Content-Length: 169051 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1

Ժանդարմերիա - Վիքիպեդիա Jump to content

Ժանդարմերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի զինվորները Նիժնի Նովգորոդում

Ժանդարմերիա (ֆր.՝ gens d’armes, զենքի մարդիկ), կամ ներքին զորքեր, ոստիկանություն, երկրի ներսում և բանակում անվտանգության գործառույթներ իրականացնող (դաշտային ժանդարմերիա կամ ռազմական ոստիկանություն) ռազմական կազմակերպություն։ Որպես կանոն, կազմակերպչական կերպով մտնում են ներքին գործերի նախարարության կազմի մեջ, իսկ որոշ պետություններում զինված ուժերի մաս են կազմում[1][2]։

Ժանդարմերիայի ռազմական կազմակերպությունը կայանում է բանակում առկա կազմավորումների կառուցվածքում։ Այսպիսի կազմավորումների հիմնական խնդիրներն են՝ ոստիկանությանը աջակցելը պետության իրավակարգի և ներքին անվտանգության ապահովման գործում, իրականացնել կառավարության անդամների, պետական օբյեկտների հատուկ բեռների պահպանությունը, ինչպես նաև կոնվենցիոն գործառույթներ։ Ժանդարմերիայի մասերը տարբեր ժամանակներում գոյություն են ունեցել մի շարք երկրներում, այժմ նույնպես գոյություն ունեն։ Որոշ պետություններում ժանդարմերիան նույնպես կատարում է ռազմական ոստիկանության գործառույթները։ Նման զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները կոչվում են ժանդարմներ[2][3]։

Ֆրանսիացի ժանդարմներ
Իտալացի կարաբիրներ
Իսրայելի սահմանապահ ոստիկանության մարտիկները

Պատճառագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանդարմերիա, ծագում է ֆր.՝ Gens d'armes, «զենքի մարդիկ» կամ «զինված շքախումբ», ապա ֆր.՝ Gent d'armes, բառախաղ է, որում Gent-ը ոչ միայն նշանակում է «մարդիկ», այլ նաև Gentil՝ «ազնիվ»՝ ակնարկելով ժանդարմերիայի սկզբնական կազմի ազնվականություն ընդգրկելու մասին։ Ի սկզբանե Ֆրանսիայի թագավորի «զինված շքախումբը», այսինքն՝ թագավորական լեյբգվարդիան, կազմված էր ծանր զինված ասպետներից։ Ռուսական կայսրությունում ժանդարմերիան ստեղծվել է 1792 թվականին Գաթչինում Ցեսարևիչ Պավել Պետրովիչի զորքերի կազմում, իսկ 1815-1918 թվականներին գոյություն է ունեցել գվարդիական դաշտային ժանդարմի էսկադրոնը[1]։

1791 թվականին ֆրանսիական հեղափոխական կառավարությունը՝ ոչնչացնելով նախկին երկրային ոստիկանությանը (ֆր.՝ Maréchaussée), կազմավորել է ժանդարմների կորպուսը՝ բանակներում և պետության ներսում կարգուկանոնի պահպանումը դիտարկելու և իրականացնելու համար։

Բրանդենբուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ կուրֆյուրստի» ժամանակ նրա գեներալ-ադյուտանտ Դուբիսլավ Գնեոմար ֆոն Նացմերը կազմել է մուշկետի վաշտը, որն ավելի ուշ՝ 1691 թվականին, վերածվել է «ժանդարմների գնդի»(գերմ.՝ Gensd’armes)[4]։

Ռուսական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ոստիկանության գործառույթներով առաջին ստորաբաժանումը, որը կոչվում է ժանդարմիա, առաջացել է 1815 թվականին։ Բորիսոգլեբսկի դրագունական գունդը վերանվանվել է ժանդարմական և բաժանվել է բանակի կազմում՝ զորամասերում, թիկունքներում, երթերի և արշավների ժամանակ կարգուկանոնին հետևելու համար։ 1817 թվականին ստեղծվել են «Ներքին պահակության ժանդարմներ»։

1827 թվականին ստեղծվեց ժանդարմների առանձին կորպուս, այն գոյություն է ունեցել մինչև 1917 թվականը և վերացվել փետրվարյան հեղափոխությունից հետո[2]։

Թագավորական ժանդարմերիա (հուն․՝ Βασιλική Χωροφυλακή), ձևավորվել է Հունաստանում 1833 թվականին։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1919 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված Նյոյյան պայմանագրի համաձայն, բուլղարական զինված ուժերի թվաքանակը կրճատվել էր մինչև 33 հազար մարդ, սակայն ըստ պայմանագրի, թույլատրվել էր 10-հազարանոց ժանդարմերիայի ստեղծումը։ 1944 թվականի սեպտեմբերյան հեղափոխությունից հետո Հայրենական ճակատի կառավարությունը հայտարարեց ժանդարմերիայի լուծարման մասին։

Տերմինաբանությունը ներկայումս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ պետություններում ժանդարմերիան, որպես ներքին գործերի նախարարությանը ենթակա ռազմականացված կառույց, հանդիպել և հանդիպում է տարբեր անուններով։

