Պերի Կոմո
Պերի Կոմո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Perry Como |
Ի ծնե անուն | անգլ.՝ Pierino Ronald Como |
Ծնվել է | մայիսի 18, 1912[1][2] Canonsburg, Փենսիլվանիա |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 12, 2001[1] (88 տարեկան) Jupiter Inlet Colony, Ֆլորիդա |
Գերեզման | Ֆլորիդա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, ջազ երաժիշտ, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային դեմք, դերասան և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Պարգևներ | |
Կայք | perrycomo.com |
Ստորագրություն | |
Perry Como Վիքիպահեստում |
Պիերինո Ռոնալդ «Պերի» Կոմո (անգլ.՝ Pierino Ronald «Perry» Como, մայիսի 18, 1912[1][2], Canonsburg, Փենսիլվանիա - մայիսի 12, 2001[1], Jupiter Inlet Colony, Ֆլորիդա), իտալական ծագմամբ ամերիկացի երգիչ և 1940-1950-ական թվականների հեռուստաաստղ, «Գրեմմի»-ի 1958 թվականի հաղթող։ Մեծ համբավ է ձեռք բերել շնորհիվ իր փափուկ և խորաթափանց բարիտոնըի[3]։ 1943-1958 թվականներին նրա երգերը 42 անգամ հայտնվել են ամերիկյան «լավագույն 10» հիթ-շքերթներում։ Ավելի քան կես դար տևողությամբ իր կարիերայի ընթացքում Կոմոն ձայնագրություններ է թողարկել բացառապես «RCA Records» լեյբլի ներքո, 1943 թվականին նրանց հետ պայմանագիր ստորագրելուց հետո։ Հեռուստատեսությունում և երաժշտության մեջ երգչի ընդհանուր հաջողությանը մինչ այժմ ոչ ոք չի հասել։
Պերրի Կոմոն միշտ ավելի շատ շեշտը դրել է ոչ թե վստահելի զրույցի վրա, այլ հեգնանքի ու ծաղրանքի վրա, երգելիս նա օգտագործել է թատերական ժեստեր և ինտոնացիաներ, և իր երգեցողությունը ուղեկցվել է իր պատրաստած զվարճալի նեկայացումներով։ Պերիի Կոմոյի յուրաքանչյուր ներկայացում վերածվել է մինի-ներկայացման։ Սա նպաստել է նրան, որ շուտով երգիչը ավելի ու ավելի շատ ժամանակ հատկացնի շոումենի իր կարիերային և շատ հաջող հանդես գա այս ոլորտում։ Ավելին, ինչպես նշում են քննադատները, Պերրիի շոուն հատկապես սիրված է եղել Սուրբ Ծննդյան տոների ժամանակ, երբ ամբողջ Ամերիկան ընտանեկան պայմաններում վայելում էր Պերրիի շոուները, և բոլոր հեռուստաալիքները գովերգում էին ընտանեկան արժեքները[4]։ Երգիչը լայնորեն հարգված էր իր բարձր մասնագիտական չափանիշների և անձնական վարքի համար։ «RCA Records»-ի «Billboard» պաշտոնական ամսագրում երգչի կյանքը մի քանի բառով ներկայացվել է հետևյալ կերպ` «50 տարի երաժշտությանը և կյանքին տրամադրելով, լավ կյանք է ունեցել։ Օրինակ բոլորի համար»
Նրա մասին ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Էրվին Դրեյքն ասել է` «... երբեմն ինչ-որ մեկը գալիս է, ինչպես Պերրին, ոչ թե «հոսանքին հակառակ գնալու», այլ հաղթելու համար, ուշադրություն չդարձնելով այն բոլոր չկայացածներին, ովքեր իրեն անհանգստացնում են և չափում իրենց արժեքներով։ Միայն երբեմն»։
Պերրի Կոմոն հեղինակավոր «Kennedy Center Honors»-ի դափնեկիր է։ 2006 թվականին երգիչն ընդգրկվել է հանրահայտ Long Island Music Hall of Fame երաժշտության փառքի սրահում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալա-ամերիկացի Պերրի Կոմոն ծնվել է 1912 թվականի մայիսի 18-ին Կանոնսբուրգում (Փենսիլվանիա), Փիթսբուրգից 20 մղոն հարավ։ Նա յոթերորդ երեխան էր տասներեքից, ընտանիքը կաթոլիկ էր։ Պերրիի ծնողները Իտալիայից արտագաղթել էին Միացյալ Նահանգներ։ Չնայած Կոմոն վաղ տարիքից սիրել է երգել, բայց նրա առաջին մեծ հավակնությունը Կանոնսբուրգի լավագույն վարսահարդար լինելն էր։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա բացել է իր սեփական վարսավիրանոցը։
