Content-Length: 357502 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B8%D5%BF%D5%A1

Մինեսոտա - Վիքիպեդիա Jump to content

Մինեսոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինեսոտա
անգլ.՝ Minnesota
Մինեսոտայի դրոշ




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄիջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնHail! Minnesota?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ և վարչատարածքային միավոր
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՍեյնթ Փոլ
Ամենաբարձր կետEagle Mountain?
ԲԾՄ365 մետր
Օրենսդրական մարմինMinnesota Legislature?
Դատական մարմինMinnesota Supreme Court?
Միության մուտքմայիսի 11, 1858 (32-րդ)
Բնակչություն
5 706 494 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (21 տեղ)
Տարածք225 163 կմ²  (12 տեղ)
Հիմնադրված էմայիսի 11, 1858 թ.
Սահմանակցում էՄանիթոբա, Օնտարիո, Վիսկոնսին, Հարավային Դակոթա, Այովա, Հյուսիսային Դակոտա և Միչիգան
Ժամային գոտիUTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումMN և Minn.
ՓոխարինեցMinnesota Territory?
ISO 3166-2 կոդUS-MN
Անվանված էMinnesota River?
ՄականունLand of 10,000 Lakes և Gopher State
Միության մուտքմայիսի 11, 1858 (32-րդ)
mn.gov(անգլ.)

Մինեսոտա (անգլերեն՝ Լսել Minnesota), նահանգ ԱՄՆ-ի հյուսիս-կենտրոնական մասում։ ԱՄՆ-ի տասներկուերորդ ամենամեծ և 5,3 միլիոն բնակիչներով քսաներկուերորդ ամենից խիտ բնակեցված նահանգն է։ Մինեսոտան դուրս է եկել Մինեսոտա Տարածքի արևելյան կեսից և 1858 թվականի մայիսի 11-ին մուտք է գործել Միություն, որպես երեսուներկուերորդ նահանգ։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը իր անունը ստացել է Մինեսոտա գետից։ Գետի անունը եկել է Դակոտայի լեզվից` mni sota' (հստակ կապույտ ջուր), կամ Mnißota (պղտոր ջուր)։

Ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
նահանգի քարտեզը

Մինեսոտայի տարածքը կազմում է 225,181 քառակուսի կիլոմետր[2]։ Նահանգի ջրային մակերեսը կազմում է 8,4%։

Հյուսիսային և հյուսիսարևելյան մասով Միննեսոտան սահմանակից է Կանադական նահանգ Մանիտոբային և Օնտարիոին։ Արևելյան մասով նահանգը սահմանակից է Վինսկոնսին, հարավից՝ Այովաին, արևմուտքից` Հարավային Դակոտային և Հյուսիսային Դակոտային։ Այսպիսով, Մինեսոտան սահմանակից է չորս նահանգներն և երկու կանադական մարզերին։

Հարակից վարչական միավորները
Հյուսիս-արևմուտք:
կանադական շրջան
Օնտարիո
Մանիտոբա
Հյուսիս:
կանադական շրջան
Օնտարիո
Մանիտոբա
Հյուսիս-արևելք:
Մոնտանա
Արևմուտք:
Հյուսիսային Դակոտա
Հյուսիսային Դակոտա
50px Արևելք:
Վիսկոնսին
Հարավ-արևմուտք
Հարավային Դակոտա
Հարավ:
Այովա
Հարավ արևելք
Վիսկոնսին

Մինեսոտան Ալյասկայից հետո ամենահյուսիսային նահանգն է ԱՄՆ-ում։ Մինեսոոտայի հարավային և կենտրոնական մասը հարթ դաշտեր են։ Տարածքի մոտ մեկ երրորդը ծածկված է անտառներով։ Իսկ արևմուտքը և հյուսիս արևմուտքը ծածկված է տափաստաններով։ Մինեսոտա նահանգում կա 11 842 լիճ, որոնք ձևավորվել են սարցադաշտերի հալման հետևանքով[3]։ Ամենամեծ լիճեր են՝ Վուդսը Ռեյնին և Լոյեր Ռիդը։ Ընդհանուր առմամբ նահանգով հոսում են 6,564 գետեր և բնական հոսքեր, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 111,000 կիլոմետր[3]։ Նահանգի ամենաբարձր կետը Իգլ-Մաունթինն է (701 մ)։

