says Is Pop's Next Big Thing». Junkee. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «How Billie Eilish's "Ocean Eyes" Turned Her Into an Overnight Sensation». Teen Vogue. 2017 թ․ փետրվարի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 24,0 24,1 Rosenzweig, Mathias. «Meet Billie Eilish, Pop's Next It Girl». Vogue. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 25,0 25,1 «SXSW 2017 Schedule». South by Southwest. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 26,0 26,1 «How Pop's Biggest Weirdo Swept the Grammys». The Atlantic. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Rosenzweig, Mathias (2016 թ․ նոյեմբերի 22). «Exclusive: 14-Year-Old Singer Billie Eilish Returns With A New Dance Video». i-D. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ [14][25][26][27]
- ↑ «Behind Billie Eilish: Meet The Managers Guiding The Artist's Global Success». Music Business Worldwide. 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Why All Eyes Are on Billie Eilish, the New Model for Streaming Era Success». Billboard. 2019 թ․ մայիսի 9. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Here Are the Lyrics to Billie Eilish's "Ocean Eyes"». Spin. 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «V:Music First Listen: Billie Eilish, 'Six Feet Under'». Vanyaland. 2016 թ․ հունիսի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Gold & Platinum: Billie Eilish - 'Ocean Eyes'». RIAA. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Billie Eilish Chart History». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Record World Magazine Introduces Billie Eilish - ARTICLES - Record World Magazine». Recordworldmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2019-11-21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ Billie Eilish's "Bellyache" Is Totally Psycho and Perfectly Pop. Noisey.
- ↑ Wright, Janine. «Billie Eilish - "Bored" - Noiseporn». Noiseprn.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Billie Eilish Releases New Single 'Watch' Today; Teases Debut EP». Broadway World. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Rusell, Erica. «Billie Eilish Drops 'COPYCAT,' Announces Debut EP». PopCrush. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Smither, Tanis (2017 թ․ օգոստոսի 11). «Billie Eilish releases lush debut EP "dont smile at me" - EARMILK». EARMILK. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Pelly, Liz (2018 թ․ դեկտեմբերի 11). «Streambait Pop». The Baffler. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Stubblebine, Allison. «Billie Eilish Is Apple's New UpNext Artist: Exclusive». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Billie Eilish Enlists Vince Staples for New Song "&burn": Listen». Pitchfork. 2017 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Shackleford, Tom. «Billie Eilish announces 2018 Where's My Mind? headlining tour». AXS. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Billie Eilish - Party Favor/Hot Line Bling [Pink Vinyl Single] | RECORD STORE DAY, Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին
- ↑ «Interscope Records Preps To Release "13 Reasons Why" Season 2 Soundtrack With Proceeds Going To Charity». Clizbeats. Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Gold & Platinum - RIAA». RIAA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Billie Eilish Drops Dramatic Track 'You Should See Me in a Crown': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Mo Pop Festival: 2018 lineup & tix (Bon Iver, The National, St. Vincent, more)». BrooklynVegan. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Engelman, Nicole (2018 թ․ հոկտեմբերի 17). «Billie Eilish Releases Haunting New Song 'When The Party's Over': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Patel, Shyam (2018 թ․ հոկտեմբերի 24). «Billie Eilish Just Got Signed to a Major Modeling Agency». PAPER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Billie Eilish». Next Management. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Shaw, Syd. «Billie Eilish, Timothée Chalamet & 21 Savage Lead Forbes Eclectic "30 Under 30"». Refinery 29 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Greenburg, Zack O'Malley. «Meet Billie Eilish, The 30 Under 30 Music Sensation Poised To Pop». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Moore, Sam (2018 թ․ նոյեմբերի 21). «Listen to Billie Eilish's heartfelt new single 'come out and play'». NME. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Billie Eilish Just Released A Teaser For New Music And We're So Ready For It | MTV UK». Mtv.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Watch a trailer for new music from Billie Eilish». The Fader. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Kreps, Daniel (2019 թ․ հունվարի 9). «Hear Billie Eilish's 'Roma'-Inspired Ballad 'When I Was Older'». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Acevedo, Angelica. «Billie Eilish Unleashes New Song 'When I Was Older (Inspired By Roma)': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 60,0 60,1 60,2 «Becoming Billie: How Apple Music and Spotify helped make Billie Eilish music's new Gen Z superstar». The Music Network. 2019 թ․ ապրիլի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Billie Eilish Reveals 'A Snippet Into Billie's Mind' Mini-Series. Episode One: "Bury a Friend"». KVIL. 2019 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Billie Eilish Is Tired Of Heartache On New Single 'Wish You Were Gay': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Gold & Platinum». RIAA. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Exposito, Suzy (2019 թ․ մարտի 29). «Review: Billie Eilish's 'When We All Sleep, Where Do We Go?' is Noir Pop With Bite». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ «This 17-year-old is the first artist born in the 2000s to have a No. 1». CNN.
- ↑ «Official Albums Chart: Billie Eilish holds on to Number 1». Officialcharts.com.
- ↑ Zellner, Xander. «Billie Eilish Earns First Hot 100 Top 10, Breaks Record For Most Simultaneous Hits Among Women». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Roth, Madeline. «It's Here: Billie Eilish And Justin Bieber Are 'Bad Guys' On New Collab». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Murphy, Rhodes (2019 թ․ հուլիսի 12). «Bilie Eilish and Lil Nas X Are Trying to Remix Their Way to No. 1». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Williams, Aaron (2019 թ․ օգոստոսի 19). «Lil Nas X Congratulates Billie Eilish On 'Bad Guy' Hitting No. 1 On The Hot 100 Chart». UPROXX. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Bloom, Madison; Kim, Michelle. «Billie Eilish Scores First No. 1 Single, Ending "Old Town Road"'s 19-Week Run». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Breihan, Tom (2019 թ․ օգոստոսի 19). «Billie Eilish's "Bad Guy" Has Finally Dethroned Lil Nas X's "Old Town Road" At #1». Stereogum. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Nesvig, Kara. «Billie Eilish Forgot Her Own Lyrics at Coachella But It Only Made Fans Love Her More». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Australians first to remix Billie Eilish with Apple Music Labs». The Music Network. 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Billie Eilish and Apple Announce Music Lab: Remix Billie Eilish». BroadwayWorld. 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Billie Eilish just announced another world tour». CNN. 2019 թ․ սեպտեմբերի 28.
- ↑ «Jack White's Third Man Records Announces Billie Eilish Live Album». Spin.com. 2019 թ․ նոյեմբերի 7.
- ↑ «Billie Eilish - Everything I Wanted Genius Lyrics». Genius.com. 2019 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Warner, Denise (2019 թ․ նոյեմբերի 20). «2020 Grammy Nominees: The Complete List». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Mamo, Heran (2019 թ․ նոյեմբերի 25). «Billie Eilish Is Billboard's 2019 Woman of the Year». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Snapes, Laura (2020 թ․ հունվարի 14). «James Bond: Billie Eilish to provide No Time to Die theme». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Billie Eilish recorded the new James Bond theme song. She's the youngest artist to do so, ABC News Online, January 15, 2020
- ↑ «Billie Eilish's James Bond Theme, 'No Time to Die,' Gets a Release Date». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Billie Eilish scores biggest opening week of all time for a Bond theme». www.officialcharts.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Grein, Paul (2019 թ․ նոյեմբերի 20). «Grammy Awards: All the Artists Who've Been Nominated in the Big 4 Categories in the Same Year». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Gonzalez, Sandra (2020 թ․ հունվարի 26). «Billie Eilish has a history-making night at the Grammys». CNN. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Fox's 'iHeart Living Room Concert for America': TV Review». Variety. 2020 թ․ մարտի 29. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Billie Eilish & Finneas perform "Sunny" | One World: Together At Home» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Stone, Avery (2017 թ․ սեպտեմբերի 18). «Watch Billie Eilish Set Fire to a Bad Relationship in New Video for "watch"». Vice. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «10 New Albums to Stream Now: Rolling Stone Editors' Pick». Rolling Stone. 2017 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ St. Félix, Doreen (2019 թ․ ապրիլի 26). «Billie Eilish and the Changing Face of Pop». The New Yorker. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Christgau, Robert (2019 թ․ ապրիլի 26). «Robert Christgau Reviews Billie Eilish's Teen Goth Angst». Vice. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 93,0 93,1 93,2 Yeung, Neil Z. «Billie Eilish». AllMusic. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ Moser, Monica (2019 թ․ ապրիլի 22). «The Issue With Billie Eilish's Darkness». Medium. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին. «17-year-old dark pop singer Billie Eilish released her debut full length album this month When We All Fall Asleep, Where Do We Go?»
- ↑ Anderson, Stacey (2019 թ․ մարտի 29). «Billie Eilish: When We All Fall Asleep, Where Do We Go? Album Review». Pitchfork. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Abrams, Margaret. «Who's the next Billie Eilish? The female musicians poised for pop superstardom this summer». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Lipshutz, Jason (2017 թ․ մարտի 23). «Billie Eilish Is Pop's Most Impressive 15-Year-Old». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ CARMEN CHU. «EMO-POP PRINCESS BILLIE EILISH WANTS YOU TO BE 'TERRIFIED'». bcgavel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 99,0 99,1 Kretowicz, Steph (2018 թ․ հուլիսի 13). «Don't Wanna Be You: Billie Eilish Interviewed». Clash. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 100,0 100,1 100,2 100,3 Kaplan, Ilana (2017 թ․ մարտի 16). «Pop Newcomer Billie Eilish Wants to Make Sure You Never Forget Her». Paper. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «PREMIERE + Q&A: FINNEAS Debuts "I'm In Love Without You" & Polaroid Gallery by Billie Eilish». Ones To Watch. 2017 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 102,0 102,1 Almeida, Nicole (2018 թ․ ապրիլի 27). «Wholehearted Obsession: A Conversation with FINNEAS». Atwood Magazine. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Petridis, Alex (2019 թ․ դեկտեմբերի 19). «'I never wanted a normal life': Billie Eilish, the Guardian artist of 2019». The Guardian.
- ↑ Bloom, Madison (2019 թ․ դեկտեմբերի 5). «Billie Eilish Directs Her New "xanny" Video: Watch». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Billie Eilish talks about Aurora (Türkçe Altyazılı)», YouTube (անգլերեն), Tunahan&Ceyda, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին
- ↑ Smith, Krista (2018 թ․ մայիսի 31). «Billie Eilish: The Young Upstart with Co-Signs from Lorde and Halsey». Vanity Fair (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Haithcoat, Rebecca (2018 թ․ փետրվարի 21). «Don't Ask Billie Eilish To Smile». SSENSE. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Martoccio, Angie (2019 թ․ հուլիսի 31). «The First Time: Billie Eilish». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Shoemaker, Whitney (2019 թ․ հուլիսի 13). «Billie Eilish thanks Avril Lavigne for inspiring her in wholesome photo». Altpress (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Weiss, Haley (2017 թ․ փետրվարի 27). «Discovery: Billie Eilish». Interview Magazine. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «15-Year-Old Music Prodigy Billie Eilish On Influences, Inspiration And What She's Listening To RN». Elle. 2017 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Billie Eilish Revisits SPIN Covers of Madonna, Amy Winehouse and More». Spin. 2019 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին – via YouTube.
- ↑ «The Spice Girls respond after Billie Eilish pays tribute to Mel C with Sporty Spice t-shirt». The London Standard. 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Cusumano, Katherine. «Billie Eilish, Pop's 15-Year-Old Prodigy, Relishes Being a Terrifying Teen». W Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Bassil, Ryan (2019 թ․ ապրիլի 4). «Billie Eilish and the Rise of Moody Pop». Vice (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Song, Sandra (2019 թ․ ապրիլի 10). «Billie Eilish Wants the Lana Del Rey Comparisons to Stop». PAPER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Garza, Frida (2019 թ․ հունիսի 28). «Billie Eilish Says She Uses Fashion As a 'Defense Mechanism'». Jezebel. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Mamo, Heran (2019 թ․ նոյեմբերի 27). «Here's Why Billie Eilish Says She Would 'Switch Lives' With Ariana Grande». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ McNamara, Brittney (2019 թ․ դեկտեմբերի 5). «Billie Eilish on Relating to Ariana Grande». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Ariana sei Dank - Billie Eilish hat wieder Lust auf Musik». Zeit Online (German). dpa. 2019 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Konecky, Perri (2019 թ․ ապրիլի 3). «Billie Eilish's Style Is on a Whole Other Level, So Let's Give It Up For the Queen of Cool Comfort». POPSUGAR Fashion. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Rearick, Lauren. «Billie Eilish Took an Ikea Bag and Made it Fashion». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Billie Eilish Is a 15-Year-Old Pop Prodigy—And She's Intimidating as Hell». Harpers Bazaar. 2017 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Billie Eilish Knows What You're Afraid Of». WVTF. 2019 թ․ ապրիլի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Billie Eilish: music's 'terrifying' teen It Girl». Stuff.co.nz. 2020 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Aitkenhead, Decca (2019 թ․ հունիսի 29). «Teen star Billie Eilish on therapy, her boyfriend and how fame has changed her». The Times. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Billie Eilish Reveals the Reason for Her Baggy Clothes in New Calvin Klein Ad». Teen Vogue. 2019 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Aus diesem Grund trägt Billie Eilish nur weite Baggy-Klamotten». MTV Germany. 2019 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Womack, Kenneth (2019 թ․ մայիսի 10). «Billie Eilish is the new pop intelligentsia». Salon. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Stiegman, Kelsey (2019 թ․ ապրիլի 4). «Billie Eilish Just Dropped a Sick Clothing Collection Inspired By Her "You Should See Me in a Crown" Video». Seventeen. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Chin, Mallory. «Takashi Murakami & Billie Eilish Release More Collaborative Merch». HYPEBEAST. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Burlet, Fleur (2019 թ․ հուլիսի 17). «EXCLUSIVE: Billie Eilish Fronts MCM Campaign». WWD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Li, Emma. «Watch Billie Eilish and Takashi Murakami's Music Video». V Magazine. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Billie Eilish on How Dreams Influence her Music for #BILLIExADOBE». YouTube (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Billie Eilish x Adobe "Synesthesia" by Laundry». STASH (անգլերեն). 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «#BILLIExADOBE». makeitcenter.adobe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ eilish, billie (2019 թ․ ապրիլի 5). «Billie and @CreativeCloud want you to complete a dream drawing for a chance to win $1k and meet & greet tickets to the "WHEN WE ALL FALL ASLEEP, world tour."». Twitter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Penrose, Nerisha (2019 թ․ մայիսի 9). «Calvin Klein Debuts New #MyCalvins Campaign With Billie Eilish, Noah Centineo, and More». ELLE. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Elizabeth, De. «Billie Eilish Wears Baggy Clothes So the World Doesn't Know "Everything" About Her». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Song, Sandra (2019 թ․ մայիսի 23). «Billie Eilish Gets Candid About Coping With Her Mental Health». PAPER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Rettig, James (2019 թ․ մայիսի 23). «Billie Eilish Talks Mental Health In "Seize The Awkward" PSA». Stereogum. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Rearick, Lauren. «We Can Now Dress Like Billie Eilish». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Stiegman, Kelsey (2019 թ․ հուլիսի 19). «Billie Eilish Announces New '90s-Inspired Freak City Clothing Collection». Seventeen. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Aniftos, Rania. «Billie Eilish Unveils Freak City Clothing Collaboration». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Bobb, Brooke. «Billie Eilish Shut Down Shelter Island With an Intimate Performance at The Chanel J12 Yacht Club». Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Nordstrom, Leigh (2019 թ․ հուլիսի 21). «Billie Eilish Brings the Heat to Shelter Island With Chanel». WWD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Steeber, Michael (2019 թ․ օգոստոսի 1). «Billie Eilish shares creative inspiration in new Today at Apple Music Lab». 9to5MaC. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Li, Nicolaus. «Billie Eilish & Siberia Hills Link up on an Anime-Inspired Capsule». HYPEBEAST. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Rearick, Lauren. «Billie Eilish Designed Another Set of Streetwear Items». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Valdez, Nick. «Love Live! Fans Angry Over New Billie Eilish Merch Allegedly Stealing Art». Comic Book (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ VanMetre, Elizabeth (2019 թ․ օգոստոսի 11). «Billie Eilish's merch pulled off website after admitting to using stolen anime art». The Daily Dot (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Stiegman, Kelsey (2019 թ․ օգոստոսի 12). «People Are Slamming Billie Eilish for Her Latest Merch Collab». Seventeen. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «What Billie Eilish's Highland Park Neighborhood Tells Us About 21st-Century California». Zócalo Public Square. 2020 թ․ հունվարի 21. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Billie Eilish Reveals She Has Tourette Syndrome After Compilation of Her Tics Emerges Online». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Nattress, Katrina. «Billie Eilish Explains How Synesthesia Affects Her Music». iHeartRadio. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Seaberg, Maureen. «She's a Rainbow». Psychology Today. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Kaufman, Gil. «Billie Eilish Talks Handling Fame, Life on the Road & Depression With Zane Lowe: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Coscarelli, Joe (2019 թ․ մարտի 28). «Billie Eilish Is Not Your Typical 17-Year-Old Pop Star. Get Used to Her». The New York Times.
- ↑ Starostinetskaya, Anna (2019 թ․ հունիսի 14). «Billie Eilish Begs 26 Million Fans to 'Be Smarter' And Go Vegan». VegNews.
- ↑ «Billie Eilish's Don't Smile at Me tour to visit San Francisco's Rickshaw Stop this October». AXS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 161,0 161,1 Reed, Ryan (2018 թ․ հուլիսի 23). «Billie Eilish Plots North American Tour». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Moore, Robby (2019 թ․ փետրվարի 4). «Billie Eilish Reveals North American Tour Dates for 'When We All Fall Asleep World Tour'». Daily Ovation. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Billie Eilish Is In Justin Bieber's 'Seasons' Finale: Watch». Billboard. 2020 թ․ փետրվարի 25. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Billie Eilish tackles body-shaming and releases powerful short film 'NOT MY RESPONSIBILITY'». NME.
- ↑ «Billie Eilish Documentary Announces Apple TV Plus Premiere Date». Variety. 2020 թ․ սեպտեմբերի 28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Այլիշ» հոդվածին։ |
|
Նախորդող՝ Սեմ Սմիթ «Writing’s on the Wall», 2015 |
Ջեյմս Բոնդ ֆիլմի գլխավոր սաունդթրեքի կատարողներ Բիլլի Այլիշ «No Time to Die (երգ)», 2020 |
Հաջորդող՝ - |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2020 թվականի 28-րդ շաբաթվա հոդված։ |
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- 21-րդ դարի երգչուհիներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- Interscope Records-ի արտիստներ
- NME Awards մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բուսակերներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի ինդի ռոք երաժիշտներ
- Ամերիկացի կին երաժիշտներ
- Ամերիկացի կին կոմպոզիտորներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի սոպրանոներ
- Ամերիկացի փոփ երաժիշտներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Բիլլի Այլիշ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Էլեկտրոփոփ երաժիշտներ
- Մոդելներ այբբենական կարգով