1933 թվականին նա ամուսնացել է Ռոզել Բելինի հետ, ում հանդիպել է 1929 թվականին՝ իր տասնյոթամյակի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ։ Նրանք երեք երեխա ունեն։ Պերրին և Ռոզելը միասին են եղել մինչ Ռոզելի մահը՝ 1998 թվականի օգոստոսին, 84 տարեկան հասակում։ Դա տեղի է ունեցել զույգի ամուսնության 65-ամյակը նշելուց երկու շաբաթ անց։
Պրոֆեսիոնալ երգչի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես երգիիչ առաջին մեծ հաջողությունը գրանցել է 1936 թվականին, երբ միացել է տրոմբոնիստ Թեդ Ուեմսի նվագախմբին և մասնակցել նրա «Beat The Band» ռադիոհաղորդմանը։ Կոմոյի առաջին համագործակցությունը Ուեմսի նվագախմբի հետ կրել է «You Can’t Pull the Wool OverMy Eyes» խորագիրը, ձայնագրվել է «Decca Records»-ում։ Երբ նվագախումբը ցրվել է 1942 թվականին, սկսվել է մենակատարի իր կարիերան, և շուտով նրա «Long Ago And Far Away», «I'm Gonna Love That Gal» և «If I Loved You» երգերը լցրել են ամբողջ ոչ ռազմական ռադիոհեռարձակումը[4]։ Այնուհետև Կոմոն առանց նկատելի հաջողության մի քանի տարի աշխատել է «CBS» հեռուստաընկերության համար։ Այդ ժամանակ նախկին վարսավիրը որոշել է վերադառնալ հայրենիք` Կանոնսբուրգ, իր ընտանիքին և նախկին աշխատանքին։ Պրոֆեսիոնալ երգչի կարիերան թողնելու որոշումը չի իրականացվել միայն «NBC» հեռուստաընկերության պրոդյուսերների շնորհիվ, ովքեր առաջարկել են Կոմոյին մասնակցել` «Chesterfield Supper Club» ռադիոհաղորդմանը։ Երաժշտական ռադիոհաղորդման աշխատանքը, որը շուտով հատկապես հայտնի է դարձել ունկնդիրների շրջանում, Կոմոյին համբավ է բերել թատերական շրջանակներում և գիշերային ակումբներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, Կոմոն ձայնագրել է «Till the End of Time» բալլադը (Ֆրեդերիկ Շոպենի պոլոնեզի հիման վրա)։ Շուտով բալլադը դարձել է հիթ՝ հասնելով ամերիկյան հիթ-շքերթների առաջին հորիզոնականներ, ինչը սկիզբ է դրել երգչի հետագա կարիերային` որպես մենակատար։ Երգչի հետագա ձայնագրությունները դարձել են գերհիթեր և շատ առումներով նույնիսկ գերազանցել են «Till The End Of Time» բալլադի հաջողությանը՝ 14 անգամ հասնելով ԱՄՆ երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականին։ Հայտնի երգերն են «Till The End Of Time» (1945), Prisoner of Love» (1946) ), «Surrender» (1946), «Chi-Baba, Chi-Baba» (1947), «A-You’re Adorable» (1949), «Some Enchanted Evening» (1949), «Hoop-De-Dоо» (1950), «If» (1951), «Don’t Let The Stars Get In Your Eyes» (1952), «No Other Love» (1953), «Wanted» (1954), Hot Diggity (Dog Ziggity Boom) (1956), «Round And Round» (1957) և «Catch A Falling Star» (1957):
«Գրեմմի» մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականի մարտի 14-ին RIAA-ն առաջին անգամ Կոմոյի «Catch A Falling Star» հիթին է շնորհել «Ոսկե սկավառակ»-ը։ Նույն թվականին Պերրի Կոմոն ստացել է Գրեմմի մրցանակ` «տղամարդու լավագույն վոկալ կատարում» անվանակարգում «Catch A Falling Star» երգի համար։ Մրցանակաբաշխության ժամանակ երգիչն ասել է.
