Content-Length: 157507 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D5%93%D5%AB%D5%B2

Փիղ - Վիքիպեդիա Jump to content

Փիղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փիղ (այլ կիրառումներ)
Փիղ
Փիղ
Աֆրիկյան անտառային փիղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կնճիթավորներ
Ընտանիք Փիղ
Լատիներեն անվանում
Elephantidae
Հատուկ պահպանություն
Ցեղեր և տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 584935
NCBI 9780

Փղերի տարածվածությունը։

Փիղ (լատիներեն՝ Elephantidae), կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիների ընտանիք։

Մարմնի բարձրությունը՝ մինչև 3,5 մետր։ Վերջավորությունները սյունաձև են, առջևինները՝ 5, ետինները 4 կամ 5 մատներով։ Յուրաքանչյուր մատ ունի եղունգանման սմբակ։ Վերին շրթունքը և քիթը սերտաճել են՝ առաջացնելով երկար և շարժուն կնճիթ, որի վերջում տեղավորված են քթանցքերը և մատնանման ելուստները։ Կնճիթը ծառայում է որպես շոշափելիքի, հոտառության և բռնելու օրգան։

Ներկայումս տարածված են Աֆրիկա և Ասիա մայրցամաքներում(մասնավորապես հարավային շրջաններում)։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փղերը Երկրի վրա բնակվող ցամաքային կենդանիներից ամենախոշորն են։ Տարածված են հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի արևադարձային անտառներում ու սավաննաներում։

Փղերը ունեն երաժշտական լսողություն և երաժշտական հիշողություն, ընդունակ են տարբերել երեք նոտաներից կազմված ցանկացած երաժշտություն, ջութակով նվագած մեղեդիները, ցածր բասը. փղերը շեփորը գերադասում են բարձր ֆլեյտային մեղեդիներից[1]։ Փղերի ոտնաթաթի միջին հատվածում կա ճարպային բարձիկ, որն ամեն անգամ, երբ փիղը իջեցնում է իր ոտքը, «ճզմվում է» և մեծացնում հենման մակերեսը։ Փղերի ծնոտի վերին հատվածում կամ լինում են 2 ժանիքներ, կամ ժանիքներն ընդհանրապես բացակայում են։ Մակաբույծներից պաշտպանվելու համար, փղերը շատ հաճախ ցողվում են ցեխով։ Ցեխի չորացած շերտը շատ լավ պաշտպանում է միջատներից։

Փղերը սոցիալական կենդանիներ են, հաճախ կազմում են էգերից և ձագերից կազմված խմբեր, որոնք գլխավորում է ամենածեր և փորձառու փիղը։ Արուները կազմում են առանձին խմբեր։ Հասուն արուն կարող է ժամանակավոր միանալ էգերի հոտի հետ, եթե խմբում կա բեղմնավորմանը պատրաստ գոնե մեկ էգ։ Այդ ընթացքում կռիվների միջոցով որոշվում է ամենաուժեղ արուն։

Փղերի որսի պատճառը ժանիքներն են (փղոսկրը), որոնք օգտագործվում են զարդերի և այլ իրերի պատրաստման մեջ։ Փղերի վերանալը կանխարգելելու համար նրանց ընդգրկել են Միջազգային Կարմիր գրքում։ Վաղուց հայտնի է, որ աֆրիկական սավաննաներում ու ջունգլիներում չեն հանդիպում մեռած փղերի ժանիքներ։ Նույնիսկ լեգենդներ են հյուսել, թե փղերը մեռնում են առեղծվածային և անմատչելի փղային գերեզմաններում։ 20-րդ դարում Ջոն Հանտերը կարողացավ ցույց տալ, որ փղերի ժանիքների անհետանալու պատճառը աֆրիկական վայրենակերպերն են (փշախոզուկները), որոնք ուտում են ժանիքները՝ դրանով փորձելով բավարարել հանքային նյութերի պահանջը (անձրևների սեզոնի ժամանակ տեղատարափ անձրևները հողից լվանում են հանքային միացությունները)։

Փղերի ականջներն ունեն հաստ հիմքեր և բարակ ծայրեր։ Ականջախեցիները հագեցած են բազմաթիվ արյունատար անոթներով՝ մազանոթներով։ Մազանոթներ թափանցող արյունը ջերմությունը հաղորդում է շրջակա միջավայրին, այդպիսով առաջացնելով օրգանիզմում ջերմակարգավորման հիմնական մեխանիզմը։ Ականջախեցիների մակերևույթի մեծ մակերեսը փղերին թույլ է տալիս արդյունավետ ազատվել ջերմության ավելցուկից։ Ականջների թափահարումը մեծացնում է սառեցման արդյունավետությունը։ Աֆրիկական փղերը, որոնք ապրում են ավելի շոգ կլիմայական պայմաններում, ի տարբերություն հնդկական փղերի, ունեն ավելի մեծ ականջախեցիներ[2]։ Փղերի լսողության ծածկույթը գտնվում է ցածր հաճախությունների տիրույթում, ամենաշատ զգայունակությունը 1 կՀց-ի շրջանում է[3]։

Փղերը պատերազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փղերը եղել են պարապած և օգտագործվել են պատերազմի ժամանակ, առաջին անգամ Հնդկաստանում (լայն տարածված փաստ է Ալեքսանդր Մակեդոնացու զինվորների բախումը մարտական փղերի հետ հենց այնտեղ)։ Ավելի ուշ փղերը օգտագործվեցին, ինչպես Ալեքսանդրի զորքերում այնպես էլ հելլենիստական պետություններում։ Հարկ է նշել, որ պատերազմում փղերը առավելապես վախեցնում էին թշնամուն, անծանոթ փղերի հետ, քանի որ հակարակորդը լավ ծանոթ էր նրանց, կարող էր արդյունավետ հակազդել։ Բացի դրանից փղերը պատերազմի թեժ պահերին չէին տարբերում յուրայիններին ու հակառակորդներին` հարվածելով և ոտնակոխ անելով բոլորին։

Փղերը Նամիբիայի Էթոշա ազգային զբոսայգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վ․ Մորոզով «Հետաքրքրաշարժ բիոակուստիկա», Մոսկվա, 1987 թ, էջ 54-59
  2. Narasimhan, A. (2008). «Why do elephants have big ear flaps?» (PDF). Indian Academy of Sciences. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  3. Reuter, T.; Nummela, S.; Hemilä, S. (1998). «Elephant hearing» (PDF). Journal of the Acoustical Society of America. 104 (2): 1122–23. doi:10.1121/1.423341. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «փիղ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիղ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D5%93%D5%AB%D5%B2

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy