Սովորել է Պրահայի կոնսերվատորիայում։ 1873 թվականից՝ Զալցբուրգի երաժշտության և բեմական արվեստի «Մոցարտեում» ակադեմիայի պրոֆեսոր։ Աշխատել է Բեռլինի, Զոնդերսհաուզենի, ինչպես նաև Մյունխենի պալատական կապելլաներում, նվագել է նաև կվարտետում։ 1888 թվականից՝ Պրահայի կոնսերվատորիայի թավջութակի և կամերային անսամբլի դասարանների պրոֆեսոր։ 1891 թվականին կազմակերպել է «Չեխական կվարտետը», ուր նվագել է մինչև 1913 թվականը։ Թավջութակի համար պիեսների, ռոմանսների հեղինակ է։ Հյուրախաղերով եղել է Ռուսաստանում (առաջին անգամ՝ 1894 թվականին)։ 1950 թվականին և 1955 թվականին Պրահայում անց են կացվել Վիհանի անվան միջազգային մրցույթներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 447)։