«Զարմանալի է, որ այսօր ինձ ծափահարում են մարդիկ, որոնցից ես ամաչում եմ ինքնագիր խնդրել»։ |
Պերրի Կոմոն 1952-1987 թվականներին ձայնագրել է բազմաթիվ ալբոմներ «RCA Victor» լեյբլում։ Ձայնագրություններից շատերը առաջադրվելլ են «Ոսկե սկավառակ» մրցանակի, բայց երգիչը հրաժարվել է իր ձայնագրությունների համար ոսկե վկայականներ ստանալ։ Հենց նրա բնավորության առանձնահատկությանն միջոցով նա տարբերվել է արվեստի մյուս երաժիշտներից և վայելել միլիոնավոր երկրպագուների սերն ամբողջ աշխարհում։ Տասնամյակներ շարունակ վաճառվում են Պերրի Կոմոյի միլիոնավոր ձայնասկավառակներ, բայց երգիչը, իր սովորական համեստությամբ, հաճախ նսեմացրել է իր հաջողությունները։
Ուշ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագա տարիներին Կոմոյի ձայնագրման նիստերը անցել են հումորով։ Օրինակ՝ 1959 թվականի «Santa Claus is Comin' to Town» Սուրբ Ծննդյան երգի ձայնագրության ժամանակ ունկնդիրները կարող են լսել նվագախմբի նվագին ուղեկցող ծիծաղը։ Կարիերայի վերջին տարիներին երգերի ձայնագրությունների վրա աշխատելիս նրա տրամադրությունն այնքան զվարթ չի եղել, որքան առաջ էր, և 1980-ականներից ի վեր երգիչը դադարել է նոր երգերի ձայնագրումը` վերադառնալով «RCA Records» ստուդիա, 1987 թվականին իր մտերիմ ընկեր և գործընկեր Նիկ Պերիտոնի հետ միասին ձայնագրել է վերջին ալբոմը։ «The Wind BeneathThe Wind Beneath My Wings» երգը Պերրիի համար դարձել է գրեթե ինքնակենսագրական։ Երգը պատմում է տարիների ընթացքում որպես երաժիշտ երկար ու հաջող կարիերայի մասին։ Կոմոն երգը կատարել է միայն մեկ անգամ՝ 1994 թվականին, Իռլանդիայում իր հայտնի Սուրբ Ծննդյան համերգին։ 2002 թվականին Պերրի Կոմոն հետմահու արժանացել է «Grammy Lifetime Achievement Award» մրցանակին։ Պերրի Կոմոն ընդգրկվել է Փառքի սրահի 2007 թվականի հիթ-շերթում։
Հրաժեշտի համերգը Իռլանդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի հունվարին Պերրի Կոմոն շրջագայել է Իռլանդիայի Դուբլին քաղաքում։ Դրանից մեկ տարի առաջ երգիչը տոնել է «RCA Records»-ի հետ իր համագործակցության 50-ամյակը, ինչպես նաև հեռուստատեսությունում 45 տարվա աշխատանքը` ներառյալ Սուրբ Ծննդյան տոներին բոլոր դավանանքի մարդկանց համար հեռարձակվող հեռուստածրագրերը։ Պերրի Կոմոյի Սուրբ Ծննդյան համերգը Իռլանդիայում պատրաստել էր ամերիկյան «PBS» հանրային հեռուստատեսությունը։ Հայտնի է, որ այս համերգից հետո Կոմոն ներողություն է խնդրել Դուբլինի հանդիսատեսից այն ներկայացման համար, որը, նրա կարծիքով, չի համապատասխանել իրենց սովորական չափանիշներին։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերրիի հեռուստատեսային կարիերան սկսվել է «NBC»-ի «Chesterfield Supper Club» ռադիոհաղորդման հաջողությունից հետո, որի պրեմիերան կայացել է 1948 թվականի դեկտեմբերի 24-ին։ 1950 թվականին Պերրին շարունակել է աշխատել CBS հեռուստատեսությունում, որտեղ նրան համբավ բերող ռադիոհաղորդումն արդեն դարձել էր «The Perry Como Show»-ն։
Պերրի Կոմոի 15-րոպեանոց հեռուստաշոուն սկսել է հեռարձակվել 1950-ականներին, մինչ 1955 թվականին երգիչը տեղափոխվել է NBC հեռուստաընկերություն։ 1956 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքի նորաբաց «Ziegfeld Theatre» թատրոնում NBC-ի նոր գունավոր հեռուստատեսությունից հեռարձակվել է The Perry Como շոուի սեզոնային պրեմիերան։ Perry Como Show-ն դարձել է առաջին գունավոր հեռուստաներկայացումներից մեկը։
Պերրի Կոմոն հեռուստատեսության պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող կատարողն է եղել այն ժամանակ, և նրա մասին գրվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Մինչև այս պահը Կոմոն մրցակցության մեջ է եղել երաժիշտ Ջեքի Գլիսոնի հետ, այսպես կոչված «Battle of the Giants»-ում։ Այս փաստը այժմ հազվադեպ է նշվում, մասամբ այն պատճառով, որ Կոմոն սովորաբար թերագնահատել է իր նվաճումները։
Հեռուստատեսությունում իր կարիերայի ընթացքում Կոմոն մասնակցել է բազմաթիվ Սուրբ Ծննդյան հեռուստատեսային շոուների՝ 1948 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեից մինչև 1994 թվականը (Սուրբ Ծննդյան վերջին կատարումը` համերգ Իռլանդիայում)։ 1963 թվականին շաբաթական հեռուստասերիալի եթերաշրջանից հետո Պերրի Կոմոյի հեռուստաշոուն սկսել է հեռարձակվել ամսական երկու անգամ, և շուտով սեզոնային թողարկումներ է ունեցել Զատիկի, Բարեկեդանի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, մինչև 1987 թվականը։ Տոնի առթիվ Կոմոյի հեռուստատեսային ողջույնների ձայնագրությունները հեռարձակվել են աշխարհի շատ մասերում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Հռոմում, Ավստրիայում, Ֆրանսիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Պերրի Կոմոյի Սուրբ Ծննդյան վերջին համերգը տեղի է ունեցել Իռլանդիայում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերրի Կոմոն կյանքից հեռացել է 2001 թվականի մայիսի 12-ին Ֆլորիդայի իր տանը՝ ութսունիններորդ տարեդարձից վեց օր առաջ։ Հաղորդվում է, որ երգիչը մահացել է Ալցհայմերի հիվանդությունից, որով նա տառապել է կյանքի վերջին տարիներին։
Երաժշտի դուստր Թերի Դիբադուն ասում է, որ իր հայրը մահացել է քնած ժամանակ։ «Ես և որդիս՝ Հոլդենը Պերրիի հետ, ուրբաթ օրը ժամը 11-ին երկու հիանալի և հաճելի ժամ ենք անցկացրել հայրիկիս հետ։ Բոլորը զվարճանում էին և պաղպաղակ ուտում, և դա պարզապես հիանալի էր։ Իսկ հետո Պերրին մահացավ»։
Նրա հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում գտնվող Սուրբ Էդուարդ կաթոլիկ եկեղեցում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայտնի երգիչ Բոբի Ուինթոնը նույնպես ծնվել է Կանոնսբերգում։ Այնտեղ նրա անունով մի այգի է կոչվում. բնակիչներն ուզել են այգում կանգնեցնել նրա հուշարձանը, բայց հենց ինքը` երգիչը հրաժարվել է այդ գաղափարից։
- Կանոնսբերգի կենտրոնում է Պերի Կոմոյի հուշարձանը, որի վրա կարելի է տեսնել մակագրություն. «Աստված ինձ այստեղ բերեց»։ Արձանն ունի եզակի առանձնահատկություն՝ այն «երգում է»։ Պերրի Կոմոյի արձանը մեխանիկորեն երգում է նրա երգերը։ Երգիչը չի տեսել իր հայրենի քաղաքում տեղադրված այս ճարտարապետական ստեղծագործությունը։
- Կանադական հեռուստատեսային կատակերգական SCTV շոուում (հաղորդավար Եվգենի Լեվիի) կարելի է լսել «Պերրի Կոմոն դեռ կենդանի է» արտահայտությունը։
- Պերրի Կոմոն յոթերորդ որդու յոթերորդ որդին է։
- «The Odessa File» ֆիլմում օգտագործվել է 1974 թվականի «Christmas Dream» (RCA Records) ձայնագրությունը ՝ «The London Boy Singers»-ի ուղեկցող վոկալի գործիքավորմամբ՝ ֆիլմին հաղորդելով դառը, բայց երգիծական բացում։
- Կոմոն հիշատակվում է Սայնֆիլդի վերջին դրվագներում, երբ Ջերի Սայնֆիլդը, Կոսմո Քրեյմերը, Ջորջ Կոստանզան և Էլայն Բենեսը` Ջեքի Կոստանզայի փաստաբանը, ասում են. «Ես ուզում եմ Պերրի Կոմոյին տեսնել ժյուրիի կազմում։ Ոչ ոք չի կարող մեղադրել Պերրի Կոմոյին»։ Չիլես Կոստանզան ցանկանում է ընկերասեր մարդու, այլ ոչ թե հանցագործի տպավորություն թողնել՝ դատարանում ներկայանալու համար։
