Ռոլան Բարտ
Ռոլան Բարտ (ֆր.՝ Roland Barthes, նոյեմբերի 12, 1915[1][2][3][…], Շերբուր - մարտի 26, 1980[1][4][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6] և Փարիզ[7]), ֆրանսիացի փիլիսոփա, պոստստրուկտուրալիստ և նշանագետ։
Կենսագրություն և աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1915 թ. նոյեմբերի 12-ին Շարբուրում։ Առաջին աշխարհամարտում ռազմածովային ճակատամարտերից մեկում հոր զոհվելուց հետո (1916) մոր՝ Հենրիետ Բինժեր Բարտի հետ տեղափոխվում է Բայոնա, ուր և անցկացնում է իր մանկությունը։ 1924 թ. տեղափոխվում են Փարիզ. այստեղ նա ստանում է դասական հումանիտար կրթություն. սկզբում Մոնտենի (1924-1930), ապա՝ Լյուդովիկոս Մեծի (1930-1934) լիցեյներում։ Իրավիճակը բարդանում է, երբ նրա մայրն արտամուսնական կապերից երեխա է ունենում (1927), որը պատճառ է դառնում, որ նրա պապն ու տատը հրաժարվեն նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուց։ Մայրը ստիպված աշխատանքի է անցնում որպես կազմարար, որը հնարավություն է տալիս Ռոլան Բարտին ուսումը շարունակել Ստրասբուրգում՝ դասական գրականության, հունական ողբերգության, քերականության և բանահյուսության գծով (դասական գրականության և քերականության ու բանահյուսության թեկնածուական աստիճան է ստանում համապատասխանաբար 1939 և 1943 թթ.)։
1934 թ Ռոլան Բարտը հիվանդանում է թոքախտով և իր ժամանակի մեծ մասն անցկացնում է դիսպանսերներում (1934-1935 և 1942-1946 թթ.)։ Չնայած վրա հասած հիվանդությանը Բարտը շարունակում կարդալ ու գրել, անգամ հիմնում է թատերական խմբակ ու դասավանդում Բիսարիայի (1939), Բայոնի (1939-1940), Փարիզի (1942-1946) լիցեյներում, Ռումինիայի/Բուխարեստի (1948-1949) Ֆրանսիական ինստիտուտում, Եգիպտոսի/Ալեքսանդրիայի (1949-50) համալասարանում։
1952 թ. պատմաբան Լյուսիեն Ֆևրի և ընկերաբան (սոցիոլոգ) Ժորժ Ֆրիդմանի միջնորդությամբ Ռ. Բարտը աշխատանքի է անցնում Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում (1952-1959)։ Այնուհետև նրա հետազոտական կարիերան շարունակվում է ընդլայնվել։ 1960 թ. դասավանդում է Բարձր գիտելիքների գործնական դպրոցում (1962 թ. Նշանների, խորհրդանիշերի և պատկերների ընկերաբանության կենտրոնի ղեկավար), այնուհետև՝ Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանում (1967-1968 թթ.), իսկ արդեն 1976-1980 թթ. նա Քոլեջ դը Ֆրանսի Գրական նշանագիտության ամբիոնի պրոֆեսոր էր։ Այդ ժամանակ Ռ. Բարտն արդեն համարվում էր իր ժամանակի առաջատար քննադատներից մեկը։ Նրա աշխատությունները թարգմանվում և մեծ տարածում են գտնում եվրոպական և ամերիկյան երկրներում։
1980 թ. փետրվարի 25-ին Քոլեջ դը Ֆրանսից քիչ հեռու Բարտը ենթարկվում է ավտովթարի և մահանում շաբաթներ անց՝ մարտի 26-ին։
- Այժմ մենք գիտենք, որ գրությանն իր ապագան վերադարձնելու համար պետք է կործանել առասպելը։
Ընթերցողի ծնունդը պետք է փոխհատուցվի Հեղինակի մահվամբ։
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Roland Barthes (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 5,0 5,1 5,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 6,0 6,1 6,2 Fichier des personnes décédées
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ http://www.academie-francaise.fr/les-immortels/daniele-sallenave?fauteuil=30&election=07-04-2011
- ↑ https://portail-collections.imec-archives.com/ark:/29414/a011456326870wDH2yR
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլան Բարտ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Մարտի 26 մահեր
- 1980 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ստրուկտուրալիստներ
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի գրականագետներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- 20-րդ դարի լեզվաբաններ