Content-Length: 207108 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A5%D6%80%D5%A1%D6%80_%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82

Ժերար Մուրու - Վիքիպեդիա Jump to content

Ժերար Մուրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերար Մուրու
ֆր.՝ Gérard Mourou
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1944(1944-06-22)[1] (80 տարեկան)
ԾննդավայրԱլբերվիլ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՊիեր և Մարի Կյուրիի համալսարան (1970)[2], Պիեր և Մարի Կյուրիի համալսարան (1973) և Գրենոբլի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և հետազոտող
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան, Պոլիտեխնիկական դպրոց, ENSTA Paris? և Ռոչեստերի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկյան ֆիզիկական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
 Gérard Mourou Վիքիպահեստում

Ժերար Մուրու (ֆր.՝ Gérard Mourou, հունիսի 22, 1944(1944-06-22)[1], Ալբերվիլ), ամերիկացի և ֆրանսիացի ֆիզիկոս։ 2008 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 1985 թվականին Դոննա Սթրիքլենդի հետ միասին նա առաջարկել է գերլարիչ լազերային իմպուլսներ ստանալու նոր մեթոդ` ակտիվացած իմպուլսների ուժգնացումով[11]։ 2018 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերար Մուրուն ծնվել է 1944 թվականին Ալբեվիր քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Գրենոբլի համալսարանը՝ ֆիզիկայի ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցում։ 1970 թվականին ընդունվել է Փարիզի համալսարանի ասպիրանտուրան։ Միևնույն ժամանակ, աշխատել է Կանադայում ՝ Լավայի համալսարանում։ 1973 թվականին Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանից ստանալով ֆիզիկայի դոկտորի կոչում, ստեղծել է գերարագ գիտությունների հետազոտական խումբ՝ ENSTA օպտիկական կիրառական ծրագրերի լաբորատորիայում[13]։ Այնուհետև մեկ տարի աշխատել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում։

1977 թվականին Ժերար Մուրուն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռոչեստերի համալսարան՝ ստանալով Օպտիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատողի աշխատանքը։ Այդ ժամանակ նա և իր ուսանողուհի Դոննա Սթրիքլենդը, համալսարանի Լազերային էներգիայի լաբորատորիայում, ստեղծել են իրենց Նոբելյան աշխատանքը՝ «բարձր ինտենսիվության գերլարման օպտիկական իմպուլսների առաջացման մեթոդ»[14][15]։ 1988 թվականին Մոուրուն ստացել է Միչիգանի համալսարանի պրոֆեսորի կոչում, որտեղ հիմնել է և երկար ժամանակ ղեկավարել գերարագ օպտիկայի կենտրոնը[16]։ 2000-ական թվականներին Ֆրանսիական կինոընկերությունը Մոուրուին նկարահանել է Extreme Light Infrastructure (ELI) գովազդային հոլովակում[17][18]։ 2004 թվականին Ջերարդ Մոուրուն վերադարձել է Ֆրանսիա և դարձել Առաջադեմ տեխնոլոգիաների ազգային դպրոցի Կիրառական օպտիկայի լաբորատորիայի տնօրեն։

2010 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջատար գիտնականների ղեկավարությամբ իրականացվող գիտական հետազոտությունների պետական աջակցության համար, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ջերարդ Մոուրուն հրավիրվել է աշխատելու Նիժնի Նովգորոդի պետական համալսարանում[19]։

Գիտական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերար Մուրուի գիտական գործունեության հիմնական ոլորտներն են լազերային ֆիզիկան և ոչ գծային օպտիկան, հիմնական աշխատանքը կապված է գերլարման իմպուլսներ առաջացնող լազերային համակարգերի զարգացման հետ։ 1985 թվականին նա մշակել է գերլարիչ լազերային իմպուլսների արտադրության նոր տեխնիկա՝ (CPA - Chirped Pulse Amplification): Այս պահին այս տեխնիկան հիմնականն է վայրկյանական իմպուլսների ստացման համար։ Այս տեխնիկայի օգտագործումը հնարավորություն է տվել նաև զգալիորեն մեծացնել առաջացած լազերային իմպուլսների ինտենսիվությունը։ 1994 թվականին Ժերար Մուրուն փորձարարորեն նկատել էր օդի իոնացման արդյունքում մթնոլորտում լազերային ճառագայթման ինքնուղղորդման ազդեցությունը` հիմք ընդունելով փնջի դիֆրակցիոն շեղման փոխադարձ փոխհատուցումը և դրա ինքնակենտրոնացման ազդեցությունը։ Նա նաև լազերային համակարգ ստեղծելու համաեվրոպական Extreme Light Infrastructure նախագծի համակարգողն է[20]։

2002 թվականից ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի, Ամերիկայի օպտիկական հասարակության, Ամերիկյան ֆիզիկական ընկերության, Էլեկտրական և էլեկտրոնիկայի ճարտարագիտական ինստիտուտի անդամ[21]։

  • 1995 թվականին Միչիգանի համալսարանի Էլեկտրատեխնիկայի, համակարգչային գիտության և կիրառական ֆիզիկայի պատվավոր պրոֆեսորի կոչում[22]
  • Սթիվ Էտվուդ մրցանակ
  • 1995 թվականին Ամերիկյան օպտիկական հասարակության Վուդի մրցանակ
  • 1997 թվականին Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի Սառնոֆի մրցանակ[23]
  • 2004 թվականին IEEE Քվանտային էլեկտրոնիկայի մրցանակ[24]
  • 2005 թվականին Ուիլիս Է. Լամբի մրցանակ՝ լազերային գիտության և քվանտային օպտիկայի համար[25]
  • 2009 թվականին Ամերիկյան օպտիկական հասարակության Չարլզ Հարդ Թաունսի մրցանակ[26]
  • 2016 թվականին Ֆրեդերիկ Այվսի մեդալ[27]
  • 2016 թվականին Բերֆոլդ Լեյբինգերի մրցանակ
  • 2018 թվականին Ամերիկյան ֆիզիկական ընկերության կողմից Արթուր Շավլովի մրցանակ լազերային գիտության ոլորտում[28]
  • 2018 թվականին Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ՝ Արթուր Էշկինի, Դոննա Սթրիքլենդի հետ միասին[29]
  • 2020 թվականին Վիլնյուսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[30]
  • 2020 թվականի փետրվարի 25-ին Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  3. Décret du 13 juillet 2012 portant promotion et nomination (ֆր.) // Légifrance
  4. Gérard MourouUniversity of Michigan.
  5. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/ivesquinn/
  6. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/charlestownes/
  7. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/rwwood/
  8. The Nobel Prize in Physics 2018Nobel Foundation.
  9. Arthur L. Schawlow Prize in Laser ScienceAPS.
  10. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/sarnoff_rl.pdf
  11. «Physics Nobel prize won by Arthur Ashkin, Gérard Mourou and Donna Strickland». The Guardian. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. «The Nobel Prize on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. [1] Արխիվացված 2005-02-22 Wayback Machine(անգլ.)
  14. Murphy, Jessica (2018 թ․ հոկտեմբերի 2). «Donna Strickland: The 'laser jock' Nobel prize winner». BBC News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. Valich, Lindsey (2018 թ․ հոկտեմբերի 2). «Rochester breakthrough in laser science earns Nobel Prize». Newscenter. University of Rochester. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. Center for Ultra Fast Optical Science (CUOS)
  17. Quand le Nobel Gérard Mourou se mettait en scène dans un clip musical potache
  18. «Have you seen ELI3». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. [2]
  20. Extreme Light Infrastructure. Management Արխիվացված 2013-10-31 Wayback Machine(անգլ.)
  21. National Academy of Engeneering. Dr. Gerard A. Mourou Արխիվացված 2010-05-28 Wayback Machine(անգլ.)
  22. «R. W. Wood Prize». The Optical Society.
  23. «SPIE Harold E. Edgerton Award in High-Speed Optics». spie.org. International Society for Optics and Photonics. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  24. «Quantum Electronics Award Winners». IEEE Photonics Society. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. «For pioneering contributions to ultrafast optics including optical sampling and intense fs pulses»
  25. «Gérard Mourou – the 2005 Willis E. Lamb Award for Laser Science and Quantum Optics». www.lambaward.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  26. «Gérard Mourou». The Optical Society. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  27. «Gérard Mourou receives the Frederic Ives Medal of the Optical Society of America». École Polytechnique. 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  28. «Arthur L. Schawlow Prize in Laser Science». APS Physics | APS Home. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  29. «Arthur Ashkin, Gérard Mourou and Donna Strickland win the Nobel Prize for Physics». Physics World. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  30. «Nobel laureate Gérard Mourou is awarded the VU honorary doctorate (in Lithuanian)». Vilnius university. 2020 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  31. Професор Жерар Муру беше удостоен със званието „Доктор хонорис кауза“ на БАН.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Մուրու» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A5%D6%80%D5%A1%D6%80_%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy