Նավ
Նավ, լողացող կառուցվածք, լողամիջոց, նախատեսված բեռների կամ ուղևորների տեղափոխման համար բավարար խորություն ունեցող ջրային զանգվածներով, կամ նախատեսված այլ մասնագիտացված գործողություններ կատարելու համար, օրինակ՝ մարտական գործողություններ, գիտական հետազոտություններ, ձկնորսություն և այլն։
Նավ եզրը վերաբերվում է ցանկացած ճարտարագիտական կառուցվածքի, որը ունի անջրաթափանց իրան, կարող է լողալ ջրի մակերևույթին կամ սուզվել ջրի մեջ (սուզանավ), ծառայելով որոշակի նպատակների։
Նավը մեծ է քան նավակը, և նախատեսվում է ավելի երկար նավարկման համար և չափերով ավելի մեծ են։
Նավերը մեծ դեր են ունեցել մարդկության միգրացիաների և առևտրի զարգացման մեջ։ Նավերի օգտագործման միջոցով մեծ զարգացում են ստացել գաղութատիրությունն ու ստրուկների առևտուրը։ 15-րդ դարից սկսած նոր սննդատեսակները տեղափոխվեցին Ամերիկաներ և Եվրոպա, որը զարկ տվեց բնակչության շեշտակի աճին[1]։ Նավերով է տեղափոխվում աշխարհի ապրանքաշրջանառության մեծ մասը։
2016 թվականի դրությամբ, աշխարհում կան 49 000 առևտրային նավեր, որոնց հավաքական տարողությունը կազմում է համարյա 1,8 միլիարդ տոննա։ Այս ծավալի մեջ 28% կազմում են նավթակիր տանկերները, 43% բեռնատար նավերը, և 13% կենտեյներակիր նավերը[2]։
Համաձայն սովորույթի նավերին ջուր իջեցման պահին տրվում են անհատական անվանումներ։
Իրավական սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովային օրենքում նավը սահմանվում է, որպես ինքնագնաց կամ ոչ-ինքնագնաց լողացող կառուցվածք, այսինքն մարդու կողմից արհեստական ստեղծված օբյեկտ, որը նախատեսված է ծովում մշտական լողալու համար։ Այս կամ այն կառուցվածքի նավ ճանաչելու համար հաշվի չի առնվում նրա վրա շարժիչի առկայությունը կամ անձնակազմի առկայությունը։ Հնդկաստանի նախատիպերի վրա հիմնված օրենսդրությամբ նավ է համարվում այն փոխադրամիջոցը, որը տեղափոխում է ապրանքներ ծովով[3]։
Նավերի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավերը դասակարգվում են տարբեր առանձնահատկություններով, ըստ նշանակության, կառուցվածքի, տարողության և այլն։
Ըստ շարժման միջոցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ շարժման միջոցի նավերը բաժանվում են՝
- Ինքնագնաց
- Առագաստանավեր
- Շոգենավեր
- Ներքին այրման շարժիչով նավեր
- Էլեկտրական շարժիչով նավեր
- Ատոմային նավեր
- և այլն
- Ոչ-ինքնագնաց՝ թիանավ, լաստանավ, կաբեստան, տուեր և այլն
Ըստ նշանակության
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նշանակության նավերը դասակարգվում են հիմնական երկու դասերի՝
- ռազմանավեր - ավիակիր, հածանավ, ականակիր, էսմինեց և այլն
- քաղաքացիական նշանակության նավեր - տանկեր, սառցահատ, կոնտեյներակիր, զբոսանավ, մարդատար, գիտա-հետազոտական և այլն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "The Columbian Exchange Արխիվացված 2011-07-26 Wikiwix" The University of North Carolina.
- ↑ Hoffmann, Jan; Asariotis, Regina; Benamara, Hassiba; Premti, Anila; Valentine, Vincent; Yousse, Frida (2016), Review of Maritime Transport 2016 (PDF), United Nations, էջ 104, ISBN 978-92-1-112904-5, ISSN 0566-7682
- ↑ «Ship». Wharton's concise dictionary. Universal Law Publishing. 2009. էջ 1168. ISBN 978-81-7534-783-0. «Կաղապար:-'Ship' means any vessel used for the carriage of goods by sea.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նավի մասեր (անգլ.)
- Ծովային եզրեր և նավերի մասեր (անգլ.)
- Տանկերներ (անգլ.)
- Նավերի չափերը Արխիվացված 2021-05-03 Wayback Machine (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 184)։ |