- Կոմոյի մասին հիշատակվում է նաև ամերիկյան «Cool Beavers» անիմացիոն շարքում։ «The Mom from U.N.C.L.E.» դրվագում Նորբերտի և Դեգետի մայրը նրանց ասում է, որ նրանք «ուժեղ և գեղեցիկ տեսք ունեն, ինչպես Պերրի Կոմոն է»։
- Ծննդյան տոների հանրաճանաչ երգի` Jingle Bells-ի Պերրի Կոմոյի հայտնվել է «Billboard Hot Ringtone Chart»-ում 2006 թվականի դեկտեմբերի 16-ին։ (Այսպիսով, Պերրի Կոմոն 61 տարի գլխավորել է հիթ-շքերթը)
- Ամերիկյան «The Twilight Zone» հեռուստածրագրում «Լավ կյանք» դրվագում Դեն Հոլիսը ծննդյան օրվա նվեր է ստանում Պերրի Կոմոյից։
- Պերրի Կոմոյի անհատականությունը 1999 թվականին «Պայթյուն անցյալից» ռոմանտիկ կատակերգության առանցքային դեմքն է։ Ֆիլմի գլխավոր հերոսը Ադամն է, ում մարմնավորել է Բրենդեն Ֆրեյզերը, ով մանկուց լսել է Կոմոյի երգերը` «Ես պատրաստ եմ տալ իմ հոգին, նույնիսկ հիմա»,- ասում է Ադամը մեքենայով իր առաջին ուղևորության դրվագներից մեկում, երբ Եվան (Ալիսիա Սիլվերստոուն) պատահաբար գտնում է Կոմոյի երգը ավտոմեքենայի ռադիոյի ալիքները փոխելիս։
- Կոմոն հիշատակվում է «Ռոքիի և Բուլվինկի արկածները» ֆիլմի երկրորդ սեզոնի 48-րդ էպիզոդի երրորդ ուրվագծում (նաև 5-րդ և 6-րդ դրվագներում), որն առաջին անգամ ցուցադրվել է 1961 թվականի մայիսի 13-ին։
- Կոմոն հիշատակվում է «Hairspray» մյուզիքլի «Առանց սիրո» երգի մեջ, որտեղ հերոսները պնդում են, որ «առանց սիրո կյանքը կյանք կարող է լինել միայն Պերրի Կոմոյի հետ» (անգլ. «Without love/Life’s like making out with Perry Como»):
- Պերրի Կոմոյի ամենահայտնի երգերից մեկը` «It's Impossible»-ը, հիմք է հանդիսացել սովետական «Կապիտան Վրունգելի արկածները» մուլտֆիլմի գանգստերների («Մենք գանգստեր-բանդիտո ենք... ») երգի համար։ Այս փաստը կրեդիտներում նշված չէ։
- Պերրի Կոմոյի անունը հեգնանքով հիշատակվում է Ուիլի Տոկարևի «Քաղաքականություն» երգի մեջ (Over the Hudson, 1983):
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]RCA Victor 10"
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկման ամսաթիվ | Անուն | Լեյբլ |
---|---|---|
1951 | Perry Como Sings Merry Christmas Music | RCA Records |
1952 | TV Favorites | RCA Records |
1952 | A Sentimental Date with Perry | RCA Records |
1952 | Supper Club Favorites | RCA Records |
1953 | Hits from Broadway Shows | RCA Records |
1953 | Around the Christmas Tree | RCA Records |
1953 | I Believe ~ Songs of All Faiths Sung by Perry Como | RCA Records |
1954 | Como's Golden Records | RCA Records |
RCA Victor 12"
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկման ամսաթիվ | Անուն | Լեյբլ |
---|---|---|
1955 | So Smooth | RCA Records |
1956 | I Believe | RCA Records |
1956 | Relaxing with Perry Como | RCA Records |
1956 | Perry Como Sings Hits from Broadway Shows | RCA Records |
1956 | A Sentimental Date with Perry Como | RCA Records |
1956 | Perry Como Sings Merry Christmas Music | RCA Records |
1957 | We Get Letters | RCA Records |
1958 | Saturday Night With Mr. C | RCA Records |
1958 | When You Come To The End Of The Day | RCA Records |
1958 | Como's Golden Records | RCA Records |