Օրինակ, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, փորձագետների կարծիքով, լիովին նման էին Ֆրանսիայի ազգային ժանդարմերիային և Իտալիայի կարաբիներներին[5]։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նոր պետություններում ստեղծված ներքին զորքերը շարունակում էին կատարել ժանդարմերիայի գործառույթները, ինչի կապակցությամբ առաջարկվում էր դրանք վերանվանել ժանդարմերիա։ Օրինակ, 2012 թվականին Ուկրաինայում քննարկվում էր ներքին զորքերը ժանդարմերիայի վերանվանելու հարցը[6]։ Ներքին զորքերը ժանդարմերիայի վերանվանելու մասին համանման հարց է բարձրացվել Ղրղզստանի օրենսդիր մարմնում 2013 թվականին[7]։ Ղրղզստանի ներքին զորքերի հրամանատարի տեղակալը հաստատել է, որ իր գլխավորած զորքերը ժանդարմերիայի գործառույթ են իրականացնում[8]։

Ղազախստանում Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի և Թուրքիայի ժանդարմերիայի հետ ՆԳՆ ներքին զորքերի գործառույթների նմանությունը հաստատվել է Ներքին գործերի նախարար Կասիմովի կողմից ազգային գվարդիայի անվանափոխության քննարկման ժամանակ[9]։

Ռուսաստանի Դաշնությունում, մինչև 2016 թվականը, ժանդարմերիայի անալոգը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ ներքին զորքերն էին[10]։

ԱՊՀ որոշ պետություններում ներքին զորքերը տարբեր տարիներին վերանվանվել են ազգային գվարդիայի՝ նախկին գործառույթների լիակատար պահպանմամբ։

Տարբեր տարիներին հետխորհրդային տարածքում ներքին զորքերը գոյություն են ունեցել և գոյություն ունեն հետևյալ պետություններում՝

  • Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքեր, 1992 թվականից առ այսօր,
  • Հայաստանի ՆԳՆ ներքին զորքեր (այս պահին՝ ՀՀ ոստիկանության զորքեր), 1992 թվականից առ այսօր,
  • Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերը, 1991 թվականից առ այսօր,
  • Ղազախստանի ՆԳՆ ներքին զորքեր, 1992-2014 թվականներին, վերանվանվել է ՂՀ ՆԳՆ Ազգային գվարդիայի,
  • Ղրղըզստանի ՆԳՆ ներքին զորքեր, 1992թվականից առ այսօր,
  • Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքեր՝ 1991-2016 թվականներ, վերանվանվել են Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի,
  • Տաջիկստանի ՆԳՆ ներքին զորքեր, 1993 թվականից առ այսօր,
  • Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքեր, 1991—2014 թվականներին վերանվանվել է Ուկրաինայի ՆԳՆ ազգային գվարդիա։

Հնդկաստանում ժանդարմերիայի անալոգը Հնդկաստանի կենտրոնական պահուստային ոստիկանությունն է[11]։

ՉԺՀ-ում ժանդարմերիայի անալոգը Չինաստանի Ժողովրդական զինված ոստիկանությունն է[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Коллектив авторов статья «Жандармерия» // Военный энциклопедический словарь / Под ред. Горкина А. П.. — М.: Большая Российская Энциклопедия, 2001. — Т. 1. — С. 557. — 848 с. — 5 000 экз. — ISBN 5-85270-219-6
  2. 2,0 2,1 2,2 Коллектив авторов статьи «Жандармерия» // Советская военная энциклопедия в 8-ми томах (2-е издание) / Под ред. Огаркова Н. В.. — М.: Воениздат, 1977. — Т. 3. — С. 320. — 678 с. — 105 000 экз.
  3. Коллектив авторов статья «Жандармерия» // Военная энциклопедия / Под ред. Грачёв П. С.. — М.: Воениздат, 1995. — Т. 3. — С. 171. — 543 с. — 10 000 экз. — ISBN ISBN 5-203-00748-9
  4. Генерал-фельдмаршалы Бранденбурга и королевства Пруссии
  5. Larry E Sullivan, ‎Marie Simonetti Rosen, ‎Dorothy M Schulz Статья «Internal troops» // «Encyclopedia of Law Enforcement». — Нью-Йорк: Sage Publications, 2005. — Т. 1. — С. 965. — 1736 с. — ISBN 978-0-7619-2649-8
  6. Алла Дунина (2012 թ․ մարտի 12). ««Внутренние войска Украины могут переименовать в жандармерию»». www.kp.ua. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. Юрий Копытин (2013 թ․ ապրիլի 2). ««Депутат предложил сделать из внутренних войск Кыргызстана жандармерию»». www.knews.kg. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. Махинур Ниязова (2012 թ․ հունիսի 15). ««Гражданский сектор настаивает на ликвидации Внутренних войск МВД Кыргызстана»». www.24.kg. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. ««Реорганизацию Внутренних войск прокомментировал глава МВД»». www.tengrinews.kz. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. Смирнов Леонид Леонидович, третий секретарь Постоянного Представительства Российской Федерации при ЮНЕСКО Основные функции, задачи и принципы служебной деятельности Национальной жандармерии по обеспечению общественной безопасности // « Право: теория и практика» : Ежемесячный журнал. — М.: ООО «Тезарус», 2003. — № 5. — С. 79—83. — ISSN 1729-3650.
  11. M. D. Sharma, M.C. Sharma Introduction to Paramilitary Forces of India // Paramilitary Forces of India. — Дели: Gyan Publishing House, 2008. — С. 4. — 339 с. — ISBN 9788178357089
  12. Chang Wang, Nathan Madson The Police // Inside China's Legal System. — Кэмбридж: Woodhead Publishing Limited, 2013. — С. 94. — 353 с. — ISBN 978-0-85709-461-2

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ Ժանդարմերիա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանդարմերիա» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy