Սլավոնները Սլովակիայի տարածք են եկել տարբեր ալիքներով 5-6-րդ դարերում և կազմակերպվել են ցեղային մակարդակում։ Առաջին ցեղային անվանումները չեն պահպանվել գրավոր աղբյուրների բացակայության պատճառով՝ մինչև նրանք միացան ավելի բարձրագույն քաղաքական միավորներին։ Ցեղային գիտակցության թուլացումը, հավանաբար, արագացել է ավարների ներխուժմամբ, որոնք չեն հարգել ցեղային տարբերությունները վերահսկվող տարածքում և խթանել են մնացած սլավոններին միավորվելու և համագործակցելու իրենց պաշտպանությունը ապահովելու համար։
10-րդ դարը կարևոր մի հանգրվան է սլովակների էթնոգենեզում[6]։ Մեծ Մորավիայի անկումը և հետագա քաղաքական փոփոխությունները նպաստել են նրանց ձևավորմանը որպես առանձին ազգ։ Միաժամանակ, հին սլավոնական լեզվի ոչնչացումը, 10-13-րդ դարերում, սլովակերեն լեզուն դարձրել է ինքնուրույն լեզու (դրանում ներառված են նաև այլ սլավոնական լեզուները)։ Արևելյան Հունգարիայում, վաղ շրջանի Հունգրաիայի թագավորության գոյությունը, դրական ազդեցություն է ունեցել ընդհանուր գիտակցության և ընկերության զարգացման վրա, ոչ միայն Սլովակիայի ներկայիս սահմաններում, այլև Սլովակիայից դուրս։ Սլովակների և մադյարների միջև առկա տարբերությունները, որոնք ակնհայտ էին, դարձրել են հատուկ անվանում ընդունելը անպիտան, և սլովակները պահպանել են իրենց սկզբնական անունը (լատիներեն՝ Slavus), որը նույնպես օգտագործվել է այլ սլավոնական ժողովուրդների հետ շփման մեջ։ Պոլիտիկական առումով միջնադարյան սլովակները, սլովոնների, չեխերի, գերմանացիների, ռումինների և այլ ազգությունների հետ՝ Հունգարիայի Թագավորությունում մեջ էին մտնում։ Քանի որ միջնադարյան քաղաքական ազգը բաղկացած էր ոչ միայն սովորական մարդկանցից, այլ նաև ազնվականությունից, բոլոր այդ ժողովուրդները պետք է պատկանեին այս դասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 429)։