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինեսոտայի հյուսիսային մասը գտնվում է Լավրենտյան բյուրեղային վահանի վրա, որը ելք ունի դեպի ապառաժոտ թմբերը և խորը լճերը (մոտ 15 հազար լիճ)։

Ձնակույտեր Հարավային Մինեսոտա (1881)

Մինեսոտայի կլիման բարեխառն խոնավ մայրցամաքային է։ Պատմության մեջ գրանցված ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների տարբերությունը 97 °C է. −51 °C-ից (1996 թվականի փետրվարի 2-ին) մինչև 46 °C (1917 թվականի հուլիսի 29-ին և 1936 թվականի հուլիսի 6-ին)[4]։ Տեղումների քանակը տատանվում է 48-ից մինչև 89 սմ։ Երաշտ տեղի է ունենում յուրաքանչյուր 10-50 տարին մեկ[5]։

Առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները Մինեսոտայի քաղաքներում[6]
Տեղ Հուլիս (°F)
(Առավելագույն/նվազագույն)
Հուլիս (°C)
(Առավելագույն/նվազագույն)
Հունվար (°F)
(Առավելագույն/նվազագույն)
Հունվար (°C)
(Առավելագույն/նվազագույն)
Մինեապոլիս 83/64 28/18 23/7 −4/−13
Սենթ-Փոլ 83/63 28/17 23/6 −5/−14
Րոչեստեր 82/63 28/17 23/3 −5/−16
Դուլուտ 76/55 24/13 19/1 −7/−17
Սանթ-Քլաուդ 81/58 27/14 18/−1 −7/−18
Ալբերտ Լի 84/62 29/17 23/5 −5/−15
Ինթերնեյշնլ Ֆոլս 77/52 25/11 15/−6 −9/−21

Պահպանվող տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինեսոտայի առաջին զբոսայգին Այթասկա զբոսայգին է, այն ստեղծվել է 1891 թվականին։ Այսօր Մինեսոտան ունի 72 պետական զբոսայգի և հանգստի գոտի, 58 պետական անտառներ՝ շուրջ 16,000 կմ² մակերեսով, ինչպես նաև բազմաթիվ որսարգելոցներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության բաշխումը

1850 թվականին Մինեսոտայի բնակչությունը կազմել է 6.100 մարդ, իսկ 1900 թվականին աճել է հասնելով 1.7 միլիոնի։ XX դարում ամեն տասնամյակ բնակչությունը աճել է 15 %-ով։ Վերջին տասնամյակների ընթացքում, աճի տեմպը նվազել է 11%-ով։ Ըստ 2008 թվականի հուլիսի 1-ի տվյալների՝ բնակչությունը կազմում է 5 220 393 մարդ։ Մինեսոտայիում աճում է ազգային փոքրամասնությունների թվաքանակը, սակայն այն համեմատաբար փոքր է ԱՄՆ մյուս նահանգների համեմատ։

Պաշտոնական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինեսոտայի Լյութերական եկեղեցի

Ըստ ԱՄՆ մարդահամարի տվյալների՝ Մինեսոտայում ապրում է շուրջ 100 հազար մարդ` իտալացիներ, չեխեր, դանիացիներ, հոլանդացիներ և ֆինլանդացիներ։

Ռասայական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ տնտեսական բյուրոյի 2015 թվականի տվյալների՝ ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 328 միլիարդ դոլար։ Նվազագույն աշխատավարձը Մինեստոտայում կազմում է մեկ ժամում 9 դոլար, և առավելագույնն է միջին արևմուտքում[7]։ Ամեանցածր աղքատությունը Միացյալ Նահանգներում Մինեսոտան է։ 2017 թվականի հունվարի տվյալներով գործազրկությունը կազմում է 3,7 %։