1959 | Como Swings | RCA Records |
1959 | Season's Greetings From Perry Como | RCA Records |
1961 | For The Young At Heart | RCA Records |
1961 | Sing to Me, Mr. C | RCA Records |
1962 | By Request | RCA Records |
1962 | The Best Of Irving Berlin's Songs From Mr. President | RCA Records |
1963 | Perry at His Best | RCA Records |
1963 | The Songs I Love | RCA Records |
1965 | The Scene Changes ~ Perry Goes to Nashville | RCA Records |
1966 | Lightly Latin | RCA Records |
1966 | Perry Como In Italy | RCA Records |
1968 | The Perry Como Christmas Album | RCA Records |
1968 | Look to Your Heart | RCA Records |
1969 | Seattle | RCA Records |
1970 | Perry Como In Person at the International Hotel, Las Vegas | RCA Records |
1970 | This is Perry Como | RCA Records |
1970 | It's Impossible | RCA Records |
1973 | And I Love You So | RCA Records |
1974 | Perry ~ The Way We Were | RCA Records |
1975 | Just Out Of Reach | RCA Records |
1976 | Perry Como: A Legendary Performer | RCA Records |
1977 | The Best Of British | RCA Records |
1978 | Where You're Concerned | RCA Records |
1980 | Perry Como ~ The Colors of My Life | RCA Records |
1981 | Perry Como: Live On Tour | RCA Records |
1982 | I Wish It Could Be Christmas Forever | RCA Records |
1983 | So It Goes ~ Goodbye For Now | RCA Records |
1987 | Perry Como Today ~ The Wind Beneath My Wings | RCA Records |
1993 | Yesterday & Today: A Celebration In Song (RCA Victor Box Set) |
RCA Records |
RCA Camden 12"
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկման ամսաթիվ | Անուն | Լեյբլ |
---|---|---|
1957 | Dream Along With Me | RCA Camden |
1958 | Perry Como Sings Just For You | RCA Camden |
1959 | Perry Como's Wednesday Night Music Hall | RCA Camden |
1960 | Dreamer's Holiday | RCA Camden |
1961 | Perry Como Sings Merry Christmas Music | RCA Camden |
1962 | Make Someone Happy | RCA Camden |
1963 | An Evening With Perry Como | RCA Camden |
1964 | Love Makes The World Go 'Round | RCA Camden |
1965 | Somebody Loves Me | RCA Camden |
1966 | No Other Love | RCA Camden |
1967 | Hello Young Lovers | RCA Camden |
1968 | You Are Never Far Away | RCA Camden |
1969 | The Lord's Prayer | RCA Camden |
1970 | Easy Listening | RCA Camden |
1971 | Door Of Dreams | RCA Camden |
1972 | The Shadow Of Your Smile | RCA Camden |
1973 | Dream On Little Dreamer | RCA Camden |
1974 | The Sweetest Sounds | RCA Camden |
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 — Perry Como Sings ~ Evergreens By Perry Como
- 1975 — The First Thirty Years
- 1975 — Perry Como — Superstar
- 1975 — Perry Como ~ Napoleon NLP-11090
- 1976 — This Is Perry Como ~ For The US Army Reserve
- 1979 — 1940—41 Broadcast Recordings (Ted Weems & His Orchestra Featuring Perry Como And Elmo Tanner)
- 1981 — Young Perry Como
- 1982 — Collector’s Items
- 1983 — Christmas With Perry Como
- 1984 — The Young Perry Como With Ted Weems & His Orchestra (1936—1941)
- 1984 — Perry Como ~ Book Of The Month Club Box Set
- 1984 — Crosby & Como ~ A Limited Collector’s Edition
- 1986 — The Best Of Times
- 1988 — Jukebox Baby
- 1995 — World Of Dreams ~ A Collection Of Rarities & Collectors Items
- 1995 — The Perry Como Shows: 1943 ~ Volume 1
- 1995 — The Perry Como Shows: 1943 ~ Volume 2
- 1995 — The Perry Como Shows: 1943 ~ Volume 3
- 1997 — Perry Como: V-Disc Armed Forces Program ~ A Musical Contribution By America’s Best For Our Armed Forces Overseas
- 1998 — The Long Lost Hits Of Perry Como
- 1998 — Perry-Go-Round
- 1999 — The Essential 60’s Singles Collection
- 1999 — Greatest Hits
- 1999 — I Want To Thank You Folks
- 1999 — Class Will Tell ~ Perry Como With Ted Weems & His Orchestra
- 1999 — Greatest Christmas Songs
- 2000 — The Very Best Of Perry Como (BMG)
- 2001 — Perry Como Sings Songs Of Faith & Inspiration (Buddha Records ~ Special Limited Edition — 2 CD Set)
- 2001 — A Perry Como Christmas
- 2001 — RCA: 100 Years Of Music ~ Perry Como With The Fontane Sisters (Ֆոնտեյն քույրերի հետ)
- 2006 — Juke Box Baby (Compilation)
- 2006 — One More Time ~ Perry Como & The Fontane Sisters (Ֆոնտեյն քույրերի հետ)
Վերջին ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Columbia Presents Como (1943)
- The Perry Como Chesterfield Supper Club (1944—1950)
- The Perry Como Chesterfield Show (1950—1955)
Հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Perry Como Chesterfield Supper Club (1948—1950)
- The Perry Como Chesterfield Show (1950—1955)
- The Perry Como Show (1955—1959)
- Perry Como’s Kraft Music Hall (1959—1967)
- Perry Como Comes To London (1960)
- The Perry Como Holiday Special (1967)
- Perry Como Special — In Hollywood (1968)
- Christmas At The Hollywood Palace (1969)
- The Many Moods Of Perry Como (1970)
- Perry Como — In Person (1971)
- Perry Como’s Winter Show (1971)
- The Perry Como Winter Show (1972)
- Cole Porter In Paris (1973)
- The Perry Como Winter Show (1973)
- The Perry Como Sunshine Show (1974)
- Perry Como’s Summer of '74 (1974)
- Perry Como’s Christmas Show (1974)
- Como Country: Perry And His Nashville Friends (1975)
- Perry Como’s Springtime Special (1975)
- Perry Como’s Lake Tahoe Holiday (1975)
- Perry Como’s Christmas In Mexico (1975)
- Perry Como’s Hawaiian Holiday (1976)
- Perry Como’s Spring In New Orleans (1976)
- Perry Como: Las Vegas Style (1976)
- Perry Como’s Christmas In Austria (1976)
- Perry Como’s Music From Hollywood (1977)
- Perry Como’s Olde Englishe Christmas (1977)
- Perry Como’s Easter By The Sea (1978)
- Perry Como’s Early American Christmas (1978)
- Perry Como’s Springtime Special (1979)
- Perry Como’s Christmas In New Mexico (1979)
- Perry Como’s Bahamas Holiday (1980)
- Perry Como’s Christmas In The Holy Land (1980)
- Perry Como’s Spring In San Francisco (1981)
- Perry Como’s French-Canadian Christmas (1981)
- Perry Como’s Easter In Guadalajara (1982)
- Perry Como’s Christmas In Paris (1982)
- Perry Como’s Christmas In New York (1983)
- Perry Como’s Christmas In England (1984)
- Perry Como’s Christmas In Hawaii (1985)
- The Perry Como Christmas Special (1986)
- Perry Como’s Irish Christmas (1994)
Հեռուստահաղորդում — հյուր — Կամեո — Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Frank Sinatra Show (մարտի 10, 1951)
- The Frank Sinatra Show (հոկտեմբերի 19, 1951)
- The All-Star Revue (փետրվարի 14, 1953)
- Max Leibman’s Variety (հունվարի 30, 1955)
- Some Of Manie’s Friends ~ Tribute To RCA/NBC Executive Manie Saks (մարտի 3, 1959)
- The Bob Hope Show (նոյեմբերի 18, 1956)
- The Dinah Shore Chevy Show (հունվարի 31, 1957)
- Il Musichiere (Май, 1958)
- The Bing Crosby Show (փետրվարի 29, 1960)
- Celebrity Golf (1960)
- The Bob Hope Show (1967)
- Laugh-In (նոյեմբերի 25, 1968)
- Laugh-In (հունվարի 13, 1969)
- Laugh-In (մարտի 24, 1969)
- Laugh-In (փետրվարի 16, 1970)
- Jimmy Durante Presents The Lennon Sisters (փետրվարի 28, 1970)
(«Ջիմմի Դուրանտեն ներկայացնում է «Լենոն քույրերը»») - The Doris Mary Anne Kapplehoff Special ~ The Doris Day Special (մարտի 14, 1971)
- The Flip Wilson Show (հոկտեմբերի 6, 1971)
- Julie Andrews On Sesame Street (նոյեմբերի 23, 1973)
- The Royal Variety Performance (նոյեմբերի 24, 1974)
- The Barber Comes To Town (1975)
- Ann-Margret: Rhinestone Cowgirl (ապրիլի 26, 1977)
- Parkinson (նոյեմբերի 26, 1977)
- Bob Hope’s Christmas Show (դեկտեմբեր, 1977)
- Entertainment Tonight ~ On Perry Como’s 40th Anniversary With RCA Records (1983)
- The Today Show (1983)
- The Kennedy Center Honors (դեկտեմբերի 27, 1983)
- The Arlene Herson Show (հունիսի 6, 1984)
- Minneapolis TV Interview (հունիսի 19, 1984)
- Regis Philbin’s Life Styles (հուլիս, 1984)
- AM Cleveland (Հուլիս, 1984)
- The Kennedy Center Honors (դեկտեմբերի 6, 1987)
- Evening At Pops ~ A Tribute To Bing Crosby (օգոստոսի 20, 1988)
- Regis & Kathy Lee Live (հոկտեմբերի 11, 1988)
- Regis & Kathy Lee Live (հուլիսի 7, 1989)
- Gala Concert For President Ronald Reagan (հոկտեմբերի 22, 1989)
- Regis & Kathy Lee Live (դեկտեմբերի 4, 1990)
- Regis & Kathy Lee Live (դեկտեմբերի 5, 1990)
- Broadcast Hall of Fame (դեկտեմբերի 7, 1991)
- Hard Copy ~ Perry Como — The King of Crooners (հունիսի 14, 1991)
- CBS — This Morning (դեկտեմբերի 20, 1991)
- National Memorial Day Concert, Washington D.C. (մայիսի 22, 1992)
- Regis & Kathy Lee Live (նոյեմբերի 15, 1994)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Something To Shout About (1943) ~ հավանաբար, Կամեո
- Something for the Boys (1944)
- Doll Face (1945)
- March of Time (1945)
- If I’m Lucky (1946)
- Words and music ([1948)
- Tobaccoland on Parade (1950)
- Fifth freedom (1951)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ «Умер певец Перри Комо». news.mp3s.ru. 2001. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 4,0 4,1 «О жизни и творчестве Перри Комо». muslib.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дискография Перри Комо(անգլ.)
- Պերրի Կոմոյի տունը համացանցում(անգլ.)
- Պերրի Կոմոյի կենսագրությունը Epinions.com կայքում(անգլ.)
- Պերրի Կոմոյի մահախոսականը BBC լրատվական կայքում(անգլ.)
- Պերրի Կոմոյի մահախոսականը Արխիվացված 2011-06-15 Wayback Machine Փիթսբուրգի լրագրի կայքում(անգլ.)
- Պերրի Կոմոյի մահախոսականը CNN կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերի Կոմո» հոդվածին։ |
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