Մինեսոտան համարվում է արդյունաբերական նահանգ։ Երկվորյակ քաղաքները (Մինեապոլիսը և Սեթ-Փոլը) հանդիսանում են բազմաթիվ խոշոր կորպորացիաների կենտրոնական գրասենյակները, այդ թվում` 3Մ։ Մեսաբի երկաթի հանքաքարի թաղամասը ապահովում է ԱՄՆ երկաթի հանքաքարի արդյունահանման ավելի քան կեսը։ Սուրբ Լավրենտյոսի մոտ խոր ծովային ճանապարհի հայտնաբերումը Դուլութը դարձրել է միջազգային նավահանգիստ։ Իրականացվում է ավազի, մանրախճի և քարի արդյունահանում։ XX դարում զարգացրել են մեքենաշինությունը, տպագրությունը, սննդի վերամշակմումը, փայտամշակումը, իսկ վերջին տասնամյակում համակարգչային տեխնիկայի արտադրությունը։ Մինեսոտաում լավ զարգացած է գյուղատնտեսությունը, թեև գյուղատնտեսները կազմում են բնակչության մոտ 2%-ը։ Հիմնական մշակաբույսերն են`սոյան, եգիպտացորենը, և ցորենը։ Կա նաև կաթնատու անասունների անասնաբուծություն։

Մինեսոտայում պրոգրեսիվ եկամտահարկը կազմում է` 5.35%, 7.05%, 7.85% և 9.85%: 2008 թվականին բնակիչները նահանգին տվել են 10.2 տոկոս հարկ (ԱՄՆ միջին - 9.7%): Պետական հարկերը Մինեստոտայում կազմում է 6,875 տոկոս, բայց չի հարկվում գումար հագուստի վաճառքի, դեղատոմսով դեղերի, որոշ ծառայությունների և սննդի ներքին սպառման համար։ Ակցիզային գանձվում է ալկոհոլի, ծխախոտի և վառելիքի համար։

Նահանգի հիմնական բասկետբոլի թիմը «Մինեսոտա Թիմբերվուլվզն» է և ծառայում է ՆԲԱ-ին։

Հոկեյ ակումբ «Մինեսոտա Վայլդը» գործում է ՆՀԼ-ում 2000 թվականից։ Սկսած 1967-ից մինչև 1993 թվականը այն հանդես է եկել «Մինեսոտա Նորթ Սոթարզ» ՆՀԼ-ը հոկեյ ակումբում։

Մինեսոտա Վայքինգս (անգլ.՝ англ. Minnesota Vikings) մասնագիտական ֆուտբոլի ակումբ է, ով խաղում է ֆուտբոլի ազգային լիգայում։

Մինեսոտա Թվինս (անգլ.՝ Minnesota Twins) պրոֆեսիոնալ բեյսբոլ ակումբ, որը գործում է կենտրոնական բաժնի ամերիկյան լիգայում Բեյսբոլի բարձրագույն լիգաում (ՄԼԲ)։

Ընդհանուր առմամբ նահանգը ունի 850 քաղաք, նրանց մեծ մասը առաջնորդվում է քաղաքապետի և ավագանու կողմից։

Մինեսոտայի անձնակազմ

Նահանգի խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պաշտոնական կարգախոսն է` «Հյուսիսային աստղ» (ֆր.՝ L’étoile du Nord) Պաշտոնական մականուն` «Հյուսիսային աստղի նահանգ» (անգլ.՝ North Star State)

  • «10000 լճերի հող» (անգլ.՝ Land of 10,000 Lakes)
  • «Նահանգ կարագի և հացի» (անգլ.՝ Bread and Butter State)
  • «ցորենի նահանգ» (անգլ.՝ Wheat State)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Land and Water Area of States, 2008
  3. 3,0 3,1 http://www.dnr.state.mn.us/faq/mnfacts/water.html%7CLakes(չաշխատող հղում)
  4. Minnesota climate extremes
  5. «Climate of Minnesota» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  6. «Minnesota climate averages». Weatherbase. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Նվազագույն աշխատավարձը Մինեսոտայի կազմում է 9 դոլա մեկ ժամում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • MN.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինեսոտա» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B8%D5%BF%D5%A1

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy